ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռուսաստանում այդ ամենը ֆիքսում եւ հիշում են. պատահականությունների շղթա՞, թե մտածված քայլեր 10/02/2019 15:31 | Քաղաքական
«Ւնձ համար, իհարկե, անհասկանալի է եւ մեսիջների բովանդակությունը, եւ իմաստը , եւ վայրը։ Որքան հասկացանք, դա առանձնապես ազդեցություն էլ չունեցավ եւ ավելի վատթարացրեց ոչ այնքան փայլուն հայ-ռուսական հարաբերությունները, որովհետեւ այս ամենը ֆիքսվում եւ հիշվում է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանում տեղի ունեցած հակառուսական ակցիաներին։
Ըստ Քոչարյանի, թերեւս այսկերպ Հայաստանի իշխանությունը փորձեց «ատամներ ցույց տալ» կամ մեսիջ ուղարկել Ռուսաստանին։
Հիշեցնենք, երեկ՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի օրը Երեւանում միանգամից մի քանի բողոքի ակցիա տեղի ունեցավ. «Վետո» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր իրականացնում ընդդեմ Սորոսի հիմնադրամի, «Հայաստանի եվրոպական կուսակցությունն»՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի եւ Պուտինի այցի, եւս մի խումբ, որ հաջողեց հասնել Բաղրամյան պողոտա, ի պաշտպանություն Ռուսաստանի քաղբանտարկյալների էր դուրս եկել փողոց, իսկ Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանի գլխավորությամբ հավաքվածները ՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի ու Պուտինի դեմ բողոքողների։ Ուշագրավ է, որ ոստիկանությունը արգելեց «Վետո» նախաձեռնության անդամների մուտքը Բաղրամյան պողոտա, մինչդեռ տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներից բաղկացած խումբը կարողացավ պիկետն այնտեղ իրականացնել։
«Հետաքրքիր է, որ «Վետո»-ի հակասորոսական ցույց բավականին մեծ թվով ոստիկաններ էին հսկում եւ երբ նրանք փորձեցին իրենց ուղերձը փոխանցել Բաղրամյան 26-ում գտնվող ԵԱՏՄ ղեկավարներին եւ Իրանի նախագահին, ոստիկանությունը շատ կտրուկ հրաժարվեց մասնակիցներին թույլ տալ մոտենալ Բաղրամյան փողոցին եւ շատ զարմանալի էր, որ պարզվեց՝ Բաղրամյան 26-ի մոտ խումբ է հավաքվել, որը պահանջում էր ՌԴ-ի Բելառուսի քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Այնտեղ ոչ պատահական դեմքեր էին հիմնականում սորոսյան գրասենյակի շահառուներ էին», -ասաց մեդիափորձագետը՝ հավելելով, որ նրանց ոչ ոք չխանգարեց։
Տիգրան Քոչարյանը վերջին դրվագը կապում է նախօրեին տեղի ունեցած մեկ այլ միջադեպի հետ, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողին հաջողվեց պրովոկացիոն հարց ուղղել ՌԴ նախագահ Պուտինին. «Այստեղ էլ է հետաքրքիր, թե ինչպես կարողացավ «Ռուսթավի 2»-ը այդքան առաջանալ։ Կարծել, որ սա պատահականություն էր, զավեշտալի է, որովհետեւ բոլորը շատ լավ գիտեն, թե այդ հեռուտաընկերությունը վերջերս ինչ հայհոյանքներ էր տեղացել Պուտինի հասցեին»։
Դիտարկմանը, թե Փաշինյանը հայ ռուսական հարաբերությունը հուսալի եւ դրական հունի մեջ է տեսնում, Տիգրան Քոչարյանն արձագանքեց. «Ռուսաստանի իշխանությունում հիմարներ չեն նստած, իրենք շատ լավ ֆիքսում են այդ կսմիթները, ուղղակի, կրկնեմ՝ անհասկանալի էր, թե ինչ էին ուզում դրանով ասել եւ դա ինչպես կարող էր ազդել հայ-ռուսական օրակարգի հետ կապված հարցերի վերաբերյալ ՌԴ- որոշումների հետ»։
Ըստ մեդիափորձագետի, իրականում այս ամենը նույնիսկ զավեշտալի է, բայց միեւնույն ժամանակ ՝ բնական, գործող իշխանության պարագայում։ «Ռուսաստանը շատ լավ գիտի, թե ովքեր են այս ցույցերը կազմակերպել, ովքեր են ցույցերի հետեւում կանգնած եւ չեմ կարծում, որ Բաղրամյան 26-ի առջեւ երեկ բարձրացված պաստառները որեւէ կերպ կարող են ազդել գազի գնի վրա, որովհետեւ, եթե որոշվի այն բարձրացնել, ուշադրություն չեն դարձնելու այդպիսի խմբակների վրա»։
Անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Բելլա Քոչարյանի հետ ՌԴ նախագահի հանդիպմանը, մեդիափորձագետն ասաց, որ այդ հանդիպումը վկայում է այն մասին, որ Հայաստանի հետ պետական հարաբերություններից բացի, Պուտինը գնահատում է նաեւ անձնական հարաբերությունները եւ իր ընկերներին չի մոռանում նույնիսկ այն դեպքում, երբ քաղաքական շահը դա չի ընդունում։ «Դա տղամարդու քայլ էր։ Այլ մեսիջ պարունակում է, թե ոչ, դա հետագայում կերեւա, բայց Պուտինը ցույց տվեց, որ ընկերությունը գերագույն արժեքներից մեկն է»։
Ինչ վերաբերում է փաստին, որ ՌԴ նախագահին օդանավակայանում ՀՀ վարչապետը չդիմավորեց, Տիգրան Քոչարյանի խոսքով , իրականում բարդ է ասել՝ դա սովորական բացթողում էր, անգրագիտություն, թե միտումնավոր քայլ։ «ՆԻկոլ Փաշինյանի քայլերի տրամաբանությունն անհասկանալի է, գուցե հատուկ է արվել, գուցե՝ չի իմացել, գուցե խորհրդատուն է վրիպել, բայց, ամեն դեպքում լավ կլինի, որ նա իր արարողակարգի աշխատողներին «թափ տա», որ ապագայում նման բաներ չկատարվեն»,-եզրափակեց Տիգրան Քոչարյանը։
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
- 03/27/2024 21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
- 03/27/2024 17:14 Քուչակ գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ և մեկ զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
- 03/26/2024 23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել