Թեմաներ
Երեքշաբթի 05 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/26/2020   00:23 Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. Բացառվում է ուղևորների՝ առանց դիմակի և ձեռնոցների, տրանսպորտային միջոց նստելը. պարետ 05/25/2020   23:41 Շենգավիթում, Նորագավիթում, Էրեբունի օդանավակայանում մեկ օրից ավել ջրանջատում է իրականացվելու 05/25/2020   23:22 Queen-ի կիթառահարը սրտի կաթվածից հետո արտակարգ վիրահատության է ենթարկվել 05/25/2020   23:05 «Դրոյի» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին հետագա պատիժը կկրի բաց տեսակի ուղղիչ հիմնարկում 05/25/2020   22:40 Ոստիկանը կեղծել է հայտնաբերված թմրամիջոցի քանակը, դրդել՝ կեղծ ցուցմունք տալ՝ դրա ձեռքբերման աղբյուրի վերաբերյալ. փաստաբան (տեսանյութ) 05/25/2020   22:29 Հրաժարականի հարց չի քննարկվել. փոխնախարար 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/25/2020   22:09 Ճապոնիայում ամբողջությամբ չեղյալ են հայտարարել կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմը. ՏԱՍՍ 05/25/2020   21:53 Դմիտրի Պեսկովին դուրս են գրել հիվանդանոցից. ՏԱՍՍ 05/25/2020   21:39 Արձանագրված 126 մահն անձամբ քո ապիկար ու ապաշնորհ իշխանավարման արդյունքն է. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/25/2020   21:11 ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը այցելել է պետական սահմանը վերահսկող ուղեկալներ 05/25/2020   21:03 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար 05/25/2020   20:53 Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը 05/25/2020   20:39 Ոստիկանությունը հորդորում է ոչ աշխատանքային օրերին զերծ մնալ մասսայական միջոցառումներից. Աշոտ Ահարոնյան 05/25/2020   20:22 Կորոնավիրուսի հետ զուգահեռ ապրելու համար առաջնահերթ պետք է դրսևորել անհատական բարձր պատասխանատվություն. վարչապետ 05/25/2020   20:14 «Բավրայի» մաքսատան գործով մեղադրյալ Մինասյանը կմնա ազատության մեջ.վերաքննիչ դատարանը մերժել է դատախազի բողոքը 05/25/2020   20:05 Քաջարանում երեք անձի ձերբակալությունը ոչ իրավաչափ է եղել. դատարանը նրանց ատատելու որոշում է կայացրել 05/25/2020   19:58 Ոչ հայանպաստ հայտարարություն Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական կայքում. Էդմոն Մարուքյան 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/25/2020   19:45 ԱԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝ կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն 05/25/2020   19:41 Այս պահին դիմակ եմ կրում, որպես այս մեր ժամանակաշրջանի ուղերձի սիմվոլ. Փաշինյան 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   18:59 Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին ամեն կերպ խուսափել ԼՂ կամ հարակից ադրբեջանական այլ տարածքներ այցելելուց. Մարուքյան 05/25/2020   18:50 Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը 05/25/2020   18:40 Ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ վիճակագրական տվյալներ 05/25/2020   18:34 Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար 05/25/2020   18:26 «Այլընտրանքային նախագծեր խումբ». Քաղաքական կամակորության հետևանքը 05/25/2020   18:23 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի հետ 05/25/2020   18:09 Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ հարցերը քննարկվում են դռնփակ 05/25/2020   18:06 Ապրիլին տնտեսական ակտիվությանը ցուցանիշը նվազել է 17.2 տոկոսով 05/25/2020   18:03 Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ 05/25/2020   17:58 Կապանում տեղի ունեցած ակցիան ինքնաբուխ չէր. «Իմ քայլը» պատգամավոր 05/25/2020   17:49 Ոստիկանությունում ամենաբարձր մակարդակով թույլատրվում է բռնությունը, այլապես սա չէր կարող շարունակական լինել. Լուսինե Սահակյան 05/25/2020   17:46 Շահագործման է հանձնվել Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը (ֆոտո) 05/25/2020   17:41 Քաջարանցիներին տուգանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   17:26 Ոստիկանները բռնության ենթարկված Քաջարանցու հարազատներին համոզում են, որ բողոքը հետ վերցնեն․հայտարարություն 05/25/2020   17:19 Ինչ է նշանակում սխալմամբ բերման ենթարկել. ՀՔԾ-ն պարտավոր է համապատասխան գնահատական տալ բոլորի արարքներին. Նորիկյան 05/25/2020   17:13 Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել 05/25/2020   17:07 Բաց նամակ Փաշինյանին. Պահանջում ենք շտապ արձագանքել բարձրացրած հարցերին 05/25/2020   17:00 Հրանտ Բագրատյան. Այս տեմպերով Բալոռուսին էլ կանցնենք 05/25/2020   16:57 Լոս Անջելես-Ամստերդամ-Մինսկ-Երևան հաջորդ չվերթը տեղի կունենա մայիսի 30-ին 05/25/2020   16:50 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանին և Շաքե Իսայանին 05/25/2020   16:48 Հանրապետության նախագահի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը շարունակում է սոցիալական աջակցություն ցուցաբերել տարեցներին ու սահմանամերձ համայնքների ընտանիքներին 05/25/2020   16:41 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիի հետ 05/25/2020   16:39 Հերթական ձեռքբերումն ենք ջուրը լցնում. Մարուքյանը՝ Կապանի դեպքերի մասին 05/25/2020   16:37 Վարչապետին է ներկայացվել ԱԳ նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը 05/25/2020   16:32 Ես չեմ սպասել, որ Սասուն Միքայելյանն ինձ կխփի. Էդմոն Մարուքյան 05/25/2020   16:25 Մայիսի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
05/25/2020   13:40 Կորոնավիրուսով վարակակրի ընտանիքի անդամներին չեն թեստավորում. Պարտադրում են՝ իրենց գումարներով նախ ստուգել թոքերը. ահազանգ 05/24/2020   13:03 Երեւանից սպեցնազ է ուղարկվել Սյունիք, տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/24/2020   14:18 Բռնություն ոստիկանության Կապանի բաժնում. 168.am 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/24/2020   15:39 Կապանում ձերբակալությունների հետ կապված լարված իրավիճակ է տիրում 05/24/2020   22:16 Թփերի տակ նկարներ, կորոնավիրուս, ձերբակալություններ. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի աշխատանքի մասին 05/24/2020   10:44 Կորոնավիրուսով վարակվածների մոտ տարօրինակ ախտանիշներ են հայտնաբերվել. The Sun 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   11:10 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է. մահվան պատճառն այլ է 05/24/2020   11:05 Եւս 4 մահ, 359 նոր վարակակիր. կորոնավիրուսով հիվանդների թիվը շարունակում է աճել 05/25/2020   13:19 Կորոնավիրուսի նոր գրանցված դեպքերով Հայաստանը աշխարհում 9-րդ տեղում է. Worldometers.info 05/25/2020   13:55 Քաղաքապետի տիկինը լուրջ քաղաքային և քաղաքական ֆիգուր է դարձել. Թեհմինա Վարդանյան 05/24/2020   20:45 Վերադարձ 90-ականներ. Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում. Ավետիք Իշխանյան 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/25/2020   02:04 Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում սահմանափակումներ են կիրառվելու 05/25/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 452 նոր դեպք է գրանցվել. 6 մարդ մահացել է 05/24/2020   23:21 Ես ու մայրս գտնվում ենք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում. Բաց նամակ ինֆեկցիոնում բուժվող հիվանդի կողմից 05/25/2020   00:18 Պարզաբանում՝ Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ 05/24/2020   23:27 Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ. Կապանում չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան

Վահան Արծրունի. WCIT-2019 համաժողովի համերգային բացմանը խախտել են հեղինակային իրավունքս, ընդունեք սա որպես հաղորդում հանցագործության մասին 10/07/2019   20:06  |  Հարցազրույց

WCIT-2019 համաժողովի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են դեռևս  2014 թվականից: Բնականաբար, հպարտանալու բան է, երբ  ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովը մեր երկրում է տեղի ունենում՝ մեկտեղելով ոլորտի հսկաներին:  ՈՒ  համաժողովի բացումն  ազդարարող՝ արհեստական ինտելեկտ-տեխնոլոգիաներով, մտքի թռիչքներով  հագեցած բարձր  տոնայնությամբ  համերգից հետո՝սառը ջուր՝ որպես՝ երգիչ, երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումը՝ « Հարգելիներս, համաժողովի բացման համերգի ընթացքում հնչում է Մաշտոցյան շարականի իմ մշակումը, ինչից ես անտեղյակ եմ, հետևաբար ՈՉ ՄԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ՏՎԵԼ, որևէ կերպ,  որևէ ձևաչափով օգտագործելու և համարում եմ սա հեղինակային իրավունքի և մտքի ազատության օրենքի ԿՈՊՏԱԳՈՒՅՆ ԽԱԽՏՈՒՄ»:

Իբրև նախաբան տեքստի տակ հնչող երաժշտությունը, որից «ներշնչվել է» արհեստական ինտելեկտը, ասել է թէ` ալգորիթմեր մշակող ծրագրավորողը՝ օգտագործելով  Արծրունու հեղինակային մշակումը, անհայտ-անանուն երաժշտություն չէ, աշխարհով մեկ հայտնի մի քանի ամիս առաջ՝ Rock Aid Armenia- ի պաշտոնական բրենդը դարձած մաշտոցյան շարականների  մշակումների ամբողջական ալբոմից է, որը հեղինակի  կամոք վերածվեց   բարեգործական դրամահավաքի աղբյուրի՝  Գյումրու երաժշտական դպրոցը միջազգային մակարդակի բերելու նպատակով։ «Փաստինֆո»-ն զրուցել է երգահանի հետ։

-Պարոն Արծրունի, վերջին շրջանում միայն երկու անգամ բարձրաձայնել եք Ձեր հեղինակային իրավունքների ոտնահարման փաստերի առթիվ: Ի՞նչ ընթացք եք պատրաստվում տալ այս ոտնձգություններին: Եվ ըստ Ձեզ, ինչու ի սկզբանե չեն դիմել հեղինակին, արդյո՞ք վախեցել են, թե համաձայնություն չեք տա:

-Իհարկե կտայի համաձայնություն,  բայց ոչ անարգանքի պարագայում,  այն, ինչ արդեն արել են, պարզապես էթիկական խնդիր չի այլևս, սա  հիմնարար իրավունքների և օրենքների ոտնահարում է. ընդ որում,  պետական մակարդակով, քանի որ պետության կազմակերպած միջոցառման հետ գործ ունենք, որի մասնակիցն էին նաև պետական այրերը։

Այս արհեստական ինտելեկտի «ստեղծագործության» գեղագիտական և այլ մշակութաբանական ասպեկտների մասին չեմ խոսի: Ինձ համար     կոպեկի արժեք ունի այս իրադարձությունը, եթե տարրական էթիկական նորմերը չեն պաշտպանվում, որը առաջին հերթին պիտի կարևորվեր   երաժշտության համատեքստում: Տեսեք, հստակ ընթացակարգ կա ու երբ դա չի արվում, երբ դու փաստի առաջ ես կանգնում՝ տեսնելով արդեն օգտագործման փաստը, դա նշանակում է անտեսվել է քո հեղինակային իրավունքը: Սկզբում պիտի հարգեն, ապա՝ համաձայնեցնեն, արտոնություն ստանան, հետո համաձայնեցնեն ձևաչափը, որով ներկայացվում է ստեղծագործությունը: Կարող է ես համաձա՞յն եմ, որ առանց իմ անունը նշվելու գնա… Մինչդեռ,  դրան հերթը չի էլ հասել: Հուսով եմ դատախազությունը, պատկան մարմիններն իմ այս խոսքերը կընդունեն որպես հայտարարություն -հաղորդում հանցագործության մասին: Ես անձամբ ոչ մի քայլ չեմ անելու, որովհետև այս դեպքում ինձ հետաքրքրում է, թե  պետության մեխանիզմներն ինչպիսին են, ոնց  են արձագանքում  նման դեպքերում:

-Վերջերս   հեղինակային իրավունքի ոտնահարման մի դեպքի  մասին դարձյալ բարձրաձայնել էիք, փաստորեն, կարելի է ասել՝ համատարած բնույթ են կրում դրանք։

-Տեսեք, դրանք ըստ էության, տարբեր հարթություններում են, քանի որ մի դեպքում գործ ունես պետության հետ, մեկ այլ դեպքում՝ անհատի:  Միշտ մտածել եմ, որ  ՏՏ ոլորտն ինքնին  մտքի ազատության ծնունդ է, և երբ այս շրջանակում  Հայաստանում անցկացվող ամենամեծ միջազգային ֆորումի ժամանակ է անտեսվում է մտքի ազատության օրենքը, որի միտք բանին ինտելեկտուալ սեփականության հեղինակային  իրավունքն է, այստեղ սկսում են հարցեր ծագել:

-Փաստորեն, ստացվում է, որ ստեղծագործողի հեղինակային իրավունքը և՛ պետական մակարդակով է խախտվում, և՛ անհատի կողմի՞ց:

- Այդպես է, և գալիս հավասարվում են իրար: Ինչ վերաբերվում է նախորդ՝ ոմն Արման Փադարյանի դեպքին,  նա պարզապես գող է և իմ երկու ռոք  ալբոմները համացանցում դրել-վաճառում է, ինչից դարձյալ ես տեղյակ չէի: Դեռևս 2000թ պայմանագիր ունեի «Կադանս» կենտրոնի հետ, որը Ֆրանսիայում  հրատարակել էր իմ երկու ռոք սկավառակը: Արմանն այդտեղ աշխատում էր որպես մենեջեր: Այսինքն, կոնկրետ նրա հետ ես  հարաբերություն չեմ ունեցել: Եվ ահա՝2 ամիս առաջ իմացա, որ 2004-ից նա իմ 2 ռոք-ալբոմը  վաճառում է համացանցում: Այս պարագայում մեծ տարբերություն չկա՝ անհա՞տը, թե՞  պետությունը: Արդեն ուղղակի այս ամենը չափազանց է, ակնհայտ ապօրինություն է կատարվում  ու ես հետամուտ եմ լինելու: Քայլ առ քայլ:

- Ամեն դեպքում շատ հետաքրքիր է, որ բարձրաձայն նշվում է  արհեստական ինտելեկտի ստեղծած երաժշտության մասին, սակայն իրական հեղինակի մասին զլանում են հիշատակել: Ի վերջո, բնականը, օրիգինալը եթե չլինի, արհեստականը ո՞նց կստեղծեն:

-Դրա պատասխանը ես կարող եմ երաժշտագիտական առումով ասել,  եթե դու ուշադիր լսես արհեստական ինտելեկտի սարքած երաժշտությունը /այս դեպքում՝ մաշտոցյան շարականը/, սկիզբը մանավանդ, այնտեղ  միայն փողայիններն են հնչում, վալտորնաները և մնացած փողայինները, իսկ դա որքան էլ անհամեստ հնչի՝ ի՛մ գյուտն է: Հասկանում եք, մաշտոցյան շարքի հիմքում ամբողջովին իմ կոնցեպտն է՝ հիմքում ոչ թե՝ լարային նվագարանն է որպես մշակման մեթոդ, այլ՝ վալտորնաները և փողային բաղադրիչը:

-Այսինքն, ծրագրավորողը, մեքենան ինքն իրենից չի կարող հորինել…

-Իհարկե,  ծրագրավորողն  ալգորիթմ է տալիս, սկզբից հնչում է այսպես, հետո ՝ զարգանում՝ այսպես, հետո միանում են մյուս գործիքները: Սա ծրագիր է Իսկ ծրագրի  հիմքում պետք է լինի գաղափար, որը գողացված է իմ մշակման մեթոդից:

Իսկ ընդհանրապես՝ ՏՏ համաժողովն  ինձ այնքան էլ հետաքրքիր չէ,  միայն այն հանգամանքը, որ աշխարհի ուշադրությունը մերոնք որոշել են գրավել Քիմ Քարդաշյանին հրավիրելով արդեն վանում է… Եթե նկատեցիք, ոչ Բիլ Քլինթոնն էր ելել, ոչ Բիլ Գեյթսը, ոչ էլ՝ Ֆորբսը: Եվ գիտե՞ք ինչու: Որովհետև եկել է Քիմ Քարդաշյանը:

Իսկ  չեն եկել, որովհետև հասկացել են, որ իրենց գալը երկրորդական հանգամանք է դառնում: Հո պատահական չէ, որ  «Ազատություն» ռադիոկայանը գիշերվանից 8 ժամ շարունակ ինչ անհեթեթ տեքստ  ասես չասաց՝  որ ժամանակ ձգի, կամերան միացրած  սպասում են… Եթե Ազատությունն է իր լրատվական մեխը դարձնում Քարդաշյանի  գալը… Ի դեպ, այն Փաշինյանի զենքն է և միայն իրենց կաբինետի անդամներին են հրավիրում: Տեսեք՝ առողջապահության  նախարարին 3-4 անգամ ֆեյսբուքյան ասուլիսի են հրավիրել,  իսկ բժշկական համալսարանի  ռեկտորին՝ ոչ մի անգամ:

-Նորից վերադառնանք  ՏՏ համաժողովի համերգային նախաբանին, ի՞նչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը:

-Ես  ֆրագմենտներով եմ նայել,  ի դեպ,   այն առանձնապես որպես երաժշտական երևույթ չեմ ընդունել,  քանի որ դա ՏՏ համաժողովի  երաժշտական ձևավորումն էր, որի ընթացքում շատ էին հեղինակային իրավունքի ոտնահարումները:  Ոչ միայն իմը, կարծում եմ՝  Տերտերյանի անունն էլ  չգրվեց : Եթե չի նշվել , եթե դու անունները չտալով հնչեցնում ես հեղինակային ստեղծագործություններ, իսկ վերջում որպես ռեզյումե՝ ցույց ես տալիս որպես արհեստական ինտելեկտի արդյունք,   նշանակում է՝  դու անտեսում ես անհատի ստեղծագործական ուժը:

Ասենք, պատկերացրեք՝ Գարի Կասպարովը շախմատ խաղա  համակարգչի հետ և  նրա անունը չնշվի:

Զրուցեց՝ Անահիտ Եսայանը

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

05/25/2020   16:20 Կորոնավիրուսով հիվանդ 31-ամյա ծննդկանը՝ ծննդաբերությունից 5 օր անց մահացել է

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]