ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավաբանական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նախաքննությունն ավարտվել է 10/01/2019 13:26 | Քրեական խրոնիկոն
Իրավաբանական գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար. նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի կողմից տարբեր անձանցից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
2018թ. նոյեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչությունում ստացվել եւ վարույթ էր ընդունվել 2018թ. ընթացքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, Դատախազությունում եւ Ոստիկանությունում խարդախության հատկանիշներով հարուցված ընդհանուր թվով երեք քրեական գործ, որոնք, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում՝ հաշվի առնելով, որ առերեւույթ հանցագործությունները կատարվել են նույն անձի կողմից:
Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության բոլոր հանգամանքները, մեխանիզմը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ի սկզբանե չունենալով հնարավորություն եւ մտադիր չլինելով կատարելու իր իսկ տված խոստումը, իրավաբանական օգնություն ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Այսպես՝ Երեւանի բնակչուհուն խոստացել է Երեւանում կառուցվող կիսակառույց բազմաբնակարան շենքի՝ փաստացի դեռ չկառուցված բնակարանը վերջինիս անունով ձեւակերպել: Այդ պատրվակով ընկերության տնօրենը պահանջել եւ մաս-մաս ստացել է ընդհանուր 13 424 900 ՀՀ դրամ գումար, որը, ըստ պայմանավորվածության, վերջինս պետք է փոխանցեր կառուցապատող ընկերությանը, ինչը, սակայն, նա չի կատարել՝ խաբեությամբ հափշտակելով իրեն փոխանցված նշված գումարը:
Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը, ատամնաբուժական կլինիկայի դեմ իր միջոցով դատարան հայց չներկայացնելու, զանգվածային լրատվական միջոցներին չդիմելու եւ այդ կապակցությամբ տուժած քաղաքացիներին իբրեւ իր միջոցով գումարային փոխհատուցում կատարելու պատրվակով, նշված կլինիկայի տնօրենից եւ վերջինիս կնոջից մաս-մաս ստացել է 3.500.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը որեւէ մեկին չի փոխանցել եւ խարդախությամբ հափշտակել է:
Այնուհետեւ, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին, կրթության համար պետության կողմից կատարված ծախսերը հատուցելու պատրվակով, բանկային փոխանցման միջոցով, ինչպես նաեւ իր աշխատասենյակում, առձեռն փոխանցման միջոցով, քաղաքացուց պահանջել եւ ստացել է ընդհանուր՝ 9 775 000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված գումարը նա չի փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեհամարին՝ խաբեությամբ հափշտակելով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նկատի ունենալով, որ կատարված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար են՝ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ