Թեմաներ
Հինգշաբթի 07 / 02 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/02/2020   20:59 Գյումրիում բացահայտվել են սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր 07/02/2020   20:44 Մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում. Անի Սամսոնյան 07/02/2020   20:26 Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ 07/02/2020   20:18 Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները.Գագիկ Ծառուկյան 07/02/2020   20:11 Տեղի են ունեցել բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների բաց մրցույթներ 07/02/2020   20:04 Երևանի Գայի պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ Կա տուժած 07/02/2020   19:58 «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում իրականացվել են կասեցումներ․ ԱԱՏՄ 07/02/2020   19:50 Վարչապետի հայտարարությունը կարող է քաղաքացիական բախումների պատճառ դառնալ». Արման Վարդանյան 07/02/2020   19:46 Պահանջում են պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմիզար Հովսեփյանին. Նրա գործողությունների հետեւանքով քաղաքացին զրկվել է բնակարանից 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   19:12 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին 07/02/2020   18:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին 07/02/2020   18:31 Հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում դիմակ կրելը պարտադիր է 07/02/2020   18:29 Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/02/2020   18:01 Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր 07/02/2020   17:32 Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Ղարամյան 07/02/2020   17:21 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ 07/02/2020   17:18 «Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան 07/02/2020   17:07 «Իշխանությունը զավթած խմբավորումը փորձում է հյուծել հայ ժողովրդին». Գրիգոր Գրիգորյան 07/02/2020   16:44 Ոստիկանության ծառայությունը կրթական հաստատությունների հարակից տարածքներում 07/02/2020   16:40 Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ 07/02/2020   16:34 Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյան 07/02/2020   16:31 Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել 07/02/2020   16:20 Ոստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում 07/02/2020   16:12 «Հայրենիք ենք պաշտպանել, սակայն սեփական հայրենիքում այսօր մի անկողնու տեղ չենք կարողանում ձեռք բերել». Զաբելլա Սարգսյան 07/02/2020   16:10 Վաղվա աղմկոտ դատավարությունները 07/02/2020   16:07 «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար 07/02/2020   16:00 Կրակոցներ Անդրանիկի փողոցում․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը․ կան ձերբակալվածներ 07/02/2020   15:45 Սա ծաղր է, անլուրջ վերաբերմունք՝ Օրենսդիրի գործունեության վերաբերյալ. Գևորգ Պետրոսյան 07/02/2020   15:39 ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դիմել են Արարատ Միրզոյանին՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակով 07/02/2020   15:29 Ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյան 07/02/2020   15:23 Տնտեսական շրջանառությունը նվազել է. Հարկերը հավաքելու հետ կապված մտահոգություններ կան. ՊԵԿ նախագահ 07/02/2020   15:15 Մարդկանց կյանքն ու առողջությունը ռիսկի տակ դնելն ինձ համար ընդունելի չէ. փաստաբան 07/02/2020   15:08 Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան 07/02/2020   14:47 Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. մեղադրյալները չէին ներկայացել նիստին 07/02/2020   14:35 Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. երրորդ նախագահը չի մասնակցում նիստին (ուղիղ միացում) 07/02/2020   14:13 Պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտր բենզինն իրոք 5 լիտր է. Փաշինյան 07/02/2020   14:10 Վարչապետը նոր որոշում է ստորագրել 07/02/2020   14:06 Հայաստանից մինչև վերջ և անմնացորդ որևէ արհեստական մենաշնորհ պետք է թույլ չտանք. Փաշինյան 07/02/2020   14:00 Սպասվում է շոգ ջերմառատ եղանակ 07/02/2020   13:49 Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման աջակցության ծրագիրը 07/02/2020   13:44 Ծառուկյանին առաջադրված մեղադրանքի հիմքում բացակայում է հիմնավոր կասկածը. փաստաբան 07/02/2020   13:13 Հայկական էքսպերիմենտի «պլատոն» 07/02/2020   13:07 Նախագահը ՍԴ մասին օրինագիծը չստորագրելու դեպքում պետք է դիմի ՍԴ, հակառակ դեպքում կոպիտ կերպով կխախտի Սահմանադրությունը. Այվազյան 07/02/2020   13:03 Օր առաջ պետք է վերջ դնենք ասֆալտին մորթվող ու վաճառվող մսի պատմությանը. Փաշինյան 07/02/2020   12:50 Գագիկ Ծառուկյանի կալանավորման գործով նիստը հետաձգվեց 07/02/2020   12:48 2301 մարդ տուգանվել է դիմակ չկրելու համար. Վարչապետը վստահեցրեց՝ իրենց նպատակը մարդկանց տուգանելը չէ
07/01/2020   21:18 «Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   23:14 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) 07/01/2020   14:13 Դատախազությունը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին. գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացվել 07/01/2020   19:21 Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին 07/02/2020   08:59 Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ. «Հրապարակ» 06/30/2020   23:55 Այսօր տեղեկացա, որ քաղաքական իշխանությունը պատրաստվում է հաջորդ հանցագործությանը. Արսեն Բաբայան 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/01/2020   10:10 Արա Նիկոլ, եթե մազաչափ հեղինակություն ունես, հել հայտարարի էս ատելության մթնոլորտը կանխելու մասին. Գևորգ Պետրոսյան 07/01/2020   20:09 ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված 07/01/2020   17:51 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող անձի ինքնությունը պարզվել է 07/01/2020   21:45 Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 07/01/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է գրանցվել 07/01/2020   19:05 Առնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան 07/01/2020   11:53 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին 07/01/2020   19:58 Եթե Հայկ Եսայանի ընկերությունն Արմենթելը գնի, կդառնա ենթակառուցվածքների տերը. Գրիգոր Սաղյան 07/02/2020   08:56 Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին. «Հրապարակ» 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/01/2020   23:48 Հնդկաստանում կորոնավիրուսի զոհերի մարմինները փոսի մեջ են գցել (տեսանյութ) 07/01/2020   10:04 Սերգեյ Բագրատյանը մի քանի շաբաթ է՝ ԲՀԿ-ի հետ չի շփվում, անջատել է հեռախոսը. «Հրապարակ» 07/01/2020   13:32 Շուտով Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը. Աննա Հակոբյան

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը հաստատվեց 10/10/2019   14:22  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ռազմավարությունը նախագծվել է՝ որպես ելակետ ընդունելով իրապես անկախ, արդյունավետ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանություն ունենալու բացարձակ առաջնահերթությունը և այս առումով ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ ոչ միայն դատարանների, այլև դատախազական ու քննչական մարմինների և արդարադատության արդյունավետությունն ապահովող այլ մարմինների գործունեության ոլորտներում:

Ռազմավարությունը մշակելիս հիմք են ընդունվել Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները և այլ նյութեր:

Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը)։
Ռազմավարությամբ ամրագրված են հետևյալ ռազմավարական նպատակները՝

1. էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի ստեղծում և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովում և արդիականացում.

Էլեկտրոնային արդարադատության հարթակը դատարան դիմելու, դատարանում փաստաթղթաշրջանառությունը և դատական ակտի կատարման գործընթացների թվայնացման, էլեկտրոնային եղանակով իրականացվող արդարադատության մեր տեսլականն է։
Էլեկտրոնային արդարադատության հարթակը թվային այն ռեսուրսն է, որը հնարավորություն կտա քաղաքացիական, քրեական, վարչական ու սնանկության գործերով վարույթները թվայնացնել, կմիավորի արդարադատության մարմիններում գործող բոլոր էլեկտրոնային համակարգերը և տվյալների շտեմա-րանները, կհանդիսանա իրավապահ, դատական և իրավակիրառ մարմինների միջև բոլոր գործերով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ, որտեղ էլեկտրոնային աշխատասենյակ կունենան և իրենց գործառույթներն էլեկտրոնային եղանակով կիրականացնեն վարույթների բոլոր մասնակիցները։

Արդյունքում կնվազի վարչարարությունը, ժամանակի ու ֆինանսական ռեսուրսների կորուստը, ակահովվի միասնական վիճակագրության վարումը, քրեական, քաղաքացիական, վարչական ու սնանկութան գործերով կձևավորվեն թվային արխիվներ։

 Ծանոթագրություն 

Ներկայումս նախագծման փուլում է գտնվում էլեկտրոնային արդարադատության համակարգի ընդհանուր տեխնիկական նկարագիրը։ Այս փաստաթղթի մշակման և էլեկտրոնային արդարադատության Արդարադատության նախարարությունն ամենօրյա աշխատանքային կապի մեջ է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։ Բացի այդ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ձևավորվել է էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին վարչապետի որոշման նախագիծը մշակվել է արդաադատության նախարարության կողմից, առաջիկայում նախատեսվում է կազմակերպել հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստի օրակարգը մշակվում է արդարադատության նախարարության կողմից։

2. Հաջորդ ռազմավարական նպատակը Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդումն է.

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման նպատակով նախատեսում ենք 2020 թվականի առաջին եռամսյակին ձևավորել Փաստահավաք հանձնաժողով, որը Ռազմավարության մեջ նշված է որպես անկախ, ինքնավար մարմին։

Փաստահավաք հանձնաժողովը հավաքելու է մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ։ Փաստահավաք հանձնաժողովի գործառույթները ներառելու են նաև դատական և իրավապահ մարմինների գործունեության ուսումնասիրության մեթոդաբանության մշակումը և այդ գործունեությանը գնահատական տալը՝ անդրադառնալով նաև դրանց հիման վրա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը (օրինակ՝ վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման չափանիշների իրավաչափ կիրառությանը, կոնկրետ փաստաբանների անբացատրելի հաջողություններին, դատավոր-դատախազ-փաստաբան անձնական կապերի ազդեցությանը գործերի վրա և այլն)։

Հանձնաժողովը կազմված է լինելու առավելագույնը 20 անդամից, գործողության ժամկետը երկու տարի է՝ հնարավորություն նախատեսելով անհրաժեշտության դեպքում ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով։ Հանձնաժողովում ներկայացված են լինելու հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի՝ տարբեր սեռերի, ազգային փոքրամասնությունների, խախտումներից տուժած անձանց ներկայացուցիչների, հեղինակություն վայելող գիտնականների, իրավաբանների, մարդու իրավունքների մասնագետների և այլ խմբերի ներկայացվածությունը:

Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված են փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա հանձնաժողովը զեկույցում ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը ներկայացնում է խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

3. Նախատեսվել է Սահմանադրական բարեփոխումների անցկացում, ընտրական օրենսդրության բարեփոխում.

Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է Կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Հանձնաժողովի կազմավորման հարցում պետք է ապահովել քաղաքացիական հասարակության, գիտակրթական հաստատությունների մասնակցությունը, հանձնաժողովի անդամների գործնական անկախության, պրոֆեսոնալիզմի, անաչառության, բարձր հեղինակության և պատշաճ մասնագիտական հմտությունների առկայության երաշխիքները: Հանձնաժողովի անդամների գերակշիռ մասը պետք է ընտրվի մասնագիտական շրջանակներից, մասնավորապես՝ իրավաբան-գիտնականներից, իսկ քաղաքական ներկայացվածության առումով հանձնաժողովի կազմում պետք է ապահովել նաև խորհրդարանական ընդդիմության պատշաճ մասնակցությունը:

Սահմանադրությամբ առկա են մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք գտնում ենք, որ Սահմանադրական հանձնաժողովը պետք է քննության առարկա դարձնի, օրինակ՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների լիարժեք բողոքարկման անհնարինությունը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը և այլն (վերպետական կառույցների ընդունած որոշումների տեղը մեր իրավական համակարգում, Սահմանադրական դատարանի պատշաճ և բնականոն գործունեությանը խոչընդոտող հնարավոր սահմանադրաիրավական փակուղիների վերացումը, Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության և նշանակման, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու և լիազորությունների դադարեցման կարգը և այլն)։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների առաջնային նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական օրենսդրությամբ սահմանված համակարգի ինստիտուցիոնալ կայացումն է: Նախատեսվել են մի շարք գործողություններ, օրինակ՝ թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, կոալիցիաների ձևավորման կարգի բարեփոխում և այլն:

4. Ռազմավարական նպատակ է նախատեսվել Դատական իշխանության անկախության և անաչառության ապահովումը, դատական իշխանության հանրային հաշվետվողականության կառուցակարգերի բարելավումը, դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում.

Ռազմավարությունը որդեգրել է բավականին հավասարակշռված մոտեցում դատավորների բարևարքությանը ներկայացվող խիստ պահանջների և դատավորներին տրամադրվող առավելությունների իմաստով: Մասնավորապես, այն մի կողմից բարձր նվիրվածություն, հաշվետվողականություն և անաչառություն է պահանջում դատավորներից՝ միաժամանակ ներդնելով այդ հատկանիշներին չհամապատասխանող դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունները դադարեցնելու գործիքներ։ Մյուս կողմից, այն դատավորները, ովքեր կհամապատասխանեն հասարակության բարձր ակնկալիքներին, կապահովվեն իրենց աշխատանքին համարժեք աշխատավարձով և կենսաթոշակով, իրենց բնականոն աշխատանքի համար անհրաժեշտ աշխատակազմով, շենքային և նյութատեխնիկական պայմաններով։

Ռազմավարության մեջ ամրագրված մոտեցումների համաձայն՝ դատավորների բարևարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Դատավորները մշտապես անցնելու են նման գնահատման միջով՝ վարքագծի կանոնի յուրաքանչյուր ենթադրյալ խախտման համար կարգապահական վարույթի շրջանակներում։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ դատավորների բարևարքության գնահատումն իրականացնող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, հիմնարար նշանակություն ունի խորհրդի անդամների նկատմամբ բարձր վստահությունը ինչպես դատավորների, այնպես էլ լայն հանրության շրջանում:

Այս համատեքստում, նախատեսվում է կարգավորում, որի շրջանակում դատավորների գույքային դրության ստուգման հետ մեկտեղ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է քննի Բարձրագույն դատական խորհրդի անդամների հայտարարագրերը և խախտումներ հայտնաբերելու դեպքում նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար համապատասխան նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկի:

Բարևարքության գնահատման կառուցակարգի համատեքստում անհրաժեշտ է նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենսդրական հիմքերը համապատասխանեցնել դատական իշխանությունում կոռուպցիայի հաղթահարման նպատակին: Մասնավորապես, օրենսդրության մեջ ամրագրել այնպիսի կարգավորումներ, որոնք հնարավորություն կտան դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկել և ընդհուպ մինչև լիազորությունները դադարեցնել, եթե նրանք որոնք որևէ կերպ չեն կարող հիմնավորել սխալ հայտարարագրի ներկայացումը կամ գույքի փոփոխության՝ օրինական եկամուտներով տեղի ունենալու հանգամանքը։ Դատավորների հայտարարագրերում առկա թերությունները և կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար, անհրաժեշտ է կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ օժտել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:

Իմ կողմից նշված փոփոխություններից բացի, ռազմավարական այս նպատակը ներառում է նաև դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընթացակարգերի ներդնումը, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում և թվակազմի ավելացումը, դատարանների շենքային պայմանների բարելավումը և տեխնիկական աջակցության տրամադրումը, դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում մի շարք գործիքներով և այլն։

5. Նախատեսվել է Իրավապահ համակարգի բարեփոխմանն ուղղված ռազմավարական նպատակ.
Արդարադատության համակարգի առողջացման նպատակով կարևոր է ապահովել, որպեսզի իրավապահ համակարգն իր կառուցվածքով, գործունեության սկզբունքներով և մասնագիտական ներուժով համապատասխանի արդարադատության նոր հայեցակարգի տեսլականին։ Բարևարքության գնահատման չափանիշները պետք է կիրառվեն ոչ միայն դատավորների, այլև դատախազական ու քննչական մարմինների նկատմամբ։ Բացի այդ, նախատեսվել է զարգացնել դատախազների և քննիչների կարողությունները՝ կոռուպցիոն, տնտեսական, պաշտոնեական և այլ հանցագործությունների քննության, էլեկտրոնային ապացույցների հետ աշխատելու, պետական շահերի ոչ քրեադատավարական միջոցներով պաշտպանության և այլ բնագավառներում, քննարկել դատախազների և քննիչների աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների բարձրացման և նրանց թվակազմի ավելացման հարցը և մի շարք այլ հարցեր:

6. Նախատեսվում է Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների միասնական հարթակի ստեղծում.

Ռազմավարական այս նպատակի համատեքստում նախատեսվում է պետական որոշ ծառայությունների մատուցման միասնական կենտրոնի ստեղծումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառմամբ։ Նպատակն է ոչ միայն հնարավորինս հարմարավետ դարձնել քաղաքացիների կողմից հայցվող հիմնական ծառայությունների մատուցումը, այլև բացառել դիմումի քննարկման արդյունքում որոշում կայացնող և դիմող հարաբերությունները:

Ռազմավարական այս նպատակի համատեքստում նախատեսվում է նաև փորձաքննություն կատարող հաստատությունները, որոնք հիմնադրվել են պետության կողմից և գործում են այս կամ այն պետական մարմնի կամ հաստատության ենթակայությամբ, միավորել մեկ միասնական փորձագիտական հաստատության մեջ, որը ապահովված կլինի անհրաժեշտ փորձագիտական ներուժով, նորագույն փորձագիտական սարքավորումներով, փորձաքննությունների կոնկրետ տեսակների համար միասնական մեթոդաբանությամբ։

Նշված ռազմավարական նպատակներից բացի Ռազմավարության մեջ ուղենշված են քրեական և քրեական դատավարության օրենսդրության բարեփոխումը։ Որպես հիմնական ուղղություններ Ռազմավարության մեջ ընդգված են քրեական ենթամշակույթի վերացումը, Այլընտրանքային պատիժների և խափանման միջոցների համակարգի ներդնումը, Իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնումը, Համաձայնեցման և համագործակցության վարույթները,

Նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ նաև քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխման, վարչական արդարադատության և վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, սնանկության ոլորտի բարեփոխումների, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման, նոտարական համակարգի արդյունավետության բարձրացման, փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացման և հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների շրջանակներում։

Նշենք, որ ռազմավարությունից բխող բոլոր գործողությունների ծրագրերը միասին, կարճաժամկետ, երկարաժամկետ և էլեկտրոնային արդարադատության՝ 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ:



Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

07/02/2020   12:05 Փաշինյանը միանգամից ջնջել է մի քանի տասնյակ թեկնածուների անուն. «Փաստ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]