ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀՇականների գվարդիան հարձակման է անցել 10/02/2019 17:28 | Մեկնաբանություն
«Պոլի փետ լինի, ՀՀՇ լինի»՝ դեռևս հհշական իշխանության տարիներից մնացած ասույթ է, որն այսօր էլ Նիկոլի մենիշխանության թվին թրենդային է, քանի որ լևոնական և նիկոլական՝ միթե՞ նույնը չէ՞, ժառանգորդության սկզբունքով այսօր էլ նոր-հները բոլոր համակարգերում այս սկզբունքով են առաջնորդվում:
Կառավարման ոլորտում օգտակար գործողության զրոյական գործակից ունեցող հհշական իշխանությունը, 90-ականներին իր իրականացրած վայրագ սեփականաշնորհման արդյունքում՝ նույնիսկ 1000 դրամով կինոթատրոնի շենք է սեփականաշնորհել: Ընդհանրապես, այդ տարիներին սովետից հետո մնացած մեր բոլոր արդյունաբերական ձեռնարկությունները, որ ջրի գնով հհշականների սեփականությունն էին դարձել, ի սկզբանե պարապուրդի մատնվեցին, քանի որ նրանք գործարանների աշխատակիցներին տուն էին ուղարկում, իսկ արտադրական ողջ պոտենցիալը, մեքենա-սարքավորումները որպես մետաղի ջարդոն վաճառում էին Պարսկաստանին, ապա՝ կողպում դուռը: Կամ որպես պահեստ վարձով էին տալիս, կամ՝ սպասում տարիներ, որ դրսից մեկը գա ու գնի:
Տարիներ շարունակ այդպես էլ կողպած կմնային հհշականների՝ կոպեկներով մասնավորեցված օբյեկտները՝ գործարան ու կինոթատրոն, խանութ ու ռեստորան, հանգստյան տներ ու գրադարաններ, կուլտուրայի տներ՝ Երևանում, մարզային քաղաքներում, գյուղերում…
Այդ կառույցների զգալի մասը միայն 1997-1998 թվականի իշխանափոխությունից հետո սկսեց կենդանության նշաններ ցույց տալ, քանի որ մինչ այդ դրանք բառի իսկական իմաստով անշարժ էին:
Իրականում հենց Ռ. Քոչարյանի վարչապետության ժամանակից սկսեցին շունչ ու կենդանություն ստանալ քանդման եզրին գտնվող կառույցները:
Իսկ 2000-ականների սկզբին ներդրումային աշխուժություն սկսվեց և հհշականների սեփականությունը հանդիսացող բազմաթիվ կառույցներ նոր սեփականատերեր ունենալու շնորհիվ սկսեցին կայանալ ու կայացնել անկախության շրջանի տնտեսությունը:
Անցած 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսության կայացման ու զարգացման արդյունքում է, որ այսօր՝ փաշինյանական շոուների և պարապուրդի շրջանում նույնիսկ տնտեսությունը դեռ շարունակում է շնչել:
Անցեք Երևանի գործարանային հատվածներով՝ Շենգավիթ, Էրեբունի վարչական շրջաններով, և քանդված ու կիսաքանդ գործարանների շենքերը կամ դրանց կմախքը կհաստատի, թե՝ ինչ է նշանակում ՀՀՇ իշխանության տարիներ:
Քաղաքական կյանքում արդեն իսկ ՀՀՇ-ն կամայականությունների մեկնարկը տվել է . ստալինյան՝ ապացուցիր, որ ճիշտ ես տրամաբանությամբ դեռ վկա չեղած՝ մեղադրյալ են դարձնում մարդկանց, նախ՝ աղմուկով-աղաղակով քրեական գործեր են հարուցվում, այնուհետև՝ պարզվում է՝ բավարար հիմքեր ոչ միայն չկան, այլև հիմք ընդհանրապես չկա ու չկա, թեպետ ամիսներ ՀՔԾ-ն ջանացել է, որ լինի…
Ի դեպ, պատահական չէ, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի սպանության կամ ինքնասպանության փաստը վատ նշանի նման շատերին հիշեցրեց հհշական իշխանության տարիները, երբ ՆԳ նախարարն անձամբ էր կանչում և սպանություններ պատվիրում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ