Թեմաներ
Երեքշաբթի 04 / 16 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/16/2024   20:15 Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը 04/16/2024   19:58 Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հայտարարություն 04/16/2024   19:51 Ռոստովի մարզում տղամարդը մահացել է ձերբակալման փորձի ժամանակ 04/16/2024   19:29 Սամվելին՝ ձեռքերը թիկունքում շղթայված վիճակում, չոքացրել են, գլուխը խփել գետնին, ամենավերջին սեռական հայհոյանքները հնչեցրել, թքել վրան, իջեցրել տաբատը․ պաշտպաններն ահազանգում են 04/16/2024   19:22 ԱՄՆ-ի Փենսիլվանիայում հրդեհվել է Ուկրաինայի զինված ուժերի համար արկեր արտադրող գործարանը 04/16/2024   19:00 Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ մասնագիտությունը` մարդ առևանգելը, մարդ ջարդե՞լը, թե՞ լռությամբ հանցագործության մասնակից դառնալը. Աբրահամյան 04/16/2024   18:55 Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից 04/16/2024   18:50 Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին 04/16/2024   18:46 Դուբայի օդանավակայանը չեղարկել է 45 չվերթ. հեղեղները չեն դադարում 04/16/2024   18:35 ՀՀ առողջապահության նախարարության վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում այս պահին ձերբակալված անձինք չկան 04/16/2024   18:27 Հայաստանը, իսկապես, զգալիորեն կրճատել է իր գործունեությունը ՀԱՊԿ-ում. Տասմագամբետով 04/16/2024   18:25 Ձեռնաշղթաներով գտնվող Սամվելին քարշ են տվել ոստիկանական մեքենայից, տապալել գետնին, ծեծի ենթարկել, խոշտանգել․ պատգամավորները տեսակցել են Սամվել Վարդանյանին 04/16/2024   18:25 Հանրապետությունում խոզերի շրջանում հիվանդություն է տարածված. սպառողին խաբում են. տեղականի փոխարեն ներմուծված միս են վաճառում 04/16/2024   18:08 Դատախազները մասնակցել են ԱՄՆ գործընկերների կողմից կազմակերպված՝ քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցումների վերաբերյալ դասընթացին 04/16/2024   18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը 04/16/2024   17:58 «Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ 04/16/2024   17:54 Ռուսաստանում առաջարկել են արգելափակել TikTok-ը 04/16/2024   17:44 Մոսկվայի Կարմիր հրապարակը անհայտ պատճառներով փակել են այցելուների համար 04/16/2024   17:22 Աշխատակիցների աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով պետությունից շուրջ 50մլն դրամի հարկ է թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/16/2024   17:19 Մեր կարմիր գծերը չեն փոխվել. այս հարցի բարձրացումն ինձ զարմանք է պատճառում. ԻԻՀ դեսպան 04/16/2024   17:16 Արմեն Աշոտյանի և մյուսների գործով պաշտպանները պահանջեցին անթույլատրելի ճանաչել քննիչ Շոխոյանի ձեռք բերած ապացույցները 04/16/2024   17:14 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Սաուդյան Արաբիա 04/16/2024   17:11 Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը 04/16/2024   16:49 Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան 04/16/2024   16:45 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին 04/16/2024   16:38 Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալվածներին պահելու վայր՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակով 04/16/2024   16:36 Ցանկանում ենք ՀՀ-ում կայացնել ինստիտուտներ և դրանց հիմքում դնել զարգացման շարունակական մեխանիզմներ. վարչապետը մասնակցել է Ոստիկանության օրվան նվիրված միջոցառմանը 04/16/2024   16:31 «Ուրալի» վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի մոտ դրական դինամիկա կա․ ՊՆ 04/16/2024   16:27 Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկը սիոնիստական ռեժիմն է. Իրանի դեսպան 04/16/2024   16:22 Առողջապահության նախարարը տեղեկություն չունի՝ իր ղեկավարած կառույցում իրականացվող խուզարկություններից 04/16/2024   16:20 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ 04/16/2024   16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները 04/16/2024   16:07 Հայաստանում օգոստոսի 3–ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ԱԺ–ն ընդունեց նախագիծը 04/16/2024   16:04 ՆԳՆ-ն ուսումնասիրում է՝ ՔՊ-ականի միջադեպի գործով ձերբակալված երիտասարդին դաժան ծեծի ենթարկելու մասին հրապարակումները 04/16/2024   15:59 Թեհրանը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն ցուցաբերել. Դեսպան 04/16/2024   15:52 Աբովյան քաղաքում զենքի գործադրմամբ խմբակային խուլիգանության և ծեծի գործով նախաքննությունն ավարտվել է, 4 անձ կալանավորված է 04/16/2024   15:50 Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հանդես է գալիս ասուլիսով՝ ուղիղ 04/16/2024   15:38 2024 թ. մարտին 145 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում 04/16/2024   15:33 Վարչապետի շնորհավորական ուղերձը Իսլանդիայի վարչապետին 04/16/2024   15:30 Հաագայի դատարանում Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մերֆին ցուցադրել է Ադրբեջանի, այսպես կոչված, «Ռազմավարի թանգարանից» լուսանկարներ 04/16/2024   15:15 Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ 04/16/2024   15:08 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/16/2024   14:58 Դեսպան Քվինը մասնակցեց Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի միջոցառման բացմանը 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   14:23 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին 04/16/2024   14:22 Այրվում է Կոպենհագենի հնագույն շենքերից մեկը, որը 400 տարվա պատմություն ունի 04/16/2024   14:10 Ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   13:59 Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը
04/15/2024   17:47 Հակոբ Ասլանյանին «հակահայ վիժվածք» անվանած երիտասարդը ձերբակալվել է 04/14/2024   20:39 Առեղծվածային դեպք՝ Երևանում. «կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա 04/15/2024   14:21 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել. Նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր .NEWS.am 04/15/2024   16:03 «Հակահայ վիժվածք», «Մի խփի, արա»․ծեծկռտուք՝ Հակոբ Ասլանյանի և քաղաքացու մասնակցությամբ 04/15/2024   16:09 Քարոզի ժամանակ հարձակվել են քահանայի վրա ու դանակահարել. կա ևս 5 տուժած (տեսանյութ) 04/16/2024   14:03 Մեքենան կանգնացրել են, գնացել՝ բնակարան կարիքները հոգալու, իսկ դիմակավորված անձինք դուրս են հանել մեքենայից ու ծեծել ՁՊՎ տեղափոխվող անձին. նոր մանրամասներ 04/16/2024   15:00 Ղալլաթա անում, գլուխը պատին ա տալիս. ի՞նչ շուն. հանգստացեք, ձեր չափերն ու սահմաններն անցել եք. ավագանու նիստում լեզվակռիվ սկսվեց, Ավինյանը հունից դուրս եկավ 04/15/2024   21:17 Ո՞վ է հիշողությանդ գլխին ուղտի կաշի քաշել․․․ 04/15/2024   20:07 Հովհաննես Շահինյանն ու Արշակ Կարապետյանը սկանդալի կենտրոնում. Հայկ Բաղդասարյանի բացահայտումները 04/16/2024   14:41 Այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը 04/16/2024   08:03 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․«Հրապարակ» 04/15/2024   10:06 Առավոտ շուտ բերման են ենթարկվել «Անտիֆեյք» լրատվականի երկու աշխատակիցներ. Մելիքյան 04/15/2024   15:13 Ծեծկռտուք՝ Մոսկվայի շինհրապարակներից մեկում մի տուփ ամրանի համար (տեսանյութ) 04/15/2024   18:28 Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ ՔՊ-ականներին պատկանող տարածքներում պայթուցիկներ տեղադրելու գործով 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել 04/15/2024   16:11 Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած 04/16/2024   13:31 Դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի պատճառով ձերբակալված Սամվել Վարդանյանին՝ ՁՊՎ տեղափոխվելիս․ահազանգ 04/15/2024   23:04 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին 04/16/2024   12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին 04/16/2024   07:40 Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ» 04/15/2024   15:17 Երևանում թալանել են Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանին. նա դիմել է ոստիկանություն

Վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին 10/08/2019   15:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:

Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին քաղաքապետ,

Էջմիածնի ավագանու հարգելի անդամներ,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  մեծարգո նախարար,

Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ,

Գերաշնորհ Տեր,

Մեծարգո դեսպաններ,

Հարգելի հյուրեր,

Սիրելի էջմիածինցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի  2704-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս ամբիոնից արդեն շատ բան ասվեց Էջմիածնի մասին, և կարծում եմ, այո՛, մեր միասնական ընկալումն Էջմիածնի վերաբերյալ հենց դա է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է: Ըստ էության, սա ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է:

Առաջինը, իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, և այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին:

Որպես այս իրադարձության տրամաբանական և նույնքան շրջադարձային իրադարձություն՝ Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհետև դրանով զբաղվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս  Սահակ Պարթևը՝ Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ և Մեսրոպ Մաշտոցը: Գրերն ստեղծվեցին, և Էջմիածինը դարձավ հայոց դպրության մայրաքաղաքը, և այստեղ հիմք դրվեց հայերենով կրթությանը: Սա նույնպիսի հեղափոխական մի իրադարձություն էր, որ տեղի է ունեցել մեր կյանքում, և այսօր նույնպես մեր ինքնության անբաժանելի մասն է:

Հաջորդ իրադարձությունը, որի մասին նույնպես հիշատակվեց, Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը՝ պատմաբաններ, ոչ պատմաբաններ, համոզված են, որ Սարդարապատի ճակատամարտի ճակատագրում շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ, ահա, թշնամին շատ մոտ է, Ձեր կյանքին վտանգ է սպառնում և խելամիտ կլինի հեռանալ Էջմիածնից: Բայց Ամենայն Հայոց կաթողիկոսը, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդը և մեր բանակը չեն կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ և կպաշտպանեմ ինքս ինձ, մեր հավատը և մեր եկեղեցին: Եվ այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում, ինչն աներկբա կերպով կրկնապատկեց, բազմապատկեց նրանց ուժը, եռանդը, բարձրացրեց նրանց մարտական ոգին:

Հաջորդ փուլը, որտեղ Էջմիածինը շատ կարևոր նշանակություն է ունեցել, շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել, ուզում եմ ընդգծել՝ արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ ու սեփական կյանքի և առողջության գնով պաշտպանեցին մեր հայրենիքը, պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, ինչպես Հայաստանի բազմաթիվ  այլ քաղաքներ, բնակավայրեր:

Իհարկե, անկախության շրջանում Էջմիածնի պատմությունը շատ մեծ հակասություններ է ունեցել, քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում. եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, եղել են լուսավոր էջեր, եղել են ոչ այնքան լուսավոր էջեր: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արդի իմաստով, քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ: Եվ ես դա շատ սիմվոլիկ եմ համարում, որ այդ հազարմյա պատմության ընթացքում այս կարևոր, իհարկե, իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ, բայց բովանդակությամբ գուցե շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ: Ես սա նույնպես շատ կարևոր իրադարձություն եմ համարում և հույս ունեմ, որ այս իրադարձությունը նույնպես մեր երկրում ունենալու է շրջադարձային հետևանքներ:

Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավումը պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա, և դա պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի զարգացման գործում: Այսօր կանայք Հայաստանում բնակչության ավելի քան կեսն են, և եթե մենք բոլոր անհրաժեշտ և տրամաբանական պայմանները և մթնոլորտը չապահովենք, որպեսզի կանայք հանրային կյանքում, տնտեսական ակտիվության իմաստով գործունեության բավարար դաշտ ստանան, դա կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք ,և մենք մեր զարգացման ճանապարհին դնում ենք անհարկի խոչընդոտներ: Ընդ որում, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ, և թող ներվի ինձ ասել, նաև փորձով, կանանց ակտիվությունն ամենևին չի հակասում ավանդական ընտանիքի վերաբերյալ մեր պատկերացումներին, որովհետև բազմաթիվ կանայք, ովքեր ակտիվ տնտեսական, հանրային գործունեություն են ծավալում, նրանք նույնքան պարտաճանաչ և հոգատար ընտանիքի մայր են, և նրանք կարողանում են, ի տարբերություն տղամարդկանց, երկու ճակատով աշխատել և կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով:

Սիրելի էջմիածինցիներ,

սիրելի հայրենակիցներ,

հարգելի տիկին քաղաքապետ,

մեզ բոլորիս շնորհավորում եմ Էջմիածնի 2704–ամյակի այս լուսավոր օրվա կապակցությամբ: Ես չգիտեմ՝ 2704 տարի առաջ արդյոք մեր նախնիները մտածե՞լ են այսօրվա մասին, մտածե՞լ են արդյոք, թե ինչպիսին են ուզում տեսնել մեզ, ինչպիսին են ուզում, որ մենք տեսնենք իրենց, բայց Էջմիածինը մեր յուրաքանչյուրի, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է: Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա Էջմիածնում, այսօրվա Հայաստանում կա մտածողության այդպիսի կերպ, որ մենք մտածենք ոչ միայն այսօրվա մասին, ոչ միայն երեկվա մասին, այլև վաղվա մասին, ոչ միայն մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ տարվա, այլև հազարամյակի կտրվածքով: Ես հավատում եմ, որ 2704-ամյա Էջմիածինն ամենամեծ և կարևոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաև այն սերունդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408-ամյակը: Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ և մեր նախնիներին:

Այս շնորհակալությանն արժանանալը, թերևս, մեր ամենակարևոր առաքելությունն է, և այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը: Հավատն իսկապես նույնքան կարևոր է, որովհետև, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ ահա, վեր կաց և ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից և կընկնի ծովը: Մենք բազմաթիվ և եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով և համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք: Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետև մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը և, ի վերջո, ազատ և երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք և մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում:

Ահա այսքան պարզ և այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, և իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից: Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչև քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, և այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում:

Հարգելի ներկաներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Էջմիածին քաղաքի 2704-ամյակի կապակցությամբ և մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը, մեզանից յուրաքանչյուրին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ վստահություն և հավատ սեփական անձի, սեփական տաղանդի, սեփական երկրի, սեփական ժողովրդի և սեփական ապագայի նկատմամբ:

Շնորհակալ եմ»:

Նիստի շրջանակում նաև հանձնվել են «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին և շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ: Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։ Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
12:51 08/10/2019  |  ՄեկնաբանությունՈւժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում. Ստեփան Դանիելյան
10:42 08/10/2019  |  ՄամուլՔա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում. «Իրատես»
09:24 08/10/2019  |  ՄամուլՈ՞ւմ թվերն են ճիշտ՝ վարչապետի՞, թե՞ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի. «Հրապարակ»
18:47 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի մասնակցությամբ մեկնարկում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը
18:39 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
18:24 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍWCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
16:59 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
11:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ
10:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]