Թեմաներ
Կիրակի 08 / 09 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/09/2020   20:59 Այլազգին Հայաստանի մեջ ինտեգրվելուց, ասիմիլացվելուց հետո այլ ճանապարհ բացի քաղաքական ազգայնականություն՝ չունի 08/09/2020   20:44 Կիեւում ընդդիմության գրասենյակի մոտ ռումբ են գտել 08/09/2020   20:17 Մոսկվայից չարտերային չվերթներ կիրականացվեն դեպի Երևան և Գյումրի 08/09/2020   20:10 Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգիստ Բեյրութում ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/09/2020   19:44 Երևանից օպերխումբ է գնացել Սեւան` Վլադիմիր Գասպարյանին ձերբակալելու համար. փաստաբան 08/09/2020   19:27 Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան 08/09/2020   19:05 Բեյրութում բողոքի ակցիաների ընթացքում տուժածների թիվը գերազանցել է 700-ը 08/09/2020   18:47 ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է ԵՊՀ կառավարման բարձրագույն մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի կազմը 08/09/2020   18:19 Մինսկում ձերբակալել են ռուսական «Դոժդ» հեռուստաալիքի լրագրողներին 08/09/2020   17:47 Այ հիմա ուշադի՛ր նայեք. Արման Աբովյանը՝ Լիբանանում իրադարձությունների շուրջ 08/09/2020   17:15 Ծղուկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. Կան տուժածներ 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/09/2020   16:25 Ահազանգ ԱԻՆ. 14 տ պատանին ընկել է Հրազդան գետը 08/09/2020   16:15 «Տեր -Պետրոսյանը ջուր է լցնում թուրքերի և ադրբեջանցիների ջրաղացին». Հայկազուն Ալվրցյան 08/09/2020   15:16 Հայաստանի կողմից եղբայրական Լիբանանին տրամադրվելիք օգնության երեք խմբաքանակներից առաջինն արդեն ժամանել է Բեյրութ. ԱԳՆ նախարար 08/09/2020   14:44 Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում 08/09/2020   14:08 ԱՄՆ-ն նշել Է Աֆղանստանում ռազմական ներկայության կրճատման ժամկետները 08/09/2020   13:39 Մենք ոչինչ ենք կառավարության համար, զրո, զզվեցնող մրջյուններ, որոնց կարելի է մի մատով ճզմել. ԵՊՀ դասախոս 08/09/2020   13:15 Արցախում նոր կորոնավիրուսային վարակի նոր դեպքեր չեն հայտնաբերվել 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/09/2020   12:44 Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բացառապես մեր թշնամիներին. Շիրակ Թորոսյանը` Ախալքալակի դեպքերի մասին 08/09/2020   12:21 ՃՏՊ Խաղաղ Դոնի փողոցում. Վարորդը հրաժարվել է բուժօգնությունից 08/09/2020   12:10 Մենք Սերժ Սարգսյանի անարդար ռեժիմը չենք տապալել, որ նորից շարժվենք անարդարության ճանապարհով. Կարպիս Փաշոյան 08/09/2020   11:56 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 08/09/2020   11:35 Հայտնել են Թրամփի՝ Ռաշմոր լեռան վրա նախագահների հարթաքանդակներին իրենն ավելացնելու ցանկության մասին 08/09/2020   11:30 2 տարեկան երեխան մեծանում է անմարդկային պայմաններում (տեսանյութ) 08/09/2020   10:57 Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել 08/09/2020   10:50 Չինաստանում ուղեւորատար ինքնաթիռը կտրուկ կորցրել է բարձրությունը եւ արտակարգ ազդանշան է տվել 08/09/2020   10:07 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում 08/09/2020   09:57 Փրկարարները Աղվերանում գտել են արշավախմբի մոլորված անդամներին 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   21:44 Ալրաղացի Լյովիկի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին միջնորդություն է ներկայացվել 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   19:00 Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անցկացվել է ռազմական խորհրդի նիստ (ֆոտո) 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:11 Պատկերացնու՞մ եք, ինչ կկատարվեր օրվա իշխանությունների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանեկան կապալի հետ, եթե այսօր քաղաքական դաշտում հայտնվեր ընդդիմադիր Նիկոլ տեսակը... Ռ. Հակոբյան 08/08/2020   17:59 Սինանյանի սխալ խոսքը քննադատելիս չպետք է անզգույշ բաներ ասել որևէ ժողովրդի հասցեին. Ս. Սեյրանյան 08/08/2020   17:53 Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան 08/08/2020   17:47 Առևանգված ավտոմեքենայով բախվել էր ճամփեզրի բետոնե սյուներին 08/08/2020   17:38 Ձայն հանիր, բժիշկ, քո սպիտակ խալաթի վրա ոտքեր են սրբում․ բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյան 08/08/2020   17:16 Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս 08/08/2020   16:10 «Թուրքիան իր «ուղեղում» հարվածելու ցանկություն ունի, եթե «դուխը» հերիքի. Արման Նավասարդյան 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/08/2020   15:00 Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու
08/08/2020   18:34 «Ինձ ասում էին, որ ներողություն պետք է խնդրեմ՝ Հայ առաքելական եկեղեցում Տերունական աղոթք կարդալու համար». մոսկվայաբնակ գործարար 08/08/2020   18:50 Փաշինյանը պահանջել է հերքել իր պապու՝ դավաճան լինելու մասին տեղեկատվությունը 08/08/2020   23:25 Դատարանը մերժեց Ռոբերտ Նազարյանին կալանավորելու մասին միջնորդությունը 08/08/2020   18:34 Երկուշաբթի Երևանի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի 08/08/2020   09:26 Հերթական սկանդալը ԱԱԾ-ում. «Հրապարակ» 08/08/2020   15:38 Երևանի նոր կրկեսի ապագան մշուշոտ է 08/08/2020   15:16 Ադրբեջանը երեք օր առաջ գնել է Հայաստան մտնող ինտերնետի մալուխը. Արթուր Դանիելյան 08/07/2020   22:39 ՀՀ իշխանություններն իրենց անպատասխանատու հայտարարություններով գայթակղում են Ադրբեջանին՝ վերսկսելու լայնածավալ ռազմական գործողություններ. Բալասանյան 08/08/2020   19:14 Ջերմուկի քաղաքապետի գործողությունների վերաբերյալ «Լիդիանը» հաղորդում է ներկայացրել ՀՔԾ 08/08/2020   09:29 Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը. «Հրապարակ» 08/09/2020   13:08 Եթե ասածներիս մեջ թեկուզ մեկ կաթիլ անճշտություն կա, եկեք բոլորս միասին կոչ անենք Ալեն Սիմոնյանին ինձ դատի տալ. Նարեկ Մալյան 08/08/2020   20:09 Ռոբերտ Նազարյանին մեղսագրվող արարքի վրա համաներում է տարածվում, մինչդեռ ՀՔԾ-ն պահանջում է կալանավորել նրան 08/07/2020   22:09 Վերաքննիչ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավոր Գևորգ Նարինյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու 08/08/2020   11:43 Դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու մասին միջնորդությունը, թեև ձերբակալությունը ճանաչեց ոչ իրավաչափ 08/07/2020   23:21 Ռուսաստանն ու Չինաստանը սկսել են հրաժարվել դոլարից 08/07/2020   21:54 Առեղծվածային հիվանդությունից կնոջ որովայնը ուռչել է մինչեւ անոմալ չափերի 08/09/2020   20:00 Երեւանից դեպի Ռուսաստան կիրականացվեն չվերթեր․ դեսպանատուն 08/09/2020   16:47 Փաշինյանն աշնանը հրաժարական կտա. վերադարձ անցյալին չի լինելու. Գեղամ Նազարյան 08/08/2020   11:01 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 200-ով 08/08/2020   18:55 Երևանի Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Սամվել Ֆարմանյան. Երեք փաստարկ, թե ինչու Հայկ Մարությանը պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից 10/09/2019   17:37  |  ԼՐԱՀՈՍ

Աժ նախկին պատգամավոր, վերլուծաբան Սամվել Ֆարմանյանը պնդում է՝ Երևանի քաղաքապետը պետք է հեռանա պաշտոնից։ Դրա համար նա մի քանի փաստարակներ է բերում։

«Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկամյակին ընդառաջ. երեք փաստարկ, թե ինչու նա պիտի հեռանա քաղաքապետի պաշտոնից և ինչու պիտի անցկացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

Վաղը՝ հոկտեմբերի 10-ին լրանում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնավարման մեկ տարին։ Մեկ տարին բավարար ժամանակ է՝ գնահատելու առնվազն այն միտումները, թե որքանով է քաղաքապետը կարողանում իրագործել երևանցիներին տրված իր նախընտրական խոստումները։ Ընտրություններում երևանցիների 81 % աննախադեպ վստահությունը ստացած Հայկ Մարությանը քաղաքապետ է ընտրվել, հիշեցնեմ, հետևյալ կարգախոսներով՝

• Մաքրելու ենք. Խաբել է՝ չի մաքրել։ Այս ընթացքում ոչ միայն չի մաքրել, այլ մայրաքաղաքն իր կառավարչական ապաշնորհության արդյունքում նախ հասցրել է թաղել աղբի մեջ, իսկ հետո՝ արդեն պետական ու համայնքային բյուջեից դուրս գրված մեծ միջոցների հաշվին փորձել է ու դեռ փորձում է իրավիճակը բերել գոնե նախկին զրոյական (ինքնին անընդունելի) կետին՝ դա ներկայացնելով որպես հերոսական ձեռքբերում։ 21-րդ դարի խոշոր քաղաքներում աղբահանությունը դա սմարթ գործընթաց է՝ աղբի հավաքումից ու տեսակավորումից մինչև դրա անվնաս չեզոքացում ու վերամշակում, մինչդեռ երևանցին այսօր էլ չգիտի, թե ինչ է արել Հայկ Մարությանն այս ուղղությամբ անցած մեկ տարվա ընթացքում և ինչ է պատրաստվում անել։

• Կառուցելու ենք. Խաբել է.՝ չի կառուցել։ Համեմատե՛ք մայրաքաղաքում խաղահրապարակների կառուցման ամեն տարվան բաժին ընկնող վիճակագրությունը և կպարզեք, որ Հայկ Մարությանն այս տարվա ընթացքում ոչ միայն չի կառուցել, այլև չի էլ հիշել իր նախընտրական այս կարգախոսի մասին։

• Բարեկարգելու ենք. Խաբել է՝ չի բարեկարգել։ Երևանի բազմահարկ շենքերի վերելակները փոխվե՞լ են։ Երևանցին գիտի՞, թե երբ ու ինչպես է Հայկ Մարությանը բարեկարգելու իրենց շենքի վերելակը։ Փոխարենը, ունենք բազմահարկ շենքերում ու վերելակներում վխտացող առնետներ ու Հայկ Մարությանի՝ նախ գլուխկոտրուկի, ապա ծիծաղի առարկա դարձած հոլովակի հիշողությունը, թե հնարավոր է իր չափերով ավելի փոքր վերելակային հորանում տեղադրել չափերով ավելի մեծ վերելակներ։ Նաև կիսավախվորած ակնարկները, թե վերելակային սպասարկման վճարը, դրանք փոխելու դեպքում, կարող է բարձրանալ։

• Վերականգնելու ենք. Էլի խաբել է՝ չի վերականգնել։ Թող ցույց տան, թե այդ ի՞նչ ու քանի՞ պոլիկլինիկա են վերականգնել ու որքանո՞վ է բարելավվել պոլիկլինիկական ծառայության որակը մայրաքաղաքում։

• Կանաչապատելու ենք. Խաբել է՝ չի կանաչապատել։ Մենք ապրում ենք Երևանում ու շատ լավ տեսնում ենք, թե ինչպես է Հայկ Մարությանը «կանաչապատել» կամ «ծաղկապատել» Երևանը։ Փոքրիկ շրջայց Երևանում՝՝ մեր իսկ բակերում, ու կտեսնենք, թե բացի օպերային հարակից տարածքի հայտնի «բեմադրությունից» որևէ այլ բան արվել է, թե՝ ոչ։ Երևանի կանաչ տարածքների չոր քարտեզն այս մասին բարձրաձայն խոսում է։ Մայրաքաղաքի կանաչ շատ տարածքներ ամռան ընթացքում այրվում էին կրակի մեջ, իսկ Հայկ Մարությանը օլիմպիական հանգստությամբ օժտված «միջազգային դիտորդի» դերում էր։

• Փոխելու ենք. Անխղճորեն խաբել է։ Մայրաքաղաքային տրանսպորտի վիճակը որևէ կերպ բարելավվե՞լ է։ Հուսահատության գազելներըը էլ չկա՞ն։ Մետրոյի նոր կայարա՞ն են սկսել կառուցել։ Խցանումները գոնե մեղմվե՞լ են։ Փոխարենն ունենք Հայկ Մարությանի կիսավախեցած ակնկարկները՝ դե, եթե ուզում ենք ավելի լավ ու ժամանակակից տրանսպորտ ունենանք, պիտի ուղեվարձը վերանայվի։ Ու սա այն դեպքում, երբ, ինչպես բոլորս հիշում ենք, իր անձնական մեքենայով քաղաքացիներ էր տեղափոխում՝ ի բողոք ուղեվարձի հնարավոր թանկացման։

• Ավելորդ է խոսել քաղաքային տնտեսության այլ կարևոր ուղղությունների մասին՝ համատիրությունների ռեֆորմներ, սմարթ լուծումների ինստալացիա մայրաքաղաքում և այլն։ Զրո ձեռքբերում։ Զրո։

Սա զուտ նախընտրական կարգախոսների իրագործման միտումների մասով։

Այս ամենին գումարվում է ևս մեկ՝ շատ ավելի կարևոր հանգամանք. ակնհայտորեն տեղի է ունեցել քաղաքական իրավիճակի փոփոխություն։ Հայկ Մարությանն ու նրա թիմն այսօր չեն վայելում երևանցիների ոչ միայն 81, այլև անգամ 50%֊ի աջակցությունը։ Սա հայտնի է ինչպես սոցիոլոգիական հարցումներից, որոնք հասանեի են նաև Նիկոլ Փաշինյանին, այնպես էլ մայրաքաղաքային թեթև շրջայցի արդյունքում, ամենօրյա հարց ու փորձով։ Ի՞նչ են ասում երևանցիները։ Նրանք ասում են բառացիորեն հետևյալը. «Անցած տարի իրավիճակն այնպիսին էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն անգամ «պոլի փեդ» առաջադրեր, իրեն էինք ընտրելու»։ Չեմ ուզում մեջբերել, այն խոսուն բնորոշումները, որով երևանցիների մեծամասնությունն այսօր բնորոշում Հայկ Մարությանին… հուշում են վերադառնալ մեծ էկրան։

Ո՞րն է լուծումը։

Լուծումը պարզ է՝ երևանցիներին խաբած և իր նախընտրական խոստումները մոռացած, իր գործը կատարելապես ձախողած քաղաքապետը պիտի հրաժարական տա, և արդեն քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, պիտի անցկացվեն Երևանու ավագանու արտահերթ ընտրություններ։ Ավելորդ է ասել, որ Հայկ Մարությանի հրաժարականից հետո ավագանու «Իմ քայլը» դաշինքը պիտի իր կազմից չառաջադրի քաղաքապետի այլ թեկնածու ու չաջակցի որևէ այլ թեկնածուի և օրենքի թելադրանքով պիտի անցկացվեն վաղաժամկետ ընտրություններ։ Հայկ Մարությանից իր նեղ շրջապատում բողոքելու փոխարեն, արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը թող առաջադրի արդեն իր «սրտի թեկնածուին» և գնա ու կրկին ստանա երևանցիների մեծամասնության աջակցությունը ու էլի ստանձնի մայրաքաղաքի կառավարման պատասխանատվությունը։

Միայն Երևանի՞ն է, արդյոք, վերաբերում Հայկ Մարությանի հրաժարականի խնդիրը։

Շատերն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը դժվար թե ցանկություն ունենա գնալ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների։ Ինչու՞։ Որովհետև այդ ընտրություններում պարզ կդառնա, որ նրա ղեկավարած ուժն արդեն չունի երևանցիների մեծամասնության աջակցությունը, ինչից, ինքնաբերաբար, նոր՝ շատ ավելի լուրջ հարցեր կծնվեն, քանի որ Երևանը մեր հանրապետության կեսն է իր ընտրողների թվով։ Սա հասկանալի է։ Բայց կա չափազանց կարևոր մեկ այլ գործոն, որը հուշում է ճիշտ հակառակի մասին, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը ընկալում է այնպես, ինչպես այն կա և կառչած չէ երկրի վարչապետի աթոռից։ Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում տեղական իշխանությունների միջանկյալ ընտրությունները կամ մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները, բացի ամեն ինչից, երկրի քաղաքական համակարգի կայունությունն ապահովող այն ոսկե մեխանիզմներն են, որոնք կիրառվում են հասուն ժողովրդավարության երկրներում ու ինչի կենսունակությունը բազմիցս ապացուցվել է։ Ավելի պարզ ասած, եթե երկրի քաղաքական համակարգը ցույց է տալիս ապակայունացման միտումներ (ցանկալին իրականության տեղ ընդունելու փոխարեն ինքներս դատենք՝ նման միտումներ կա՞ն, թե՞ չկան), ապա մայրաքաղաքային արտահերթ ընտրությունները կարող են ու պիտի լինեն այն օրինական, սահուն ու փափուկ մեխանիզմը, որը կարձանագրի քաղաքական իրավիճակի փոփոխությունը և կբացառի երկրի ընդհանուր քաղաքական իրավիճակի հետագա ապակայունացումը, դրանից բխող անընդունելի վտանգներով։

Այս երեք մայր գործոններով պայմանավորված՝ ձախողվել է իր պաշտում, գործ ունենք քաղաքական իրավիճակի ակնհայտ փոփոխության հետ, և Մարությանը չի վայելում երևանցիների մեծամասնության վստահությունը, ինչպես նաև այն, որ հրաժարականն ու արտահերթ ընտրությունները կօգնեն երկրի քաղաքական համակարգը զերծ պահել հնարավոր ապակայունացումից, Հայկ Մարությանը պիտի հեռանա, ու դա բխում է ոչ միայն երևանցու ու Հայաստանի Հանրապետության, այլ նաև հենց իշխող ուժի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից»,-գրել է Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:07 11/04/2019  |  Մամուլ«Սամվել Ֆարմանյանը «Սորոսի» ֆոնդում աշխատել է 3 տարի». Սոս Ավետիսյանը՝ ԱԺ սորոսական թևի մասին. «Հրապարակ»
17:45 10/01/2019  |  ՔաղաքականՍամվել Ֆարմանյանի ու Միհրան Հակոբյանի հետ այլ կուսակցականներ չեն լքել ՀՀԿ-ն. Ռուբեն Թադևոսյան
09:56 10/01/2019  |  ՔաղաքականՍամվել Ֆարմանյանը և Միհրան Հակոբյանը դադարեցնում են անդամակցությունը ՀՀԿ-ին
11:02 22/11/2018  |  Քաղաքական«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․..». Սամվել Ֆարմանյան
11:18 15/11/2018  |  ԼՐԱՀՈՍՀայտնվում են մարդիկ, ովքեր տվյալ իշխանությանը պատրաստ են մատուցել աննկարագրելիորեն արջի ծառայություն. Ֆարմանյան
10:20 29/08/2018  |  ՄամուլԻնչ-որ մեկը մուտք է գործել Սամվել Ֆարմանյանի աշխատասենյակ. «Հրապարակ»
15:50 13/12/2016  |  ՔաղաքականԱդրբեջանի պատվիրակի մեկնաբանությունը թարմացրեց բոլորիս տրամադրությունը. Սամվել Ֆարմանյան
15:47 13/01/2015  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ֆարմանյանն ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների
09:45 14/11/2014  |  ՄամուլՍամվել Ֆարմանյանը դաստիարակչական ապտակ է տվել Լևոն Զուրաբյանին. «Հրապարակ»
14:33 27/02/2014  |  ԼՐԱՀՈՍՍամվել Ֆարմանյան. Քաղաքական ներկապնակի դերակատարները ոչ ամբողջությամբ են սերտել մարտի մեկի դասերը

Տեսանյութեր

08/08/2020   21:26 Բեյրութում անկարգություններ են, իրավապահները արցունքաբեր գազ են կիրառել, կան տուժածներ

Տեսադարան

08/05/2020   11:47 Բեյրութն ավերիչ պայթյունից հետո

Մամուլ

Արխիվ

[]