Թեմաներ
Երեքշաբթի 01 / 21 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/21/2020   09:34 «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի». «168 ժամ» 01/21/2020   09:31 Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը 01/21/2020   09:27 «Իմ քայլից» որոշ պատգամավորներ առաջիկայում կլքեն խմբակցության շարքերը. Փնտրվում են «քայլող» պատգամավորներ . «Փաստ» 01/21/2020   09:25 Հիմա էլ Մակունցն է խմբագրում իր ասածները. Վերևից երեւի հորդորել են ամեն անհեթեթություն չվերագրել վարչապետին. «Հրապարակ» 01/21/2020   09:19 Մի գրպանից՝ մյուսը. Ինչպե՞ս են մի կողմից՝ նվազեցնում հարկային բեռը, մյուս կողմից՝ գումարը հետ վերցնում. «168 ժամ» 01/21/2020   09:13 Ոստիկանները բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/20/2020   22:48 Քննարկվել են պղնձի արտադրության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցեր 01/20/2020   21:16 նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ 01/20/2020   20:43 Վաղը 10։00-ից սկսած մի շարք մարզերում անասնապահները ճանապարհներ կփակեն 01/20/2020   20:25 Ծեծված փոխգնդապետը շարունակում է մնալ անգիտակից. առողջական վիճակում որեւէ փոփոխություն չի արձանագրվել 01/20/2020   19:36 Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/20/2020   19:18 Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդների միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում 01/20/2020   19:16 Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/20/2020   18:45 Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը 01/20/2020   18:38 Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները 01/20/2020   18:35 ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումներին ընդառաջ՝ փոխնախարար Դանիելյանն անձամբ է ծանոթացել մատուցվող ծառայությունների գործընթացին 01/20/2020   18:31 Հայաստանում մամուլի նկատմամբ որևէ ճնշում չկա. Հրաչյա Հակոբյան 01/20/2020   18:26 Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/20/2020   18:11 Այս կոռուպցիոն որոշմամբ անհավասար պայմաններ են ստեղծվել տարբեր լրատվամիջոցների գործունեության համար. Աղասի Ենոքյան 01/20/2020   18:03 Իշխանությու՞ն ես, ուրեմն պիտի պատրաստ լինես քննադատության 01/20/2020   18:00 Խրախուսվել են զորամասի լավագույն զինծառայողները 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/20/2020   17:44 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք 01/20/2020   17:41 Վերջը սոված ենք մնալու. Հրանտ Բագրատյան 01/20/2020   17:33 Արսեն Թորոսյանը ՀԲ-ի պատվիրակության հետ քննարկել է առողջության ապահովագրության ներդրման օրակարգը 01/20/2020   17:27 Բյուջե 2020-ում օրենքի ֆունդամենտալ խախտումներ կան. Գագիկ Մինասյան 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի 01/20/2020   17:09 Սպանդանոցների տարբերակը սխալ է, կոռուպցիոն ռիսկեր կան. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ 01/20/2020   16:59 Դանակահարություն՝ Սարի Թաղում. մեղադրանք է առաջադրվել նույն թաղամասի՝ 47-ամյա բնակչին 01/20/2020   16:55 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու համար 01/20/2020   16:43 Մարդիկ հիասթափվում են, ուրեմն իշխանությունն պետք է ուժեղացնի հակահեղափոխական վտանգի խնդիրը. Քաղաքագետ 01/20/2020   16:32 Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ 01/20/2020   16:22 Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսացած տղամարդը բերման է ենթարկվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/20/2020   16:05 Անձին կալանավորում են ցուցմունք կորզելու համար. Հովհաննես Խուդոյան 01/20/2020   15:58 Նիդերլանդների Թագավորության Արտաքին գործերի նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն 01/20/2020   15:55 Մարտի 1-ը հետ կապ ունեցող անձանց մոտ հարց կառաջանա իրենց հետագա ֆիզիկական գոյության հետ կապված. Հովիկ Աղազարյան 01/20/2020   15:49 «Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին 01/20/2020   15:43 Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի վաղը 01/20/2020   15:26 ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահին 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   15:16 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան 01/20/2020   15:12 ԱԺ-ն չընդունեց ԼՀ-ի օրինագիծը 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   15:03 Եթե իշխանությունն իր մեջ ուժ ունենար հավատալու, որ իրեն ոչինչ չի սպառնում, նման քայլերի չէր գնա.Արա Վարդանյան 01/20/2020   15:00 Ես խրոնոլոգիային չեմ հետևել. Փաստն այն է, որ վարչապետը ցավակցական խոսքը հղել է. Մակունց 01/20/2020   14:53 Արմեն Թավադյանի կալանավորման հետեւանքով TV 5-ի որոշ հեռուստանախագծեր կասեցվել են. Հարություն Հարությունյան
01/20/2020   13:55 Սերժ Սարգսյանը մասնակցում է Կուտոյանի հուղարկավորության արարողությանը 01/19/2020   20:35 Հասարակական պահանջը մեծ է և բոլորը հետևողական են լինելու. Էդմոն Մարուքյան 01/20/2020   19:28 Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի. Պահանջում են Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել 01/19/2020   18:36 Մարդկայնորեն հիասթափված եմ Նիկոլ Փաշինյանի` տմարդի վերաբերմունքից. Արմեն Աշոտյան 01/19/2020   14:40 Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի 01/20/2020   17:50 Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը 01/19/2020   20:23 Գլխավոր դատախազը պնդում է՝ ապացույցները Կուտոյանի ինքնասպանության մասին են վկայում 01/20/2020   15:06 Մեզ բանի տեղ չեն դնում, մենք ով ենք էս երկրի մեջ. Անասնապահները վաղը կփակեն միջմարզային ճանապարհները 01/20/2020   19:10 «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Արշավիր Ղարամյան 01/19/2020   20:02 ԱԱԽ քարտուղարն արձագանքել է Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներին 01/20/2020   17:55 ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (լուսանկարներ) 01/19/2020   18:04 Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր,ում ես ճանաչել եմ իմ կյանքում. Արթուր Վանեցյան 01/20/2020   12:50 Սերժ Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին 01/20/2020   12:22 Այս տարվա ձյան տեղումների վրա լիմիտ է դրված. Գագիկ Սուրենյան 01/20/2020   18:21 Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա 01/19/2020   19:43 Բնավ նման բանի չէի սպասում. Արա Բաբլոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին 01/20/2020   15:23 Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով 01/20/2020   13:02 Կառավարության դիմաց կուտակվել են մեծ թվով ոստիկանական ուժեր 01/20/2020   12:09 Վարչապետն իր աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետ է նշանակել 01/20/2020   17:18 ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի

Դատարանը քննում է Լյովա Սարգսյանի հայցն ընդդեմ Էթիկայի հանձնաժողովի 10/10/2019   13:53  |  Վարչական իրավունք

Վարչական դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր, ՀՀ նախկին դեսպան Լյովա Սարգսյանի գործն ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի:

Բանն այն է, որ Լյովա Սարգսյանը 2019 թվականի մայիս ամսին դատական հայց էր ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դեմ՝ բողոքարկելով վերջինիս թիվ ՎԻՎ/04/2019 որոշումը: Ըստ այդ որոշման՝ Սարգսյանը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետներում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանձնաժողովին չի ներկայացրել 2018 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Առերեւույթ իրավախախտման առնչությամբ Հանձնաժողովի կողմից կազմվել էր արձանագրություն, Լեւոն Սարգսյանը ծանուցվել էր գործի քննության օրվա եւ ժամի մասին, սակայն չէր ներկայացել Հանձնաժողով, եւ գործի քննությունն ընթացել էր առանց նրա:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշել էր Սարգսյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժը: Նշենք, որ այդ տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը դարձյալ չներկայացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Սակայն Լյովա Սարգսյանի հայցի վարույթ ընդունվելով՝ վիճարկվող որոշումը ժամանակավորապես կասեցվել է: Սարգսյանը պահանջում է անվավեր ճանաչել Էթիկայի հանձնաժողովի հիշյալ որոշումը, որով իր նկատմամբ նշանակվել է «նախազգուշացում» վարչական տույժ:

Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Անի Հարությունյանը: Հայցվորի ներկայացուցիչն է փաստաբան Միհրան Պողոսյանը, պատասխանողի ներկայացուցիչը՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նիստի մեկնարկին նախագահող դատավոր Անի Հարությունյանը, անդրադառնալով զլմ-ների հրապարակումներին, կողմերին տեղեկացրեց, որ սույն գործով հայցվորը հանդիսանում է իր մերձավոր ազգականի ընկերոջ եղբայրը. «Սույն գործի շրջանակում Դատական օրենսգրքով սահմանված ինքնաբացարկի հիմքեր չկան, եւ նշված հարաբերությունները չեն ազդում եւ չեն կարող ազդել դատավորի անաչառության վրա»,-նշեց նա՝ ճշտելով կողմերի դիրքորոշումը՝ այս հարցի առնչությամբ: Կողմերից ոչ մեկը ինքնաբացարկի միջնորդություն չուներ:

Հայցվորի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանը դատական նիստի մեկնարկին նշեց, որ Հանձնաժողովը պարտավոր էր ապահովել Լյովա Սարգսյանի լսված լինելու իրավունքը, մինչդեռ վարչական վարույթ հարուցելու որոշումը կայացնելիս կամ մինչ այդ չի ապահովվել այդ իրավունքի իրացումը. «Հանձնաժողովի կողմից կայացված տվյալ վարչական ակտը անվավեր է, քանի որ կայացվել է օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով. ոչ վարչական վարույթը սկսելու, ոչ էլ վարչական տույժ նշանակելու ընթացքում չի ապահովվել անձի լսված լինելու իրավունքը»:

Պողոսյանի խոսքով՝ ապրիլի 9-ին՝ վարչական տույժ նշանակելու որոշման կայացման օրվա եւ տեղի մասին հանձնաժողովը ընդհանրապես չի տեղեկացրել եւ հնարավորություն չի տվել անձին արտահայտել իր կարծիքը սույն վարույթի փաստական հանգամանքների վերաբերյալ, այն պարագայում, երբ Հանձնաժողովը հաստատապես տեղյակ է եղել, որ Լյովա Սարգսյանը բացակայում է երկրից եւ հնարավորություն չունի ուղարկված ծանուցումները իր  հաշվառման հասցեից ստանալ. «Հանձնաժողովը իրականացվող վարչական վարույթի վերաբերյալ զլմ-ներին պարզաբանումներ է տվել, եւ հայցվորն ու հայցվորի ներկայացուցիչը վարույթի վերաբերյալ տեղեկացվել են հենց այդ հրապարակումների արդյունքում»: Հայցվորի ներկայացուցիչը նշեց նաեւ, որ ինքը վարույթի փաթեթը ստացել է, սակայն հրապարակային ծանուցումը իրականացվել է ոչ մինչեւ վարույթի սկսելը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը, ի պատասխան հայցվորի, նշեց, որ իրենք ձեռնարկել են հնարավոր բոլոր իրավական միջոցները անձի պատշաճ ծանուցումն ապահովելու համար. «Մարտի 28-ի՝ վարույթ հարուցելու որոշումը եւ արձանագրությունները հենց այդ օրն ուղարկվել են Լյովա Սարգսյանի երկու հասցեներով, նույն օրը վարույթ հարուցելու որոշումը նաեւ տեղադրվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում»:

Պատասխանողի ներկայացուցիչը նշեց՝ թեեւ նամակները օրեր անց՝ մայիսի 2-ին, վերադարձվել են, սակայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  համաձայն՝ տվյալ դեպքում եւս անձը համարվում է պատշաճ ծանուցված. «Ինչպես հայցվորի ներկայացուցիչը նշեց, Հանձնաժողովը տեղյակ է եղել անձի՝ երկրից բացակայելու եւ վարույթի առնչությամբ արտահայտվելու անհնարինության վերաբերյալ, բայց մյուս դեպքում էլ նա հակասեց իրեն՝ ասելով, թե անձին հնարավորություն չի տրվել արտահայտվել: Ինչ վերաբերում է ապրիլի 9-ի՝ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշմանը, դա եւս ուղարկվել է նշված հասցեներով եւ հաջորդ օրը՝ ապրիլի 10-ին, տեղադրվել է հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում»:

Անդրադառնալով վարչական տույժ նշանակելու որոշումը կասեցնելու հանգամանքին՝ Էդգար Շաթիրյանը վկայակոչեց ՎԻՎՕ 304-րդ հոդվածը, ըստ որի՝ նախազգուշացման ձեւով վարչական տույժ կիրառելու մասին որոշումը պաշտոնատար անձի կողմից ի կատար է ածվում գործի քննության ավարտից հետո՝ որոշումը հայտարարելուց հետո. «Այսինքն՝ վարչական տույժ կիրառելու մասին որոշումը, ըստ իս, հնարավոր չէ կասեցնել»,-նշեց պատասխանողը՝ վստահեցնելով, որ իրենց նպատակը չի եղել ամեն գնով անձին տուգանելը, սակայն հնարավոր չի եղել նաեւ ապահովել վերջինիս ներկայությունը:

Հայցվորի ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն էլ ընդգծեց, որ ծանուցումներն ուղարկելը օրենքի ձեւական կողմն է միայն եւ միտված չի եղել անձի լսված լինելու իրավունքը ապահովելուն:

Այսպիսով, ավարտվեց գործի նախնական քննության փուլը: Բուն դատաքննության գործով դատական նիստը նշանակվեց դեկտեմբեր ամսին:

Հիշեցնենք նաեւ, որ սեպտեմբերի 10-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ Լյովա Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով քննվող քրեական գործի շրջանակում  ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել էր հետախուզում: Նշեք, սակայն, որ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարված էր դեռ նախորդ տարվանից՝ 2018 թվականի հուլիսի 6-ից, երբ Հատուկ քննչական ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով քննիչի կողմից որոշում էր կայացվել Լյովա Սարգսյանին և վերջինիս դստերը` Անի Սարգսյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մասով, և 314.3-րդ հոդվածի 2-րդ՝ պաշտոնեական կեղծիքի մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Այս գործով եւս նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված կալանավորումը:

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Տեսանյութեր

01/20/2020   18:56 Իշխանությունը կորցնելու Փաշինյանի վախերը զգացնել են տալիս

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]