ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Սանասարյանի փաստաբանները պնդում են՝ քրեական գործով նախաքննությունը պետք է իրականացներ ՀՔԾ-ն 10/02/2019 13:30 | Քրեական խրոնիկոն
«Պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությունը մերժվել է օրենքի տառի կոպիտ խախտմամբ, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ նման գործերը պետք է գտնվեն ՀՔԾ տիրույթում և այդ վարույթը պետք է իրականացվի հատկապես ՀՔԾ-ում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանը՝ նշելով, որ բացարկի մերժմամբ արդեն ակնհայտ էր, որ պարոն Սանասարյանի նկատմամբ ուղղորդված և պատվիրված քննություն պետք է տեղի ունենար ։
Փաստաբանի խոսքով՝ պարոն Սանասարյանը մտել էր մի դաշտ, որտեղ չէին սպասում ՊՎԾ-ին և որոշ անձինք սկսեցին տարբեր պատճառաբանություններով այդ գործն ուղղորդել։ Նրա ներկայացմամբ՝ գործով անցնող մեղադրյալները դիմումներ են ներկայացրել քննիչներին, առանձնատեսակցություններ խնդրել՝ առանց փաստաբանների։ «Այսինքն՝ այդ ձեռագիրն ակնհայտ է։ Սանասարյանի դեմ իրականում գործը սարքվել է, որովհետև երկու-երեք կալանավորված անձինք անընդհատ առանձնատեսակցություն են խնդրել վարույթն իրականացնող մարմնի հետ, չկա որևէ փաստաթուղթ, թե ինչի մասին են իրենք զրուցել և հանկարծ հետո հայտնվում են պարոն Սանասարյանի դեմ ցուցմունքներ։ Այդտեղից երևում է, թե ինչ ուղղորդվածություն է եղել և այդ օրերն ինչպես են օգտագործել»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ նպատակը Սանասարյանի լիազորությունների կասեցումն էր, «անհրաժեշտ էր այդ պահին մեկուսացնել Դավիթ Սանասարյանին այն աշխատանքից, որը նա կատարում էր»։
Անդրադառնալով՝ քրեական գործի հիմքերին, նա նշեց, որ քրեական գործը բաղկացած է 29 հատորից, որը հիմնականում պատճենահանված փաստաթղթերով է ծանրաբեռնված, որը քրեական գործի նյութ էլ չի կարող հանդիսանալ և, որ բուն քրեական գործը բաղկացած է մի քանի հատորից։ «Իրենք այսպիսի ծավալ են տվել քրեական գործին, որ տպավորություն ստեղծեն՝ իբրև թե լուրջ քրեական գործ են քննել։ Նման բան գոյություն չունի»,- նշեց պաշտպանը՝ շեշտելով, որ հույս ունեին, որ դատախազությունը այդ ճանապարհով չէր գնա։ «Չնայած՝ հաշվի առնելով, որ առաջին իսկ օրվանից գործը ունեցել է դատախազ։ Այսինքն՝ դատավարական ղեկավարումն իրականացվել է այդ գործով, բայց, այնուամենայնիվ, այս փուլում, երբ մեղադրական եզրակացությունը կազմել և ուղարկել էին դատախազի հաստատմանը՝ մենք լիահույս էինք, որ այդ գործը պարոն Սանասարյանի մասով չի հաստատվի եւ չի ուղարկվի դատարան»,- նշեց Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ մյուսներն ընդունում են իրենց մեղադրանքները։
Նրա խոսքով՝ իրենք բողոք են ներկայացրել, սակայն առ այսօր դատախազությունից գրավոր պատասխան չեն ստացել և տեղեկացել են մամուլից, որ մեղադրական եզրակացությունը հաստատվել և ուղարկվել է դատարան։ Նրա խոսքով՝ առ այսօր չեն ստացել պատասխանը ո՛չ պաշտոնավարման վերականգնման վերաբերյալ դիմումի, ո՛չ բողոքի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ դատախազը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկել դատարան: Քրեական գործը մակագրվել էր դատավոր Դավիթ Բալայանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ