ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերաքննիչ դատարանը առանց քննության է թողել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը 10/01/2019 11:13 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, որոշել է առանց քննության թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ նրա խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման դեմ՝ պատճառաբանելով, որ հիշյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը սեպտեմբերի 17-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերջինիս անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ՝ անփոփոխ թողնելով ընտրված խափանման միջոց կալանավորումը: Դանիբեկյանի այս որոշումը պաշտպանական կողմը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, որտեղ էլ բողոքը մակագրվել էր դատավոր Արղամանյանին:
Վերջինս պաշտպանների բողոքը առանց քննության թողնելու մասին իր որոշման մեջ, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածին եւ հիշատակելով Վճռաբեկ դատարանի ԵՔՐԴ/0299/01/08 նախադեպային որոշումը, թվել է Առաջին ատյանի դատարանի՝ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումները՝ նշելով, որ դրանցում ներառված չեն խափանման միջոցը անփոփոխ թողնելու մասին որոշումները. «Սույն դեպքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քրեական գործը դատական քննություն նշանակելու մասին 02.09.2019թ-ի որոշման կայացումից հետո, այն է՝ դատական քննության փուլում, 2019 թվականի սեպտեմբերի 17-ին կայացրած որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք չի ընտրել, փոփոխել կամ վերացրել, այլ մերժելով պաշտպաններ Արամ Օրբելյանի և Հովհաննես Խուդոյանի միջնորդությունն իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու մասին՝ այն ըստ էության թողել է անփոփոխ, իսկ քրեադատավարական օրենքը որևէ դրույթ չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գործի քննության տվյալ փուլում անփոփոխ թողնելու մասին դատարանի որոշման՝ վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, այսինքն` տվյալ դեպքում բողոքարկվել է այնպիսի դատավարական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման, ինչը հիմք է պաշտպանների վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքը բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»,-գրված է դատարանի որոշման մեջ:
Հավելենք, որ իր նախադեպային որոշման մեջ, որը հիշատակել է դատավորը, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ քրեադատավարական օրենքը չի նախատեսում ընտրված խափանման միջոց կալանավորումը չփոփոխելու (ներառյալ` կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժելու) մասին առաջին ատյանի դատարանի` դատական քննության նախապատրաստելու փուլի ավարտից հետո (այլ կերպ` դատական քննություն նշանակելու մասին որոշման կայացումից հետո դատական նիստում դատավարության համապատասխան մասնակիցների մասնակցությամբ քննարկումների արդյունքների հիման վրա) կայացրած որոշման` վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն. «Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հակառակ մոտեցումը մի կողմից կարող է իր բացասական ազդեցությունը թողնել առաջին ատյանի դատարանում հիմնական քրեական գործի քննության հետագա ընթացքի վրա` դրանով իսկ սահմանափակելով նաև առաջին ատյանի դատարանի ներքին անկախությունը, մյուս կողմից` պարունակում է վերադաս դատարանի բնականոն գործունեությունը խաթարելու վտանգ»,-նշել է դատավոր Մհեր Արղամանյանը:
Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ին Ռ. Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արղամանյանին: Պաշտպանական կողմը նշել էր, որ Դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնելու հիմք են դարձել վերջինիս անաչառության և կողմնակալության հետ կապված ողջամիտ կասկածները. «Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է ս․թ․ սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ցույցին: Բացի այդ, անաչառության հետ կապված հիմնավոր կասկած է հարուցում տվյալ դատավորի բավականին ցածր վարկանիշը՝ -10»,- նշել էին պաշտպանները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել