Թեմաներ
Երեքշաբթի 07 / 07 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/07/2020   00:13 Երիտասարդին դանակահարել էր մորաքրոջ ամուսինը․ Արթիկի ոստիկանների բացահայտումը 07/06/2020   23:59 Դարդանելի նեղուցը փակել են անտառային հրդեհի պատճառով 07/06/2020   23:49 Արտակարգ դրությունը խիստ ժամանակավոր հատուկ կառավարման ռեժիմ է, այն չի կարող անհարկի տևական լինել. Գեւորգ Դանիելյան 07/06/2020   23:41 Արցախում գյուղաջակցության հիմնադրամի առջև օբյեկտիվ պատճառներով տույժ ու տուգանքներ ունեցող հողօգտագործողների պարտավորությունները կներվեն. նախարար 07/06/2020   23:29 Կյանքից հեռացել է քանթրի երաժիշտ Չարլի Դենիելսը 07/06/2020   23:08 Դիմակ չկրելու համար տուգանք եք թանկացնու՞մ. Իսկապե՞ս. Անի Սամսոնյան 07/06/2020   23:06 Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից 07/06/2020   22:54 Երեւանի մանկապարտեզների աշխատակիցները կստանան հավելավճարներ, մյուսները կվճարվեն 100%-ով․ Հակոբ Կարապետյան 07/06/2020   22:48 Էնիո Մորիկոնեն մահախոսական է թողել իր մասին 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   22:10 Իշխանությունը ապացուցել է Իմ նախկինում արած պնդումն առ այն, որ դիմակ կրելու մինչև այժմ գործող պահանջը և դրա տուգանքները ապօրինի էին. Իրավաբան 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/06/2020   21:27 Հավաքներից վախը, հավաքներն արգելելը այս իշխանության , Նիկոլիզմի թիվ մեկ իդեա-ֆիքսն է. Մարգարիտ Եսայան 07/06/2020   21:00 Մի շարք հիմքեր կան ենթադրելու, որ այս պահին կրիզիսի որոշ լուծումներ կարող է հանգեցնել լ ՍԴ ոչ օրինական կազմի. Օրբելյան 07/06/2020   20:50 Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել 07/06/2020   20:26 Հայկ և Ալեքսանդր Եսայանները խախտել են Ucom ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները. Ucom-ի հայտարարությունը 07/06/2020   20:11 Թույլ մի տվեք, որ իրենց իշխանությունը պահելու համար օգտագործեն ձեր՝ շատ հաճախ այո, արդարացի ցասումն ու ընդվզումը. Նաիրա Զոհրաբյան 07/06/2020   20:02 Երկու կեղծ ահազանգ է ստացվել ռումբի տեղադրման մասին. ԱԻՆ 07/06/2020   19:50 Դպրոցական ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները կարող են միայն երազել. Արտակ Զաքարյան 07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/06/2020   19:36 Շատ վտանգավոր միտում է. այն կարող է բերել ապազգային քաղաքացու դաստիարակմանը. Փորձագետ 07/06/2020   19:26 ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը՝ Պողոս Պողոսյանի մահվան գործով դատավճիռը բեկանելու մասին 07/06/2020   19:23 Ավստրալիան կորոնավիրուսի բռնկման պատճառով 6 մլն մարդու մեկուսացնում է. CNN 07/06/2020   19:10 Առողջապահության նախարարը միշտ նշել է, որ պետք է զրոյացնենք դեպքերը և հետո գնանք բացման. Փաշինյան 07/06/2020   19:05 Ապրիլի վերջին մեզ համար ակնհայտ էր, որ մենք լոքդաունը չենք կարողանում պահել. Փաշինյան 07/06/2020   19:01 Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ 07/06/2020   18:47 Հանրային պաշտպանի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադարական դատարան պարզաբանում ստանալու 07/06/2020   18:42 Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները 07/06/2020   18:38 Ժամը 3-ի դրությամբ հրատապ հոսպիտալիզացիայի կարիք որևէ քաղաքացի չունենք. Թորոսյան 07/06/2020   18:35 Արտակարգ դրությունը կերկարացվի եւս մեկ ամսով 07/06/2020   18:24 Փաշինյանը չբացառեց վերադարձը սահմանափակումների ռեժիմին. 491 մարդ մահացել է կորոնավիրուսից 07/06/2020   17:49 ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը 07/06/2020   17:44 Նախագահը հանդիպել է ՏՏ ոլորտի մի խումբ խոշոր ընկերությունների ղեկավարների հետ 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   17:24 Գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ 07/06/2020   17:20 Դատարանի որշումը. Եթե աղբամանը տնից հեռու է 100 մետր, կարող եք չվճարել աղբահանության դիմաց 07/06/2020   17:15 ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 07/06/2020   17:09 Հայտնաբերվել են 3147 դեղահաբ և այլ արգելված իրեր հատուկ պատրաստված թաքստոցից 07/06/2020   17:03 Հիվանդանոցում գտնվող «Արսեն Երևանսկուն» խնամակալ չի տրամադրվի, Քննիչը մերժել է միջնորդությունը.փաստաբան 07/06/2020   16:55 ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին նախազգուշացրել են՝ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի դեմ չարտահայտվել. «Սա քաղաքական հետապնդում է, ուրիշ ոչինչ» 07/06/2020   16:47 Աջակցության համար դիմելիս՝ սխալ կամ թերի տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի ևս մեկ դիմում ներկայացնելու 07/06/2020   16:42 Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել է նոր քննության 07/06/2020   16:33 Ինչու այսքան հայատյաց. Լիլիթ Գալստյան 07/06/2020   16:23 «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի ահազանգը կեղծ էր 07/06/2020   16:17 Համագործակցության հուշագիր՝ ուղղված պրոբացիայի ոլորտի զարգացմանը 07/06/2020   16:10 Հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 07/06/2020   15:56 «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել 07/06/2020   15:49 Սահմանին ծածանվող Հայաստանի և Ռուսաստանի պետական դրոշները մեր բարեկամական հարաբերությունների խորհրդանիշն են 07/06/2020   15:45 Մեկնարկում է Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթը 07/06/2020   15:39 Ստեփանավանի բնակիչը ձերբակալվել է՝ դիմակ չկրելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ոստիկանների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու կասկածանքով
07/05/2020   13:56 Ազգային եկեղեցուն տրվել է կրոնական կազմակերպության կարգավիճակ, որը գրանցվել է 1998թ.` երկու անձի կողմից, սա հակապատմական փաստ է. Ա. Ղամբարյան 07/06/2020   12:33 Հաշմանդամություն ունեցող երեխայի թոշակի վրա կալանք են դրել, մարդկանց ունեցվածքը, տունը խլում են. Մանուկյան 07/05/2020   12:40 Հրանտ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն արխիվացվել և ոչնչացվել է, այն չի կարող վերաբացվել. փաստաբան 07/05/2020   17:12 ԱԺ 89 պատգամավորն ու Նիկոլ Փաշինյանը դատվելու են. Միքայել Մինասյան 07/06/2020   17:39 ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի գանգատը ՄԻԵԴ-ում ստացվել է. պարզաբանումներ են պահանջել կառավարությունից 07/06/2020   14:26 «Շատ թեժ ա լինելու». Գաղտնալսել եւ հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը 07/05/2020   16:04 Փաստորեն Դըմփ-Դըմփ-Հուն՝ Էրդողանն էր կազմակերպել. հոգեբան 07/05/2020   11:01 Հայաստանում վարակակիրների թիվն ավելացել է 706-ով, 8 մարդ մահացել է 07/06/2020   19:46 «Հայաստանում ընդամենը 6 պետական թատրոն կարող է մնալ, մնացյալը կփակվե՞ն». Հռիփսիմե Առաքելյանը թատրոնների փակման վտանգի մասին 07/06/2020   21:47 Հայտնի է կորոնավիրուսից մահվան գլխավոր պատճառը. MeduicalXpress 07/05/2020   19:02 Ամեն ինչ շատ լավ է լինելու. ԿԳՄՍ նախարար 07/05/2020   21:17 Կոտայքում 17-ամյա պատանին պտուտակահանով երկու անգամ հարվածել է հասակակցին՝ միմյանց նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 07/05/2020   13:38 Լավ ես անում, դու գնա ՄԵԼ ֆիլմ ֆինանսավորի, մինչև տեսնենք ինչ ա լինում. Աղասի Միքայելյան 07/06/2020   00:30 700 մարդու մահվան մեջ մեղավոր հանցավոր խմբի անդամների համար 10 տարի ավել թե պակաս նշանակություն չունի. Ա.Ղազինյան 07/06/2020   12:46 Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Արման Բաբաջանյանի կայքի 07/06/2020   11:50 «Ամուլսարի պահպանությունը հավասարազոր է Արցախի հարցին»․ Բնապահպան 07/05/2020   16:23 Վաղ թե ուշ պատասխան պետք է տան իրենց հակաօրինական արարքների համար. Ռուբեն Հակոբյան 07/06/2020   22:24 Ժողովո՛ւրդ ջան, աչքներս լո՛ւյս. Արման Աբովյան 07/06/2020   11:13 Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. Ամրամ Մակինյան 07/05/2020   16:42 ԲԴԽ-ն չի փորձել դատավոր Վահագն Մելիքյանից ճշտել ԱԱԾ-ի կողմից նրա նկատմամբ ճնշումներ գործադրվելու մասին տեղեկությունը ու շտապել է հերքել

Երազում եմ այն մասին, երբ ոչ մի ընտանիք «Իմ քայլը» հիմնադրամի կարիքը չի ունենա. Աննա Հակոբյան 10/05/2019   12:16  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 4-ին ներկա է գտնվել Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան առաքելության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Տոնական հանդիսությունը, որ մեկնարկել է Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն եւ Վորլդ Վիժն Հայաստանի Խորհրդատվական մարմնի անդամ Տեր Պարույր քահանա Ավետիսյանի օրհնությամբ, ներկա են գտնվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, հասարակական և քաղաքական բազմաթիվ գործիչներ։  Այս մասին  տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Իր խոսքում Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը շեշտել է, որ տոնական հոբելյանը լավ առիթ է նաև միասին մտորելու երեխաների պաշտպանության և երեխաների կյանքի բարելավման մասին։ ‹‹30 տարիների ընթացքում մենք բազմապիսի խորդուբորդ ճանապարհ ենք անցել և շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցել, և այդ ձեռքբերումները, որ ունեցել ենք, թերևս հնարավոր չէ կարճ երեկոյի ընթացքում թվարկել։ Ի թիվս այն բոլոր ձեռքբերումների, որ մենք ունեցել ենք և ի թիվս, հաջողությունների, որ մենք արձանագրել ենք, մենք շարունակում ենք տեսնել և  վկայել, որ շատ խնդիրներ կան չլուծված։ Խնդիրներ կան չլուծված բոլոր հարթություններում։ Կան երեխաներ, որոնք ապրում են բռնության մեջ, երեխաներ կան, որ ունենալով կենսաբանական տանիք չեն ապրում ընտանիքներում։ 2000-ից ավելի երեխա զրկված է ընտանիքում ապրելու հնարավորությունից։ Եվ այս ամենը մեզ դրդել է նոր ճանապարհ սկսել։ Այսօր մենք տոնում ենք ոչ միայն մեր 30 տարիների անցած արդյունքները,  այլ նաև այսօր մենք տալիս ենք մեր նոր էջի մեկնարկությունը։ Մենք այսօր նոր նավարկություն ենք սկսում, և պատահական չէ, որ այս երեկոյի  խորհրդանիշը նավակն է ընտրված։ Քանի որ սա մեզ համար նավարկություն է››,- ասել է Ժիրայր Էդիլյանը։

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էլ կարևորելով Վորլդ Վիժնի կատարած հսկայածավալ աշխատանքը՝ ներկայացրել է կազմակերպության արդյունավետ և շարունակական համագործակցությունը իր ղեկավարած ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հետ՝ հավելելով, որ երազում է այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ ՀՀ վարչապետի տիկինը շեշտել է, որ լիահույս է, որ այդ ժամանակը շուտ է գալու։

Աննա Հակոբյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Վորլդ Վիժնի թանկագի՛ն ղեկավարներ,

Հարգելի՛ տիկին նախարար,

Դիվանագիտական կորպուսի մեծարգո ներկայացուցիչներ,

Տիկնա՛յք  և պարոնա՛յք

Դեռ մեկ տարի չի անցել այն օրից, երբ ես՝ որպես նորաստեղծ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ, հանդիպեցի Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հետ։ Այն ժամանակ դեռ աղոտ էի պատկերացնում, թե կոնկրետ ինչով է զբաղվում Վորլդ Վիժնը Հայաստանում, բայց կանխազգում էի, որ կազմակերպության բազմամյա փորձը հումանիստական գործունեության ասպարեզում չի կարող օգտակար չլինել առաջին քայլերն անող ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործունեությունը հաստատուն ռելսերի վրա դնելու հարցում։ Մեր դեռևս փոքրաթիվ թիմն այդ ժամանակ արդեն մոլորվել էր քաղաքացիներից ստացված ամենաբազմազան ու բազմաբնույթ հարյուրավոր դիմում-խնդրանքների հորձանուտում, և Վորլդ Վիժնի հետ հանդիպումն ու այդ հանդիպմամբ սկզբնավորված գործունեությունը չափազանց տեղին էր։

Առաջին հանդիպմանն իսկ պարզ էր, որ մեր մոտեցումները համընկնում են ամենակարևոր հարցում՝ մենք չենք ուզում լինել պարզապես օգնություն բաժանող, այլ ձգտում ենք դառնալ բարեգործության նոր մշակույթի կրողը, սոցիալական նոր քաղաքականության առաջամարտիկը։ Մենք ուզում ենք կանգնել ընտանիքների կողքին՝ ամրապնդելով սեփական ոտքերի վրա  կանգնելու նրանց կարողությունը։ Ավարտական մոտեցումը, որին քիչ առաջ ծանոթացաք տեսանյութում, բավականին մոտ էր մեր պատկերացումներին, և այդ մոտեցման կիրառման արդեն իսկ տարիների փորձ ունեցող Վորլդ Վիժնի հետ համագործակցությունը մեկնարկեց անհապաղ։ Այսօր արդեն ունենք արդյունքներ, որոնցով հպարտանում ենք և ոգեշնչվում՝ հաստատակամորեն առաջ շարժվելու։ Վորլդ Վիժնի հետ իրականացվող Աղքատության փուլային հաղթահարման ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատում ենք 28 ընտանիքի հետ։ Նպատակ ունենք մոտ ապագայում ընդգրկված ընտանիքների քանակը հասցնել 40-ի, իսկ ժամանակի ընթացքում ավելի ընդլայնել ծրագիրը՝ ընդհուպ հասնելով Արցախ։ Այս ծրագիրն իսկապես թևեր տվող է։ Մեզ համար ամեն ընտանիքի կողքին կանգնելը, ամեն փոքր խնդրի լուծմանն աջակցելը, ինքնուրույն քայլ անելու կարողությունն ամրապնդելը պակաս կարևոր չէ, քան բազմամիլիոնանոց ծրագրերը կրթության կամ մշակույթի ոլորտում։ Մենք հուզվում և ուրախանում ենք ընտանիքների ամենափոքր առաջընթացով։ Այսօր արդեն ունենք հաջողության պատմություններ, որոնք մեզ ոգեշնչում են շարունակել ընթացքը։ Կան նաև չհաջողված պատմություններ, երբ ընտանիքը բավարար արձագանքող չէ ինքնուրույն քայլելու, կատարելագործվելու հարցում։ Բայց մենք չենք հուսահատվում․ գաղտնիք չէ, տասնամյակներ շարունակ Հայաստանում սոցիալական քաղաքականություն կոչվածը ոչ ճիշտ շեշտադրումներ է ունեցել, և հենց այդ անհաջողություններն էլ նորից ու կրկին մեզ համոզում են, որ նոր քաղաքականության մշակումն  ու օր առաջ կիրարկումը անհետաձգելի հրամայական է։

Իհարկե՝ երկու, երեք, նույնիսկ տասնյակ կազմակերպություններ չեն կարող անել այն, ինչ պետք է անի պետությունը։ Այսօր արդեն ‹‹Իմ քայլը›› հիմնադրամում և անձամբ ինձ ուղղված  դիմումները հազարավոր են, և մենք գրեթե նույնքան մոլորված ենք։ Որքան էլ որ ուղղությունն ու տեսլականը հստակ լինեն, այն է՝ աջակցել մարդու, ընտանիքի կարողությունների հզորացմանը, ոչ թե լուծել սոսկ օրվա խնդիր, բայց խնդիրների ծավալներն այնպիսին են, որ միայն համապետական, համընդգրկուն քաղաքականության մշակումն ու կիրակումը կարող է ելք լինել երկարաժամկետ կտրվածքում։

Եվ ես, առիթից օգտվելով, դիմում եմ լիազոր մարմինների ներկայացուցիչներին՝ օգտագործե՛ք նաև մեր ռեսուրսները։ Եկեք նստենք մի սեղանի շուրջը՝ մեկտեղելու ռեսուրսները Հայաստանում սոցիալական ապահովության խնդրին համալիր ու համակարգային լուծում տալու։ Համատեղ ջանքերով մենք կարո՛ղ ենք կյանքի կոչել ՀՀ Սահմանադրության առաջին հոդվածը՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնելով իսկապես սոցիալական պետություն։ Ամրացնել ու զարգացնել ընտանիքի՝ աշխատելու, ինքնուրույն քայլելու կարողությունը և ամուր կանգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների կողքին։ Սա է տեսլականը, որի իրագործումը մենք իրատեսական ենք համարում պետության գլխավորությամբ ոլորտի դերակատարների ջանքերի, ռեսուրսների, տարիների փորձի մեկտեղման դեպքում։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ ոչ մի ընտանիք ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի, Վորլդ Վիժնի, բարեգործական այլ կազմակերպությունների կարիքը չի ունենա։ Երբ պետական ինստիտուտները, մեխանիզմները ու քաղաքականությունը կգործեն այնքան հստակ, որ մեր կազմակերպությունները իրենց ռեսուրսներն ուղղեն բացառապես զարգացման ծրագրերին։ Ես հավատում եմ, որ այդ ժամանակը շատ չի ուշանալու։  Իսկ մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վորլդ Վիժն Հայաստանի ողջ թիմին ամենօրյա, ամենժամյա ռեժիմով կատարվող անհավանական աշխատանքի համար։ 650 հազար երեխայի աջակցություն 30 տարվա ընթացքում, 4․000 ծայրահեղ խոցելի ընտանիքների հետ ամենօրյա աշխատանք, ինժեներական լաբորատորիաներ, համայնքներում արտադրողների խմբերի և արժեշղթաների զարգացում, ամառային ճամբարներ բազմահազար երեխաների համար․ այս ամենը չափազանց տպավորիչ է։ Տպավորիչ է, որ Վորլդ Վիժնի թիմի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը գործին, երկրում, համայնքներում, ամեն առանձին ընտանիքի ու երեխայի կյանքում փոփոխություն բերելու խանդավառությունը․հատկանիշներ, որոնց մասին մեկ անգամ չէ, որ լսել եմ ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի՝ ձեզ հետ աշխատող թիմից։

Շնորհակալություն ձեզ և շնորհավորում եմ այս կարևոր հոբելյանի կապակցությամբ»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:12 30/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն ու Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինն այցելել են ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան
16:01 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի մասին դրական հոդվածներ չկան. Վարչապետի տիկնոջ արձագանքը իրականացված մոնիտորինգին
11:47 09/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը ներկա է գտնվել թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ» ֆիլմի պրեմիարային
12:38 07/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը Տորոնտոյում ներկա կգտնվի ‹‹Ես մենակ չեմ›› ֆիլմի պրեմիերային
09:33 06/09/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանը Հայկ Սարգսյանին իր կարգավիճակն է հիշեցրել. Ուշագրավ դրվագ ՔՊ նիստից. «Իրատես»
17:50 30/08/2019  |  Մեկնաբանություն«Իմ քայլը» հիմնադրամից կրթաթոշակ է ստացել նաև Հրայր Թովմասյանի դուստրը. Աննա Հակոբյան
13:09 29/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը սևազգեստ մայրերի հետ չի հանդիպում. Նանա Մուրադյան (տեսանյութ)
11:44 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է Արցախի Սոնասար համայնք, հանդիպել 94-ամյա Հայկանդուխտ տատիկին
17:05 01/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանի նախաձեռնությամբ շարունակվում է սահմանամերձ գյուղերի երեխաների ժամանցը
12:01 20/07/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

Տեսանյութեր

07/04/2020   14:24 Փաշինյանի հրահանգով է Արմեն Սարգսյանը շտապել հայտարարել, որ չի ստորագրելու օրենքը. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]