Թեմաներ
Երկուշաբթի 02 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   22:39 Զվարթնոց տաճարի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ . կա տուժած 02/23/2020   22:26 Բրիտանիայում ֆուտբոլային դաշտի չափի կանեփ աճեցնող ֆերմա են հայտնաբերել 02/23/2020   21:57 Երկրաշարժ Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք 02/23/2020   19:50 Հայաստանը ժամանակավորապես դադարեցնում է Իրանի հետ հաղորդակցությունը 02/23/2020   19:25 ՀՀ վարչապետն արդեն երրորդ անգամ Հայաստանի Հանրապետության անունից հայտարարեց Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի դատավճիռները. Ավետիք Իշխանյան 02/23/2020   17:35 Armani-ի նորաձևության ցուցադրումը Միլանում կորոնավիրուսի պատճառով կանցկացվի առանց հանդիսատեսի 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/23/2020   16:21 Մահացել է կորոնավիրուսով բռնված զբոսանավի երրորդ ուղևորը 02/23/2020   15:49 Հնդկաստանում ՄիԳ-29Կ է ընկել 02/23/2020   15:21 Լոռու մարզի Սարալանջ գյուղում հայտնաբերվել է դի. ԱԻՆ 02/23/2020   15:16 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին Ազգային տոնի կապակցությամբ 02/23/2020   14:04 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/23/2020   13:54 Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 02/23/2020   13:49 Չինաստանում մեկ օրում կորոնավիրուսից 97 մարդ է մահացել 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/23/2020   12:12 Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը.Արսեն Բաբայան 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/23/2020   11:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին 02/23/2020   10:58 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 02/23/2020   10:47 Իրանի Իսլամական Հանրապետության Սալմաս քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի է ունեցել երկրաշարժ 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   23:26 «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ չի հայտնաբերվել 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/22/2020   20:01 ԱԺ-ում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար. Antifake 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/22/2020   14:27 Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ չի քննվում. ՀՔԾ 02/22/2020   13:37 Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում. Նիկոլ Փաշինյան 02/22/2020   13:23 Սա այն է, ինչ վաղուց քաղաքացիական հասարակությունը պահանջում էր. Դանիել Իոաննիսյան 02/22/2020   13:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան 02/22/2020   12:40 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/22/2020   12:17 «Lydian International»-ի ղեկավարության կեղծ վկայությունները Կանադայի դատարանում․ մաս 1-ին․ ՀԲՃ 02/22/2020   12:11 Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն» 02/22/2020   12:09 Սպիտակում մեքենան գլխիվայր շրջվել է 02/22/2020   11:41 Երկու հայկական հանրապետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ 02/22/2020   11:37 Արաբկիրի նախկին թաղապետի բնակարանում խուզարկություն կատարելու մասին որոշումը պաշտպաններին դեռ չի տրամադրվել 02/22/2020   11:32 Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին 02/22/2020   11:27 ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում 02/22/2020   11:16 Երևանում կրակոցներ են հնչել 02/22/2020   10:44 Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր 02/22/2020   10:37 Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում. «168 ժամ» 02/22/2020   10:29 Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին քաղաքներում և Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում մառախուղ է 02/22/2020   10:17 Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից. «Ժողովուրդ» 02/22/2020   10:11 Իշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է». «Հրապարակ»
02/22/2020   15:47 Էջմիածնում նախկին ոստիկանը սպանել է իր տան գնորդին` կնոջ ու երեխաների աչքի առաջ 02/22/2020   16:11 Հայաստանի առողջապահության նախարարություն ի սկզբանե ուշացրեց սահմանային անցակետերում հսկողությունը. Գեւորգ Գրիգորյան 02/22/2020   21:33 «Ոչ»-ը գրագետ աշխատելու դեպքում ունի հաղթելու հնարավորություն 02/23/2020   13:34 Աբովյանում 43-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի բռնի գործողությունն է կատարել 10 տարեկան տղայի նկատմամբ 02/22/2020   14:57 Իրանում կհասկանան, եթե կորոնավիրուսի պատճառով Հայաստանը ժամանակավորապես վիզային ռեժիմ սահմանի. Գոհար Իսկանդարյան 02/23/2020   11:13 Դատարանը վարույթ է ընդունեղ Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ ՀԺ-ի 02/22/2020   11:27 ՀՅԴ-ն ու ԼՀԿ-ն պատրաստվում են օգնել «ոչ»-ին տեղամասային հանձնաժողովներում անդամներ նշանակելու հարցում 02/23/2020   23:59 Գլխակորույս սեքս- զբոսաշրջությունը. ուր են գնում Ռուսաստանից՝ արկածներ փնտրելիս 02/23/2020   16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները 02/22/2020   11:16 Երևանում կրակոցներ են հնչել 02/22/2020   15:27 Ո՛չ մարիխուանային 02/22/2020   09:49 Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ. «168 ժամ» 02/22/2020   16:32 Աշոտյանի 4 հարցը Փաշինյանին 02/22/2020   09:36 «Վարչական ռեսուրս». Սամվել Բաբայանի կուսակցության ընտրացուցակում բավականին ուշագրավ անուններ կան. «Հրապարակ» 02/23/2020   10:29 Իրան-Հայաստան սահմանի փակումը մեր ազգային անվտանգության շահերից բխող անհրաժեշտություն է. Էդմոն Մարուքյան 02/22/2020   12:34 Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակն ունի խաղաղ եւ օրինական լուծում. դա հրապարակային բանակցությունն է, որի գերագույն դատավորը կլինի ինքը՝ համայն հայ ժողովուրդը. Չախալյան 02/22/2020   09:55 Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից «Փաստ» 02/22/2020   10:11 Իշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է». «Հրապարակ» 02/22/2020   10:17 Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից. «Ժողովուրդ» 02/22/2020   12:56 Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրները. Քոչարյան

Վարչապետը մասնակցել է Էջմիածնի հիմնադրման օրվան նվիրված տոնակատարություններին 10/08/2019   15:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:

Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի տիկին քաղաքապետ,

Էջմիածնի ավագանու հարգելի անդամներ,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  մեծարգո նախարար,

Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ,

Գերաշնորհ Տեր,

Մեծարգո դեսպաններ,

Հարգելի հյուրեր,

Սիրելի էջմիածինցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի  2704-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս ամբիոնից արդեն շատ բան ասվեց Էջմիածնի մասին, և կարծում եմ, այո՛, մեր միասնական ընկալումն Էջմիածնի վերաբերյալ հենց դա է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է: Ըստ էության, սա ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է:

Առաջինը, իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, և այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին:

Որպես այս իրադարձության տրամաբանական և նույնքան շրջադարձային իրադարձություն՝ Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհետև դրանով զբաղվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս  Սահակ Պարթևը՝ Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ և Մեսրոպ Մաշտոցը: Գրերն ստեղծվեցին, և Էջմիածինը դարձավ հայոց դպրության մայրաքաղաքը, և այստեղ հիմք դրվեց հայերենով կրթությանը: Սա նույնպիսի հեղափոխական մի իրադարձություն էր, որ տեղի է ունեցել մեր կյանքում, և այսօր նույնպես մեր ինքնության անբաժանելի մասն է:

Հաջորդ իրադարձությունը, որի մասին նույնպես հիշատակվեց, Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը՝ պատմաբաններ, ոչ պատմաբաններ, համոզված են, որ Սարդարապատի ճակատամարտի ճակատագրում շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ, ահա, թշնամին շատ մոտ է, Ձեր կյանքին վտանգ է սպառնում և խելամիտ կլինի հեռանալ Էջմիածնից: Բայց Ամենայն Հայոց կաթողիկոսը, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդը և մեր բանակը չեն կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ և կպաշտպանեմ ինքս ինձ, մեր հավատը և մեր եկեղեցին: Եվ այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում, ինչն աներկբա կերպով կրկնապատկեց, բազմապատկեց նրանց ուժը, եռանդը, բարձրացրեց նրանց մարտական ոգին:

Հաջորդ փուլը, որտեղ Էջմիածինը շատ կարևոր նշանակություն է ունեցել, շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել, ուզում եմ ընդգծել՝ արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ ու սեփական կյանքի և առողջության գնով պաշտպանեցին մեր հայրենիքը, պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, ինչպես Հայաստանի բազմաթիվ  այլ քաղաքներ, բնակավայրեր:

Իհարկե, անկախության շրջանում Էջմիածնի պատմությունը շատ մեծ հակասություններ է ունեցել, քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում. եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, եղել են լուսավոր էջեր, եղել են ոչ այնքան լուսավոր էջեր: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արդի իմաստով, քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ: Եվ ես դա շատ սիմվոլիկ եմ համարում, որ այդ հազարմյա պատմության ընթացքում այս կարևոր, իհարկե, իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ, բայց բովանդակությամբ գուցե շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ: Ես սա նույնպես շատ կարևոր իրադարձություն եմ համարում և հույս ունեմ, որ այս իրադարձությունը նույնպես մեր երկրում ունենալու է շրջադարձային հետևանքներ:

Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավումը պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա, և դա պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի զարգացման գործում: Այսօր կանայք Հայաստանում բնակչության ավելի քան կեսն են, և եթե մենք բոլոր անհրաժեշտ և տրամաբանական պայմանները և մթնոլորտը չապահովենք, որպեսզի կանայք հանրային կյանքում, տնտեսական ակտիվության իմաստով գործունեության բավարար դաշտ ստանան, դա կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք ,և մենք մեր զարգացման ճանապարհին դնում ենք անհարկի խոչընդոտներ: Ընդ որում, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ, և թող ներվի ինձ ասել, նաև փորձով, կանանց ակտիվությունն ամենևին չի հակասում ավանդական ընտանիքի վերաբերյալ մեր պատկերացումներին, որովհետև բազմաթիվ կանայք, ովքեր ակտիվ տնտեսական, հանրային գործունեություն են ծավալում, նրանք նույնքան պարտաճանաչ և հոգատար ընտանիքի մայր են, և նրանք կարողանում են, ի տարբերություն տղամարդկանց, երկու ճակատով աշխատել և կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով:

Սիրելի էջմիածինցիներ,

սիրելի հայրենակիցներ,

հարգելի տիկին քաղաքապետ,

մեզ բոլորիս շնորհավորում եմ Էջմիածնի 2704–ամյակի այս լուսավոր օրվա կապակցությամբ: Ես չգիտեմ՝ 2704 տարի առաջ արդյոք մեր նախնիները մտածե՞լ են այսօրվա մասին, մտածե՞լ են արդյոք, թե ինչպիսին են ուզում տեսնել մեզ, ինչպիսին են ուզում, որ մենք տեսնենք իրենց, բայց Էջմիածինը մեր յուրաքանչյուրի, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է: Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա Էջմիածնում, այսօրվա Հայաստանում կա մտածողության այդպիսի կերպ, որ մենք մտածենք ոչ միայն այսօրվա մասին, ոչ միայն երեկվա մասին, այլև վաղվա մասին, ոչ միայն մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ տարվա, այլև հազարամյակի կտրվածքով: Ես հավատում եմ, որ 2704-ամյա Էջմիածինն ամենամեծ և կարևոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաև այն սերունդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408-ամյակը: Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ և մեր նախնիներին:

Այս շնորհակալությանն արժանանալը, թերևս, մեր ամենակարևոր առաքելությունն է, և այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը: Հավատն իսկապես նույնքան կարևոր է, որովհետև, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ ահա, վեր կաց և ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից և կընկնի ծովը: Մենք բազմաթիվ և եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով և համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք: Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետև մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը և, ի վերջո, ազատ և երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք և մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում:

Ահա այսքան պարզ և այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, և իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից: Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչև քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, և այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում:

Հարգելի ներկաներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Էջմիածին քաղաքի 2704-ամյակի կապակցությամբ և մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը, մեզանից յուրաքանչյուրին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ վստահություն և հավատ սեփական անձի, սեփական տաղանդի, սեփական երկրի, սեփական ժողովրդի և սեփական ապագայի նկատմամբ:

Շնորհակալ եմ»:

Նիստի շրջանակում նաև հանձնվել են «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին և շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ: Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։ Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:49 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
12:51 08/10/2019  |  ՄեկնաբանությունՈւժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում. Ստեփան Դանիելյան
10:42 08/10/2019  |  ՄամուլՔա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում. «Իրատես»
09:24 08/10/2019  |  ՄամուլՈ՞ւմ թվերն են ճիշտ՝ վարչապետի՞, թե՞ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի. «Հրապարակ»
18:47 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի մասնակցությամբ մեկնարկում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը
18:39 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
18:24 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍWCIT 2019 շրջանակում վարչապետը հանդիպումներ է ունեցել ՏՏ ոլորտի հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ
16:59 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
11:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ
10:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Տեսանյութեր

02/22/2020   15:44 Պատվիրված սպանություն Շիրակում. մարդասպանը կին է

Տեսադարան

02/13/2020   18:32 Տյառնընդառաջը՝ Երեւանում

Մամուլ

Արխիվ

[]