Թեմաներ
Ուրբաթ 07 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/03/2020   01:40 Կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի գազամատակարարումը 07/03/2020   00:58 Պետք է կանգնեցնել այս վարակը, քանի այն ավելի չի տարածվել ու վարակել հասարակությունը. Արգիշտի Կիվիրյան 07/02/2020   23:59 Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների հետ 07/02/2020   23:27 Փաշինյանի PR-շչիկի էժանագին կեղծիքներն ու ստերը (լուսանկար). Գագիկ Համբարյան 07/02/2020   23:20 ԱՄՆ Սենատը հակաչինական պատժամիջոցներ է ընդունել Հոնկոնգի պատճառով 07/02/2020   22:35 Լավ կլինի վերադառնաք Ձեր «մահացած» քաղաքական ուժի ռեինկառնացիային. Արսեն Թորոսյանը` Նաիրա Զոհրաբյանին 07/02/2020   22:26 ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները 07/02/2020   22:05 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հայտարարություն է տարածել մահացած կնոջ հեռախոսից գումար փոխանցողի մասին 07/02/2020   21:59 Մանկապիղծ միլիոնատիրոջ ընկերուհուն ձերբակալել են՝ երեխաների առեւտրի կազմակերպման մեջ մասնակցության համար 07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/02/2020   20:59 Գյումրիում բացահայտվել են սոցապ աշխատակիցների կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր 07/02/2020   20:44 Մենք դա ընդունում ենք որպես դաժան ինքնախոստովանություն, որ դուք ունակ չեք հաղթահարելու ճգնաժամը ո´չ հիմա, ո´չ էլ առաջիկայում. Անի Սամսոնյան 07/02/2020   20:26 Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի հովանու ներքո «Հավասարության սերունդ» կանանց իրավունքների հարցերով մեկնարկած նախաձեռնության թեմատիկ դաշինքի առաջնորդ՝ տեխնոլոգիաների և նորարարության ուղղությամբ 07/02/2020   20:18 Կանեմ ամեն ինչ՝ կանխելու երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները.Գագիկ Ծառուկյան 07/02/2020   20:11 Տեղի են ունեցել բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների բաց մրցույթներ 07/02/2020   20:04 Երևանի Գայի պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ Կա տուժած 07/02/2020   19:58 «ՎՏԲ Հայաստան բանկ»-ում, Սոցիալական ապահովության ծառայությունում, առեւտրի կենտրոններում իրականացվել են կասեցումներ․ ԱԱՏՄ 07/02/2020   19:50 Վարչապետի հայտարարությունը կարող է քաղաքացիական բախումների պատճառ դառնալ». Արման Վարդանյան 07/02/2020   19:46 Պահանջում են պատասխանատվության ենթարկել դատավոր Սիմիզար Հովսեփյանին. Նրա գործողությունների հետեւանքով քաղաքացին զրկվել է բնակարանից 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   19:12 Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին 07/02/2020   18:42 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին 07/02/2020   18:31 Հանրային վայրերում, այդ թվում՝ կանգառներում դիմակ կրելը պարտադիր է 07/02/2020   18:29 Հայկ Մարությանը ծանոթացել է «Թափառող կենդանիների վնասազերծման» ՀՈԱԿ-ի նոր շենքի ու կլինիկայի պայմաններին 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/02/2020   18:01 Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր 07/02/2020   17:32 Պետք է սթափվել, այլևս կործանումն անխուսափելի է դառնում. Ղարամյան 07/02/2020   17:21 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ 07/02/2020   17:18 «Փաշինյանը հրաժարական կտա». Սարգիս Ավետիսյան 07/02/2020   17:07 «Իշխանությունը զավթած խմբավորումը փորձում է հյուծել հայ ժողովրդին». Գրիգոր Գրիգորյան 07/02/2020   16:44 Ոստիկանության ծառայությունը կրթական հաստատությունների հարակից տարածքներում 07/02/2020   16:40 Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության մի շարք որոշումներ 07/02/2020   16:34 Գյումրեցի տատիկի դին գտնվեց. Նաիրա Զոհրաբյան 07/02/2020   16:31 Նիկոլ Փաշինյանը նոր վարչության պետ է նշանակել 07/02/2020   16:20 Ոստիկանությունը հանգստյան օրերին ծառայություն է իրականացնելու տեսարժան վայրերում 07/02/2020   16:12 «Հայրենիք ենք պաշտպանել, սակայն սեփական հայրենիքում այսօր մի անկողնու տեղ չենք կարողանում ձեռք բերել». Զաբելլա Սարգսյան 07/02/2020   16:10 Վաղվա աղմկոտ դատավարությունները 07/02/2020   16:07 «Մարաթուկ մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոչոր չափերով վատնում կատարելու համար 07/02/2020   16:00 Կրակոցներ Անդրանիկի փողոցում․ Մալաթիայի ոստիկանների բացահայտումը․ կան ձերբակալվածներ 07/02/2020   15:45 Սա ծաղր է, անլուրջ վերաբերմունք՝ Օրենսդիրի գործունեության վերաբերյալ. Գևորգ Պետրոսյան 07/02/2020   15:39 ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դիմել են Արարատ Միրզոյանին՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակով 07/02/2020   15:29 Ազգային ու պետական շահի նկատմամբ արհամարհանքի դրսևորում է. Ուրիխանյան 07/02/2020   15:23 Տնտեսական շրջանառությունը նվազել է. Հարկերը հավաքելու հետ կապված մտահոգություններ կան. ՊԵԿ նախագահ 07/02/2020   15:15 Մարդկանց կյանքն ու առողջությունը ռիսկի տակ դնելն ինձ համար ընդունելի չէ. փաստաբան 07/02/2020   15:08 Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին. Արսեն Բաբայան 07/02/2020   14:47 Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց. մեղադրյալները չէին ներկայացել նիստին 07/02/2020   14:35 Մեկնարկել է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը. երրորդ նախագահը չի մասնակցում նիստին (ուղիղ միացում) 07/02/2020   14:13 Պետությունը պետք է երաշխավորի, որ այդ 5 լիտր բենզինն իրոք 5 լիտր է. Փաշինյան 07/02/2020   14:10 Վարչապետը նոր որոշում է ստորագրել
07/01/2020   21:18 «Ես տեղյակ չեմ», «Չեմ կարող մեկնաբանել», «Առաջին անգամ ձեզանից եմ լսում», «Դիմեք իրավապահ մարմիններին». Նարինե Խաչատուրյանը պատասխանում է լրագրողի հարցերին 07/01/2020   23:14 Այսօր «Իմ քայլը» հիմնադրամից ասում են՝ տունն ազատի, խորտակված վիճակում եմ. 8 երեխայի մայր (տեսանյութ) 07/01/2020   14:13 Դատախազությունը պահանջում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին. գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոք է ներկայացվել 07/02/2020   21:16 Բիլ Գեյթսը նշել է կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր միջոցները 07/01/2020   19:21 Կորել է գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին 07/02/2020   08:59 Մանվել Գրիգորյանի աղջիկը «փախել է» ընտրյալի հետ. Գեներալը հրաժարվում է օրհնություն տալ. «Հրապարակ» 07/02/2020   18:14 Թովմասյանն արձակուրդում է, Գյուլումյանն աշխատանքի չի գնում, Խաչատրյանը պարտականությունների կատարումը չի ստանձնում. ՍԴ-ում ճգնաժամը խորանում է 07/01/2020   10:10 Արա Նիկոլ, եթե մազաչափ հեղինակություն ունես, հել հայտարարի էս ատելության մթնոլորտը կանխելու մասին. Գևորգ Պետրոսյան 07/01/2020   20:09 ԱՆ խոսնակի պարզաբանումը՝ կորոնավիրուսից մահացած կնոջ դիակի անհետանալու հետ կապված 07/01/2020   17:51 Դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնող անձի ինքնությունը պարզվել է 07/01/2020   21:45 Մեկուսացած քաղաքացիները չնչին աջակցություն չեն ստանում, բայց տուգանքներ հաստատ կստանան 07/01/2020   10:57 Հայաստանում կորոնավիրուսի 523 նոր դեպք է գրանցվել 07/02/2020   21:38 Վերջում չստացվի՝ Team Telecom-ի բաժնետոմսերի 90 տոկոսը պահեն իրենց, 10 տոկոսը տան ժողովրդին ու ստացվի, որ ազգային օպերատոր է. փորձագետ 07/01/2020   19:05 Առնվազն յոթ օր կորոնավիրուսով վարակված եմ եղել ու չեմ իմացել. Փաշինյան 07/01/2020   11:53 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով դատախազության բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին 07/01/2020   19:58 Եթե Հայկ Եսայանի ընկերությունն Արմենթելը գնի, կդառնա ենթակառուցվածքների տերը. Գրիգոր Սաղյան 07/02/2020   08:56 Խորհուրդներ իշխանություններին. Դուրս եկեք Ֆեյսբուքից, փակեք ձեր էջերը, անջատեք բոլոր ֆեյքերին. «Հրապարակ» 07/02/2020   19:35 Երկրի տնտեսությանը նոր և ծանր ցնցում է սպասվում. «Իմ քայլը» խմբակցությունը հակաալկոհոլային օրենքի նախագիծ է մշակում 07/02/2020   21:59 Մանկապիղծ միլիոնատիրոջ ընկերուհուն ձերբակալել են՝ երեխաների առեւտրի կազմակերպման մեջ մասնակցության համար 07/01/2020   13:32 Շուտով Հայաստանում կստեղծվի մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքը. Աննա Հակոբյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին 10/07/2019   13:45  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քիչ առաջ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատական նիստի մեկնարկին ամբաստանյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան էրիկ Ալեքսանյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալի խափանման միջոցի վերաբերյալ։ Միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենք դեմ չեն, եւ եթե դատարանը չի արգելի, ապա իրենց միջնորդությունը՝ դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին, կարող են ներկայացնել վերը նշված միջնորդությունից հետո։ Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը արգելեց պաշպան Էրիկ Ալեքսանյանին հայտարարությամբ հանդես գալ, ով էլ առարկեց վերջինիս գործողությունների դեմ։ Այսպիսով, Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավոր Աննա Դանիբեկյանին։

Հայկ Ալումյանը նշեց, որ սույն դատարանը ձեւավորվել է կամայականորեն․ «Առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ձեր մասնակցությունը սույն դատական գործին։ Առաջինն այն է, որ Դուք սույն գործը քննելու համար չեք կարող համարվել պատշաճ դատարան, երկրորդն այն է, որ Դուք ունեք կանխակալ բացասական վերաբերմունք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրի ընդունման վերաբեյալ դրվագին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ  քննիչի որոշման մեջ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ ռեժիմ սահմանելու մասին, որակված է որպես ապօրինի․ «Մեղադրանքի ձեւակերպումից երեւում է, որ նախագահի հրամանագրի ապօրինի լինելու պնդումը կենտրոնական նշանակություն ունի Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մեջ։ Սույն գործի քննության շրջանակում Դուք պետք է ի թիվս այլի, գնահատական տայիք այն հարցին, թե արդյոք նախագահի հրամանագիրը հակասել է Սահմանադրությանը թե ոչ, սակայն այդ հարցի քննությունը դուրս է սույն դատարանի լիազորություններից»։

Ըստ Ալումյանի՝ այդ հարցը վերապահված է Սահմանադրական դատարանին եւ Ազգային ժողովին․ «Ի տարբերություն նախագահի այլ հրամանագրերի, արտակարգ դրության վերաբերյալ հրամանագրերի օրինականության հարցը լիազորված է մեկ մարմնի՝ ՍԴ-ին եւ Ազգային ժողովին։ Հրամանագիրը սահմանված կարգով քննվել է ԱԺ-ի կողմից եւ թողնվել է ուժի մեջ, սակայն այս հարցը եւս ուշադրության չի անդրադառնում։ Որեւէ այլ մարմին Սահմանադրությամբ եւ օրենքներով օժտված չէ նման լիազորությամբ։ Սա առնչվւոմ է մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի սկզբունքներին»։

Ալումյանը հիշեցրեց, որ մեկ անգամ չէ, որ իրենք կասկածի տակ են դրել սույն գործով դատավորի ընտրության հարցը․ «Այս գործը ունի հասարակական աննախադեպ հնչեղություն, ուստի գործով դատավորի ընտրության թափանցիկության հարցը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն մասնակիցների, այլեւ հանրության համար։ Օրենքով արգելված չէ պաշտպանի ներկայությունը գործի բաշխման գործընթացին, ինչպես նաեւ առհասարակ սահմանված չէ, որ դա տեղի է ունենում գաղտնի պայմաններում։ Կանխատեսելով, որ սույն քրեական գործը Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո պետք է փոխանցվի այլ դատավորի, գրավոր դիմել էի Դեպարտամենտին դեռեւս հուլիսի 31-ին՝ ներկա գտնվելու  քրեական գործի համակարգչային բաշխման գործըթացին, խնդրել էի նաեւ այդ գործընթացը դարձնել թափանցիկ՝ հնարավորություն տալով զլմ-ներին լուսաբանել այն։ Չնայած իմ գրավոր միջնորդությանը՝ գործի վերաբաշխման գործընթացը անցել է փակ, ոչ թափանցիկ։ Օրենքի խախտմամբ սույն գործի փոխանցումը Ձեզ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է վկայել այն մասին, որ գործընթացն իրականացվել է այնպիսի եղանակով, որ այն մակագրվի նախապես որոշված դատավորի, այսինքն՝ Ձեզ»,- նշեց Ալումյանը։

Ելույթ ունեցավ նաեւ պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ հարց ուղղելով դատավորին․ «Ըստ Դեպարտամենտի կայքում նշածի՝ հուլիս-օգոստոս ամիսներին Դուք գնտվել եք արձակուրդում, եւ դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումից հետո բավական ժամանակ է անցել, մինչ գործը մակագրվել է Ձեզ»։ Պաշտպանը հետաքրքրվեց՝ արդյոք դատավորն այդ օրերին իսկապես եղել է արձակուրդում, սակայն դատավոր Դանիբեկյանը հայտնեց, որ պաշտպանը իրավունք չունի դատարանին հարցեր ուղղելու, ինչին ի պատասխան Խուդոյանն ասաց․ «Պատճառաբանություն էր բերվում, թե գործը Առաջին ատյանի դատարանում չէ։ Իսկ ավելի ուշ նույն պայմաններում այն վերադարձվեց Առաջին ատյանի դատարան։ Նշված ժամկետում եթե կատարված լիներ, Դուք արձակուրդում գտնվելիս կլինեիք, ուստի գործը Ձեզ մակագրվել չէր կարող»։

Խուդոյանը նշեց, որ իշխանության ներկայացուցիչների կողմից ակնհայտ հովանավորչական վերաբերմունք է դրսեւորվել դատավոր Դանիբեկյանի նկատմամբ․ «Սա նշանակում է, որ վերջինս կաշկանդված է՝ կայացնելու իշխանությանը հաճո որոշոմներ, իսկ սույն կասկածը փարատելու միակ տարբերակը ինքնաբացարկն է»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով․ «Այս գործով արդեն կա օրինական դատավոր, որը ապօրինի հեռացվել է դատական քննությունից․ խոսքը դատավոր Դավիթ Գրիգորյանի մասին է»։

Պաշտպանական կողմն ամբողջովին միացավ ներկայացված միջնորդությանը՝ նշելով, որ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդություններ իրենք եւս ունեն։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

13:29 07/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍա նշանակում է՝ դատավորները, որոնք կանեն նրանց ուզածը կստանան անվերապահ աջակցություն, իսկ հակառակ դեպքում՝ կկասեցվեն լիազորությունները
12:53 05/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
13:39 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացված որոշումը չի հանդիսանում կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշում. Արամ Վարդեւանյան
11:13 01/10/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎերաքննիչ դատարանը առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
11:33 29/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է
00:32 27/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՀայտնի է՝ ով կքննի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը
19:31 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը
14:34 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը խուսափում է այս գործընթացներում մասնակցություն ունենալ. Հովհաննես Խուդոյան
14:21 25/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՎճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը
18:30 20/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանն ընդունում է որոշումներ, որոնցով խախտվում են ՍԴ-ի սև-սպիտակի վրա գրված որոշումները. Օրբելյան

Տեսանյութեր

07/02/2020   12:05 Փաշինյանը միանգամից ջնջել է մի քանի տասնյակ թեկնածուների անուն. «Փաստ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]