Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   15:03 Կառավարության շենքի դիմաց կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան

Եթե Հայաստանում մոնոպոլիա, օլիգարխիա, կոռուպցիա չկա, ինչու՞ տնտեսությունն առնվազն 30 տոկոսով չի աճել (տեսանյութ) 10/09/2019   20:06  |  Հարցազրույց

Նախորդ շաբաթ կառավարության արտահերթ նիստի ժամանակ հաստատվեց 2020 թ. Պետական բյուջեի նախագիծը։ «Փաստինֆո»-ն պետբյուջեով նախատեսված առաջնահերթությունների, կառավարության տնտեսական քաղաքականության և գյուղատնտեսության ոլորտը հաջորդ տարի ավելի ակտիվացնելու վերաբերյալ զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ, Գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանի հետ։

- Նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց 2020 թվականի պետական բյուջեի ծրագիրը։ Հասցրե՞լ եք ուսումնասիրել այն, ի՞նչ կասեք դրա մասին։ Ո՞րն է կառավարության մեսիջը։

-Բյուջեի նախագծին, իհարկե, ծանոթացել եմ։ Մենք որպես կուսակցություն արձագանքում ենք կառավարության քաղաքական և տնտեսական նախաձեռնություններին և ի տարբերություն շատ այլ ընդդիմադիր կուսակցությունների՝ միայն չենք քննադատում, այլ նաև քննադատությանը զուգահեռ մեր առաջարկություններն ենք ներկայացնում։ Ի տարբերություն նախորդ բյուջեների՝ այս բյուջեն աճել է, բայց դա հեղափոխականություն չէ, որովհետև 1994-95 թվականներից երբ Հայաստանի տնտեսությունը սկսեց աճել, ամեն հաջորդ տարի նախորդ տարվանից մեծ բյուջե ուներ։ Այնպես որ չենք կարող ասել, քանի որ աճում է, ուրեմն հեղափոխական է։ Հեղափոխական չէ նաև ՀՆԱ-ի նախատեսվող 4.9 տոկոս աճը։ Համեմատության համար նշեմ, որ ոչ հեղափոխական 2017 թվականին տնտեսության աճը 7.5 տոկոս էր։ Հետևաբար չեմ կարող ասել, որ մենք ունենալու ենք հեղափոխական բյուջե և տնտեսության հեղափոխական աճ, որքան էլ փորձենք բրենդ սարքել այդ հեղափոխականությունը։ Ավելին ասեմ, տնտեսության մեջ այդ հեղափոխությունը մի քիչ ռիսկային է, որովհետև որևէ մեկը հեղափոխական երկրում գումար չի ներդնի։ Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք ներդրումների բնագավառում, դրա վառ ապացույցն է։ Անցած տարի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն ասում էին , որ տեսնում են հարյուրավոր ներդրումների սաղմեր, կստեղծվեն աշխատատեղեր, աշխատավարձերն էական կբարձրանան, այսօր դա մենք չունենք։ Բյուջեն իներցիոն է, սոցիալ-պոպուլիստական։ Կառավարությունը կարողանում է գումար հավաքել և դա ողջունելի է, բայց այն ուղղությունները, որտեղ կառավարությունը ծախսում է գումարները, մեզ համար մի քիչ զարմանալի է։ Իհարկե մենք ընդունում ենք, որ պետք է ավելացվի առողջապահության բյուջեն, պետք է ավելացվի նաև կրթության բյուջեն, դա պարզ է, բայց այդ ներդրումները 15-20 տարի հետո նոր կսկսեն երևալ, իսկ ի՞նչ ենք անելու վաղը, հաջորդ օրը։ Այսինքն խոսում են մինչև 2050 թվական տնտեսության տասնհինգապատիկ ավելանալու մասին, բայց հիմա 5 տոկոսով ենք ավելանում։ Աշխարհի ոչ մի մաթեմատիկա դա 1500 տոկոսի չի բերի։

-Նշեցիք, որ հեղափոխական բյուջե չենք ունենա։ Այնուամենայնիվ որևէ ոլորտում կունենա՞նք թռիչքաձև տնտեսական աճ։

-Ոչ։ Տնտեսական զարգացում ունենալու համար պետք է ծախսեր կատարես։ Հիմա 2020 թվականի բյուջեն է հարցը, բայց խոսենք նաև 2019 թվականի կատարողականի մասին։ Մեծաքանակ ծրագրեր կան, որոնք թերակատարված են, այսինքն 0 տոկոսից մինչև 70 տոկոս։ Այսինքն գումարը հավաքվում է, բայց չի ծախսվում։ Այդ ծրագրերը միտված են պետության զարգացմանը, եթե չի ծախսվում , ծրագիրը չի իրականացվում, ապա պետության զարգացումը, եթե չի կանգնում, ապա շատ է դանդաղում։ Բիզնեսից փողը հանում ես, բայց չես կարողանում ծախսես։ Դա էլ է խնդիր։ Երբեմն ասում են՝ ավելի լավ է ծրագրեր փողը չծախսեն, որովհետև կոռուպցիայի բուն է և այլն։ Բայց դրա մասին ծրագրերը նշանակելուց առաջ էր պետք մտածել։ Միայն կոռուպցիայով արդարացնել  ծրագրերի թերակատարումը, իմ կարծիքով, անընդունելի է։ 

-Ի՞նչն է խոչընդոտել, որպեսզի այդ ծախսերը չկատարվեն։ Չէ՞ որ անընդհատ նշվում է, որ վերացել է կոռուպցիան։

-2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց, որ մեզ մոտ չկա կոռուպցիա, բայց դրանից ամիսներ հետո ձերբակալվեց Առողջապահության փոխնախարարը, հետո ՊՎԾ պետին մեղադրանք առաջադրվեց և հայտնի չէ՝ այդ գործերն ինչ վիճակում են։ Կոռուպցիայով դատապարտված մենք մարդ էլ չունենք, ասում ենք՝ կոռումպացված են, բայց դատական որոշում չունենք։ Ինչ վերաբերում է մոնոպոլիային, ո՞ր շուկայում է վերացել։ Բանանի մասին ենք խոսում, բայց ժողովուրդը 5000 տարի առանց բանանի ապրել է, 5000 տարի առանց բանանի կապրի։ Ստվերից դուրս բերելը և աճը, դրանք տարբեր բաներ են։ Երբ խոսում ենք տնտեսական աճի մասին, դա էլ է վիճելի։ Այսինքն դա ստվերից դուրս բերվա՞ծ աճն է, թե՞ իրական աճն է։ Իհարկե, շատ լավ է, որ ստվերից դուրս է բերվում։ Դրա մասին պետք է խոսենք։ Հիմա տարիներ շարունակ ասում ենք, որ ստվերը մեզ մոտ կազմում է տնտեսության 30-40 տոկոսը։ Հիմա եթե Հայաստանում մոնոպոլիաներ չկան, կոռուպցիա չկա, օլիգիարխիա չկա, ինչու՞ տնտեսական աճն առնվազն 30 տոկոսով չի աճել։ Ընդամենը 4.9 տոկոս է աճել, իսկ դա ոչ միայն սրան է վերաբերում, այլ նաև տնտեսական աճին։ Հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն։ Եթե կոռուպցիա, օլիգարխիա, մոնոպոլիա չունենք, ապա պետք է ստվեր էլ չունենայինք, որովհետև ստվերն առաջանում էր այն պատճառով,  որ երկրում կային արտոնյալներ։ Հիմա այդ արտոնյալներն արդեն չկան, բայց ստվերը դեռ կա և դրա ապացույցը 4.9 տոկոս տնտեսական աճն է։ Միանշանակ չեմ ընդունի այն հայտարարությունը, որ Հայաստանում կոռուպցիա, մոնոպոլիա չկա։ Թվերն են  դա ցույց տալիս։

- Կարծեք թե կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի ակտիվացնել գյուղատնտեսության ոլորտը։ Նշվել էին մի քանի առաջնահերթություններ, այդ թվում սարքավորումների, մեքենատրակտորների թարմացումը։ Սարքավորումների հիմնական մասը հին է և որքանո՞վ է հավանական, այդ ամբողջը փոխել։

-Այո դրանք բավական հին են։ Գյուղատնտեսության մեխանիզացիայի մակարդակը և բարդության, գիտելիքահենության  մակարդակը շատ ցածր է։ Մենք չենք կարող ունենալ գյուղատնտեսության աճ, եթե գիտելիքաինտենսիվությունը չշատանա։ Նախ՝ մարդիկ սովորեն գյուղատնտեսությամբ զբաղվել, որովհետև մեզ մոտ գյուղատնտեսությամբ զբաղվում են հիմնականում փոքր հողատերերը, փոքր տնային տնտեսությունները և նրանց գիտելիքները, ցավոք սրտի, շատ հին են։ Երբ Կոլխոզը քանդվեց, կոլխոզնիկին հող տվեցին, կոլխոզի բանվորը դրանից ֆերմեր չդարձավ, նրա գիտելիքները չավելացան։ Մեր գյուղատնտեսության արդյունավետության  ցածր  մակարդակը պայմանավորված է  նաև նրանով, որ այդ մարդիկ գիտելիք չունեն։ Պետական գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է միտված լինի ցանկալի վարքագծի ակտիվացմանը։ Այսինքն մենք քեզ փող կտանք, ոչ թե էժան գնով սալյարկա կտանք՝ առանց հաշվի առնելու  քեզ պետք է, թե պետք չէ։ Ոչ, պետք է գյուղատնտեսության գոտիականությունը վերականգնվի, ցանքսաշրջանառությունը պետք է վերականգնվի և աջակցություն պետք է ստանան միայն նրանք, ովքեր կիրականացնեն պետական քաղաքականությունը։ Բայց գյուղատնտեսական բյուջեն մինիմալ է։ Եթե մեր գյուղատնտեսական բյուջեն  համեմատենք մեր հարևան երկրների հետ, կտենսնեք, որ աջակցությունը, որը մենք տալիս ենք մեր գյուղատնտեսությամբ զբաղվողներին, անհամեմատ ավելի փոքր է։ Մեր գյուղացին ռուսական շուկայում մրցում է թուրքի, ադրբեջանցու, վրացու հետ։ Նրանք երեքն էլ իրենց կառավարությունից շատ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մեր գյուղացին։ Պետության տնտեսական դերը պետք է ավելի ակտիվանա։ Այս նեոլիբերալ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ։ Պետության դերն ավելի գործուն պետք է լինի։ Հարավարևելյան ասիական երկրների տնտեսական թռիչքը կամ տնտեսական հրաշքը պայմանավորված էր նրանով, որ պետությունը շատ մանրակրկիտ պլանավորեց, ծրագրեց իրենց տնտեսական աճը։ Պետության դերը տնտեսական աճի մեջ շատ մեծ է։ Ցավոք սրտի մեզ մոտ դա չի արվում։ 

-Գյուղատնտեսության զարգացման կառուցվածքային ի՞նչ քայլեր պետք է անի կառավարությունը։

-Իմ կարծիքով առաջինը պետք է գոտիականացման, ցանքաշրջանառության վերականգնումը լինի։ Այսինքն պետք է իմանաս, որ ահա այս տարածաշրջանում գյուղատնտեսությունն ինչպես է զարգանալու, որոնք են լավագույն մշակաբույսերը։ Այսինքն մարդիկ հողն ունեն, տարին տարվա վրա ցորեն են ցանում։ Պետք է մեկ տարի ցորեն ցանեն, մեկ տարի այլ մշակաբույս, հետո թողնեն, որ հանգստանա։ Մարդու սեփականությունն է, չես կարող պարտադրել։ Բայց կարող ես իրեն ցանկալի վարքագծի բերել քո աջակցությամբ։ Եվ նաև սովորեցնելը։ Մարդիկ գիտելիքներ չունեն։ Կրկին կասեմ, որ Կոլխոզի բանվորը, որը ստացավ հող, ֆերմեր չդարձավ։ Դա նրա մեղքը չէ, այլ պետության, որ մարդուն գիտելիք չտվեցին։ Միևնույն ժամանակ գյուղատնտեսությունը կզարգանա, եթե գյուղերում զարգանա ոչ գյուղատնտեսկան զբաղվածությունը։ 

- Ձեր կարծիքով 2020 թվականի պետբյուջեով ո՞ր ոլորտներին էր հարկավոր առաջնահերթություն տալ և ավելի շատ բյուջե։

- Կարծում եմ՝ տնտեսական զարգացման համար ավելի շատ բյուջե պետք է տրամադրվեր, պետական ծառայությունների վրա, նույնիսկ պետական պարտքի ավելացման ճանապարհին, մանավանդ այսօր, երբ պետական պարտքն ավելի էժան է։ Որովհետև, եթե չլինի պետական աջակցություն, մեր իներցիոն բյուջեն կգնա ու կմարի։ Պետությունն ավելի ակտիվ պետք է տնտեսական քաղաքականություն իրականացնի։

 

 

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

12:29 04/10/2019  |  ՏնտեսությունԿառավարության տնտեսական աճի սպասումները շատ հեռու են թռիչքային լինելուց
14:35 25/09/2019  |  ՏնտեսությունՏնտեսական ակտիվության աճը 8 ամսում կազմել է 7 տոկոս
15:11 02/09/2019  |  ՏնտեսությունԻնչպես է, որ տնտեսությունն աճում է, իսկ հասարակությունը չի զգում դրա ազդեցությունը
13:19 26/08/2019  |  ՏնտեսությունԵրբ հանում ենք գյուղատնտեսությունը
12:28 06/08/2019  |  ՏնտեսությունԻնչի՞ վրա է Նիկոլ Փաշինյանի հույսը
14:03 25/07/2019  |  ՏնտեսությունՏնտեսական ակտիվության տեմպը նվազել է
12:27 09/07/2019  |  ՏնտեսությունԲանկային կապիտալը հեռանո՞ւմ է տնտեսության իրական հատվածից
21:00 15/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է սեզոնային ժամանակավոր աշխատանք կատարող քաղաքացիներին չզրկել նպաստից
19:25 04/04/2019  |  ԼՐԱՀՈՍԳյուղացին նոր տեխնոլոգիաներին համապատասխան արտադրանք կստանա. Նիկոլ Փաշինյան
13:40 30/11/2018  |  ԼՐԱՀՈՍՏնտեսական աճի մակարդակով Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջինն է առաջին կիսամյակում. ԵՏՀ վիճակագրություն

Արխիվ

[]