Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին 10/07/2019   13:45  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ։ Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք դեմ չեն, եւ եթե դատարանը չի արգելի, ապա իրենց միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, կարող են ներկայացնել վերը նշված միջնորդությունից հետո։ Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը արգելեց պաշպան Էրիկ Ալեքսանյանին հայտարարությամբ հանդես գալ, ով էլ առարկեց վերջինիս գործողությունների դեմ։ Այսպիսով, Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին։

Հայկ Ալումյանը նշեց, որ սույն դատարանը ձեւավորվել է կամայականորեն․ «Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ձեր մասնակցությունը սույն դատական գործին։ Առաջինն այն է, որ Դուք սույն գործը քննելու համար չեք կարող համարվել պատշաճ դատարան, երկրորդն այն է, որ Դուք ունեք կանխակալ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունման վերաբեյալ դրվագին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ  քննիչի որոշման մեջ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ ռեժիմ սահմանելու մասին, որակված է որպես ապօրինի․ «Մեղադրանքի ձեւակերպումից երեւում է, որ նախագահի հրամանագրի ապօրինի լինելու պնդումը կենտրոնական նշանակություն ունի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ։ Սույն գործի քննության շրջանակում Դուք պետք է ի թիվս այլի, գնահատական տայիք այն հարցին, թե արդյոք նախագահի հրամանագիրը հակասել է Սահմանադրությանը թե ոչ, սակայն այդ հարցի քննությունը դուրս է սույն դատարանի լիազորություններից»։

Ըստ Ալումյանի՝ այդ հարցը վերապահված է Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին․ «Ի տարբերություն նախագահի այլ հրամանագրերի, արտակարգ դրության վերաբերյալ հրամանագրերի օրինականության հարցը լիազորված է մեկ մարմնի՝ ՍԴ-ին եւ Ազգային ժողովին։ Հրամանագիրը սահմանված կարգով քննվել է ԱԺ-ի կողմից եւ թողնվել է ուժի մեջ, սակայն այս հարցը եւս ուշադրության չի անդրադառնում։ Որեւէ այլ մարմին Սահմանադրությամբ եւ օրենքներով օժտված չէ նման լիազորությամբ։ Սա առնչվւոմ է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին»։

Ալումյանը հիշեցրեց, որ մեկ անգամ չէ, որ իրենք կասկածի տակ են դրել սույն գործով դատավորի ընտրության հարցը․ «Այս գործը ունի հասարակական աննախադեպ հնչեղություն, ուստի գործով դատավորի ընտրության թափանցիկության հարցը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն մասնակիցների, այլեւ հանրության համար։ Օրենքով արգելված չէ պաշտպանի ներկայությունը գործի բաշխման գործընթացին, ինչպես նաեւ առհասարակ սահմանված չէ, որ դա տեղի է ունենում գաղտնի պայմաններում։ Կանխատեսելով, որ սույն քրեական գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո պետք է փոխանցվի այլ դատավորի, գրավոր դիմել էի Դեպարտամենտին դեռեւս հուլիսի 31-ին՝ ներկա գտնվելու  քրեական գործի համակարգչային բաշխման գործըթացին, խնդրել էի նաեւ այդ գործընթացը դարձնել թափանցիկ՝ հնարավորություն տալով զլմ-ներին լուսաբանել այն։ Չնայած իմ գրավոր միջնորդությանը՝ գործի վերաբաշխման գործընթացը անցել է փակ, ոչ թափանցիկ։ Օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը Ձեզ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է վկայել այն մասին, որ գործընթացն իրականացվել է այնպիսի եղանակով, որ այն մակագրվի նախապես որոշված դատավորի, այսինքն՝ Ձեզ»,- նշեց Ալումյանը։

Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հարց ուղղելով դատավորին․ «Ըստ Դեպարտամենտի կայքում նշածի՝ հուլիս-օգոստոս ամիսներին Դուք գնտվել եք արձակուրդում, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո բավական ժամանակ է անցել, մինչ գործը մակագրվել է Ձեզ»։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ արդյոք դատավորն այդ օրերին իսկապես եղել է արձակուրդում, սակայն դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպանը իրավունք չունի դատարանին հարցեր ուղղելու, ինչին ի պատասխան Խուդոյանն ասաց․ «Պատճառաբանություն էր բերվում, թե գործը Առաջին ատյանի դատարանում չէ։ Իսկ ավելի ուշ նույն պայմաններում այն վերադարձվեց Առաջին ատյանի դատարան։ Նշված ժամկետում եթե կատարված լիներ, Դուք արձակուրդում գտնվելիս կլինեիք, ուստի գործը Ձեզ մակագրվել չէր կարող»։

Խուդոյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ակնհայտ հովանավորչական վերաբերմունք է դրսեւորվել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ․ «Սա նշանակում է, որ վերջինս կաշկանդված է՝ կայացնելու իշխանությանը հաճո որոշոմներ, իսկ սույն կասկածը փարատելու միակ տարբերակը ինքնաբացարկն է»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով․ «Այս գործով արդեն կա օրինական դատավոր, որը ապօրինի հեռացվել է դատական քննությունից․ խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է»։

Պաշտպանական կողմն ամբողջովին միացավ ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություններ իրենք եւս ունեն։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

13:29 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա նշանակում է՝ դատավորները, որոնք կանեն նրանց ուզածը կստանան անվերապահ աջակցություն, իսկ հակառակ դեպքում՝ կկասեցվեն լիազորությունները
12:53 05/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
13:39 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդեւանյան
11:13 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանը առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
11:33 29/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է
00:32 27/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը
19:31 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
14:34 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը խուսափում է այս գործընթացներում մասնակցություն ունենալ. Հովհաննես Խուդոյան
14:21 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը
18:30 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանն ընդունում է որոշումներ, որոնցով խախտվում են ՍԴ-ի սև-սպիտակի վրա գրված որոշումները. Օրբելյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]