Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/23/2019   11:32 ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չընդունեց 25 տարին չլրացած անձանց ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակելու օրենքի նախագիծը 10/23/2019   11:27 Աշխատանքային իրավունքների իրազեկման համար Մարդու իրավունքների պաշտպանն ու Բուլղարիայի դեսպանատունը մեկնարկում են ծրագիր 10/23/2019   11:20 Սա այն բացառիկ նախագծերից է, որի վերաբերյալ բացասական որևէ կարծիք չի ստացվել. Արդարադատության նախարար տեղակալ 10/23/2019   11:01 Այսուհետ քաղաքացիները կկարողանան արձանագրել այլ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները 10/23/2019   10:58 Կենդանիների դեմ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքն ընդունվեց 10/23/2019   10:52 Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Թաթան հայտարարագրել են իրենց եկամուտները. ՊԵԿ 10/23/2019   10:37 «Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան 10/23/2019   10:30 ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ 10/23/2019   10:26 Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Ճապոնիայի նոր կայսր Նարուհիթոյի գահակալության առիթով կազմակերպված ընդունելությանը 10/23/2019   10:25 Առուշան Հակոբյանի հայտարարությունը հավաստում է, որ Արսեն Բաբայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում 10/23/2019   10:22 ՃՏՊ Ստեփանավան քաղաքում. կան տուժածներ 10/23/2019   10:17 Ֆելիքս Ցոլակյանը հասավ իր նպատակին. «Փաստ» 10/23/2019   10:12 Փրկարարները լոգարանի հատակին հայտնաբերել են Իրինա Ա.-ի դին 10/23/2019   10:05 Նախկին մարզպետը հարցաքննվե՞լ է գնդապետի ծեծի դեպքով. «Իրավունք» 10/23/2019   09:58 «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»․ ինչն է վրդովեցրել Արսեն Թորոսյանին․ «Ժողովուրդ» 10/23/2019   09:50 Սիսեռյանը «ձեռքերը լվացել է» Ամուլսարի թեմայից. «Հրապարակ» 10/23/2019   09:46 Արա Զոհրաբյանը չի ընդունում ընտանիքի անդամների «կպնելը». «Ժողովուրդ» 10/23/2019   09:39 Համերգ-բարտեր՝ հայաստանյան իշխանությունների եւ 7 Սերժ Թանկյանի միջև. «Հրապարակ» 10/23/2019   09:31 Արա Բաբլոյանին մեղադրանք կառաջադրվի. ով է ցուցմունք տվել նրա դեմ. «Ժողովուրդ» 10/23/2019   09:27 ԱԱԾ «ոչնչացված» փաստաթղթերը գտել են․ ինչ է մանրամասնում ԱԱԾ տնօրենի տեղակալը. «Ժողովուրդ» 10/23/2019   09:22 Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ» 10/22/2019   23:42 Աբորտները և գեյերի ամուսնությունը թույլ են տվել ամբողջ Մեծ Բրիտանիայում 10/22/2019   23:19 Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են միասին պարեկել Սիրիայի հյուսիսային մասը 10/22/2019   22:56 Անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Չեխիայի ԱԳՆ-ների միջև 10/22/2019   22:48 Տեղի է ունեցել ՃՏՊ Էջմիածին-Շահումյան ավտոճանապարհին. կան տուժածներ (տեսանյութ) 10/22/2019   22:42 Քրդերն ու թուրքերը զանգվածային ծեծկռտուք են կազմակերպել Գերմանիայում 10/22/2019   20:53 Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան 10/22/2019   20:46 Էլիտան խղճուկ վիճակում է. իշխանությունն ու ժողովուրդը միշտ իրար անհաջողություններ են պաս տալու. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   20:42 ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին կասկածում են իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել օժանդակելու եւ կեղծիք կատարելու համար 10/22/2019   20:32 ՍԴ-ի հարցը Փաշինյանի համար նաեւ հոգեբանական խնդիր է. նա վախենում է հայտնվել «Акела промахнулся. Стае нужен новый вожак» վիճակում 10/22/2019   20:22 ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվում են հավաք-պարապմունքներ 10/22/2019   19:58 Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը 10/22/2019   19:54 Աշխատավարձի նկատմամբ պետական համակարգում քաղաքականությունը պետք է փոփոխենք (տեսանյութ) 10/22/2019   19:47 Նիկոլ Փաշինյանը հեռանալու է ավելի վատ, քան նախկիններն են հեռացել. Նարեկ Սամսոնյան 10/22/2019   19:44 Վարչապետի խոսնակը պարզաբանել է, թե ինչու է Փաշինյանը բարձրացրել նախարարների աշխատավարձը 10/22/2019   19:22 Իրավաբանական հանրույթի հայտարարությունների արդյունքում Բաբայանին կարծեք թե այլ մեղադրանք է առաջադրվում. Մելիքյան 10/22/2019   19:17 Գերմանիան կշարունակի աջակցել Հայաստանում բարեփոխումներն առաջ մղելու հարցում. վարչապետն ընդունել է դեսպան Բանցհաֆին 10/22/2019   19:08 Ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/22/2019   19:01 Ակնհայտ անշահավետ գործարքի արդյունքում պետությանը պատճառվել է 15․488․000 դրամի վնաս (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/22/2019   18:47 Չենք կարող հաստատել օրինականություն, եթե օրինակ Սահմանադրական դատարանի հարցերն ուզում ենք լուծել հակաօրինական ճանապարհներով. Անի Սամսոնյան 10/22/2019   18:41 Կառավարությունը համեստ խնդիր է դրել ստվերի դեմ պայքարում 10/22/2019   18:36 Ինչու է ձգձգվում Արսեն Բաբայանի գործով բողոքի քննությունը 10/22/2019   18:18 Մեղադրանքներ են առաջադրվել՝ օտարերկրյա քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում և բնակարանային գողություններ կատարելու համար 10/22/2019   18:09 Արարատ Միրզոյանը ցավակցական հեռագրեր է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին 10/22/2019   18:04 Հայաստանում առաջին անգամ կատարվել է սրտանոթի փականի փակ վիրահատություն 10/22/2019   18:02 Արտակ Քամալյանը մասնակցել է անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրման թեմայով քննարկմանը 10/22/2019   17:59 ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում 10/22/2019   17:35 Ապօրինի ծառահատման բացահայտում Սյունիքում․ հարուցվել է քրեական գործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10/21/2019   17:39 Ժողովրդի ասած «ձրի աշխատավարձ ստացող»-ի բեռը «Իմ քայլը»-ի վրա է. Էդմոն Մարուքյանը՝ Վահե Գրիգորյանի մասին 10/22/2019   12:20 Ոչ մեկ կյանքում քարը քարին չի դրել, Նիկոլ Փաշինյանի կողքով քայլել, պաշտոն է ստացել. Ծառուկյան 10/21/2019   16:20 Անվտանգության խնդիրներն ի սկզբանե առաջնային չեն եղել Փաշինյանի համար. Շարմազանովը՝ բյուջե 2020-ով նախատեսված ռազմական ծախսերի մասին 10/22/2019   11:22 Ցանկացած ոք, ով հանրային տիրույթում, հրապարակային դաշտում քննադատում է իշխանություններին կարող է հետապնդվել. Սաթիկ Սեյրանյան 10/22/2019   11:55 Գուցե գիտելիքները բավարար են «Կանեփ-կակաչ 97 կոոպերատիվ»-ը կառավարելու համար, բայց երկիր կառավարելու գիտելիքները անբավարար են. Հարություն Մեսրոբյան 10/22/2019   19:06 Արսեն Բաբայանի ձերբակալությունը պետք է շուտափույթ ավարտվի. Տարոն Սիմոնյան (տեսանյութ) 10/21/2019   19:05 Անձի նույնականացնող տվյալը միայն անուն-ազգանունը չէ, այլ ցանկացած տեղեկություն, որը որոշակիացնում է, թե ում մասին է խոսքը. Կոստանյան 10/22/2019   13:06 Պաշտպանները բողոքարկել են Արսեն Բաբայանի ձերբակալության որոշումը.դատարանից նիստի ժամը չեն հայտնում 10/22/2019   11:17 Քանի դեռ մեր ռեկտորն առանց ամաչելու հերքում է արտագրության դեպքերը, շարունակելու ենք հրապարակել փաստեր. բազմաթիվ արտագրություններ բելառուսական ձեռնարկից դոկտորական ատենախոսությունում 10/21/2019   13:43 Ցանկալին և իրականությունը․ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի՝ արդարադատության նախարարության յուրօրինակ ընկալումը 10/21/2019   15:46 Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցում թույլ չեն տվել տեսակցել թոռների հետ. Լեւոն Քոչարյան 10/22/2019   10:19 Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում. «Իրատես» 10/21/2019   22:03 «Դիմում եմ բոլոր իրավապաշտպաններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին աջակցել Արսեն Բաբայանի իրավունքների պաշտպանությանը». Գոհար Մելոյան 10/22/2019   17:50 Արա Բաբլոյանը ներգրավվե՞լ է որպես կասկածյալ. ՀՔԾ-ն չի մեկնաբանում 10/22/2019   15:41 Ապրիլյանի քննիչ հանձնաժողովը պետք է հրավիրի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով 10/22/2019   09:51 Իշխանությունն անցնում է բացահայտ տեռորի. Ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում. «Հրապարակ» 10/22/2019   20:53 Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել. Իրականացվում է պլան «Գ»-ն. փաստաբան 10/21/2019   22:27 Արդեն ամաչում եմ, որ դեռ ազատության մեջ եմ. Նարեկ Սամսոնյան 10/21/2019   20:53 Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը 10/21/2019   17:11 Ընտրությունը մերն է՝ անգիտակից հրճվանքով ապրող ժողովու՞րդ, թե՞ պատերազմի մեջ գտնվող երկրի կանոններով ապրող ազգ

Եթե Հայաստանում մոնոպոլիա, օլիգարխիա, կոռուպցիա չկա, ինչու՞ տնտեսությունն առնվազն 30 տոկոսով չի աճել (տեսանյութ) 10/09/2019   20:06  |  Հարցազրույց

Նախորդ շաբաթ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հաստատվեց 2020 թ. Պետական բյուջեի նախագիծը։ «Փաստինֆո»-ն պետբյուջեով նախատեսված առաջնահերթությունների, կառավարության տնտեսական քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտը հաջորդ տարի ավելի ակտիվացնելու վերաբերյալ զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։

- Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի ծրագիրը։ Հասցրե՞լ եք ուսումնասիրել այն, ի՞նչ կասեք դրա մասին։ Ո՞րն է կառավարության մեսիջը։

-Բյուջեի նախագծին, իհարկե, ծանոթացել եմ։ Մենք որպես կուսակցություն արձագանքում ենք կառավարության քաղաքական և տնտեսական նախաձեռնություններին և ի տարբերություն շատ այլ ընդդիմադիր կուսակցությունների՝ միայն չենք քննադատում, այլ նաև քննադատությանը զուգահեռ մեր առաջարկություններն ենք ներկայացնում։ Ի տարբերություն նախորդ բյուջեների՝ այս բյուջեն աճել է, բայց դա հեղափոխականություն չէ, որովհետև 1994-95 թվականներից երբ Հայաստանի տնտեսությունը սկսեց աճել, ամեն հաջորդ տարի նախորդ տարվանից մեծ բյուջե ուներ։ Այնպես որ չենք կարող ասել, քանի որ աճում է, ուրեմն հեղափոխական է։ Հեղափոխական չէ նաև ՀՆԱ-ի նախատեսվող 4.9 տոկոս աճը։ Համեմատության համար նշեմ, որ ոչ հեղափոխական 2017 թվականին տնտեսության աճը 7.5 տոկոս էր։ Հետևաբար չեմ կարող ասել, որ մենք ունենալու ենք հեղափոխական բյուջե և տնտեսության հեղափոխական աճ, որքան էլ փորձենք բրենդ սարքել այդ հեղափոխականությունը։ Ավելին ասեմ, տնտեսության մեջ այդ հեղափոխությունը մի քիչ ռիսկային է, որովհետև որևէ մեկը հեղափոխական երկրում գումար չի ներդնի։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք ներդրումների բնագավառում, դրա վառ ապացույցն է։ Անցած տարի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ասում էին , որ տեսնում են հարյուրավոր ներդրումների սաղմեր, կստեղծվեն աշխատատեղեր, աշխատավարձերն էական կբարձրանան, այսօր դա մենք չունենք։ Բյուջեն իներցիոն է, սոցիալ-պոպուլիստական։ Կառավարությունը կարողանում է գումար հավաքել և դա ողջունելի է, բայց այն ուղղությունները, որտեղ կառավարությունը ծախսում է գումարները, մեզ համար մի քիչ զարմանալի է։ Իհարկե մենք ընդունում ենք, որ պետք է ավելացվի առողջապահության բյուջեն, պետք է ավելացվի նաև կրթության բյուջեն, դա պարզ է, բայց այդ ներդրումները 15-20 տարի հետո նոր կսկսեն երևալ, իսկ ի՞նչ ենք անելու վաղը, հաջորդ օրը։ Այսինքն խոսում են մինչև 2050 թվական տնտեսության տասնհինգապատիկ ավելանալու մասին, բայց հիմա 5 տոկոսով ենք ավելանում։ Աշխարհի ոչ մի մաթեմատիկա դա 1500 տոկոսի չի բերի։

-Նշեցիք, որ հեղափոխական բյուջե չենք ունենա։ Այնուամենայնիվ որևէ ոլորտում կունենա՞նք թռիչքաձև տնտեսական աճ։

-Ոչ։ Տնտեսական զարգացում ունենալու համար պետք է ծախսեր կատարես։ Հիմա 2020 թվականի բյուջեն է հարցը, բայց խոսենք նաև 2019 թվականի կատարողականի մասին։ Մեծաքանակ ծրագրեր կան, որոնք թերակատարված են, այսինքն 0 տոկոսից մինչև 70 տոկոս։ Այսինքն գումարը հավաքվում է, բայց չի ծախսվում։ Այդ ծրագրերը միտված են պետության զարգացմանը, եթե չի ծախսվում , ծրագիրը չի իրականացվում, ապա պետության զարգացումը, եթե չի կանգնում, ապա շատ է դանդաղում։ Բիզնեսից փողը հանում ես, բայց չես կարողանում ծախսես։ Դա էլ է խնդիր։ Երբեմն ասում են՝ ավելի լավ է ծրագրեր փողը չծախսեն, որովհետև կոռուպցիայի բուն է և այլն։ Բայց դրա մասին ծրագրերը նշանակելուց առաջ էր պետք մտածել։ Միայն կոռուպցիայով արդարացնել  ծրագրերի թերակատարումը, իմ կարծիքով, անընդունելի է։ 

-Ի՞նչն է խոչընդոտել, որպեսզի այդ ծախսերը չկատարվեն։ Չէ՞ որ անընդհատ նշվում է, որ վերացել է կոռուպցիան։

-2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ մեզ մոտ չկա կոռուպցիա, բայց դրանից ամիսներ հետո ձերբակալվեց Առողջապահության փոխնախարարը, հետո ՊՎԾ պետին մեղադրանք առաջադրվեց և հայտնի չէ՝ այդ գործերն ինչ վիճակում են։ Կոռուպցիայով դատապարտված մենք մարդ էլ չունենք, ասում ենք՝ կոռումպացված են, բայց դատական որոշում չունենք։ Ինչ վերաբերում է մոնոպոլիային, ո՞ր շուկայում է վերացել։ Բանանի մասին ենք խոսում, բայց ժողովուրդը 5000 տարի առանց բանանի ապրել է, 5000 տարի առանց բանանի կապրի։ Ստվերից դուրս բերելը և աճը, դրանք տարբեր բաներ են։ Երբ խոսում ենք տնտեսական աճի մասին, դա էլ է վիճելի։ Այսինքն դա ստվերից դուրս բերվա՞ծ աճն է, թե՞ իրական աճն է։ Իհարկե, շատ լավ է, որ ստվերից դուրս է բերվում։ Դրա մասին պետք է խոսենք։ Հիմա տարիներ շարունակ ասում ենք, որ ստվերը մեզ մոտ կազմում է տնտեսության 30-40 տոկոսը։ Հիմա եթե Հայաստանում մոնոպոլիաներ չկան, կոռուպցիա չկա, օլիգիարխիա չկա, ինչու՞ տնտեսական աճն առնվազն 30 տոկոսով չի աճել։ Ընդամենը 4.9 տոկոս է աճել, իսկ դա ոչ միայն սրան է վերաբերում, այլ նաև տնտեսական աճին։ Հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն։ Եթե կոռուպցիա, օլիգարխիա, մոնոպոլիա չունենք, ապա պետք է ստվեր էլ չունենայինք, որովհետև ստվերն առաջանում էր այն պատճառով,  որ երկրում կային արտոնյալներ։ Հիմա այդ արտոնյալներն արդեն չկան, բայց ստվերը դեռ կա և դրա ապացույցը 4.9 տոկոս տնտեսական աճն է։ Միանշանակ չեմ ընդունի այն հայտարարությունը, որ Հայաստանում կոռուպցիա, մոնոպոլիա չկա։ Թվերն են  դա ցույց տալիս։

- Կարծեք թե կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի ակտիվացնել գյուղատնտեսության ոլորտը։ Նշվել էին մի քանի առաջնահերթություններ, այդ թվում սարքավորումների, մեքենատրակտորների թարմացումը։ Սարքավորումների հիմնական մասը հին է և որքանո՞վ է հավանական, այդ ամբողջը փոխել։

-Այո դրանք բավական հին են։ Գյուղատնտեսության մեխանիզացիայի մակարդակը և բարդության, գիտելիքահենության  մակարդակը շատ ցածր է։ Մենք չենք կարող ունենալ գյուղատնտեսության աճ, եթե գիտելիքաինտենսիվությունը չշատանա։ Նախ՝ մարդիկ սովորեն գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև մեզ մոտ գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում փոքր հողատերերը, փոքր տնային տնտեսությունները և նրանց գիտելիքները, ցավոք սրտի, շատ հին են։ Երբ Կոլխոզը քանդվեց, կոլխոզնիկին հող տվեցին, կոլխոզի բանվորը դրանից ֆերմեր չդարձավ, նրա գիտելիքները չավելացան։ Մեր գյուղատնտեսության արդյունավետության  ցածր  մակարդակը պայմանավորված է  նաև նրանով, որ այդ մարդիկ գիտելիք չունեն։ Պետական գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի ցանկալի վարքագծի ակտիվացմանը։ Այսինքն մենք քեզ փող կտանք, ոչ թե էժան գնով սալյարկա կտանք՝ առանց հաշվի առնելու  քեզ պետք է, թե պետք չէ։ Ոչ, պետք է գյուղատնտեսության գոտիականությունը վերականգնվի, ցանքսաշրջանառությունը պետք է վերականգնվի և աջակցություն պետք է ստանան միայն նրանք, ովքեր կիրականացնեն պետական քաղաքականությունը։ Բայց գյուղատնտեսական բյուջեն մինիմալ է։ Եթե մեր գյուղատնտեսական բյուջեն  համեմատենք մեր հարևան երկրների հետ, կտենսնեք, որ աջակցությունը, որը մենք տալիս ենք մեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին, անհամեմատ ավելի փոքր է։ Մեր գյուղացին ռուսական շուկայում մրցում է թուրքի, ադրբեջանցու, վրացու հետ։ Նրանք երեքն էլ իրենց կառավարությունից շատ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մեր գյուղացին։ Պետության տնտեսական դերը պետք է ավելի ակտիվանա։ Այս նեոլիբերալ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ։ Պետության դերն ավելի գործուն պետք է լինի։ Հարավարևելյան ասիական երկրների տնտեսական թռիչքը կամ տնտեսական հրաշքը պայմանավորված էր նրանով, որ պետությունը շատ մանրակրկիտ պլանավորեց, ծրագրեց իրենց տնտեսական աճը։ Պետության դերը տնտեսական աճի մեջ շատ մեծ է։ Ցավոք սրտի մեզ մոտ դա չի արվում։ 

-Գյուղատնտեսության զարգացման կառուցվածքային ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը։

-Իմ կարծիքով առաջինը պետք է գոտիականացման, ցանքաշրջանառության վերականգնումը լինի։ Այսինքն պետք է իմանաս, որ ահա այս տարածաշրջանում գյուղատնտեսությունն ինչպես է զարգանալու, որոնք են լավագույն մշակաբույսերը։ Այսինքն մարդիկ հողն ունեն, տարին տարվա վրա ցորեն են ցանում։ Պետք է մեկ տարի ցորեն ցանեն, մեկ տարի այլ մշակաբույս, հետո թողնեն, որ հանգստանա։ Մարդու սեփականությունն է, չես կարող պարտադրել։ Բայց կարող ես իրեն ցանկալի վարքագծի բերել քո աջակցությամբ։ Եվ նաև սովորեցնելը։ Մարդիկ գիտելիքներ չունեն։ Կրկին կասեմ, որ Կոլխոզի բանվորը, որը ստացավ հող, ֆերմեր չդարձավ։ Դա նրա մեղքը չէ, այլ պետության, որ մարդուն գիտելիք չտվեցին։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը կզարգանա, եթե գյուղերում զարգանա ոչ գյուղատնտեսկան զբաղվածությունը։ 

- Ձեր կարծիքով 2020 թվականի պետբյուջեով ո՞ր ոլորտներին էր հարկավոր առաջնահերթություն տալ և ավելի շատ բյուջե։

- Կարծում եմ՝ տնտեսական զարգացման համար ավելի շատ բյուջե պետք է տրամադրվեր, պետական ծառայությունների վրա, նույնիսկ պետական պարտքի ավելացման ճանապարհին, մանավանդ այսօր, երբ պետական պարտքն ավելի էժան է։ Որովհետև, եթե չլինի պետական աջակցություն, մեր իներցիոն բյուջեն կգնա ու կմարի։ Պետությունն ավելի ակտիվ պետք է տնտեսական քաղաքականություն իրականացնի։

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

12:29 04/10/2019  |  ՏնտեսությունԿառավարության տնտեսական աճի սպասումները շատ հեռու են թռիչքային լինելուց
14:35 25/09/2019  |  ՏնտեսությունՏնտեսական ակտիվության աճը 8 ամսում կազմել է 7 տոկոս
15:11 02/09/2019  |  ՏնտեսությունԻնչպես է, որ տնտեսությունն աճում է, իսկ հասարակությունը չի զգում դրա ազդեցությունը
13:19 26/08/2019  |  ՏնտեսությունԵրբ հանում ենք գյուղատնտեսությունը
12:28 06/08/2019  |  ՏնտեսությունԻնչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը
14:03 25/07/2019  |  ՏնտեսությունՏնտեսական ակտիվության տեմպը նվազել է
12:27 09/07/2019  |  ՏնտեսությունԲանկային կապիտալը հեռանո՞ւմ է տնտեսության իրական հատվածից
21:00 15/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող քաղաքացիներին չզրկել նպաստից
19:25 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳյուղացին նոր տեխնոլոգիաներին համապատասխան արտադրանք կստանա. Նիկոլ Փաշինյան
13:40 30/11/2018  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է առաջին կիսամյակում. ԵՏՀ վիճակագրություն

Արխիվ

[]