ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը 10/03/2019 12:48 | Վերլուծություններ
2018-ին փոփոխությունների պահանջով փողոց դուրս եկած հարյուր հազարավորների սպասումները իրականացնելը բարդ գործ էր։ Փոփոխությունների պահանջն իր տեսակով իռացիոնալ է, և հաջողության համար պետք էր «փոփոխության իշխանություն», որի խնդիրը ռացիոնալ օրակարգի կազմումն էր և աշխատանքի ու առաջընթացի հանրային մթնոլորտի ձևավորումը։
Հեղափոխության առաջին փուլը
Հարյուր հազարներին փողոցից տուն, առօրյա կյանք վերադարձնելու և նոր իշխանության պետական աշխատասենյակներում հայտնվելու պահից ժամացույցը միացվում է. կարողանու՞մ ես աշխատել՝ նոր օրակարգ, նոր ռեսուրսներ, նոր մթնոլորտ շրջանակում, կարողանու՞մ ես հաջողություններ գրանցել այս խնդիրների շուրջ։
Ամեն ինչ կատարվել է մեր աչքի առաջ։ Եվ հիմա զարմանալ, թե ինչո՞ւ այսպես գնաց, և թե ինչու՞ է այսօր այսպես, պետք չէ։ Բացատրությունը շատ պարզ է։ Հետհեղափոխական առաջին փուլում արվեց այն ամենը, ինչը չպետք է արվեր, և չարվեցին մի շարք կարևոր բաներ։ Հանդարտություն, զսպվածություն, գրագետ աշխատանք, նոր դաշնակիցներ դրսում, նոր կոնսոլիդացիոն ռեսուրս՝ ներսում. սա էր պահանջվում, իսկ արվեց լրիվ հակառակը։ Պետք չէր վախենալ «անփորձ կառավարություն» ձևակերպումից։ Դա ճիշտ դրված խնդիրների պարագայում լրիվ լուծվող հարց էր, իսկ տեղ-տեղ՝ նույնիսկ առավելություն։
Հեղափոխության առաջին փուլի խնդիրը՝ օրակարգ, ռեսուրսներ, մթնոլորտ, տապալվեց 100 տոկոսով։ Բացը լրացնելուն ուղղված հակակոռուպցիոն PR-ը, մարտի 1-ի՝ անթաքույց ուղղորդվող գործը և այլ իմպուլսիվ ռեակցիաներ միայն ու միայն բարդացրեցին վիճակը։ Եվ եկանք մի իրականություն, որտեղ իշխանության վարկանիշը կտրուկ ընկնում է, ինչն իշխանությունը բոլորից լավ է հասկանում, հանրային սպասումները վերափոխվում են դժգոհոթյունների, ինչի ֆոնին ձևավորվում են քաղաքական իրական հավակնություններ ունեցող կենտրոններ (առնվազն 3-4 այդպիսիք կան՝ գրեթե հավասար հնարավորություններով)։
Իշխանությունը, կրկնում եմ, սա լավ հասկանում էր և, հետևաբար, կարիք ուներ կտրուկ շրջադարձի։ Կային տարբերակներ. վերանայել նախնական մի շարք սեփական մոտեցումները, վերանայել խնդիրները, փոխել մթնոլորտը։ Ավելի պարզ ձևակերպմամբ՝ կանգ առ։
Եվ կար այլ տարբերակ՝ անել լրիվ հակառակը. Դատելով ամեն ինչից՝ ընտրվեց երկրորդը. ձևակերպվեց բանտ-պետություն հայեցակարգը, և պետությունը քշվեց այդ ուղղությամբ։
Հեղափոխության երկրորդ փուլը
Հանրային լայն սպասումներն իրականություն դարձնելու և երկիրը առաջընթացի տանելու համար պետք էր ունենալ ռեֆորմիստ կառավարություն։ Առանց ռեֆորմների դրական փոփոխություններ չեն լինում։ Մեկ տարուց ավել այս պարզ բանը չընդունելուց հետո արձանագրվեց, որ առաջընթաց չկա՝ պետությունը ստագնացիայի մեջ է, հետևաբար իշխանության ամրությունը՝ ժամանակի խնդիր։
Հեղափոխության երկրորդ փուլի ընտրված ճանապարհը բանտ-պետությունն է, իսկ կառավարման որակը՝ բանտապետությունը։ Մենք այս փուլում ունենալու ենք բանտապահի իշխանություն։ Մենք ունենալու ենք հանրային կյանքի կտրուկ քրեականացում՝ բռնել, դատել, կալանք, էլի բռնել, էլի դատել, էլի կալանք... դրանց մասին՝ լայվ։ Գիտակից շերտերի խորը հակակրանք, պլեբսի խանդավառություն, որի կորն ունենալու է անընդհատ նվազման միտում։ Այս փուլի մյուս բնորոշիչը հախուռն պաշտոնանկություններն են, հրաժարականները, պետական համակարգի տուրբուլենտությունը և կադրային մաշող կասկածամտությունը։
Հեղափոխության այս փուլը լինելու է խիստ կեղտոտ, խիստ տհաճ և ժամանակավոր։ Սա լինելու է անցումային փուլ։
Հեղափոխության հաջորդ փուլը
Առաջիկա ուժեղացող ռեպրեսիաներին զուգահեռ՝ սրվելու է պետական օրակարգի հարցը։ եթե դու չես կարողանում պետական առաջընթացի օրակարգ ձևավորել, ապա դա քո փոխարեն անելու են այլ կենտրոններ։
Հենց այստեղ է ամենամեծ վտանգը։ Այս մասին առիթ ունեցել եմ խոսելու. այս փուլում է ամենամեծ վտանգը՝ հայտնվել հակառուսական կոալիցիայի թակարդում։ Ուկրաինայի և Վրաստանի օրինակով դրա գինը գիտենք։ Հենց այս փուլում է ամենամեծ վտանգը՝ օգնել Ադրբեջանին՝ ստանալ գերտերությունների կողմից պատերազմի լուռ համաձայնությունը։ Հենց այս փուլում է ամենաիրականը՝ կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ սեփականության գռեհիկ վերաբաշխում և կապիտալի անվերահսկելի փախուստ երկրից։ Եվ հենց այս փուլում է ամենահավանականը, որ կձևակերպվի հաջո՛րդ իշխանության ամենաանցանկալի հատկանիշներից մեկը՝ վենդետայի, վրեժի ձգտում։ Հենց սա է, որ չի կարելի թույլ տալ։
Ռեպրեսիվ փուլում գալու է մի պահ, երբ իշխանությունը ստիպված է լինելու տարբեր սուր խնդիրների վերաբերյալ որոշումներ կայացնել։ Իսկ նախորդ փուլի որակն ավելի հավանական է դարձնում տարբեր վտանգավորության սխալները, քան՝ հաջողությունը։ Ամուլսարի օրինակը շատ խորքային է. 1,5 տարվա անգործությունը, 1.5 տարվա անկարծիքությունը, 1.5 տարի հարցը ձգձգելը հանգեցրին նրան, որ մեկ հանքի խնդիրը վերաճեց ներպետական կառավարման պոտենցիալ ճգնաժամի։ Եվ եթե որևէ մեկը կարծում է, որ սա այսօր ունի պարզ լուծում, ուրեմն ոչինչ չի հասկանում առաջիկա զարգացումներից։
Եթե մեկ հանքից մենք ստացանք նման ճգնաժամ, հիմա պատկերացրեք, թե ինչ ենք ստանալու Արցախի հարցում թույլ տված պատահական կամ միտումնավոր սխալներից, ինչ ենք ստանալու Ռուսաստանի հետ հարաբերություններում պատահական կամ միտումնավոր սխալներից հետո։
Միակ ելքը՝ սոլիդ իշխանություն
Այսօրվա իշխանության մեջ կա մի շրջանակ, որի համար հավասարապես մերժելի է համատարած բռնել-դատելու մոլուցքը, լայվային դատարկությունը, այնպես էլ՝ վրաց-ուկրաինական մոդելով և այդ գնով Հայաստանի արտաքին վեկտորի փոփոխությունը։ Իշխանության հենց այս շրջանակն է, որ երկրում անկայունություն և խելագար սխալներ թույլ չտալու իրական ռեսուրսն է։ Բայց ինքը միայնակ, ինքն իրենով լուծում չի գտնելու։
Իշխանությունից դուրս ունենք շրջանակներ, որոնք ունեն կառավարման լավ փորձ, գրագիտություն և որոնք համոզված են, որ Հայաստանի առաջընթացի բանալին ապագայում է, և ոչ՝ անցյալում։
Սա է, այս երկու շրջանակներն ու որակն են սոլիդ իշխանության ռեսուրսը՝ շատ իրական, շատ որակյալ։ Եվ այդ սոլիդ իշխանությունը պետք է լուծի մի քանի կարևորագույն խնդիր՝ ապահովի կայունություն երկրում, կազմել պետության մոդեռնիզացիայի և առաջընթացի լուրջ փաթեթ՝ ժամկետներով և քայլերով, ապահովել երկրում համերաշխության մթնոլորտ։ Մոտավորապես այն, ինչի պահանջը կար 2018-ի երևանյան փողոցներում։
Հնչող փակուղային հարցերը, թե ո՞վ կլինի առաջնորդը, ո՞ւմ շուրջ կհամախմբվի երկրի առողջ քաղաքական ներուժը, մաշված և անիմաստ են։ Նա, ով կկարողանա ապահովել այս շրջանակների միջև կամուրջը, նա, ով տարբեր շրջանակների կկարողանա հիմնավորել սրա անխուսափելիությունը, հենց նա էլ կհավակնի այդ կարգավիճակին։ Իմ մասնավոր կարծիքով, սակայն, դա մեկ հոգու գործ չէ։ Ավելի հավանական է, որ դա լինի մարդկանց խումբ և ընդհանրապես, առաջիկա իշխանությունը չպետք է լինի գերանհատականացված։ Դա կլինի լավագույնը։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքայի նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ