Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:51 Հայտնել են Պուտինի երդմնակալության օրը 04/23/2024   14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր 04/23/2024   14:41 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան 04/23/2024   14:32 Ուկրաինան շուրջ կես միլիոն զինծառայող է կորցրել. Շոյգու 04/23/2024   14:25 Կառավարությունում հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ 04/23/2024   14:22 Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին 04/23/2024   14:19 «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ․ Իոաննիսյան 04/23/2024   14:14 Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ 04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում

Միգրացիայի ամենացայտուն օրինակը՝ Սուրբ ընտանիքի մեկնումն էր Բեթղեհեմից Եգիպտոս 10/02/2019   14:57  |  Հարցազրույց

Նախօրեին Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում տեղի ունեցավ Գագիկ Եգանյանի հեղինակած՝  «Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքները» աշխատությունը, որը լինելով տվյալ ոլորտին վերաբերող առաջին ուսումնական դասընթացի ձեռնարկը, դասագիրք է ոչ միայն  սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, տնտեսագիտության, իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրական այլ ծրագրով սովորողների համար, այլև կարող է օգտակար լինել միգրացիոն թեմաներով զբաղվող հետազոտողների, փորձագետների, քաղհասարակության ինստիտուտների, պետական համակարգի աշխատակիցների, ի վերջո, նաև՝ հանրության համար:

Ծրագիրն իրականացվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի /ICMPD/ կողմից ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող  «Աջակցություն Հայաստանին»,, միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում  «MIBMA» ծրագրի շրջանակում:

Մեր զրույցը ՀՀ Միգրացիոն պետական ծառայության բազմամյա /1999-2018/ ղեկավար, տնտեսագիտության թեկնածու Գագիկ Եգանյանի հետ՝ անդրադարձ է Հայաստանում միգրացիոն գործընթացների կառավարմանն ու կարգավորմանը:

-Պարոն Եգանյան, «Միգրացիոն գործընթացների կառավարման հիմունքները» մենագրությամբ, ըստ էության, առաջին անգամ անկախ Հայաստանի ստեղծումից ի վեր առանձնաբար, որպես ուսումնական դասընթացի ծրագիր  ներկայացվում է միգրացիոն ոլորտի հիմնախնդիրները: Արդյո՞ք այն  տալիս է բնագավառին վերաբերող բոլոր այն հարցերի պատասխանները, որ   մշտապես հետաքրքրել է հանրությանը:

-Միգրացիան, ընդհանրապես, որպես համընդհանուր երևույթ, մարդկության ծննդի հետ մեկտեղ  է ի հայտ եկել: Նախնադարյան հասարակարգում երբ ցեղախմբերով ու տոհմերով էին ապրում՝ նրանք էլ էին տեղից տեղ տեղափոխվում՝ կապված ավելի բերրի հողեր կամ որսով ավելի հարուստ միջավայր գտնելու հետ: Չմոռանանք, որ մարդիկ երբեմն նաև հարկադրված էին տեղափոխվում պայմանավորված՝ տարբեր հալածանքներով: Այս առումով ամենացայտուն  օրինակը, հավանաբար, սուրբ ընտանիքի մեկնումն է Բեթղեհեմից դեպի Եգիպտոս, երբ մանուկ Հիսուսի ծնունդով պայմանավորված և Հերովդեսի ճնշումներից ազատվելու համար Հովսեփը՝ Հիսուսի հայրը հարկադրված էր մեկնել: Այսինքն, միգրացիոն գործընթացները որպես մարդու կենցաղավարության   ձևերից մեկը, անբաժանելի է մարդկությունից:

-Մշտապես նկատել եմ՝ մարդիկ միգրացիան և արտագաղթը նույնացնում են՝ այդպիսով միգրացիա երևույթը ներկայացնելով բացասական երանգով:  Ինչո՞վ եք դա բացատրում:

-Ճիշտ եք նկատել՝ մարդկանց մոտ այդ ընկալումը կա՝ առաջին հերթին միգրացիա ասելով բացասական շեշտադրում են ուզում անել՝ ընդհուպ  նույնիսկ միգրացիայի դեմ պայքարելու մասին հայտարարություններ անել և այլն: Սակայն, երբ ընտանիքի մի անդամը մյուսին է միանում, կամ՝  գնում են ուսանելու, աշխատելու և այլն,  բացասական չպետք է ընկալվի, ավելին, եթե մեկն ամուսնանում է և տեղաշարժվելու խնդիր է առաջացել արդեն, մի՞թե սրա դեմ պայքարելու հարկ կա: 

Իսկ ինչ վերաբերվում է միգրացիա-արտագաղթ երևույթների նույնացմանը, ապա դա պայմանավորված է նրանով, որ միգրացիոն գործընթացները մեր իրականության մեջ  90-ականներից  է դրսևորվել և դրսևորվել է արտագաղթի տեսքով: Այն մենք կոչում ենք 1992-94 թթ. զանգվածային արտահոսքի տարիներ, երբ  600 հազարի հասավ արտագաղթը, այսինքն, մենք  տարին 200 հազար ազգաբնակչություն կորցրինք,  ըստ էության, ունենալով զանգվածային արտագաղթ: Հիմա առավելագույնը տարեկան 15-20 տոկոս է: Փաստորեն, այս՝ զանգվածային արտագաղթի պատճառով էլ միգրացիան որպես արտագաղթ կարծրատիպով  է շարունակել գործել: Մինչդեռ,  միգրացիոն երևույթներ  կան, որ դրական լիցքեր են պարունակում, օրինակ՝ լավ կազմակերպված աշխատանքային միգրացիան, որի  արդյունքում մարդիկ կարողանում են գումարներ փոխանցել ՀՀ-ում գտնվող իրենց ընտանիքներին, որի շնորհիվ իրենք նաև գիտելիքներ, փորձ են ձեռքբերում, մշակութային  բազմազանությունը դրական դեր է կատարում նրանց կյանքում և այլն, որոնք   յուրացնելով  իրենց հետ բերում են Հայաստան:

-Ծրագրի անհրաժեշտությանն  անդրադառնալիս, շատերը կարևորեցին լրագրողների իրազեկվածությունը՝ խնդրո առարկա թեմաների վերաբերյալ հրապարակումներ և տեղեկատվություն պատրաստելիս, սակայն, այս համատեքստում կուզեի հիշեցնել մեր օրերին վերաբերող երկու դրվագ, երբ ոչ միայն լրագրողներն էին հստակ մասնագիտական տեղեկատվության  պակաս զգում, այլև՝ իրավագետ-իրավաբանները, ընդհուպ՝ իրավապահ տարբեր գերատեսչություններ նույն հարցի շուրջ տարբեր մեկնաբանություններ էին տալիս: Ես նկատի ունեմ ԴԱՀԿ նախկին պետ  Միհրան Պողոսյանի՝ ՌԴ իշխանություններին քաղաքական ապաստանի հայցով դիմելու և ռուս հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինի՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար՝ ՀՀ-ին դիմելու դրվագները: Մինչդեռ, այդ առումով  հստակ օրենսդրություն կա, որ չէր ներկայացվում և պարզորոշ էր համապատասխան գիտելիքի  պակասը:

-Շատ տեղին հարց եք տալիս, Այս համատեքստում, ցավոք, հասարակության ինտելեկտւալ հատվածի իրազեկումը ցածր է և  դուք հիմա դրա օրինակներն եք բերում, ուր  շատ դեպքերում հարցը դիտարկում  են միջպետական հարաբերությունների տիրույթում, բայց դա այդպես չի: Յուրաքանչյուր ոք ունի ապաստան հայցելու իրավունք, ինչը  մարդու  իրավունքների տեսանկյունից անօտարելի,  անքակտելի երևույթ է:  Ի դեպ, ինչ ասել է՝  ապաստան. շատերն այդ բառն օգտագործում են, բայց ճշգրիտ իմաստը չեն ընկալում, այն  նույնացնում են ֆիզիակական ապաստանի, շենքային միավորի հետ: Ամեն մարդ ապաստան հայցելով կարծես թե պաշտպանություն է խնդրում: Ինչի՞ց է պաշտպանվում՝ իր հարևանների հարձակումների՞ց, սեփական բիզնեսի պաշտպանության մասի՞ն է հոգում, թե՞ նաև առանձնահատուկ դեպքեր կան, որտեղ պետք է իրոք պաշտպանվեն տվյալ  անձինք և պետությունները դրա հետ կապված պարտավորություններ պիտի վերցնեն:

Այո, կա, և այդ դեպքերը,  ձեր նշած դեպքերն, օրինակ, շարադրված են միջազգային կոնվենցիաներում, ձեր նշած դեպքի համար գոյություն ունի 1951 թվականի  փախստականների միջազգային կոնվենցիան, որի անդամ են 180 և ավելի երկրներ , այդ թվում նաև՝Հայաստանը, և որտեղ սահմանված է, թե որ դեպքերն են համարվում հալածանքներ ու  հետապնդումներ: Ասեմ, որ տնտեսական դրդապատճառները դրանց մեջ չեն մտնում, բայց քաղաքական համոզմունքներ, ռասսայական, քաղաքացիության, սոցիալական  հարցերը ներառված են: Շատերը չիմանալով այս ամենի մասին զգացական, զգացմունքային ոլորտի կարծիքներ ու գնահատականներ են տալիս:

Հինգ  բաժիններից բաղկացած մենագրության չորրորդ բաժինը միգրացիայի և ապաստանի օրենսդրությանն է վերաբերվում: Այստեղ խոսվում է այսպես ասած հանձնվողների, ապաստան հայցողների հանդեպ պետությունների պարտավորությունների մասին: Ուրիշ բազմաթիվ հարցեր էլ կան, մասնավորաբար, գրքում փորձել ենք շարադրել պետական այն գործառույթները, որոնք տեղաշարժի մեջ գտնվող քաղաքացու կամ օտարերկրացու հանդեպ ունի պետությունը և  ըստ այդմ՝ ինչ պարտականություն պիտի իրականացնի: Փորձել ենք շարադրել պետության պարտավորությունները՝ միգրանտների տարբեր կատեգորիաների, նրանց խնդիրների կարգավորման համատեքստում: Դա վերաբերում է օտարերկրացիների՝ քո երկիր մուտք գործելուց հետո կացության կարգավիճակի շնորհմանը: Օտարերկրացիների,  որոնք պիտի երկարաժամկետ կամ մշտական բնակություն հաստատեն և դրանով պայմանավորված հասարակության լիարժեք անդամներ լինեն: Ասենք,  ի՞նչ պարտավորություն  պիտի երկիրն իրենց հանդեպ ունենա՝ լեզվի ուսուցում, մշակութային ինտեգրացիա և այլ խնդիրներ կան, որոնք  փորձել ենք  ներկայացնել նաև այն պարագաների համար, երբ ՀՀ քաղաքացիներ են դրսում գտնվում:  Իսկ այդ խնդիրները շատ են, բայց պետությունը բացարձակ միջամտության հնարավորություն  չունի դրանց  լուծմանը: Այստեղ ամենակարևորն այն է, որ քաղաքացին երկրից մեկնելիս  և այլ երկրում հայտնվելիս՝ օրինական կարգավիճակում գտնվի: Սա կարմիր թելի նման  և դասագրքում է  նշված    և միգրացիայի հետ առնչություն ունեցող ցանկացած  պարագայում:

-Ընդհանրապես,  այսօր միգրացիոն գործընթացները վերլուծելիս,  ինչպիսի՞ վիճակագրության ենք բախվում և այս բնագծում արդյո՞ք կան դրական շարժեր:

-Սահմանահատումների վիճակագրությունը կարծես թե արձանագրում  է, որ այսօր ավելի շատ ուղևոր Հայաստան է գալիս, ինչը դրական է: Մենք անցյալ տարի ունեցանք շուրջ 15 հազար այցելու, ինչը  լավ ցուցանիշ է և  զիջում է միայն 2006 թվականին, երբ  է ավելի մեծ թիվ էր գրանցվել՝ 21 հազար այցելու:

Ինչ խոսք, սա դրական երևույթ է, բայց որպեսզի տեսնենք՝ դրանք միայն կարճաժամկետ ուղևորներն են , թե՝ ոչ, կամ՝ մեկնող միգրանտները քչացել և եկող միգրանտներն են շատացել, պիտի լուրջ հետազոտություն կատարված լինի, քանի որ սահմանային էլեկտրոնային համակարգը սրա պատասխանը չի կարող տալ: Այդօրինակ հետազոտություն այս տարի  իրականացվել  է՝բնագավառի ճանաչված մասնագետի՝  Ռուբեն Եգանյանի կողմից Հայ-ռուսական սլավոնական համալսարանում, որն   առաջիկայում Ռ. Եգանյանը կհրապարակի: Նկատեմ, որ  դեռ 2014-2016  թթ.կառավարությունն այս առումով գումարներ էր հատկացնում, սակայն 2017-2018 -ին չի հատկացվել:   Բարեբախտաբար, կարողացանք ֆինանսավորող կազմակերպություն գտնել՝ հանձինս   ԵՄ MIMBA / ՄԻՄԲԱ/ ծրագրի. իրենք պատրաստակամություն հայտնեցին ֆինանսավորել և արդյունքները հույս ունեմ, արդեն տարեվերջին  կհրապարակվի: Նման հետազոտությունները ցանկալի է՝  մշտական բնույթ ունենան, որ հասկանանք՝ իրողություններն ինչպիսին են, հատկապես, երբ խոսում ենք ներգաղթի, ժողովրդագրական իրավիճակի բարելավման, 5 մլն ազգաբնակչություն  ունենալու մասին:  Պարզից էլ պարզ է՝ միայն բնական վերարտադրողականությամբ չի կարելի սրան հասնել, այստեղ անշուշտ, ներգաղթը խրախուսելու, արտագաղթը կրճատելու մասին պիտի մտածենք, իսկ այդ համատեքստում նախ՝  պիտի մատդ զարկերակի վրա պահես, այսինքն, զգաս փոփոխությունները ներգաղթ-արտագաղթ հարաբերություններում, ինչը  միայն կարելի է ուսումնասիրությունների  ճանապարհով իրականացնել: Իսկ սա միայն արտաքին ֆինանսական  միջոցների հաշվին իրականացնելը նպատակահարմար չէ, մանավանդ, որ, այն առաջնահերթություններից մեկն է ազգային ծրագրերի համատեքստում: Եթե  բյուջեում համապատասխան  գումարներ նախատեսվեն, այդ պարագայում այլ աղբյուրներից գումարներ ներգրավելու հարցն էլ  ավելի դյուրին կլինի: Ի հավելումն, ազգային հետազոտություններն  ավելի ներկայացուցչական են լինում:

-Շնորհանդեսի ժամանակ նշեցիք այս գրքից ծնվելիք ձագուկների մասին՝ ոլորտային, նեղ մասնագիտացմամբ՝  ժուռնալիստիկա, տնտեսագիտություն և իրավաբանություն: Ե՞րբ սպասենք նորության:

-Ձագուկների հիմնական մասն արդեն կա, միգրացիայի ոլորտի  ապագա մասնագետների ուսուցանման տեսանկյունից տարբեր ֆակուլտետների մագիստրանտների համար այն հետաքրքրություն է ներկայացնում: Եվ որպես սոցիալական  երևույթ մի կողմից տնտեսագիտական  անդրադարձներ է պարունակում, մյուս կողմից՝  ժուռնալիստիկայի  լուսաբանման տեսանկյունից ճշգրիտ մեսիջներ կտա  հանրությանը տեղեկացնելու առումով, ի վերջո, միգրացիան իրավական  փաստաթղթերի միջոցով  կառավարելու համատեքստում այն  իրավաբանական ֆակուլտետի  ուսումնասիրման առարկա է: Այս բոլորն ի նկատի ունենալով նախաձեռնել ենք  ԵՊՀ  3 ֆակուլտետների համար իրենց հատկանշական  ուսումնական ծրագրերի մշակումը՝ հիմք ընդունելով այս գիրքը, այստեղ բերված ընդհանուր տեղեկությունները, որոնք ընդհանուր են և ելնելով տվյալ մասնագիտական առանձնահատկություններից կլրացվեն:

-Այսօր մեզ համար ամենակարևոր, թիվ մեկ խնդիրն ազգային անվտանգությանն է վերաբերվում: Ի՞նչպիսի հարթության վրա են, Ձեր գնահատմամբ, միգրացիոն գործընթացները և անվտանգային խնդիրները,  և որքանո՞վ են ընդգծված այդ կապերը:

-Այդ կապերը Հայաստանի Հանրապետության պարագայում  ուղղակի անմիջական են և  առավել ընդգծված: Բավական է միայն անդրադառնալ միգրացիոն տնտեսական հետևանքների համատեքստում՝ազգային անվտանգության հարցերին, որով զգալիորեն  պայմանավորված է   ազգի բարեկեցությունը. տեսեք՝ մի կողմից միգրանտներին ուղարկվող տրանսֆերտներն են, որ որոշ տարիների հասել են մեր ՀՆԱ 20 տոկոսին , մյուս կողմից՝ ունենք միգրանտներ, որ իրենց բարձր որակավորմամբ   արտագաղթելիս՝ որոշակի ֆինանսական  ռեսուրսներ են տանում, ինչը բացասական գործոն է:  Բայց տնտեսական մասից զատ մենք իրականության մասնիկ ենք, մեր երկիր մտնող  ներգաղթյալների հոսքին ևս պիտի նայել՝ այդ հոսքը որ գալիս է ՝ ինչ բացասական կամ դրական լիցքեր է իր մեջ պարունակում , ո՞նց են դրանք  արտահայտվում և այլն…Ասենք, Հայաստան եկող հնդիկների հոսքը դիտարկելիս  մի բան է, որ  պարզվի՝  աշխատաշուկայում լուրջ մրցակիցնե՞ր են մեր տեղացի մասնագետներին, կամ ՝ անշարժ գույքի շուկայի տատանումները նրանց պատճառո՞վ է արդյոք…  էս բոլորն ուսումնասիրման կարիք ունի, բայց առաջին տպավորությամբ մեծ խնդիրներ չկան, աշխատաշուկային նայելիս էլ՝ նրանք  շատ ցածր վարձատրվող գործերն են անում, որ մեր քաղաքացիները չեն ցանկանում կատարել: Այս առումով կարգավորումները պիտի հստակ լինեն, այն է՝ օտարերկրացի քաղաքացին աշխատաշուկայում կարող է տեղ զբաղեցնել այն բնագծերում,  որտեղ մեր  քաղաքացին չի աշխատի:

Ի վերջո, մենք այսօր  ժողովրդագրական լուրջ խնդիր ունենք, որի ազդեցությունը մեր բանակի վրա եթե ոչ այսօր, ապա վաղը շատ զգալի է լինելու և այս առումով նույնպես նպատակային քաղաքականություն իրականացնելու խնդիր կա:

Հեղինակ՝ Ա.Եսայան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:12 21/09/2019  |  ՄեկնաբանությունՀամազգային տոնի սիմվոլիկան պիտի ընկալելի լինի բոլորի համար
19:39 20/09/2019  |  ՎերլուծություններԱմուլսարը՝ անկախության գրավական
19:46 17/09/2019  |  ՎերլուծություններՊարոն վարչապետ, բա ժողովու՞րդը…
15:55 13/09/2019  |  ԼՐԱՀՈՍ2018 թ. առաջին անգամ մահացության թիվը գերազանցել է ծնելիության թվին
19:03 06/09/2019  |  ՎերլուծություններԼինել և՛ տեր, և՛ քաղաքացի՝ ինչպես արցախցին
12:11 31/08/2019  |  ՎերլուծություններԱդրբեջանը հասավ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցուն. Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի պաշտոնական արձագանքը
21:55 23/08/2019  |  Վերլուծություններ«Մի րոպե, ո՞րն է Ամուլսարը ստեղ…»
19:23 16/08/2019  |  ՎերլուծություններԱղբը՝ որպես մեր օրերի կենսապատկեր
11:35 09/08/2019  |  ՄեկնաբանությունԼոնդոնում հրատարակված «A world history of art» աշխատության մեջ «Ազրբայջան» անունով անտիկ պետություն գոյություն ունի, իսկ Հայաստանը բացակա է
14:32 12/07/2019  |  ԼՐԱՀՈՍՍովորել Եվրոպայից

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]