Թեմաներ
Հինգշաբթի 02 / 20 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/20/2020   09:54 Կկեղծի՞ արդյոք իշխանությունը հանրաքվեն. «168 ժամ» 02/20/2020   09:48 Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առջեւ. նրանք նեղսրտած են. «Ժողովուրդ» 02/20/2020   09:45 Մահացել է Երվանդ Մանարյանը 02/20/2020   09:41 Գագիկ Ասլանյանը հերքում է. դատախազություն դիմում չի ուղարկել 02/20/2020   09:35 «Այո»-ի շտաբը որոշել է իր անելիքները. Նիկոլ Փաշինյանն ամենաակտիվն է լինելու. «Ժողովուրդ» 02/20/2020   09:31 Հակաիշխանական ՀԿ-ները ՊԵԿ-ի «պրիցելի» տակ են. «Հրապարակ» 02/20/2020   09:27 Նոր կարգ․ ինչ է սպասվում պաշտոնյաներին մարտի 31-ից հետո. «Ժողովուրդ» 02/20/2020   09:21 «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ. «Փաստ» 02/20/2020   09:18 ՀՅԴ-ն դեմ է թե փուլային, թե փաթեթային տարբերակին. Իսկ ինչի՞ն է կողմ. «Հրապարակ» 02/20/2020   01:08 Սիրիական ՀՕՊ-երը հետ են մղել ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի մերձակա շրջանի վրա գրոհը 02/20/2020   00:28 Թրամփը Ասանժին ներում շնորհելու պայման է առաջարկել 02/20/2020   00:10 Մահու աստիճանի հոգնածություն. ՄԻԱՎ-ի առաջին ախտանիշները 02/19/2020   23:06 Գիտնականները հայտնել են ռեկորդային տաք ձմռան պատճառը 02/19/2020   21:36 Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք և Աջափնյակ վարչական շրջանների նոր ղեկավարներին 02/19/2020   21:30 Լևոն Ղասաբօղլյանի գլխավորած ղազախական ակումբն ուժեղ գտնվեց ‹‹Վեստ Արմենիայից›› 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/19/2020   20:59 Տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը 02/19/2020   20:48 Զոհված զինծառայողների ծնողներին են հանձնվել պետական պարգևները 02/19/2020   20:40 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ 02/19/2020   20:07 Երկու ամսվա ընթացքում քննչական խումբն ընդամենը 10 քննչական գործողություն է կատարել ու դեռ բողոքում են, թե ծանրաբեռնված են 02/19/2020   20:01 ԱԱԾ-ն բացահայտել է զինկոմիսարիատի պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու դեպք 02/19/2020   19:44 Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը 02/19/2020   19:32 Այն, որ գործադիրի կողմից կալանքի միջնորդություն է բերվել, ինքնին արդեն ընդունելի չէ. պաշտպանը՝ Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/19/2020   19:01 Գիրք նվիրելու օրը նշվեց նաև «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում 02/19/2020   18:55 Իշխանությունները պետական թշնամիներ են համարում նրանց, ովքեր Հայաստանը ուզում են տեսնել իրավական պետության կարգավիճակում. Քոչարյանի աջակից 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   18:39 Արայիկ Հարությունյանը իր կարծիքը քննադատող երիտասարդներին մեղադրել է էթիկայի կանոնները խախտելու մեջ 02/19/2020   18:25 Ենթադրյալ հանցագործություն կատարած անձն ազատության մեջ է, իսկ ցուցմունքով ներգրավված անձը՝ կալանքի տակ. Նարեկ Մութաֆյան 02/19/2020   18:20 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը 02/19/2020   17:57 «Ոչ»-ին սեւացնելը հեշտ չի լինելու. իշխանությունը դիմում է մանիպուլյացիայի 02/19/2020   17:24 Հիշեցում. Հանրային ծառայողներն իրավունք չունեն աշխատանքային ժամին նախընտրական քարոզչություն անել 02/19/2020   17:13 «Արմավիր» ՔԿՀ- ում ամորձիները աթոռին մեխած կալանավորի վիճակը կայուն է 02/19/2020   17:05 «Յարխուշտան մեր ազգային ինքնությանը ամենաբնորոշ պարերից է». Հայաստանում հունիսի 13-ին կանցկացվի յարխուշտայի փառատոն 02/19/2020   17:03 Տնտեսական հանցագործությունների և դրանցով պետությանը պատճառված վնասի բացահայտման ցուցանիշներն ավելացել են 02/19/2020   17:00 Ո՞նց անենք, որ մեր իշխանություններն ընթերցանությամբ զբաղվեն. Լարիսա Ալավերդյան 02/19/2020   16:57 Ատոմ Ջանջուղազյանը կարևորել է ՀՀ կառավարության բարեփոխումների գործընթացներում ԵՄ-ի ակտիվ մասնակցությունը 02/19/2020   16:47 Առանց ուժի ցուցադրության կոնստրուկտիվիզմը դիտարկվում է թուլություն. Աշոտյանը՝ Փաշինյանին 02/19/2020   16:41 Աշխատանքային խորհրդակցություն Մարտունի շրջկենտրոնում 02/19/2020   16:39 Մյունխենյան սկզբունքները Ղարաբաղի հարցում Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումն արտահայտելու տապալված փորձ է. Լարիսա Ալավերդյան 02/19/2020   16:13 Արմեն Գևորգյան. Պետության կարգավորիչ գործառույթը (մաս 2) 02/19/2020   16:05 Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը դանիացի խորհրդարանականների հետ 02/19/2020   15:39 Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը 02/19/2020   15:36 Բավական է խոսել միկրո, մինի հեղափոխությունների մասին. Դրանց Եվրոպայում ավարտվել են անցած դարում 02/19/2020   15:29 Չկա բույսերի առողջություն՝ չկա կյանք 02/19/2020   15:23 Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից 02/19/2020   15:16 Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը խարդախությամբ 14 կանանցից հափշտակել է շուրջ 30մլն. ՀՀ դրամ գումար
02/18/2020   18:03 10 ամսական երեխայի սպանության մեջ մեղադրվող հայրն արդարացվել է. Դատախազը պահանջում է բեկանել դատավճիռն ու նրան դատապարտել 02/19/2020   14:26 Քաղաքապետարանում չեն կարողանում կադրեր գտնել, վարչության պետի 10 հաստիք թափուր է 02/18/2020   13:42 Այսօր էլ կստորագրեմ վերջին 20 տարում ստորագրած իմ որոշումները. Ֆելիքս Թոխյան 02/19/2020   14:43 «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին 02/18/2020   17:16 Հետհեղափոխական Հայաստանի եւս մեկ պաշտոնյա՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի նկատմամբ նյութեր են նախապատրաստվում 02/19/2020   18:51 Ինչ-որ մեկը մի հիմարություն է ասում՝ Վլադիմիր Գասպարյանին հրավիրում են հարցաքննության. Փաստաբան 02/18/2020   19:20 Մամիկոնյանց փողոցի մի քանի շենքերում ցնցումներ են զգացվել. ԱԻՆ 02/18/2020   20:22 Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ 02/18/2020   14:25 Ոստիկանները պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպք են բացահայտել 02/19/2020   21:04 Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին. Մովսես գյուղից տարհանվել է զոհված ադրբեջանցի զինծառայողի դին 02/18/2020   10:15 Կոստանյանի իրավական ապտակը Ալիեւին. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ» 02/19/2020   18:44 Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը 02/19/2020   19:18 Նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն դրսեւորումները շարունակվում են. բնապահպանության պաշտոնյան կաշառք է պահանջել՝ հանքարդյունաբերության արտոնագիր տալու համար 02/18/2020   19:08 Բաբլոյանի գործի ոդիսականը. Դատախազը մերժել է ՀՔԾ քննիչի առարկությունը, մեղադրանքները պետք է փոխվեն 02/19/2020   09:55 Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. Ներդրողը հիասթափված է. «Փաստ» 02/19/2020   19:16 Քաղաքապետարանի պաշտոնանկությունները հանրաքվեի հետ կա՞պ ունեն 02/19/2020   11:21 Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին 02/19/2020   18:47 Մասիսի ծննդատանը «հսկա» է լույս աշխարհ եկել 02/18/2020   11:32 Քրեական վարույթի ընթացքում ժամանակավորապես դադարեցված ոստիկանը պետք է աշխավարձ ստանա, թե ոչ. ՍԴ-ում քննարկվում է ՄԻՊ-ի դիմումը . Ուղիղ 02/19/2020   18:20 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը

Քննչական կոմիտեի հիմնական առաքելությունը մեր երկրում արդարության զգացում և մթնոլորտ հաստատելն է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին 10/08/2019   21:45  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:

Շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Վարչապետին ենթակա մարմինների հարգելի ղեկավարներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Հատուկ քննչական ծառայության հարգելի պետ,

Մարդու իրավունքների պաշտպան,

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Բելառուսի Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,

Հարգելի հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն՝ տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո, այդ ողջ խոսակցության համատեքստը, ենթատեքստը, բովանդակությունը կապվում է արդարության հետ, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար։

Ընդհանրապես, երբ մենք վերլուծել ենք և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը՝ արտագաղթը, շատ լուրջ վելուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ: Ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով, որքան այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի տեսակետից, արժանապատվության տեսակետից, ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից:

Եվ ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության  Քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ մարմինները այս հիմնական առաքելությունն ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, արդարության զգացում և մթնոլորտ հաստատել: Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք, եթե կարելի է ասել, հավատների վրա:

Առաջինը Քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ,  որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած չլինի և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա։

Երկրորդը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբ, և քննիչի աշխատանքը ոչ թե ուղղակի զբաղմունք է, այլ առաքելություն, և դա երկրում, Հայաստանում և ընդհանրապես աշխարհում արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է:

Երրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմինների, և մասնավորապես Քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության և ընդհանրապես այդ մարմնի գործունեության նկատմամբ:

Տոնական այս օրն ուզում եմ հենց Քննչական կոմիտեին, նրա բոլոր աշխատողներին մաղթել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբ: Եվ ահա աշխատանքային մոտեցման այս կերպն է, որ շղթայական արդյունքներ կբերի մեր երկրին, մեր հայրենիքին, և նրա երկարաժամկետ, կայուն զարգացման հիմքը  և անկյունաքարը կդնի:

Հայաստանի Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ քննչական մարմինն է, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի: Եվ, իհարկե, զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի Քննչական կոմիտեի, քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ, այդ թվում՝ որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու Քննչական կոմիտեի աշխատանքը, յուրաքանչյուր քննիչի աշխատանքը:

Իհարկե, մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես Քննչական կոմիտեն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգությունը կամ դրա մի շատ զգալի մասը, այնպես էլ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների և ընդհանրապես իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը, որպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության հանրությունը և  ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավապահ մարմիններին:

Հարգելի ներկաներ,

Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ, կրկին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս մասնագիտական տոնի առիթով: Ուզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա աշխատանքը: Այսօր Քննչական կոմիտեի քննիչները, նաև Հատուկ քննչական ծառայության քննիչները, մեր երկրի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում: Իհարկե, այս աշխատանքային պայմանների ծանրությունն առաջին հերթին զգում են նրանց ընտանիքի անդամները, այս տոնը, կարծում եմ, առաջին հերթին պետք է վերաբերի նրանց, և նրանց  պիտի շնորհավորենք այսօրվա տոնի կապակցությամբ, չնայած  այս շնորհավորանքի մեջ հասկանալի դառնության էլեմենտներ նույնպես կարող են լինել:

Բայց ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքն ի վիճակի լինենք տանել մինչև վերջ, այդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարության, օրինականության, օրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմ, անպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն ազատ և երջանիկ և հզոր այն հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները: Սա ամենամեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել անհոգնել։ Մաղթում եմ ձեզ  մեծ ուժ, եռանդ, մաղթում եմ, որ երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց:

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»։

Ելույթով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:24 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը թվարկել է քննչական կոմիտեի աշխատանքի հիմք հանդիացող 3 «հավատները»
13:49 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
12:51 08/10/2019  |  ՄեկնաբանությունՈւժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում. Ստեփան Դանիելյան
10:42 08/10/2019  |  ՄամուլՔա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում. «Իրատես»
09:24 08/10/2019  |  ՄամուլՈ՞ւմ թվերն են ճիշտ՝ վարչապետի՞, թե՞ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի. «Հրապարակ»
18:47 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի մասնակցությամբ մեկնարկում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը
18:39 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
16:29 07/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին աշխատակիցները մտահոգվում են՝ տնօրենն օգտագործում է նախկին կապերը և խոչընդոտում քրեական գործի քննությանը
11:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ
16:23 06/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը

Արխիվ

[]