Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 20 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   19:20 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը 11/20/2019   19:18 Քննիչը միջնորդել է երկարացնել Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորման ժամկետը 11/20/2019   18:59 Չի բացառվում՝ Արա Բաբլոյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը պաշտպանները դատական կարգով բողոքարկեն 11/20/2019   18:32 Հայ-չինական առևտրային հարաբերությունների զարգացմանն ընդառաջ 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/20/2019   17:53 Ռուստամ Բադասյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հանդիպում քննարկմանը 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019   17:38 Ես կառավարությանը կառաջարկեի թշնամիներ չփնտրել մեր դաշտում. Նարինե Դիլբարյան 11/20/2019   17:31 Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/20/2019   17:05 ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից կձեւավորվի աշակերտական խորհուրդ 11/20/2019   16:57 Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար 11/20/2019   16:34 Հայաստանն ավելացնում է արտաքին պարտքը՝ փոխարենը արժանանալով ՎԶԵԲ-ի գովազդին 11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/20/2019   16:06 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին 11/20/2019   16:02 Քաղպայմանագրի ծրագրում անկյունաքարային դրույթներից մեկը ինքնության պահպանումն ու զարգացումն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) 11/20/2019   15:48 Կոտայքի ոստիկանները բնակարանային գողություններ են բացահայտել․ կասկածյալը ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/20/2019   15:32 Նախագահ Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովում 11/20/2019   15:16 Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպք 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   14:57 Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գեւորգ Հովհաննիսյան 11/20/2019   14:54 Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը 11/20/2019   14:38 Լոռու մարզի դատախազությունը նախաձեռնություն է հանդես բերել Վանաձորի «Արցախ» պուրակը համայնքին վերադարձնելու և համայնքի խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ 11/20/2019   14:29 Տեղումներ չեն սպասվում 11/20/2019   14:19 Տեղի է ունեցել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային քննարկում 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   14:04 Վերաքննիչ դատարանը չէր կարող ինձ ազատություն տալ, քանի որ ես այն արդեն ունեմ. Արսեն Բաբայան (տեսանյութ) 11/20/2019   13:49 ԵՊՀ ուսանողները 3 օրով դադարեցրել են դասադուլը, նախաձեռնություն են ստեղծում, որի շրջանակներում պայքարը կշարունակվի 11/20/2019   13:30 ԿԳՄՍՆ պետք է նախ ձեռնամուխ լինի իր անմիջական պարտականության կատարմանը՝ հայերենի իմացության ստուգման համակարգի ստեղծմանը. Գևորգ Էմին–Տերյան 11/20/2019   13:12 Ցանկացած հանցանք պետք է պատժելի լինի և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել. Իվետա Տոնոյան 11/20/2019   13:03 Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցումը ձգձգվում է 11/20/2019   12:54 ՍԴ-ի որևէ դատավոր հարկադրաբար չի կարող թոշակի ուղարկվել. Իվետա Տոնոյան 11/20/2019   12:50 Անհասկանալի էր «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորների վարքագիծը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:43 ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարությունների միջև մարդու իրավուքների հարցերին նվիրված միջագերատեսչական խորհրդակցությունների վերաբերյալ 11/20/2019   12:38 Երեւանում «Մարտի 1»-ի զոհերին նվիրված հուշարձան կկառուցվի 11/20/2019   12:35 Եթե ուսանողներն անցնեն կրթության վերաբերյալ քննարկման դաշտ, նախարարի հետ հանդիպումը հնարավոր կլինի. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:32 Աշխարհաքաղաքական գործընթացներին պետք է արձագանքենք միասնական». Վահե Էնֆիաջյան 11/20/2019   12:25 Սպայկայի կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց 11/20/2019   12:20 Քննարկում ունենք, թե ով է ամենավատ աշխատող նախարարը. ԱԺ պատգամավոր 11/20/2019   12:13 Որևէ մեկից, զուտ անձից ազատվելու համար 1 լումա անգամ չարժի վճարել պետբյուջեից. Պատգամավորը՝ ՍԴ դատավորների վերաբերյալ օրինագծի մասին 11/20/2019   12:09 Վարչապետը պատասխանել է ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   11:58 Նախագահ Սարգսյանը Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն է քննարկել Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ 11/20/2019   11:43 Ինչպե՞ս կքվեարկի 2020 թվականի պետբյուջեին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը 11/20/2019   11:37 Կա մտավախություն՝ արդյոք գումարները բանկային համակարգից դուրս չեն գա. ԱԺ պատգամավորը՝ «Բանկային գաղտնիքի» վերաբերյալ օրինագծի մասին 11/20/2019   11:19 Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը 11/20/2019   11:15 60 օր է ասում եմ առանց տեղումների եղանակ. Սուրենյան 11/20/2019   11:06 Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել 11/20/2019   10:19 Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց. «Ժողովուրդ»
11/19/2019   18:28 Նրանցից և՛ ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի 11/19/2019   20:07 Չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից. Ալվինա Գյուլումյան 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/19/2019   12:32 «Օրբելի» կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է՝ նրա կողմից երկրի անվտանգությանը գոյություն ունեցող սպառնալիքների պատճառով 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/19/2019   17:00 62-ամյա տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 10 տարեկան աղջիկ երեխաների նկատմամբ 11/19/2019   15:20 Դատարանը կքննարկի Մանվել Գրիգորյանի մասը քրեական գործից անջատելու հարցը 11/19/2019   15:06 Մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ 11/19/2019   13:26 Ես պաշտոն հարգող մարդ եմ. ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգում եմ. Վարդան Ղուկասյան 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/19/2019   15:11 ԱԱԾ-ն ձերբակալել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/19/2019   14:39 Արդյո՞ ք երեխաները թրաֆիքինգի չեն ենթարկվել․ Մարինա Պողոսյան 11/19/2019   10:09 Ո՞ւմ է փրկում Քննչական կոմիտեն. «168 ժամ» 11/19/2019   12:08 Փաստորեն, ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. գումարը չկա. Տիգրան Ուրիխանյան 11/19/2019   12:24 Գործատուն կարող է աշխատողին ասել քո հայացքն ինձ դուր չի գալիս, աչքերում դավաճանություն եմ տեսնում ու ազատի գործից.Գեւորգ Պետրոսյան (տեսանյութ) 11/20/2019   11:19 Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը 11/19/2019   13:37 Dark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ)

Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ենթակա է վերացման․ պաշտպան 10/07/2019   17:27  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այս պահին ելույթ է ունենում գործով մեղադրյալ, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Վերջինս միջնորդություն ներկայացրեց դատարանին Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը վերացնելու մասին՝ նշելով, որ այդ որոշումն ի սկզբանե եղել է ապօրինի․ «Ուսումնասիրելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմեր՝ մենք նկատում ենք, որ գործի քննության ընթացքում պատշաճ վարքագիծ ապահովելու համար կարող է ընտրվել թվով յոթ խափանման միջոցներից մեկը, եւ խափանման միջոցի ընտրության որոշման հիմքերը պետք է արտացոլվեն պատճառաբանական մասում։ Սակայն քննիչի որոշման մեջ որեւէ հիմքի մասին խոսք չի գնում, այլ կերպ ասած՝ քննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոցի կիրառման համար ինչն է հիմք հանդիսացել»։

Ալեքսանյանի խոսքով՝ գործնականում լինում են դեպքեր, երբ այդ հիմքերը նշվում են ձեւականորեն, բայց այս դեպքում ընդհանրապես նշված չեն․ «Եվ միայն սա բավարար է՝ փաստելու, որ ի սկզբանե Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը խախտվել է։ Սակայն սա մեր միջնորդության միակ հիմքը չէ»։

Երկրորդ հիմքը, ըստ պաշտպանի, հանդիսանում է այն, որ դեռ մինչդատական վարույթում միջնորդություն էր ներկայացվել Գեւորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյա, ինչը մերժվել էր․ «Երկու մեղադրանքներով, մասնավորապես՝ կաշառքի եւ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, դատարանն արձանագրել էր հիմնավոր կասկածի բացակայություն, իսկ փողերի լվացման դրվագում թեեւ արձանագրել էր հիմնավոր կասկածի առկայությունը, ինչի հետ մենք մինչ օրս համաձայն չենք, բայց անդրադառնալով խափանման միջոցին՝ դատարանն արձանագրել էր, որ բացակայում են խափանման միջոց կիրառելու հիմքերը»։

Ըստ պաշտպանի՝ հետագայում, երբ այդ դատական ակտը ենթարկվել է ստուգման բարձր ատյանների կողմից, դարձյալ հաստատված է համարվել․ «Այսպիսով, ունենք մի դատական ակտ, որով արձանագրվել է, որ իսպառ բացակայում են Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերը, հետեւաբար որեւէ տեսակի խափանման միջոց, այդ թվում՝ ստորագրությունը չհեռանալու մասին, ընտրվել չի կարող, իսկ ընտրված լինելու դեպքում ենթակա է վերացման»։

Մերժման  դեպքում պաշտպանը խնդրեց քննարկել Արմեն Գեւորգյանի կողմից ժամանակավորապես՝ հոկտեմբերի 26-ից մինչ նոյեմբերի 4-ը, երկրից բացակայելու հարցը․ «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս պետք է հերթական բուժզննում անցնի եվրոպական երկրներից մեկում՝ Ավստրիայի Հանրապետությունում, ինչի վերաբերյալ ներկայացվում են համապատասխան փաստաթղթեր»։

Դատավորի հարցին, թե կոնկրետ ինչ զննություն պետք է անցնի Արմեն Գեւորգյանը, պաշտպանը նշեց, որ խոսքը վերաբերում է սրտին։ Դատավոր Դանիբեկյանը ընթերցեց իրեն ներկայացված փաստաթղթերից մի հատված՝ նշելով, որ որպես երկրից բացակայման հիմք բերվում է գործնական հանդիպման հանգամանքը։ Պաշտպանը հավելեց, որ իրենց միջնորդությունը անհրաժեշտ է ինչպես բուժզննման, այնպես էլ գործնական հանդիպումների համար։

Մեղադրող կողմը առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ պաշտպանների խոսքերում առկա են հակասություններ․ «Պաշտպանական կողմը նշում է, որ դատարանը փաստել է, որ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն իսպառ բացակայում են։ Սակայն դատարանը չէր կարող եւ չուներ լիազորություն՝ փաստելու այլ խափանման միջոցների կիրառման իսպառ բացակայությունը կալանավորումից բացի, քանի որ մինչդատական վարույթի շրջանակում քննվել է միայն կալանավորման հարցը»։

Դատախազն ընդգծեց նաեւ, որ կիրառված խափանման միջոցին սույն դատարանը իր՝ դատական քննության նշանակելու մասին որոշման մեջ անդրադարձել է․ «Ուստի կիրառված խափանման միջոցն օրինական է, այն վերացնելու հիմքեր չկան»,-նշեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն էլ հավելեց, որ ժամանակավորապես ՀՀ-ն լքելու վերաբերյալ միջնորդությունը պատշաճ հղումներ չէր պարունակում, եւ հակասական էր․ «Դատարանին չներկայացվեց գեթ մեկ պատճառ, թե անձի առողջության պահպանության ինչպիսի միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որոնք հնարավոր չէ իրականացնել ՀՀ տարածքում»։

Բաղդասարյանն ընդծեց նաեւ, որ Արմեն Գեւորգյան գործնական մեծ կապեր ունի ՀՀ-ից դուրս, ինչը մեծացնում է քննությունից խուսափելու ռիսկը․ «Սրանից բացի չի ներկայացվել հիմնավորում, որ երկրից բացակայելու հիմքը օրհասական է, եւ որ առհասարակ, երկրից բացակայելու վերաբերյալ առկա են բավարար հիմքեր»։

Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Այն կհրապարակվի վաղը՝ հոկտեմբերի 8-ին՝ ժ․ 13։00-ին։

Հեղինակ` Միլենա Խաչիկյան


Հարակից հրապարակումներ`

10:02 07/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ-ն արձանագրել է, որ խախտվել է Արմեն Գեւորգյանի ազատ տեղաշարժման իրավունքը
18:49 04/10/2019  |  Քրեական խրոնիկոնՎերաքննիչ քրեական դատարանն առանց քննության է թողել Արմեն Գեւորգյանի պաշտպանների բողոքը
19:50 16/09/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստանի իշխանության ներկայացուցիչները համագործակցում են Ռուսաստանի կողմից հետախուզվող Պավել Անդերսոնի հե՞տ.
13:20 12/09/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Իմ ժպիտը, կարծում եմ, ամեն ինչ ասում է»․ Արմեն Գեւորգյան
13:50 03/09/2019  |  Դատական ռեպորտաժներԱրմեն Գեւորգյանը դատի է տվել իշխող խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին ու փաստաբան Մուշեղ Շուշանյանին. պահանջում է, որ ներողություն խնդրեն
11:51 02/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Անշրջելի ու հաղթական պատմություն». Արմեն Գևորգյան
19:15 21/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան
14:11 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնՔննիչը չի նշել, թե Արմեն Գեւորգյանի գույքի վրա կոնկրետ որ նպատակով է կալանք դրվում. Էրիկ Ալեքսանյան
12:41 19/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով Դատախազության բողոքը մերժվեց
10:57 19/08/2019Մեկնարկեց Արմեն Գեւորգյանի գույքի կալանքի հարցով դատական նիստը

Տեսանյութեր

11/20/2019   18:56 Դատավորներն աշխատանքից ազատվելու վախից սկսել են կանոնավոր աշխատել. քաղաքացիները դատարանների մասին

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]