ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զրպարտանքների շարունակական բնույթի դեպքում կսկսենք հրապարակել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր ապացույցները. «Սանիթեք» 09/30/2019 17:45 | ԼՐԱՀՈՍ
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Համաձայն մամուլում դատախազության կողմից տարածված հայտարարության` Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիթեք» ընկերության իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով Երևանի համայնքին պատճառվել է 5.3 մլրդ դրամ վնաս, ներկայացնում ենք մեր հայտարարությունը:
Կոռեկտ չէ հերթական անգամ դատախազության կողմից աղաղակող 5.3 մլրդ դրամի վնասի մասին պաշտոնապես հայտարարելն այն պայմաններում, երբ «Սանիթեք» պայմանագրերի տարեկան ամբողջ շրջանառությունը չի գերազանցում անգամ 5.2 մլրդ դրամը։
Հաղորդագրության մեջ նշված փաստերը խեղաթյուրում են ողջ իրականությունը և արդյունք են մակերեսային վերլուծությունների, և կարծում ենք, նպատակ են հետապնդում արդարացնել պետական մեքենայի բոլոր լծակների օգտագործմամբ «Սանիթեքին» վերացնելու Երևանի քաղաքապետի ծրագիրը։ Վերջինս իր կյանքի նպատակին հասնելու համար դիմում է բոլոր հնարավոր մեթոդներին՝ այս ամենին մասնակից դարձնելով ողջ լրատվական դաշտը, ՀՀ կառավարությանը՝ ի դեմս ՀՀ ՊԵԿ-ի, ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս պետական շահերի պաշտպանության վարչությանը, ՄԻՊ գրասենյակին և բոլոր հնարավոր այլ մարմիններին:
Այժմ ցանկանում ենք անդրադառնալ հայտարարությունում խեղաթյուրված յուրաքանչյուր փաստին հնարավորինս կարճ և հասկանալի։ Ընկերությունը հերքում է, որ մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող փաստաթղթերում առկա է որևէ ակնհայտ կեղծ տվյալ, քանի որ բոլոր ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը և կարող են ստուգվել ցանկացած վարույթի շրջանակներում:
Բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիքներ չտրամադրելու արդյունքում համայնքին 1.607.721.900 ՀՀ դրամ վնաս պատճառելու մասով, նշենք, որ «Սանիթեք»-ը պայմանագրային իր պարտականությունները կատարել է բարեխղճորեն և առ 2018 թվականը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են եղել։ Հատկանշական է, որ 1.607.721.900 ՀՀ դրամ վնասը 2019 թվականին Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերված տեխնիկայի և աղբամանների հանրագումարն է: 2019 թվականի տարեկան համաձայնագրի կնքման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից չի պահանջվել տվյալ տարվա համար նախատեսված բանկի կամ վարկային կազմակերպության ընկերության կողմից տրված երաշխիք։ Հետևաբար նույնիսկ եթե հիմնավորվի, որ նշված գումարը վնաս է, այլ ոչ թե քաղաքապետի կողմից չհիմնավորված ծախս, ապա դրա համար պատասխանատու է քաղաքապետ Հայկ Մարությանը:
16.000 հատ 1100 լիտրանոց աղբի կոնտեյներների մատակարարման տեղադրման, աղբի հավաքման, հեռացման դրանց լվացման, վերանորոգման փոխարինման աշխատանքներ համար վճարված 1.8 մլրդ դրամի վերաբերյալ հայտնում ենք, որ դա հանդիսանում է քաղաքապետի վառ երևակայության և պայմանագրի պայմանների յուրովի, իրեն ձեռնտու տարբերակով մեկնաբանելու արդյունք, քանի որ պայմանագրի էությունից բխում է, որ աղբահանություն իրականացնող օպերատորները նշված քանակի աղբամաններ պետք է ապահովեն իրենց գործունեության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, պարբերաբար։ Ըստ պայմանագրի օպերատորները պետք է սկզբից ապահովեին քաղաքապետարանի կողմից սահմանված տեղերին համապատասխան անհրաժեշտ քանակի աղբամաններ, որոնք ըստ քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղակայման վայրերի կազմել է շուրջ 10.000 հատ, ինչն ամբողջությամբ օպերատորները ապահովել են։ Բացի այդ օպերատորները պարտավորվել են նաև նոր տեղակայման վայրեր սահմանվելու կամ տեղադրված աղբամանները վնասվելու, մաշվելու դեպքերում իրենց հաշվին ապահովել նոր աղբամաններ, որոնց ընդհանուր թիվը պայմանագրի ողջ գործողության ընթացքում, արդեն իսկ տեղադրվածների հետ միասին չէր կարող գերազանցել 16.000 հատը։
Ինչ վերաբերվում է հայտարարությունում նշված գոյություն չունեցող 4000 հարթակների մաքրման աշխատանքների դեմ վճարելուն, այն դեպքում, երբ կառուցված է ընդամենը 459-ը, հայտնում ենք հետևյալը։ Այս տեղեկատվությունը ակնհայտ ապատեղեկատվություն է և նպատակ է հետապնդում մոլորության մեջ գցել հանրությանը և ևս մեկ անգամ վնասել «Սանիթեք» ընկերության հեղինակությունը։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Երևանում առկա են աղբամանների տեղակայման շուրջ 4000 վայրեր, որոնցից միայն 459-ում կա կառուցված հարթակներ (հարթակներ կառուցելը հանդիսանում է քաղաքապետարանի պարտականությունը)։ Եթե քաղաքապետարանը ժամանակին չի կառուցել նշված հարթակները, դեռևս չի նշանակում, որ քաղաքում չեն եղել աղբամանների տեղակայման վայրեր։ Հետևաբար, «Սանիթեք»-ին վճարվել է ոչ թե գոյություն չունեցող հարթակների մաքրության համար գումարներ, ինչպես նշվել է հայտարարության մեջ, այլ իրականում վճարվել է աղբամանների տեղակայման 4000 վայրերի մաքրման աշխատանքների համար, որոնցից 459-ում է միայն կառուցված են եղել հարթակներ։
Ինչ վերաբերում է քաղաքապետի մոտ առկա այն հետապնդող մտքին, որ աղբամանները պետք է լինեն մետաղական, ապա հայտնում ենք, որ աղբահանության ժամանակ օգտագործվող տեխնիկան, ինչպես նաև աղբամանները համապատասխանում են Պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված EN840 ստանդարտին:
Ուզում ենք նաև նշել, որ մեր ձեռքի տակ ունենք բազմաթիվ ապացույցներ կապված այն բանի հետ, թե ինչպես է գլխավոր դատախազությունը քաղաքապետի միջնորդությամբ արհեստական կերպով ստեղծում քրեական գործ:
Զրպարտանքների շարունակական բնույթի դեպքում մենք կսկսենք հրապարակել մեր ձեռքի տակ ունեցած բոլոր ապացույցները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ