Թեմաներ
Հինգշաբթի 11 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/14/2019   14:51 Գլխավոր դատախազությունը մերժել է Արա Բաբլոյանի փաստաբանի բողոքը՝ առանց մատնանշած հիմքերին անդրադառնալու 11/14/2019   14:47 Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ 11/14/2019   14:29 Ազգային արժեք քանդողի համար չի եղել մեր պայքարը. Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյան 11/14/2019   14:23 Մշակույթը սկսվում է համայնքից. «Օկտավան» միավորում է մարզերի արվեստասերներին ու արվեստագետներին 11/14/2019   14:21 Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակել է ԱՄՆ Սենատում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության մասին բանաձևը 11/14/2019   14:16 Սպայկայի բորբոսով պանիրը կրկին ուղարկվեց ՌԴ 11/14/2019   14:14 Օրգանների վաճառքի մասին այս պահին խոսք չկա. ԱԽ քարտուղար 11/14/2019   14:00 Արսեն Բաբայանը կզբաղվի իրավապաշտպան գործունեությամբ 11/14/2019   13:57 Սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստ է ստանձնել «Թռչունյան տուն» գիշերօթիկում խնամվող երեխաների խնամքը 11/14/2019   13:51 Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ 11/14/2019   13:49 Իրավաբանությունն այս մակարդակի չի իջեցվել դեռ երբեք. Երվանդ Վարոսյան 11/14/2019   13:47 Կան քաղաքական ուժեր, որ դրանով մտահոգված են. ԱԽ քարտուղարը՝ ԱԱԾ-ին վարչապետի հանձնարարականի մասին 11/14/2019   13:34 RyanAir-ը նախատեսում է մինչև ամառ ավելացնել ևս երեք ուղղություն 11/14/2019   13:34 Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերը 11/14/2019   13:22 Գործողություններ են արել, որոնք մինչև 2035 թիվը թույլ չեն տալու ունենալու այդ երազանքի Սահմանադրական դատարանը 11/14/2019   13:10 Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 227 ընտանիք բնակարան գնելու հնարավորություն կստանա 11/14/2019   13:10 Քրեական գործ հարուցելու որոշումը չէր կարող գույություն ունենալ.Արսեն Բաբայան 11/14/2019   13:02 Ես ինձ համարում եմ պատանդ իշխանությունների համար. Արսեն Բաբայան 11/14/2019   12:53 Դուխով լոզունգների տակ իրականում իշխանության են եկել երրորդ սեռի քարոզիչներ. Հրանտ Մելիք-Շահնազարյան 11/14/2019   12:39 Գործադիրը Քաղաքաշինության կոմիտեին գումար կհատկացնի՝ իրականացնելու երկու ուսումնական հաստատության հիմնանորոգումը 11/14/2019   12:21 Որտե՞ղ է բացակայում Հայաստանը 11/14/2019   12:09 Ինչի՞ հետ էր կապված ՀԴՄ-ների մեծ պահանջարկը. Նիկոլ Փաշինյանը՝ ՊԵԿ նախագահին 11/14/2019   12:01 Հայաստանին 45.8 մլն եվրո գումար կտրամադրվի, որը կուղղվի 2019 թվականի պետբյուջեով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/14/2019   11:48 Գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի խնդիրները 11/14/2019   11:43 Երկրներ կան, որտեղ մուրացկանները կանխիկ դրամաշրջանառություն չունեն, և անցորդները բջջային հեռախոսով են փող տալիս. Փաշինյանը կատակեց 11/14/2019   11:30 Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կլինի հսկիչ դրամարկղային մեքենաների առաջին խմբաքանակը. ՊԵԿ նախագահ 11/14/2019   10:55 Հնչեղ դատավարությունների փակուղին 11/14/2019   10:47 Գյուղատնտեսությունն այս տարի շարունակում է անկում արձանագրել՝ 4.8 տոկոսի չափով. նախարար 11/14/2019   10:22 Բացահայտվել են օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր. ԱԱԾ 11/14/2019   10:19 Խորհրդարանաը շարունակում է 2020 թվականի պետբյուջեի քննարկումը (տեսանյութ) 11/14/2019   09:58 «Այդ կինը նյարդայնացնում է շատերին». հերթական «ստվերային գործարքն» է տեղի ունեցել. «Փաստ» 11/14/2019   09:52 ՍԴ-ի հարցը կլուծվի 2020-ի կեսերին. Այն կա՛մ ընդհանրապես կլուծարվի, կա՛մ կլինի այլ կազմով. «Ժամանակ» 11/14/2019   09:47 Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ» 11/14/2019   09:44 «Այլ ծախսերը» եւ առողջապահության նախարարի ընկերը. Թորոսյանի նշանակած կադրերն իրեն չեն լսում. «Ժողովուրդ» 11/14/2019   09:40 Փաշինյանը Արցախի հարցը դարձնում է հայկական հարցի ծանրության կենտրոն. Լրջագույն տրանսֆորմացիա. «Ժամանակ» 11/14/2019   09:36 Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. Դա կապ ունի նրա հոր հետ. մանրամասներ. «Ժողովուրդ» 11/14/2019   09:31 «Սանիթեքը» սկսել է հավաքել իր աղբամանները. Դրանք հանձնելու է բանկին. «Հրապարակ» 11/14/2019   09:28 Անկախ «թրենդից». Աշոտ Ղուլյանի համար ոչ վատ շանս է բացվում. «Փաստ» 11/14/2019   09:25 ԲՀԿ-ն ազդակներ է ստացել դրսից. Ինչու են սրվել իշխանության հետ հարաբերությունները. «Հրապարակ» 11/14/2019   09:20 Թվեր, որ իշխանությունները չեն տարածի. Ինչ են թաքցնում նրանք. «168 ժամ» 11/14/2019   09:16 Ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը թիրախավորել Արթուր Վանեցյանին. ուշագրավ մանրամասներ. «Փաստ» 11/13/2019   23:38 Ինքնասպանության փորձը կանխվել է 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/13/2019   22:10 Կադիրովը ցանկացել է ուղիղ ճանապարհ դեպի Վրաստան 11/13/2019   21:09 Բոլիվիայի բանակը սատարել է նախագահի պաշտոնակատար կնոջը 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/13/2019   20:39 Շիրակի մարզի Աշոցք գյուղից դեպի 6 կմ հարավ-արևելք գրանցվել է երկրաշարժ 11/13/2019   20:17 Մարում ենք տասնամյակներ շարունակ պետության չիրականացրած պարտավորությունները. փոխնախարար (տեսանյութ)
11/13/2019   15:49 Վարչապետը հրաժարվել է հանդիպել ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ. վերջինս հայտարարել է խորհրդից դուրս գալու մասին 11/13/2019   14:03 Պատրաստ եմ այսօրևեթ հանդիպել ԵՊՀ դասախոսների հետ. ԿԳՄՍ փոխնախարար 11/12/2019   20:35 Ժամանակն է, որ Փաշինյանը խոսի ոչ թե դեմագոգիկ ու պարզունակ թեզերով, այլ ներկայացնի, թե ինչ փուլում են Արցախյան բանակցությունները. Արմեն Աշոտյան 11/12/2019   21:04 Զենիթահրթիռային դիվիզիոնի հրամանատարին մեղադրում են վառելիք հափշտակելու մեջ 11/12/2019   22:01 Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրեն ապօրինի զրկել են ազատությունից՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ ճնշում գործադրելու համար 11/13/2019   17:07 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է ՔԿ-ում 11/13/2019   19:43 Ֆիլմին չմասնակցելը խարան է ՀՀ-ի եւ կառավարության ճակատին, ես գոհ եմ. Փաշինյանը՝ «Մել» ֆիլմի ֆինանսավորման մասին 11/13/2019   17:58 «Ուղիղ ասում եմ՝ կպառկըցնենք ասֆալտին եւ կտանք պատերով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/13/2019   22:52 Նոր նշանակումներ՝ ՀՀ քննչական կոմիտեում 11/14/2019   11:50 Մոսկվայում սպանվել է թայբոքսինգի աշխարհի չեմպիոն, հայտնի հայ մարզիկ Աշոտ Բոլյանը 11/12/2019   15:14 Արմեն Աշոտյանի զգուշացումը վարչապետին՝ չքննարկեք 5 շրջանների վերադարձի հարց 11/13/2019   18:35 Ո՞վ է Հայաստանի թիվ մեկ խարդախը. Աշոտյանն արձագանքել է Փաշինյանին 11/13/2019   22:38 Ինքնաձիգի փողն ուղղել է շարքային զինծառայողի կրծքավանդակի ուղղությամբ, սեղմել ձգանը, ու երկու կրակոց արձակել. Զինվորի սպանության համար դատապարտվել է կրտսեր սերժանտը 11/13/2019   13:02 Սպանված ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը խնդրում էր, որ իրեն բաց թողնեն 11/13/2019   10:58 Խոշորները մնում են և՛ հեղափոխությունից առաջ, և՛ հեղափոխությունից հետո. Մենք մնալու ենք հաստատ. Միքայել Մելքումյան 11/12/2019   18:28 Սպառվել է ազգաբնակչության համբերությունը. հայտարարություն 11/13/2019   20:54 Երբ կարևոր հուշարձանը մասնագիտական դիսկուրսից դուրս է մնում 11/12/2019   19:39 Ադրբեջանի խոստացած բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է. ՆԻկոլ Փաշինյանի պատասխանը՝ ադրբեջանցի լրագրողին 11/12/2019   15:38 Դարը քաղաքային քանդակինն է, բայց պորտրետ-հուշարձաններն են շատանում 11/13/2019   16:18 Մանկապարտեզում հայտնաբերվել է «Զինվորի բաժին. վաճառքի ենթակա չէ» մակնշմամբ թթվասեր (լուսանկարներ)

«Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն». վարչապետ 10/09/2019   18:18  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովին՝ նվիրված տնտեսական հեղափոխության իրականացման ուղղությամբ անելիքներին: Խորհրդաժողովի շրջանակում ներկայացվել է համանուն գիրքը, որում ամփոփված են ՀՀ առաջատար տնտեսագետների գիտական ուսումնասիրությունների արդյունքներն ու գաղափարները: Նախորդ՝ 2018 թ. նոյեմբերին կայացած «Ի՞նչ անել-1» խորհրդաժողովը նվիրված էր տնտեսական հեղափոխության գաղափարական և հայեցակարգային դրույթներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ վարչապետը կարևորել է այն հանգամանքը, որ հանդիպումների այս շարքը դառնում է ավանդական՝ օրակարգում ունենալով ոչ միայն զուտ տնտեսագիտական, այլև հարակից հարցեր ևս: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ տնտեսագիտական բնույթի քննարկումները կարևոր են մտագրոհի տեսակետից, քանի որ մեծ էներգիա են տալիս տնտեսական և, ընդհանրապես, պետության զարգացման մասին գաղափարներին: «Կարևոր է արձանագրել վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ և բարձրաձայն հնչող այն տեսակետը, որ տնտեսության մեջ առավել կարևոր գործոն են դառնում հոգեբանությունը և տրամադրությունը: Ժամանակակից աշխարհում առավել մեծ շեշտադրում է դրվում այս իրողությունների վրա՝ որ հանրային տրամադրությունները, հանրային սպասումները, ակնկալիքները շատ ավելի մեծ տնտեսագիտական նշանակություն ունեն, քան երբեմն ուղղակի չոր թվերը և թվերի համադրությունը: Այս քննարկումները մեզ համար կարևոր են հենց այդ տրամադրությունների ստեղծման համար:

Մենք անընդհատ շեշտում ենք, որ Հայաստանի տնտեսական զարգացման հիմքում, և ընդհանրապես զարգացման հիմքում թերևս արժե տնտեսական զարգացում և զարգացում տերմինները չտարանջատել, որովհետև դրանք նույն բաներն են: Հայաստանի Հանրապետության զարգացման հիմքում մենք տեսնում ենք, ինչպես ասել ենք, անհատական ջանքը, անհատի մոտեցումը, ընկալումը, տրամադրությունները: Այս կարգի քննարկումները շատ կարևոր են այդ միջավայրը և մթնոլորտն ուժեղացնելու, համագործակցության տրամաբանությամբ ամրապնդելու համար, որովհետև համագործակցությունը, երկխոսությունն այն կարևոր գործոններից են, որ ապահովում են այն հոգեբանությունը և տրամադրությունը, որոնք իրենց հերթին շատ մեծ ազդեցություն են ունենում տնտեսության վրա: Կարծում եմ, որ 2019 թ. և ընթացիկ տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, որոնք ունենք, գալիս են ապացուցելու այս թեզի ճշմարտացիությունը, այն է՝ տրամադրությունը, սպասումները, մթնոլորտը շատ էական նշանակություն ունեն տնտեսական իրավիճակի համար: Հայաստանում իսկապես տնտեսական գործունեության շատ լավ տրամադրություն է ստեղծվել, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այդ տրամադրությունն ամրապնդելը», - նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ իհարկե, կան կարգավորումների, տնտեսական գործունեության հնարավորություններն ընդլայնելու, տնտեսվարող սուբյեկտների համար հավասար դաշտ ստեղծելու հրամայականներ, որոնք առաջնահերթություն են և նաև նման քննարկումներում օգտակար՝ հասկանալու առավել ճշգրիտ և արդյունավետ ճանապարհը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գիրքը կարդացել է դեռևս հուլիս ամսին և մաղթել արդյունավետ քննարկում:

Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման նոր ուղեգծի տեսլականի, ՀՀ-ում տնտեսական հեղափոխության նախադրյալների, պետական կառավարման որակի, ստվերային տնտեսության ազդեցության, ինստիտուցիոնալ, ագրարային, կրթության, գիտության համակարգերի զարգացման վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը մի շարք դիտարկումներ է կատարել՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերին և ընդգծելով գործընկերության տրամաբանության կարևորությունը. «Այստեղ մենք ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ, որպես ստվերի կրճատման ցուցանիշ, եթե ՀՀ-ում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0.3 տոկոսի շարժ ունենա, դա կհամարվի լավագույն հաջողություն ՀՀ համար: Այս տարվա կանխատեսումներով, կամ այսօրվա վիճակով, մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2 տոկոսով, այսինքն՝ ԱՄՀ լավագույն ռեկամենդացիաներից 4 անգամ ավելի: Իհարկե, տարվա արդյունքներով տեմպը գուցե և որոշակի փոփոխություններ կրի, բայց ուզում եմ ասել , որ կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված աննախադեպ իրավիճակներ ունենք: Վատ նորություններ էլ են կան, որոնք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Այս տարի Գյումրիում անցկացված Անկախության օրվա տոնակատարությունների շրջանակում Գյումրի այցելել է 15 հազար մարդ, ռեստորաններում, սրճարաններում տեղ չի եղել, ինչը վկայում է, որ շատ մեծ տնտեսական շարժ է եղել: Հետաքրքրվեցի՝ Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ի՞նչ շարժ է արձանագրել: Ինձ համար անսպասելի իրողություն պարզվեց, որ ՀԴՄ-ները տպվել են նույնքան, որքան նախորդ օրերին: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով մեծացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ների թիվը չի փոխվել: Սա իրականում շատ վատ նորություն է. ես գործընկերություն ասելով՝ սա նկատի ունեմ: Իհարկե, այդ օրը Գյումրիի մեր հարգելի գործարարներն իմացել են, որ հարկային ծառայությունն այդ օրը ոչինչ չի անելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի աննախադեպ հնարավորություն է, որի արդյունքներն մինչ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պետք է անի՞, թե՞ կես քայլ պետք է չանի: Գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է. չի կարող տնտեսական հեղափոխությունը լինել մենախոսություն, դա պետք է լինի երկխոսություն: Բայց այս օրինակը վկայում է, որ կառավարության ջանքերին ընդառաջ բիզնեսն առայժմ նույնիսկ կես քայլ չի անում», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ 2019 թ. առաջին 10 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, Հայաստանում 85 մլն հատ ՀԴՄ կտրոն ավելի է տպվել, ինչը վկայում է դրական դինամիկայի մասին:

Իր խոսքում վարչապետն անդրադարձել է նաև տնտեսական գործունեության իրականացման գործում մարդկային կապիտալի, ներուժի կարևորությանը, աշխատանքի շուկային, շուկայական տնտեսությանը և մի շարք այլ հարցադրումների: Խոսելով բիզնես գործունեության կանոնների մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ պետական կառավարման համակարգի, ինչպես նաև բիզնեսի համար սահմանված կանոնները շատ պարզ են. «Իմ կարծիքով՝ այդ կանոնները հետևյալն են՝

- մի՛ գողացիր, որը վերաբերում է և՛ պետական պաշտոնյային, և՛ բիզնեսին, որովհետև այն գործարարը, որը ՀԴՄ չի տպում, գողանում է, ինչպես նաև այն պետական պաշտոնյան, որը ՀԴՄ–ով եկած փողի մի մասը գողանում է։

- եղի՛ր առավել արդյունավետ բիզնեսը կառավարելիս և պետական միջոցը ծախսելիս:

- եղիր նորարար։

- եղիր համագործակցող»։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության կողմից բիզնես գործունեության համար տրվող հարկային արտոնություններին, այդ թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերում, կրթական համակարգի բարեփոխումներին, կառավարություն-բիզնես գործընկերության զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետը, արդյունավետ համարելով նման քննարկումները, կարևորել է դրանց պարբերական կազմակերպումը, ինչպես նաև փորձագիտական շրջանակների ներգրավվածության ընդլայնումը՝ նպատակադրում ունենալով ճեղքում ապահովող մտքերի գեներացումը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:20 09/10/2019  |  ՄեկնաբանությունՔիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքն ավելի հաճախ կգա Հայաստան. Փաշինյան
15:20 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍԳնումների համակարգում կոնկրետ փոփոխություններ են պետք. Փաշինյան
14:30 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը մեկնաբանել է Տոնոյանի հրաժարականի մասին լուրերը
11:53 09/10/2019  |  Վերլուծություններ«Կարևորը՝ արդյունքն է, ոչ թե՝ հետևանքը» մտածողությունը նույնն է, թե ասես՝ «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ»
11:17 09/10/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ-ի զարգացման հիմքում անհատական ջանքն է. Փաշինյան (տեսանյութ)
09:36 09/10/2019  |  ՄամուլԲելազյորով-Փաշինյան հանդիպումը ուլտիմատիվ շեշտադրումներով է եղել. «Հրապարակ»
09:32 09/10/2019  |  ՄամուլԶոհրաբ Մնացականյանը կհեռանա՞. Փաշինյանը զայրացել է. «Փաստ»
09:14 09/10/2019  |  ՄամուլՄանրամասներ` Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
23:05 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են WCIT 2019 համաժողովի գալա ընդունելությանը
21:45 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՔննչական կոմիտեի հիմնական առաքելությունը մեր երկրում արդարության զգացում և մթնոլորտ հաստատելն է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Տեսանյութեր

11/13/2019   16:40 ՈՒՂԻՂ. ԱԺ-ում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների հարցերին

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]