Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան (տեսանյութ) 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան

Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին 10/03/2019   16:12  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել եւ քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Արարատ Միրզոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանականները միջազգային տարբեր հարթակներում աջակցում են եւ շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

Վիկտորաս Պրանցկետիսը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստան այցելելու հրավերի համար: «Դա պատիվ է մեզ համար, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ Թավշյա հեղափոխության համար, դա համարում ենք նոր քայլ Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեր այցը հաստատում է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գնում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Լիտվայի խորհրդարանի ղեկավարը: Նա շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Լիտվա: Վիկտորաս Պրանցկետիսը տեղեկացրել է, որ ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Կարծում եմ, որ ձեր այցը ճիշտ ժամանակին կլինի»,- Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է Վիկտորաս Պրանցկետիսը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ինչպես նաեւ այն աջակցության համար, որ Լիտվան պատրաստ է ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու գործում: «Այդ ուղերձը մեզ համար շատ կարեւոր է: Մենք ձեր դեսպանի հետ զրուցել ենք եւ արդեն ուրվագծվում են մի քանի ոլորտներ, որտեղ կարելի է կենտրոնացնել մեր ջանքերը: Մեր կողմից նույնպես համագործակցության մեծ պատրաստակամություն կա: Ցանկանում եմ վստահեցնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար դատարկ խոսքեր չեն, դրանք մեզ համար արժեքներ են: Մենք զրկված ենք եղել հնարավորությունից՝ ապրել ժողովրդավարական հասարակությունում ավելի քան 2 տասնամյակ եւ մեզ անհրաժեշտ է լրացնել այդ բացը ու երբեք չշեղվել այդ ճանապարհից»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:

Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերով:

Արդեն ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունները զգալիորեն զարգացնելու համար: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է սերտացնել հարաբերությունները Լիտվայի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ արդեն քննարկել են կոնկրետ ոլորտներ, որտեղ կարող են կենտրոնացնել այդ համագործակցությունը, փոխանակել փորձը եւ սովորել միմյանցից: «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է զարգանա՝ հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցություն, անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ: Որպես մեր գործընկերներ՝ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դրանք մեր հիմնարար արժեքներն են եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից»,- լիտվացի խորհրդարանականներին ասել է Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ կան մի շարք չլուծված հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանի անդամներին՝ տարբեր միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված ջանքերին սատարելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի պատվիրակությանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող գործընթացները:

«Թերեւս ամենաէական 2 մարտահրավերներ պիտի նշեմ՝ տնտեսական եւ դատաիրավական: Տնտեսական առումով պիտի կիսվեմ մեր նախնական փոքրիկ հաջողություններով. մենք այստեղ արդեն կարողացել ենք էականորեն մեծացնել բյուջեն, որոշ ոլորտներում բարձրացնել աշխատավարձեր, կրճատել ստվերային տնտեսությունը եւ բազմաթիվ այլ փոքրիկ, բայց էական քայլեր ենք կարողացել անել: Այս փոքրիկ հաջողություններն ինձ հիմք են տալիս հույս հայտնելու, որ մյուս տարի եւ դրան հաջորդող տարիներին մենք կարողանալու ենք ավելի էական հաջողություններ գրանցել: Բայց ամենաէականը, որ փոխվել է տնտեսության առումով՝ մենք այլեւս ունենք ազատ մրցակցություն եւ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չունեն սեփական բիզնեսներ, հետեւաբար՝ արհեստական մենաշնորհներ ու խոչընդոտներ չեն ստեղծում մնացած տնտեսվարողների համար»:

Անդրադառնալով դատաիրավական խնդիրներին՝ ԱԺ նախագահը նշել է.  «Անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վերադարձնել իր գործադիր իշխանությունը, ապա տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային բոլոր՝ ամենաբծախնդիր գնահատականներով՝ համարվեցին ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Եւ այս ընտրություններից հետո հայ ժողովուրդն իրեն վերադարձրեց նաեւ օրենսդիր իշխանությունը: Մեծ ցավով պիտի ասեմ, որ նույնը չենք կարող ասել իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության մասին»:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լիտվան էլ ինքնատիպ երկիր չէ դատաիրավական բարեփոխումների առումով եւ նույնպես առերեսվում է մի շարք խնդիրների: «Անցած ամիս, օրինակ, մեր խորհրդարանն ամենաբարձր մակարդակի 6 դատավոր պաշտոնից ազատեց, քանի որ կասկած կար, որ նրանք կոռուպցիոն գործողությունների մեջ են ներգրավված: Կարծում եմ, որ այս խնդիրները գլոբալ տարածում ունեն: Իհարկե, յուրօրինակ չէ ձեր դեպքը, մենք հուսով ենք, որ մեր փորձը արժեքավոր կլինի նաեւ ձեզ համար: Արդարադատության համակարգն արդեն իսկ օրենքներ է ներկայացրել Լիտվայում՝ դատաիրավական համակարգի կոնսոլիդացման համար: Վերջին տարիների ընթացքում դատարանների նկատմամբ հավատը նշանակալիորեն ավելացել է հանրության շրջանում: Հուսով ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ Հայաստանը, կկարողանա նման վստահություն ձեռք բերել»,- ասել է Վիկտորաս Պրանցկետիսը:

Լիտվացի խորհրդարանականներին ողջունել են Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Լիտվացի խորհրդարանականներն իրենց հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, ողջունել Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ հաջողություն մաղթել՝ ժողովրդավարության հաստատման ու բարեփոխումների ճանապարհին:

Լիտվայի խորհրդարանի ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսը  գրառում է կատարել Ազգային ժողովի գրքում եւ բարեկամության ծառ տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:02 30/09/2019  |  ՄեկնաբանությունՀոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ. Արարատ Միրզոյան
17:19 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
19:21 19/09/2019  |  ՄեկնաբանությունՑանկանում եմ միանգամից կանխել բոլոր հնարավոր քաղաքական շահարկումները. ԱԺ նախագահ
15:44 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՔրեական գործ պետք է հարուցվի՝ ինչպես են Հրայր Թովմասյանին ՍԴ ցմահ նախագահ դարձրել
11:33 13/09/2019  |  ՔաղաքականԱԺ-ն ընդունեց Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագծերի փաթեթը, որը թեժ քննարկումների առիթ էր դարձել
10:04 31/08/2019  |  ՄամուլԱԺ աշխատակազմի ղեկավարը ինքնակամ է ցանկացել ազատվել, բայց ասել են՝ սպասիր. «Հրապարակ»
11:22 19/08/2019  |  ՄեկնաբանությունՉինարին այլևս չի կարող գնդակոծվել. ԱԺ նախագահ
20:28 13/08/2019  |  ՄեկնաբանությունԱԺ նախագահն արձագանքել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը. Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ԱՄՆ զուգորդվել է արձակուրդով
19:38 02/08/2019  |  ԼՐԱՀՈՍ‹‹Թող փորձեն, մենք որևէ խնդիր չենք տեսնում››. Միրզոյանը՝ Քոչարյանի քաղաքական ընդդիմություն ձևավորելու մասին
16:57 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]