Թեմաներ
Շաբաթ 12 / 14 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   16:15 Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին 12/14/2019   15:57 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ 12/14/2019   15:34 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին 12/14/2019   15:29 Փաշինյանի համար հեղափոխություն բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախը, անվտանգությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/14/2019   14:26 Ադրբեջանի վերջանագրից հետո չէր կարելի շարունակել բանակցություններ. Արթուր Ղազինյան 12/14/2019   14:12 Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019   14:07 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 12/14/2019   14:00 Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է. Աշոտյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   13:37 Ջերմաստիճանը կբարձրանա 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/14/2019   12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը 12/14/2019   12:49 Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/14/2019   11:37 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից 12/14/2019   11:28 ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019   10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ» 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/14/2019   10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ» 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ» 12/14/2019   10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ» 12/14/2019   10:26 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   23:21 Պենտագոնը անհանգստացած է Ռուսաստանի և Չինաստանի ուժեղացմամբ 12/13/2019   22:10 Պարգևատրման հանդիսավոր արարողություն ոստիկանությունում (տեսանյութ) 12/13/2019   22:03 Նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել բանաձևի հեղինակներին և Սենատի անդամներին 12/13/2019   21:59 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բորիս Ջոնսոնին 12/13/2019   21:40 ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարությունը ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման կապակցությամբ 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   20:54 Աթենքում կայացավ ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը 12/13/2019   20:44 Արարատ Միրզոյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին եւ տարածաշրջանային տնօրենին 12/13/2019   20:24 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   19:58 ԱՄՆ-ը հանել է պատժամիջոցները ռուսական վեց ընկերություններից 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/13/2019   19:42 Ոստիկանությունը հորդորում է պահպանել համակեցության և անվտանգության կանոնները (տեսանյութ) 12/13/2019   19:30 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/13/2019   18:53 Բացահայտվել է թույլտվության համակարգի ավագ տեսուչի ապօրինությունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   18:19 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Թալիշ գյուղում 12/13/2019   17:52 Բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա. Անհասկանալի է՝ ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. ԱԳՆ խոսնակ 12/13/2019   17:48 Թուրքիայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ 12/13/2019   17:44 Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն Թուրքիայի խորհրդարանը»
12/12/2019   18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/12/2019   22:10 ԱՄՆ Սենատը հաստատեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը 12/14/2019   00:19 «Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ լքեմ երկիրը, որովհետև Նիկոլը հրաման է տվել, որ ինձ բռնեն». Ռուբեն Հայրապետյան. 168.am 12/13/2019   14:27 Ռուբեն Հայրապետյանին չեն ձերբակալում. նա հանդես է եկել կարճ հայտարարությամբ 12/13/2019   19:44 Հնդկաստանի քաղաքացին հայտարարել է, որ իրեն չարտաքսելու համար, շորթմամբ, ԱԱԾ պաշտոնյան պահանջել է 50 հազար դոլար կաշառք (տեսանյութ) 12/12/2019   17:54 Դատավոր Լուսինե Աբգարյանի վարկանիշը բավական ցածր է, եղբայրն էլ հայտնի է որպես հակաքոչարյանական. Փաստաբանները քննարկում են ինքնաբացարկի հարցը 12/13/2019   20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/13/2019   15:55 Բադասյանի հակափաստարկներն ամենևին չփարատեցին նախագծի հետ կապված իմ մտահոգությունները. Դավիթ Հարությունյան 12/13/2019   21:11 ՀՔԾ-ն զբաղված է հանրությանը մոլորեցնելու գործառույթով, Միհրան Պողոսյան 12/13/2019   18:24 Մեր տղան կարծես հաղթահարում է սուր լիմֆոբլաստային լեյկոզը. Աննա Հակոբյան 12/13/2019   12:44 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգա՞մ է վիրահատվել 12/12/2019   18:22 Պետական ապարատում այն մարդիկ են, որոնց նշանակել է Նիկոլ Փաշինյանը . Աղասի Ենոքյան 12/12/2019   23:52 Վենդետա լինելու ա, չեք պլստալու. Նարեկ Սամսոնյան 12/13/2019   16:29 Արա Բաբլոյանի գործն ուղարկվեց դատախազին 12/13/2019   14:07 «Շեկո» մականունով հայտնի գործարարը կալանավորվել է 12/13/2019   09:58 Կատաստրոֆիկ վիճակ ԱԺ-ում. Մակունցը «վտարանդի» էր դարձել. «Հրապարակ» 12/12/2019   21:32 Փաշինյանն ուզում է ազատվել քաղծառայության համակարգի՞ց 12/13/2019   12:54 Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետի 6 աշխատակիցների 12/13/2019   11:13 Հատուկ ջոկատայինները խուզարկում են Ռուբեն Հայրապետյանի առանձնատունը

Վահե Գրիգորյանը չպետք է մասնակցի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման քննարկմանը. Սահմանադրագետ 10/04/2019   19:12  |  Հարցազրույց

Այսօր ԱԺ-ն ընդունել է  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ՍԴ դիմելու  որոշման նախագիծը՝ 98 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այսպիսով, Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը գտնվում է ՍԴ դատավորների որոշման տիրույթում։ Այս հարցի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է սահմանադրական իրավունքի փորձագետ Գոհար Մելոյանի հետ։

-Տիկին Մելոյան, այսօր ԱԺ ընդունել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը որևէ առնչություն չունի իրավականության և օրինականության հետ։ Այն ակնհայտ քաղաքական գործընթացի մասնիկ է, որը հակասում է և՛ Սահամանադրությանը, և՛ ԱԺ կանոնակարգին, և՛ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներին և հստակ նպատակաուղղված է Սահմանադրական դատարանը կառավարելի դարձնելուն։

-Քանի որ սա նախադեպը չունեցող դեպք է, խնդրում եմ ներկայացրեք, թե ինչ  ընթացակարգով է Սահմանադրական դատարանը որոշում կայացնելու։

-Այս նախագծի  ընդունումից  հետո, նախագիծը պետք է որպես դիմում մուտքագրվի ՍԴ։ Դիմում մուտքագրվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում  ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կա՛մ մերժում է տվյալ դիմումը, կա՛մ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։ Այդ ընթացում՝  դատավորը, որի նկատմամբ սկսվել է այս գործընթացը, լիազորությունները կասեցվում են։ Նա հանդես է գալիս որպես կողմ։ Գործի քննությունն ընթանալու է բաց ընթացակարգով։ Բացի այդ՝ ՍԴ նաև հնարավորություն ունի 30-օրյա ժամկետից զատ պահանջելու լրացուցիչ ժամանակահատված՝ 50 օր, եթե 30 օրը բավարար չէ գործի քննությունն իրականացնելու  համար։ Արդյունքում որոշումը կայացվելու է դատավորների 2/3-րդ հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 6 դատավոր պետք է կողմ քվեարկեն։

-Տիկին Մելոյան, ի՞նչ եք կարծում, Վահե Գրիգորյանը պետք է մասնակցի այդ որոշման քննարկմանը, թե ոչ և ինչու։

- Վահե Գրիգորյանն, ըստ իս, պետք է իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա կամ դատավորներից մեկը միջնորդություն ներկայացնի, որովհետև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ որոշման հիմքերից մեկը Վահե Գրիգորյանի միջնորդությունն է։  Սա շահերի բախման հնարավոր առիթ կարող հանդիսանալ։ Հետևաբար՝  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս գործով իր մասնակցության անհնարինության մասին դիմումով հանդես գա։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը դիմող կողմի վրա է թողնում ապացուցման բեռը։ Դատավորի  լիազորությունները դադարեցնելու համար պետք է  հավաստող ապացույցներ լինեն։ Սա բացառապես քաղաքական բնույթի գործընթաց է, որովհետև տվյալ գործի շրջանակներում նշված հիմքերը, որտեղ  զուտ Ռոբերտ Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի մասնակցությունը անհնարին համարող հիմքեր են նշված,  խոցելի են և առնչելի չեն գործին։ Լիահույս եմ, որ ՍԴ՝ արդեն օբյեկտիվ, իրավական անվտանգությունը երաշխավորող  վերջին հենակետ, կարտահայտի դրանց վերաբերյալ օբյեկտիվ որոշում։

-Տիկին Մելոյան, եթե ՍԴ-ն գտնի, որ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար բավարար հիմքեր չկան, այդ դեպքում ի՞նչ ընթացակարգ է լինելու և արդյո՞ք ԱԺ-ն կարող է նորից դիմել։

-ՍԴ-ն 30-օրյա ժամկետում կարող է միանգամից  մերժելու որոշում կայացնել, ինչի հիմքերը ակնհայտորեն առկա են, որովհետև «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված էր, որ էական կարգապահական խախտումը կարող է հայտնի դառնալ երկշաբաթյա ժամկետում։ Այսինքն՝ այդ բոլոր չորս հիմքերը  պետք է «Իմ Քայլը» խմբակցությանը հայտնի դարձած լիներ մինչև սեպտեմբերի 4-ը։ Մինչդեռ՝ այդ գործը ՍԴ վարույթ էր ընդունել հունիսի 21-ին և անգամ, եթե այդ հիմքերը հիմնավորում են Հրայր Թովմասյանի մասնակցության անհնարինությունը, ապա պետք է հունիսի 21-ից հետո երկշաբաթյա ժամանակահատվածում այդ գործընթացն սկսվեր։ Ավելին՝ մինչև հունիսի 21-ը՝ մայիսի 7-ին, Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա  մեկ այլ որոշում է կայացվել։ Ակնհայտ տարբերակված և թիրախավորված քաղաքական պրոցես է սկսվել՝ սպառելով մի շարք գործիքակազմեր հերթական մանիպուլյատիվ ապատեղեկատվություն պարունակող գործողություն է սկսվել։ Անգամ, եթե «Իմ Քայլը» խմբակցությունը հիմնավորում է, որ սա բացառապես իրավական բնույթի գործընթաց է՝ զերծ քաղաքական ենթատեքստից և իրենց նպատակն է էական կարգապահական խախտում ֆիքսելը և դրան ընթացք տալը, ապա Վահե Գրիգորյանը 10 անգամից ավելի անհարգալից բացակայել է նիստերից։ Եթե Հրայր Թովմասյանի՝ որպես էական կարգապահական խախտում հիմքերը լղոզված են, ապա Վահե Գրիգորյանի դեպքում հստակ կարգապահական խախտում է, որովհետև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ էական կարգապահական խախտում է ՍԴ նիստերից 3 անգամից ավելի անհարգելի բացակայությունը,  մեկ խիստ կամ երկու նկատողություն ստանալը և ՍԴ անունը արատավորող կամ դատավորի գործունեության հետ անհամատեղելի որևէ գործողություն կատարելը։ Անգամ ոչ իրավաբան մարդկանց համար ակնհայտ է, որ տարբերակված մոտեցում է դրսևորվում։ Ինչու ԱԺ-ն չի իրականացնում իր սահմանադրական պարտականությունը մեկ այլ սահմանադրական դատավորի նկատմամբ, երբ լիովին հիմքերն առկա են։ Ես համոզված եմ, որ այս գործընթացի արդյունքում  շարունակական ճնշումներ և որակումներ է տրվելու հետագայում Սահմանադրական դատարանին։  Շատ խորհրդանշական է, որ երեկ ՄԻԵԴ-ը վարույթ ընդունեց ՍԴ դիմումը և դա մեզ ընձեռնված լավ գործիքակազմ է։ Նույնն էլ այս պարագայում է։ Մենք ականատես ենք լինում այն իրավիճակին, երբ ՍԴ որոշումների համատեքստում և ընդհանուր դատական ակտերի համատեքստում ընտրովի տարբերակված ճնշումների և գնահատականների գործիքակազմ է կիրառվում։  Այսինքն՝ երբ իրենց հաճո որոշում է, ընդունելի է և օրենքի տառը պահպանում են, պրոցեսներն ապահովում են, երբ իրենց համար հաճո  դատական ակտ չէ, այս պարագայում դատարանները և դատավորները պիտակավորվում են և արդեն սկսվում է ակնհայտ  քաղաքական հետապնդումն այս մարմինների նկատմամբ։

-Հետաքրքիր բան նշեցիք, որ, օբյեկտիվ որոշում ասելով, գործող քաղաքական ուժը նկատի ունի իրենց քաղաքական դիրքորոշմանը հաճո որոշում։ Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արդյո՞ք կաշկանդված չէ։

-Բնականաբար կաշկանդված է լինելու Սահմանադրական դատարանը և հենց այդ խնդրով է պայմանավորված այս ամբողջ գործընթացի մեկնարկելը։ Բացի այս գործընթացի ոչ համաչափ իրավական հիմքեր ունենալուց, ականատես ենք լինում նաև Հրայր Թովմասյանի հանդեպ հետապնդումներին։ Նախ՝ իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ բարձրաձայնեցին, որ, եթե իրենք  ուզում են, որ ինքը վայր դնի լիազորությունները, ապա նա պարտավոր է վայր դնել։ Կամ էլ՝ Հրայր Թովմասյանի սանիկների նկատմամբ է քրեական գործ  հարուցվում և մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածվում ՝ հենց Հրայր Թովմասյանի լուսանկարով։ Այս ամենը կոնկրետ անձին ճնշելու փորձեր են։ Նախկինում առաջարկվում էր շանտաժային այլընտրանքային տարբերակներ,  օրինակ՝ վաղաժամկետ թոշակի գնալը, բայց տեսան, որ այսպես փուլ առ փուլ արդյունքի չեն հասնում եւ հասանք գործընթացի էպոպեային ։ Երեկ նիստի ժամանակ որևէ բովանդակային դիսկուրս կամ հակափաստարկ չհնչեց, միայն ասում են՝մեր կարծիքով սա այսպես է և նույն բաները կրկնում են։ Ես հասկանում եմ, որ չկա այն հիմքերը, որով պետք է հիմնավորեն, բայց դա նաև մասնագիտական արժանապատվության խնդիր է։ Գոնե մասնագիտությամբ իրավաբանները պետք է փորձեին առնվազն զերծ մնալ այս քաղաքական գործընթացից կամ պետք է բացահայտ ասեին՝ այո, սա քաղաքական գործընթաց է։

Քաղաքական ուժին կոչ կանեի՝ հնարավորինս զերծ մնալ ՍԴ դատավորների նկատմամբ ճնշումներից։ Օրինակներ ունենք, որ այդ ցանկալի որոշման համար կարող են ընդհուպ սահմանադրական կարգի տապալման գնալ։ Մենք ականատես են եղել, որ օրենսդիր իշխանությունն է ոչ ցանկալի նախագիծ ընդունելու համար շրջափակվել գործադիր իշխանության ղեկավարի կոչով, ականատես ենք եղել, երբ դատական իշխանությունն է արգելափակվել ոչ ցանկալի դատական ակտից հետո՝ կրկին գործադիր իշխանության ղեկավարի կոչով։ Այսինքն՝ հերթականությամբ իշխանության ճյուղերը փորձում են միասնական իշխանական թևի մաս դարձնել, որը կլինի կառավարելի, որը կլինի խամաճիկ, իսկ սա իրավական պետության վերացման առաջին հիմքերից է։ Այսինքն՝ հերթականությամբ խարխլվում է մեր իրավական պետության հիմքերը և մենք կանգնած ենք ներքին իրավական անվտանգության առջև, որովհետև, եթե ՍԴ-ն այս պրոցեսին ընթացք տվեց, իսկ սա ակնհայտ ապօրինի փաստաթուղթ է, դա արդեն սահմանադրական դեֆիցիտի է բերելու մեր երկրում։
 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:18 03/10/2019  |  ՔաղաքականՄԻԵԴ-ն ընդունում է ՍԴ լեգիտիմությունը. Գոհար Մելոյան
09:17 28/09/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակը ցավալի է, բայց կրկին սպասելի. Գոհար Մելոյան
14:03 25/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎահե Գրիգորյանն է թելադրում գործող քաղաքական ուժի օրակարգը. Գոհար Մելոյան
15:25 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՇարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան
14:28 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴրանք խախտումների տրցակ են, որը հետագայում դրվելու է ՀՀ-ի դեմ կայացվելիք դատական ակտերի հիմքում. Գոհար Մելոյան
12:49 06/09/2019  |  ՎերլուծություններՈղջունելի է. մասնագիտական հանրության ձայնը դեռ լսելի է. Գոհար Մելոյան
19:11 04/09/2019  |  ՎերլուծություններՆերկա օրենսդրական կարգավորումների պայմաններում անձեռնամխելիությամբ օժտված սուբյեկտների կալանավորումը խախտում է վերջինններիս անձնական ազատության իրավունքը. իրավաբան
20:04 29/08/2019  |  ՀարցազրույցՓաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը պետք է հստակեցվի, հակառակ դեպքում հնարավոր է՝ առաջանա հակասահմանադրականության խնդիր. Գոհար Մելոյան
16:19 23/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄեկնաբանությունները, թե ՍԴ-ն իրավասու չէր դիմելու Վենետիկի հանձնաժողովին, մանիպուլյատիվ գործիք էին. Գոհար Մելոյան
09:42 22/08/2019  |  ՄեկնաբանությունԼիդիանը ստեղծել է հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության. իրավաբան

Արխիվ

[]