ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու է կառավարությունը խուսափում ասել, որ գազը թանկանալու է 10/07/2019 14:31 | Տնտեսություն
Կառավարությունն առայժմ խուսափում է ասել, որ հաջորդ տարի գազի գինը բարձրանալու է։ Թեև անուղղակիորեն հասկացնում է, որ այդպես էլ լինելու է։
Խնդիրն այս պահին, ըստ էության, թանկացման չափի և ժամկետների մեջ է։ Կառավարությունը փորձում է այնպես անել, որպեսզի թանկացումը գոնե ձմռան ամիսներին տեղի չունենա։ Հասկանալի է, որ դա կարող է թանկ նստել նրա վրա։ Ձմռանը գազի սպառումը կտրուկ ավելանում է, ավելանում են նաև սպառողների ծախսերը։ Իսկ դա լուրջ դժգոհությունների առիթ կարող է տալ։ Մի բան, ինչը բնավ չի բխում կառավարության շահերից։ Առանց այն էլ դժգոհելու քիչ առիթ չկա։ Մինչ հասարակության եկամուտները չափազանց դանդաղ են ավելանում, ծախսերը աճում են ու աճում։
Չնայած տրված խոստումներին, այնուհանդերձ կառավարությանն առայժմ չի հաջողվում բարելավում մտցնել հասարակության կենսամակարդակի մեջ։ Իշխանափոխությունից հետո երկրում գնողունակությունը նույնքան ցածր է, որքան մինչ այդ։
Այս պայմաններում գազի թանկացումը, անկախ նրանից, թե ինչքան կլինի, ծանր բեռ է լինելու սպառողների վրա։ Խոսքը ոչ միայն բնակչության, այլև տնտեսության մասին է։
Այն ազդում է բազմաթիվ ոլորտների վրա` հանգեցնելով ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման։ Նվազում է ներքին արտադրության մրցունակությունը։ Չնայած առանց այդ էլ հայկական ապրանքների մրցունակությունը արտաքին շուկաներում բարձր չէ։ Հիմա էլ գազի թանկացումը։ Հատկապես, երբ խոսքը բավական լուրջ թանկացման մասին է. քննարկումները գազի 200 դոլար գնի շուրջ են։
Կառավարությունը մտադիր է ստանալ երկարաժամկետ գին։ Այսինքն` այնպիսի գին, որը հստակ լինի մինչև 2025թ.։ Դրանից հետո, ինչպես հայտնի է, Եվրասիական տնտեսական տարածքում նախատեսվում է ներդնել գազի միասնական շուկա։
Միասնական շուկա կլինի՞, թե՞ ոչ, գուցե դեռ վաղ է ասել, բայց այն ենթադրում է, որ գները հավասար կլինեն բոլորի համար։ Իհարկե, հավասար ասված ևս հարաբերական է, որովհետև կան գնագոյացման վրա ազդող մի շարք գործոններ, որոնք անհնարին է լինելու հաշվի չառնել։ Խոսքը, մասնավորապես, տեղափոխման և սպասարկման ծախսերի մասին է, որոնցից կախված գները կարող են որոշակի շեղումներ ունենալ։ Բոլոր դեպքերում, ենթադրվում է, որ այն չի կարող շատ մեծ տատանումներ տալ։
Եվրասիական տնտեսական տարածքում գազի միասնական շուկան նախատեսվում է գործարկել 2025թ.։ Բայց մինչ այդ Հայաստանը` ի դեմս կառավարության, դեռ պետք է կարողանա լուծել հնարավորինս մատչելի և էժան գազ ձեռք բերելու խնդիրը։
Այն գինը, որն այսօր դրված է բանակցությունների սեղանին, դժվար է այդպիսին համարել։ Դա բերելու է նաև ներքին սակագների ոչ պակաս կտրուկ բարձրացման` հանգեցնելով տնտեսության ու հասարակության սոցիալական վիճակի վատացման։
Կառավարության խնդիրն է այնպես անել, որպեսզի թանկացման ազդեցությունը գոնե հնարավորինս փոքր լինի։ Թեև ինչպես ցույց են տալիս զարգացումները, դա այնքան էլ հեշտ չի լինելու։ Գազը թանկանալու է ու ոչ փոքր չափով։
Հ.Գ. Գազի գնի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։ Դրանց արդյունքների մասին, ըստ ամենայնի, կհայտարարվի տարեվերջին։ Իսկ որպեսզի հասարակությունը հասցնի ադապտացվել, նոր գինը գործողության մեջ կմտնի ապրիլից։ Մինչ այդ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կհասցնի վերանայել նաև ներքին սակագները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ