ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ուժեղացված ծառայություն իրականացնող ոստիկանները չէի՞ն նկատել Բաղրամյան 26-ում ընդդեմ Վ. Պուտինի ակցիայի մասնակիցներին 10/01/2019 20:26 | ԼՐԱՀՈՍ
Ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այսօր իրականացվել է երկու ակցիա, որոնցից մեկը կառավարության շենքի մոտ, իսկ մյուսը՝ Բաղրամյան 26, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված էր։ Նշենք, որ ՎԵՏՕ նախաձեռնության մասնակիցներին արգելվել է ակցիա իրականացնել նույն հասցեում կամ մուտք գործել Բաղրամյան պողոտա։
Ընդդեմ Վ. Պուտինի ակցիայի մասնակիցներից «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Նինա Կարապետյանցը կարծում է, որ իրենց հաջողվել է Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա իրականացնել, քանի որ այն մասսայական բնույթ չի կրել։
«Չգիտեմ ինչ է կազմակերպել ՎԵՏՕ-ն, ես չեմ հետևում իրենց գործունեությանը։ Ես բոլոր մյուս քաղաքացիների նման քայլելով բարձրացել եմ դեպի Բաղրամյան պողոտա և ուղղակի վերնաշապիկը հագիս կանգնել եմ այնտեղ իմ պաստառով»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարապետյանցը։
Նա նշեց, որ ի սկզբանե ակցիային մասնակցել են ինքն ու իր գործընկերուհին, հետո միացել են ևս 2 աղջիկներ։
«Ես իմ գործընկերուհու հետ եմ եղել, մասսայական շարժում չի եղել, որևէ բան չենք վանկարկել, խնդիր չենք առաջացրել, ոստիկանները մեզ առաջարկել են անցնել դիմացի մայթ, մենք համաձայնել ենք, որպեսզի իրենք իրենց աշխատանքն անեն, մեզ ընդամենն անհրաժեշտ էր փոքր ակցիա անել»,-նշեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբանը։
Զրուցեցինք նաև ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանի հետ, ով նշեց՝ իր պատկերացմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերվել, և, իր խոսքով, սորոսականներին առավելություն են տվել։
«Այն,, ինչ այսօր տեղի ունեցավ ՎԵՏՕ-ի նկատմամբ դա բոլոր սովորական մահկանացուների նկատմամբ կարող էր տեղի ունենալ, ոստիկանները՝ հղում անելով օրենքին, թույլ չտվեցին գնալ Բաղրամյան 26։ Բայց, քանի որ սորոսականները սովորական մարդիկ չեն Հայաստանում՝ կիսաաստվածներ են, ինչ ուզեն կանեն, կարող են, ասենք, ՍԴ դատավորին քաշքշել, հարձակվել Ալվինա Գյուլումյանի վրա ու որևէ ձևով պատասխանատվության չենթարկվել»,-ասաց Մալյանը։
Նա Պուտինի դեմ ակցիա իրականացնողներին սորոսական է համարեց ու ավելացրեց, որ , սորոսականները ոստիկանին անվանում են «մուսր», «մենթ», «ուլ», ոստիկաններն էլ նրանց նկատմամբ մեծ զիջողությունների են գնում, իսկ մարդիկ, ովքեր հարգում են ոստիկանի ուսադիրները, ստիպված են լինում սահամանափակ իրավունքներից օգտվել։
Անդրադառնալով Կարապետյանցի խոսքերին, թե հնարավոր է խնդիրն ակցիայի համեմատաբար մեծածավալության մեջ է եղել, ՎԵՏՕ ղեկավարն ասաց. «Իրենք ստախոսներ են, ՀՀ-ում ցույցերը, հավաքները կարգավորվում են նույն օրենքով և դրանք իրենցից չեն ենթադրում շատ քանակ կամ քիչ, քանակային կարգավորում չկա՝ մինչև 100 հոգանոց ցույցերի մասին է խոսքը։ Ոստիկանության գնդապետի արգելքը դեպի Բաղրամյան պողոտա բարձրանալու հավասարապես տարածվում է թե՛ նրանց, թե՛ մեր վրա։ Գոյություն ունի օրենք, որը հավասարապես չի գործում իմ նկատմամբ՝ որպես ՀՀ քաղաքացի, և ինչ-որ առավելություն է տալիս սորոսականներին»,-ընդգծեց Մալյանը։
«Փաստինֆո»-ն կապ հաստատեց նաև Ոստիկանության լրատվության վարչություն՝ պարզելու ինչ տրամաբանությամբ են առաջնորդվել. «Բաղրամյան 26-ում ինչ որ քաղաքացիներ՝ անհատներ, մոտեցել են, ինչ-որ պաստառները պարզել և քանի որ տարածքում արարողակարգ է եղել, հեռացել են այդտեղից»,-հայտնեցին «Փաստինֆո»-ին։ Հիշեցնենք, որ խոսքը Վ. Պուտինի դեմ ակցիայի մասին է։
Հարցին,թե ինչու՞ պաստառները չեն առգրավվել ոստիկանության կողմից, ոստիկանության լրատվության բաժնից մեկնաբանեցին հետևյալ կերպ. «Երբ որ տեսել են, այդ պահին նրանք հեռացվել են տարածքից»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել