ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բալասանյանն արժեզրկում է իրեն և իր կերպարը. Նիկոլայ Բաղդասարյան 10/09/2019 15:09 | Քաղաքական
«Երբ լսում էի Վիտալի Բալասանյանի հարցազրույցը մտածում էի՝ արդյոք արժե՞ մեկնաբանել այն, որովհետև դրանում ոչ թե քաղաքական գործչի, պաշտոնատար անձի ինչ-որ տեսակետ է հնչեցվում, այլ մարդը փորձում է հորինված փաստերը լուրջ դեմքով ներկայացնել որպես իրականություն»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցին։
Հիշեցնենք, որ Բալասանյանն երեկ լրատվականներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ ասել էր, թե «Փաշինյանը ցանկանում է վիժեցնել այն արգանդները, որոնք պետք է ծնեն ապագա հերոսներ»։ Նա նաև անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը «Սասնա Ծռեր» կուսակցության երկու անդամների հետ ու ասել. «Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին, ինչու ոչ նաև ինձ, և իմ նմաններին, որ տեսեք մենք ունենք մարտական թև, կարող եմ հրաման տալ և «Սասնա Ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես լուծեն։ Լուր տամ բոլորին, մանավանդ Փաշինյանին և «Սասնա Ծռերին» թող չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել՝ րոպե առաջ պատասխան են տալու։ Ցռան Վերգոյի տպավորությունը Փաշինյանն ու իր կողմնակիցներն են, մենք ճանապարհ անցած մարդիկ ենք»։
Բաղդասարյանը չի կարծում, որ այս հայտարարությունները կարող են վնասել Արցախի և Հայաստանի հարաբերություններին. «Չեմ կարծում, որ մարդիկ հավատան իր խոսքերին, ինքն ասում է թեկուզ դատարկ թուղթ լինի «Իմ քայլականները» կողմ կքվեարկեն, նման բանը լուրջ չէ և չեմ կարծում, թե մարդիկ կմտածեն այդտեղ ճշմարտություն կա։ Եթե լուրջ դեմքով հայտարարություններ անեմ Վ. Բալասանյանի վերաբերյալ, ինչ-որ բաներ պատմեմ, այն դեպքում երբ ոչինչ չգիտեմ, ի՞նչ եք կարծում լուրջ կընդունվե՞մ»։
Հարցին, ո՞րն է պատճառը, որ Բալասանյանը նման սուր քննադատությամբ է հանդես գալիս վարչապետի հասցեին, Բաղդասարյանը պատասխանեց. «Մարդը սխալ է ընկալել օրենքի պահանջը, որ պետք է լինի խոսքի ազատություն։ Խոսքի ազատությունը չի նշանակում մարդկանց վիրավորել, բայց իմ կարծիքով ինքն արժեզրկում է իրեն և իր կերպարը։ Բոլոր դեպքերում մարդիկ կան, որ մտածում են Բալասանյանը հերոս է, նվաճել է այդ կոչումը»։
«Իմ քայլը» պատգամավորը նշեց, որ Բալասանյանի այս պահվածքը հարիր չէ և ոչ ադեկվատ է հերոսի համար։ Բաղդասարյանի խոսքով, մարդ պետք է միշտ սթափություն պահպանել և խուճապի մեջ չընկնել։
«Նման մարդ ով պատերազմ է անցել, խուճապի մեջ է ընկել, իրեն թվում է՝ կորցրել է իշխանությունը և վերականգնել հնարավոր չէ իր հեղինակությունը, դրա համար էլ նման քայլերի է դիմում։ Պետք է ադեկվատ լինել իրավիճակին և գիտակցել, որ խոսվում է զորքերի գլխավոր հրամանատարի մասին»,-ասաց պատգամավորն ու ավելացրեց, որ մարդ, ով ուզում է անվտանգության հարցի լուծում, չի կարող զորքերի գլխավոր հրամանատարի մասին նման արտահայտություններ անել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ