Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Քննչական կոմիտեի հիմնական առաքելությունը մեր երկրում արդարության զգացում և մթնոլորտ հաստատելն է. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՔԿ ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին 10/08/2019   21:45  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակին և Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ իրավապահ համակարգի մարմինների ղեկավարներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսի Հանրապետությունից՝ ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը և Բելառուսի Քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:

Շնորհավորելով Քննչական կոմիտեի ծառայողներին կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի և մասնագիտական տոնի առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է.

«Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Կառավարության հարգելի անդամներ,

Վարչապետին ենթակա մարմինների հարգելի ղեկավարներ,

Հայաստանի Հանրապետության հարգելի գլխավոր դատախազ,

Հատուկ քննչական ծառայության հարգելի պետ,

Մարդու իրավունքների պաշտպան,

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Բելառուսի Քննչական կոմիտեի հարգելի նախագահ,

Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ,

Հարգելի հյուրեր, շնորհավորում եմ բոլորիս Քննչական կոմիտեի աշխատողի օրվա կապակցությամբ և ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն՝ տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո, այդ ողջ խոսակցության համատեքստը, ենթատեքստը, բովանդակությունը կապվում է արդարության հետ, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար։

Ընդհանրապես, երբ մենք վերլուծել ենք և վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը՝ արտագաղթը, շատ լուրջ վելուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ: Ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով, որքան այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն ֆիզիկապես, այլև իրավունքի տեսակետից, արժանապատվության տեսակետից, ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոններին իրենց հասանելիության տեսակետից:

Եվ ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության  Քննչական կոմիտեն և ընդհանրապես իրավապահ մարմինները այս հիմնական առաքելությունն ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, արդարության զգացում և մթնոլորտ հաստատել: Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք, եթե կարելի է ասել, հավատների վրա:

Առաջինը Քննչական կոմիտեի աշխատողների և, իհարկե, քննիչների ղեկավար կազմի անկեղծ հավատն է օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ,  որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած չլինի և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցություններն իմաստ չեն ունենա։

Երկրորդը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբ, և քննիչի աշխատանքը ոչ թե ուղղակի զբաղմունք է, այլ առաքելություն, և դա երկրում, Հայաստանում և ընդհանրապես աշխարհում արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է:

Երրորդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավատն է ընդհանրապես իրավապահ մարմինների, և մասնավորապես Քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության և ընդհանրապես այդ մարմնի գործունեության նկատմամբ:

Տոնական այս օրն ուզում եմ հենց Քննչական կոմիտեին, նրա բոլոր աշխատողներին մաղթել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբ: Եվ ահա աշխատանքային մոտեցման այս կերպն է, որ շղթայական արդյունքներ կբերի մեր երկրին, մեր հայրենիքին, և նրա երկարաժամկետ, կայուն զարգացման հիմքը  և անկյունաքարը կդնի:

Հայաստանի Քննչական կոմիտեն մեր երկրի ամենամեծ քննչական մարմինն է, որ քննում է երկրում հարուցված քրեական գործերի շուրջ 95 տոկոսը: Վերջերս մեր որդեգրած ռազմավարությամբ Քննչական կոմիտեի աշխատանքի ծավալն ավելի կընդլայնվի: Եվ, իհարկե, զուգահեռ մենք քննարկում ենք, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որպեսզի Քննչական կոմիտեի, քննիչների աշխատանքը լինի առավել արդյունավետ, այդ թվում՝ որոշակի կառուցակարգային նախնական որոշումներ ենք կայացրել, որոնք մեր համոզմամբ ավելի արդյունավետ են դարձնելու Քննչական կոմիտեի աշխատանքը, յուրաքանչյուր քննիչի աշխատանքը:

Իհարկե, մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ ինչպես Քննչական կոմիտեն պետք է կարողանա ապահովել երկրի իրավական անվտանգությունը կամ դրա մի շատ զգալի մասը, այնպես էլ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը, կառավարությունը հետևողականորեն առաջ տանի Քննչական կոմիտեի աշխատողների և ընդհանրապես իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների համակարգը, որպեսզի նրանք քայլ առ քայլ համապատասխան լինեն այն պահանջներին և պայմաններին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության հանրությունը և  ժողովուրդն առաջադրում են Քննչական կոմիտեին և ընդհանրապես իրավապահ մարմիններին:

Հարգելի ներկաներ,

Քննչական կոմիտեի հարգելի աշխատողներ, կրկին ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ այս մասնագիտական տոնի առիթով: Ուզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա աշխատանքը: Այսօր Քննչական կոմիտեի քննիչները, նաև Հատուկ քննչական ծառայության քննիչները, մեր երկրի բոլոր քննիչներն աշխատում են գերծանրաբեռնվածության պայմաններում: Իհարկե, այս աշխատանքային պայմանների ծանրությունն առաջին հերթին զգում են նրանց ընտանիքի անդամները, այս տոնը, կարծում եմ, առաջին հերթին պետք է վերաբերի նրանց, և նրանց  պիտի շնորհավորենք այսօրվա տոնի կապակցությամբ, չնայած  այս շնորհավորանքի մեջ հասկանալի դառնության էլեմենտներ նույնպես կարող են լինել:

Բայց ուզում եմ ասել հետևյալը. եթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքն ի վիճակի լինենք տանել մինչև վերջ, այդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարության, օրինականության, օրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմ, անպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով։ Այդ արդյունքն ազատ և երջանիկ և հզոր այն հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները: Սա ամենամեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել անհոգնել։ Մաղթում եմ ձեզ  մեծ ուժ, եռանդ, մաղթում եմ, որ երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց:

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»։

Ելույթով է հանդես եկել նաև Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Այնուհետև տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Քննչական կոմիտեի ծառայողներին պետական պարգևների և շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պողոսյանը, Արսեն Այվազյանը և Արտակ Կրկյաշարյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։ Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը և ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Հովհաննես Համբարյանն արժանացել են Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրերի:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

19:24 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանը թվարկել է քննչական կոմիտեի աշխատանքի հիմք հանդիացող 3 «հավատները»
13:49 08/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և «Յանդեքս»-ի գլխավոր տնօրենը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր
12:51 08/10/2019  |  ՄեկնաբանությունՈւժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում. Ստեփան Դանիելյան
10:42 08/10/2019  |  ՄամուլՔա­նի-քա­նի հայ­տա­րա­րու­թյուն­ներ, խոս­տում­ներ են հն­չել այս 1,5 տար­վա ըն­թաց­քում. «Իրատես»
09:24 08/10/2019  |  ՄամուլՈ՞ւմ թվերն են ճիշտ՝ վարչապետի՞, թե՞ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի. «Հրապարակ»
18:47 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՓաշինյանի մասնակցությամբ մեկնարկում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստը
18:39 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետն ընդունել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին
16:29 07/10/2019  |  Քրեական խրոնիկոն«Սեքյուրիթի դրիմ»-ի նախկին աշխատակիցները մտահոգվում են՝ տնօրենն օգտագործում է նախկին կապերը և խոչընդոտում քրեական գործի քննությանը
11:21 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍ«Հայաստանում տեղի ունեցող տնտեսական հեղափոխու թյունը կհանգեցնի տեխնոլոգիական հեղափոխության, եւ մենք կկարողանանք Հայաստանը դարձնել իսկական տեխնոլոգիական կենտրոն». վարչապետ
16:23 06/10/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]