Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ)
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Փաստաբաններ Սիրանյուշ Սահակյանը, Լուսինե Շեկյանը եւ Էլինար Վարդանյանը պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել 10/04/2019   16:56  |  Մեկնաբանություն

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքում գրել է.

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր, փաստաբան Սիրանուշ Սահակյանը, փաստաբան Լուսինե Սահակյանը և «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, փաստաբան Էլինար Վարդանյանը նամակով դիմել են ՀՀ Ազգային ժողովում ներկայացված երեք խմբակցություններին՝ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալու խնդրանքով։ Դիմումի հիմքն է հոկտեմբերի 2-ին պատգամավոր Ա.Քոչարյանի հնչեցրած՝ էթիկայի կանոններին հակասող արտահայտությունը։

Դիմումի ամբողջական տեքստը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գրիգորի Քոչարյանը (013) 2019 թվականի հոկտեմբերի 2-ին 1in.am լրատվականին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի կողմից իր հասցեին հնչեցված քննադատությանը, հայտարարել է․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները․․․»։ (շեղատառը մերն է) (հղումը` https://youtu.be/qG_Mwk3KlbM (7:25-7:33)):
Այլ կերպ ասած՝ պարոն Ա․Քոչարյանը ոչ վերաբերելի համատեքստում փաստական (և ոչ թե գնահատողական) հրապարակային դատողություն է արել այն մասին, որ Արփինե Հովհաննիսյանի «հայրիկն անհայտ է»։

Հանրային լայն քննադատության ենթարկված այս պնդման հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր արտահայտության կապակցությամբ լրատվամիջոցներին պարզաբանումներ տալիս, Ա․Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Արփինե Հովհաննիսյանից, ավելին՝ պատրաստակամություն է հայտնել, եթե Արփինե Հովհաննիսյանի հայրիկը ցանկանում է, հանդիպել նրան և տալ անհրաժեշտ պարզաբանումներ (հղումը` https://youtu.be/SPv8Gt3xEMI (2:58-3:11))։ Մինչդեռ եթե անգամ ենթադրենք, որ հոկտեմբերի 2-ին պարոն Քոչարյանը չգիտեր, որ Արփինե Հովհաննիսյանի հայրիկը վաղուց վախճանված է, ապա վստահաբար նա ուներ բոլոր ողջամիտ հնարավորությունները մինչև հոկտեմբերի 3-ի հրապարակային պարզաբանումները տեղեկանալու այդ մասին։

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ պատգամավորը պարտավոր է պահպանել պատգամավորական էթիկայի կանոնները։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Պատգամավորական էթիկայի կանոններն են`
․․․
2) հարգել հանրության բարոյական նորմերը.
․․․
6) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
7) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
8 ) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների ․․․ նկատմամբ ․․․:»

Ա․Քոչարյանի վերը ներկայացված պնդումները խախտում են նշված օրենքի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները՝ հարգելու հանրության բարոյական նորմերը, իր գործունեությամբ նպաստելու Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորելու պատգամավորին վայել վարքագիծ, հարգալից վերաբերմունք ցուցաբերելու քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ՝ հետևյալ փաստարկների համակցությամբ․

1 ) Ա․Քոչարյանի արտահայտությունն անձնավորված էր և վերաբերում էր կոնկրետ անձի՝ Արփինե Հովհաննիսյանին։

2) Թեև Արփինե Հովհաննիսյանը, լինելով հանրային գործիչ, պետք է ունենա ողջամիտ ակնկալիք ենթարկվելու հրապարակային քննադատության, այդ քննադատությունը ունի սահմաններ և չպետք է կոպտորեն խախտի Սահմանադրությամբ ամրագրված իրավաչափ շահերի (մի կողմից՝ խոսքի ազատություն, մյուս կողմից՝ անձի արժանապատվություն, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիություն) հավասարակշռությունը։ Ա․Քոչարյանի խոսքը կոպտորեն խախտում է այդ հավասարակշռությունը, քանի որ (ա) այն ոչ ուղղակիորեն և ոչ էլ անուղղակիորեն չի վերաբերել Արփինե Հովհաննիսյանի նախկին՝ որպես պաշտոնյա, կամ ներկա՝ որպես իրավապաշտպանական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային գործունեությանը, (բ) այն վերաբերել է մի տիրույթի, որը ակնհայտորեն անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության շրջանակում է, (գ) այն վերաբերել է մի հարցի, որը ակնհայտորեն դուրս է Արփինե Հովհաննիսյանի կամքի շրջանակներից, (դ) այն ուղղակիորեն վերաբերել է մի անձի՝ Արփինե Հովհաննիսյանի հայրիկին, որը հանրային անձ երբեք չի եղել, (ե) թեև Ա․Քոչարյանի արտահայտության համատեքստը հակադարձումն էր Արփինե Հովհաննիսյանի քննադատությանը, վերջինիս քննադատությունը որևէ կերպ չի ունեցել վերը ներկայացված «ա»-«դ» կետերում նկարագրված հատկանիշները, հետևաբար Ա․Քոչարյանի խոսքը եղել է իրեն ուղղված քննադատությանը ակնհայտ անհամարժեք արձագանք։

3) Ա․Քոչարյանը ոչ միայն պարզապես պատգամավոր է, այլև գլխավորում է կարևորագույն մշտական հանձնաժողով` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։

4) Ա․Քոչարյանը լիարժեք հնարավորություն ուներ ներողություն խնդրելով փորձելու հարթել իրավիճակը, սակայն դրա փոխարեն նշված արտահայտության հաջորդ օրը ըստ էության պարզաբանման է հրավիրում վաղուց հանգուցյալ անձի։

5) Ա․Քոչարյանի արտահայտությունը լայնորեն քննադատության է ենթարկվել բազմաթիվ հանրային գործիչների կողմից, ինչը հավելյալ հիմնավորում է այդ արտահայտության՝ հանրության բարոյական նորմերից դուրս լինելը։

Վերը ներկայացված հիմնավորումները հաշվի առնելով՝ խնդրում ենք օգտվել ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից և Ձեր ղեկավարած խմբակցության անունից ԱԺ քննարկմանը ներկայացնել նշված հարցով էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծ։»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:23 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլ»-ի վերջնանպատակը դատական իշխանության նկատմամբ վերահսկողության տարածումն է. Ռուբեն Մելիքյան
16:58 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱյսօր պատգամավորի չափանիշներին համապատասխանելը մեղմ ասած հեշտ է, այդտեղ IQ-ի հետ կապված պահանջ չկա. Ռուբեն Մելիքյան
14:21 16/09/2019  |  ՄեկնաբանությունՍԴ որոշումը նսեմացնելով՝ նպատակ էր հետապնդվում անուղղակիորեն ազդել առաջին ատյանի դատարանի վրա. Մելիքյան
17:21 13/09/2019  |  ՀարցազրույցԿամ գործ ունենք ոչ բարձր պրոֆեսիոնալիզմի կամ՝ բարձր մանիպուլյացիայի հետ. Ռուբեն Մելիքյանը՝ բանկային գաղտնիքի ստացման սահմանափակումը վերացնող նախագծի մասին
10:37 08/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ուղիղ գնահատական չի տալիս, ՍԴ-ն չափանիշներ է սահմանում. Ռուբեն Մելիքյան
17:33 04/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍԴ որոշումը տրամաբանական էր, Եգորյանի հայտարարությունը՝ մի կողմից տարօրինակ, մյուս կողմից՝ ոչ. Ռուբեն Մելիքյան
10:01 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՏուն վերադարձա Բակո Սահակյանի նկատմամբ ավելի մեծ հարգանքով. Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է Արցախի նախագահին
18:35 23/08/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն ստացել է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը
18:28 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնBBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ
20:51 19/08/2019Երեք ուրացում մեկ օրում. Ռուբեն Մելիքյանը՝ իշխանությունների գործողությունների մասին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]