Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   22:29 ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում 04/23/2024   22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում 04/23/2024   22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով 04/23/2024   21:52 ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել՝ ֆրանսիահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ 04/23/2024   21:48 Բացահայտվել են երեխաների համար համաճարակի հետևանքները 04/23/2024   21:34 Երեւանում բազմահազարանոց երթը առաջնորդում են հոգեւոր հայրերը (տեսանյութ) 04/23/2024   21:31 Քրեական գործերով ու այլ մեթոդներով իշխանությանը կհաջողվի տավուշցիների ընդվզումը կոտրել, որովհետև լոկալ խնդիր է դրված. քաղտեխնոլոգ 04/23/2024   21:21 Չինաստանում iPhone-ի վաճառքն ընկել է 04/23/2024   21:05 Բագրատ սրբազանի գործունեությունը այդ առկայծումներից մեկն է․ Մանուկ Հերգնյան 04/23/2024   21:02 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում էր 04/23/2024   20:57 Ոստիկանները բերման են ենթարկել Սուրեն Պետրոսյանին և գնդապետ Միհրան Մախսուդյանին 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   20:40 Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է ջահերով երթին, Տավուշում բացում են թշնամու անխուսափելի ներխուժման ուղին․ Ոսկանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   20:10 Նոր ալիք անպայման լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) 04/23/2024   20:07 Տավուշում կատարվողը ստորություն է. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 04/23/2024   20:03 Այս իշխանություններն ուղղակի իշխանավորել իրավունք չունեն. Արտակ Զաքարյան (տեսանյութ) 04/23/2024   19:56 Տավուշի շարժումը պետք է դառնա համահայաստանյան. Սաղաթելյան 04/23/2024   19:52 Սերժ Սարգսյանն իրատեսական է համարում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը (տեսանյութ) 04/23/2024   19:49 Մոսկվայում դպրոցականը մարզիչի պատժից հետո անոթների պատռվածքով հիվանդանոց է տեղափոխվել 04/23/2024   19:42 Երրորդ նախագահը մասնակցում է ջահերով երթին (տեսանյութ) 04/23/2024   19:32 Առանց իշխանափոխության՝ հողերը, միևնույն է, տալու են. նպատակը սխալ է ձևակերպված. Քաղտեխնոլոգ 04/23/2024   19:23 Չեք հասկանում՝ ինչքան է նրանց ախորժակը, այս միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային չեք բավարարելու. Արմեն Ռուստամյան 04/23/2024   19:13 Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են․համայնքապետ 04/23/2024   19:05 Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի եւ Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը 04/23/2024   19:03 Հրապարակը բազմամարդ է. մեկնարկում է ջահերով երթը. ուղիղ 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   18:52 Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր 04/23/2024   18:51 Գերմանիայի դպրոցականներն իսլամ են ընդունում դասընկերների ճնշման ներքո 04/23/2024   18:39 «Չենք թողելու ճանապարհ փակվի այստեղ»․ Լարված իրավիճակ՝ Բագրատաշենում 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:14 Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները` ենթարկվեն պատասխանատվության . ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշի միջադեպի մասին 04/23/2024   18:09 Տավուշցիները պատրաստվում են փակել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   18:01 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ 04/23/2024   18:00 ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Զվարթնոցի տաճարի տարածքում ծառատունկի է մասնակցել 04/23/2024   17:57 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին 04/23/2024   17:46 Ալիևը վախենում է, որ Հայաստանը ժամանակ է շահելու Ադրբեջանի դեմ հարձակվելու համար 04/23/2024   17:40 Այդ սահմանները արյամբ են գծվել ու հենց այնպես տա՞լ. Նարեկ Սահակյան 04/23/2024   17:32 Ալիևի խոսքով՝ Բաքուն ձեռքերը ծալած չի նստելու, սպասի, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը զինեն Հայաստանին 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:22 Բրնձի թեփի մեջ հակաքաղցկեղային մասնիկներ են հայտնաբերվել 04/23/2024   17:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մարսելի արքեպիսկոպոսին 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:10 Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ 04/23/2024   17:09 Ալիևը «հիասթափված է», որ Հայաստանը «Զանգեզուրի միջանցք» չի տալիս իրենց 04/23/2024   16:59 Եթե Թուրքիան պատասխանատվության ենթարկված լիներ՝ չէին լինի Կամբոջիայի և Ռուանդայի ցեղասպանությունները, հատկապես, 21-րդ դարում տեղի չէր ունենա Արցախի բնիկ ժողովրդի տեղահանությունն իր պատմական հայրենիքից 04/23/2024   16:57 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև 04/23/2024   16:44 Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն 04/23/2024   16:33 Ստահոդ լուրեր տարածելով` կարող ես կարճաժամկետ հաջողություն արձանագրել, սակայն իրական ժողովրդական ընդվզումը նման մեթոդով անհնար է կասեցնել. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին 10/03/2019   16:12  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել եւ քննարկել համագործակցության մի շարք ուղղություններ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:

Արարատ Միրզոյանը, ողջունելով Վիկտորաս Պրանցկետիսին նոր Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ ընդհանուր տեսլականի վրա՝ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների զարգացման ուղղությամբ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանին՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման համար՝ ընդգծելով, որ այն շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Արարատ Միրզոյանը նաեւ շնորհակալություն է հայտնել, որ Լիտվայի խորհրդարանականները միջազգային տարբեր հարթակներում աջակցում են եւ շատ հավասարակշիռ մոտեցում են ցուցաբերում ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

Վիկտորաս Պրանցկետիսը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին Հայաստան այցելելու հրավերի համար: «Դա պատիվ է մեզ համար, եւ մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ Թավշյա հեղափոխության համար, դա համարում ենք նոր քայլ Եվրամիության հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Կարծում եմ՝ մեր այցը հաստատում է, որ մեր երկրների միջեւ հարաբերությունների զարգացումը գնում է ճիշտ ուղղությամբ»,- ասել է Լիտվայի խորհրդարանի ղեկավարը: Նա շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ համագործակցել բոլոր ուղղություններով եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Լիտվա: Վիկտորաս Պրանցկետիսը տեղեկացրել է, որ ամանորից հետո նախատեսվում է Լիտվայի վարչապետի այցը Հայաստան: «Կարծում եմ, որ ձեր այցը ճիշտ ժամանակին կլինի»,- Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցի ժամանակ նշել է Վիկտորաս Պրանցկետիսը:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի, ինչպես նաեւ այն աջակցության համար, որ Լիտվան պատրաստ է ցուցաբերել Հայաստանին՝ ժողովրդավարական ուղղությամբ շարժվելու գործում: «Այդ ուղերձը մեզ համար շատ կարեւոր է: Մենք ձեր դեսպանի հետ զրուցել ենք եւ արդեն ուրվագծվում են մի քանի ոլորտներ, որտեղ կարելի է կենտրոնացնել մեր ջանքերը: Մեր կողմից նույնպես համագործակցության մեծ պատրաստակամություն կա: Ցանկանում եմ վստահեցնել, որ կոռուպցիայի դեմ պայքարը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար դատարկ խոսքեր չեն, դրանք մեզ համար արժեքներ են: Մենք զրկված ենք եղել հնարավորությունից՝ ապրել ժողովրդավարական հասարակությունում ավելի քան 2 տասնամյակ եւ մեզ անհրաժեշտ է լրացնել այդ բացը ու երբեք չշեղվել այդ ճանապարհից»,- վստահեցրել է Արարատ Միրզոյանը:

Լիտվայի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը կշարունակեն տարբեր հարթակներում, տարբեր ձեւաչափերով:

Արդեն ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի նախագահը, ողջունելով Լիտվայի խորհրդարանի խոսնակի գլխավորած պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել երկու երկրների հարաբերությունները զգալիորեն զարգացնելու համար: Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է սերտացնել հարաբերությունները Լիտվայի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է նաեւ խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ-ում Լիտվայի դեսպանի հետ արդեն քննարկել են կոնկրետ ոլորտներ, որտեղ կարող են կենտրոնացնել այդ համագործակցությունը, փոխանակել փորձը եւ սովորել միմյանցից: «Կարծում եմ, որ մեր համագործակցությունը պետք է զարգանա՝ հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ազատ մրցակցություն, անհաշտ պայքար կոռուպցիայի դեմ: Որպես մեր գործընկերներ՝ ես ուզում եմ, որ դուք իմանաք, որ դրանք մեր հիմնարար արժեքներն են եւ մենք չենք շեղվելու այս ճանապարհից»,- լիտվացի խորհրդարանականներին ասել է Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծել է, որ մենք ապրում ենք բարդ տարածաշրջանում եւ կան մի շարք չլուծված հարցեր: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի խորհրդարանի անդամներին՝ տարբեր միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ լուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հավասարակշռված ջանքերին սատարելու համար:

ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի պատվիրակությանը ներկայացրել է մեր երկրում իրականացվող գործընթացները:

«Թերեւս ամենաէական 2 մարտահրավերներ պիտի նշեմ՝ տնտեսական եւ դատաիրավական: Տնտեսական առումով պիտի կիսվեմ մեր նախնական փոքրիկ հաջողություններով. մենք այստեղ արդեն կարողացել ենք էականորեն մեծացնել բյուջեն, որոշ ոլորտներում բարձրացնել աշխատավարձեր, կրճատել ստվերային տնտեսությունը եւ բազմաթիվ այլ փոքրիկ, բայց էական քայլեր ենք կարողացել անել: Այս փոքրիկ հաջողություններն ինձ հիմք են տալիս հույս հայտնելու, որ մյուս տարի եւ դրան հաջորդող տարիներին մենք կարողանալու ենք ավելի էական հաջողություններ գրանցել: Բայց ամենաէականը, որ փոխվել է տնտեսության առումով՝ մենք այլեւս ունենք ազատ մրցակցություն եւ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք չունեն սեփական բիզնեսներ, հետեւաբար՝ արհեստական մենաշնորհներ ու խոչընդոտներ չեն ստեղծում մնացած տնտեսվարողների համար»:

Անդրադառնալով դատաիրավական խնդիրներին՝ ԱԺ նախագահը նշել է.  «Անցած տարի տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում հայ ժողովուրդը կարողացավ վերադարձնել իր գործադիր իշխանությունը, ապա տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային բոլոր՝ ամենաբծախնդիր գնահատականներով՝ համարվեցին ժողովրդավարության ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Եւ այս ընտրություններից հետո հայ ժողովուրդն իրեն վերադարձրեց նաեւ օրենսդիր իշխանությունը: Մեծ ցավով պիտի ասեմ, որ նույնը չենք կարող ասել իշխանության մյուս ճյուղի՝ դատական իշխանության մասին»:

Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Լիտվան էլ ինքնատիպ երկիր չէ դատաիրավական բարեփոխումների առումով եւ նույնպես առերեսվում է մի շարք խնդիրների: «Անցած ամիս, օրինակ, մեր խորհրդարանն ամենաբարձր մակարդակի 6 դատավոր պաշտոնից ազատեց, քանի որ կասկած կար, որ նրանք կոռուպցիոն գործողությունների մեջ են ներգրավված: Կարծում եմ, որ այս խնդիրները գլոբալ տարածում ունեն: Իհարկե, յուրօրինակ չէ ձեր դեպքը, մենք հուսով ենք, որ մեր փորձը արժեքավոր կլինի նաեւ ձեզ համար: Արդարադատության համակարգն արդեն իսկ օրենքներ է ներկայացրել Լիտվայում՝ դատաիրավական համակարգի կոնսոլիդացման համար: Վերջին տարիների ընթացքում դատարանների նկատմամբ հավատը նշանակալիորեն ավելացել է հանրության շրջանում: Հուսով ենք, որ յուրաքանչյուր երկիր՝ ներառյալ Հայաստանը, կկարողանա նման վստահություն ձեռք բերել»,- ասել է Վիկտորաս Պրանցկետիսը:

Լիտվացի խորհրդարանականներին ողջունել են Հայաստան-Լիտվա բարեկամական խմբի ղեկավար Անուշ Բեղլոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Լիտվացի խորհրդարանականներն իրենց հերթին սերտ համագործակցության պատրաստակամություն են հայտնել, ողջունել Հայաստանում ընթացող բարեփոխումները եւ հաջողություն մաղթել՝ ժողովրդավարության հաստատման ու բարեփոխումների ճանապարհին:

Լիտվայի խորհրդարանի ղեկավար Վիկտորաս Պրանցկետիսը  գրառում է կատարել Ազգային ժողովի գրքում եւ բարեկամության ծառ տնկել ՀՀ Ազգային ժողովի այգում:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:02 30/09/2019  |  ՄեկնաբանությունՀոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան խորհրդարանական լսումներ. Արարատ Միրզոյան
17:19 27/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Աժ նախագահն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին
19:21 19/09/2019  |  ՄեկնաբանությունՑանկանում եմ միանգամից կանխել բոլոր հնարավոր քաղաքական շահարկումները. ԱԺ նախագահ
15:44 17/09/2019  |  ԼՐԱՀՈՍՔրեական գործ պետք է հարուցվի՝ ինչպես են Հրայր Թովմասյանին ՍԴ ցմահ նախագահ դարձրել
11:33 13/09/2019  |  ՔաղաքականԱԺ-ն ընդունեց Արարատ Միրզոյանի ներկայացրած նախագծերի փաթեթը, որը թեժ քննարկումների առիթ էր դարձել
10:04 31/08/2019  |  ՄամուլԱԺ աշխատակազմի ղեկավարը ինքնակամ է ցանկացել ազատվել, բայց ասել են՝ սպասիր. «Հրապարակ»
11:22 19/08/2019  |  ՄեկնաբանությունՉինարին այլևս չի կարող գնդակոծվել. ԱԺ նախագահ
20:28 13/08/2019  |  ՄեկնաբանությունԱԺ նախագահն արձագանքել է «Փաստինֆո»-ի հրապարակմանը. Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը ԱՄՆ զուգորդվել է արձակուրդով
19:38 02/08/2019  |  ԼՐԱՀՈՍ‹‹Թող փորձեն, մենք որևէ խնդիր չենք տեսնում››. Միրզոյանը՝ Քոչարյանի քաղաքական ընդդիմություն ձևավորելու մասին
16:57 25/06/2019  |  ԼՐԱՀՈՍԱրարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]