Թեմաներ
Կիրակի 11 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/17/2019   14:26 Ճանապարհները Հայաստանում 11/17/2019   13:59 Ուսանողությունը մեր երկրի զարգացման գլխավոր գրավականն է. Արմեն Մուրադյան 11/17/2019   13:51 Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին 11/17/2019   13:45 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/17/2019   12:42 Մեղրաձոր գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ 11/17/2019   11:45 ՍԴ անցանկալի անդամներից ազատվելու կառավարության ցանկության իրագործումը կարժենա 1 մլրդ դրամ 11/16/2019   18:07 ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   17:45 ՊԵԿ նախագահի տեղակալը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Հնդկաստանի դեսպանության առևտրի հարցերով առաջին խորհրդականի հետ 11/16/2019   17:37 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/16/2019   17:31 Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել 11/16/2019   17:22 Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում 11/16/2019   17:12 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ 11/16/2019   16:41 Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/16/2019   16:34 Նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Կատարի Պետություն 11/16/2019   15:29 Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր վարդապետ Քեշիշյանի հետ 11/16/2019   15:22 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը 11/16/2019   15:12 Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019   14:50 Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան 11/16/2019   14:33 Վարչապետի գլխավորությամբ ՊՆ-ում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ 11/16/2019   14:28 Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է կոյուղահորը 11/16/2019   14:25 Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ 11/16/2019   14:15 Ինչու են Դալմայում քանդել գինու հնձանը. քաղաքապետարանը մեղադրում է նախկիններին 11/16/2019   14:05 Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է 11/16/2019   13:55 Աշոտյան. Կապ չունի, թե որ ամսին ես գնում Սևան, եթե դու լողալ չգիտես. «Հրապարակ» 11/16/2019   13:48 Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ. Արծրուն Պեպանյան 11/16/2019   13:31 ՀՀ-ում օրենքի գերակայություն լինելու է.որևէ պաշտոնյայի մտքում չի պտտվելու «պատերով ծեփելու» սպառնալիքները.Արսեն Բաբայան 11/16/2019   13:23 Ահազանգ․Երեւանում 16-17-րդ դարերի գինու հնձան են քանդում (ֆոտո) 11/16/2019   13:15 Սահմանային գոտում բռնկված հրդեհը մարվել է 11/16/2019   13:04 Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ձերբակալվել է օդանավակայանի երեք աշխատակից 11/16/2019   12:54 Շմոլ գազից թունավորումով բուժօգնության էր դիմել 4 քաղաքացի 11/16/2019   12:50 Մարզադաշտից ոստիկանություն է բերման ենթարկվել 4 անձ, ևս 1-ը դիմել է բուժօգնության 11/16/2019   12:42 Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը 11/16/2019   12:29 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 210 անգամ 11/16/2019   12:20 Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   12:04 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին 11/16/2019   11:34 «Լավ կլիներ, որ չխուսափեին հարցը քննել այն մարդկանց հետ, որոնք քաջատեղյակ են գործից». Կամավոր Խաչատրյան «168 ժամ» 11/16/2019   11:26 Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելը չլուծեց ավտոներկրողների խնդիրը . Կատաստրոֆիկ հերթեր են «Ժամանակ» 11/16/2019   11:20 «Տարոն Ավիան» հեռանում է. նա Աֆրիկան գերադասել է Հայաստանից. «Ժողովուրդ» 11/16/2019   11:17 Տավարի, ոչխարի եւ խոզի մսի գինը կրկին կբարձրանա. «168 ժամ» 11/16/2019   11:11 «Բա ո՞րն է առաջարկը, ֆիզիկապե՞ս հանենք. Ստանդարտ վիճակ չէ». «Ժողովուրդ» 11/16/2019   11:01 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ 11/16/2019   10:51 Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առնչվել. «Ժողովուրդ» 11/16/2019   10:44 Լուսավոր Հայաստանի» «տունը կռիվ է ընկնում». «ձեզ ընդդիմադիրի պես պահեք». «Ժողովուրդ» 11/16/2019   10:34 ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում իշխանությունները ծանր կացության մեջ են հայտնվել. «Փաստ» 11/16/2019   10:33 Ո՞ր տնտեսական մոդելի հիմքն են դնելու 2020-ին, որ ու՞ր հասնենք 2050-ին. Թևան Պողոսյան 11/16/2019   10:15 ԲՀԿ-ից ակնարկել են, որ իրենց քայլը Գեւորգ Պետրոսյանի վրա «Իմ քայլի» «մատյան գնդի հարձակման» պատասխանն էր. «Հրապարակ» 11/16/2019   10:10 Փաշինյանի հերթական ծառայությունը Վլադիմիր Վլադիմիրովիչին. «168 ժամ» 11/16/2019   10:01 Ինչու է ԲՀԿ-ն հրաժարվել «սեւերի» ակումբում մասնակցությունից. «Հրապարակ» 11/16/2019   00:18 Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների վրա կսկսվի ձմեռային շուրջօրյա հերթապահությունը 11/16/2019   00:00 Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալեց Հունաստանին
11/15/2019   19:17 Հանցավոր աշխարհում հայտնի «Հունաստանցի Կարենին» սպանելու ցանկություն է ունեցել նրա կողմից Հունաստանում սպանված Արկադի Դանիելյանի եղբայրը 11/16/2019   15:12 Հայաստանում լինեի, դատի կտայի Տաթևիկ Ռևազյանին. Ինչու՞ չի իրականացվի Սիրիա-Հայաստան ուղիղ չվերթ 11/16/2019   12:20 Ի դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան 11/16/2019   15:22 «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը 11/16/2019   18:07 ՎԴ նախադեպային որոշման համաձայն՝ Հրայր Թովմասյանը կարող է բողոքարկել իրեն վերաբերող քրեական գործ հարուցելու մասին որոշումները 11/16/2019   10:51 Ուշագրավ բացահայտում. Մոսկվայում սպանված չեմպիոնը նաեւ Թեւոսիկի եղբոր սպանությանն է առնչվել. «Ժողովուրդ» 11/15/2019   17:29 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ է ներկայացրել իր դիտարկումները 11/16/2019   16:41 Եթե մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը հարվածի տակ է վերցնում դատարաններին, նույն արձագանքը պետք է լինի հասարակության կողմից . Ալվինա Գյուլումյան 11/15/2019   17:52 Ձերբակալված երկու փաստաբաններն ընդունել են առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար առաջադրված մեղադրանքը 11/15/2019   16:04 Կառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Դարիգա Նազարբաևային. Աննա Հակոբյան (լուսնկարներ) 11/15/2019   15:41 Հավատում եմ, որ արցախցին չի ընտրելու նրանց, որոնք Փաշինյանի փեշերի տակ ծվարել են. Հրանտ Մարգարյան (տեսանյութ) 11/16/2019   13:04 Մոտ 1միլիոն 900 հազար դրամի ոսկեղենի գողություն` «Զվարթնոց» օդանավակայանում. ձերբակալվել է օդանավակայանի երեք աշխատակից 11/16/2019   17:22 Դժբախտ պատահար Գյումրի քաղաքում 11/15/2019   15:56 40.000-ից ավելի մարդ ստորագրել է նախագահ Քոչարյանին կալանքից ազատելու հայտարարությունը. Վիկտոր Սողոմոնյան 11/15/2019   18:35 Վերաքննիչ դատարանը անդրազգային հանցավոր խմբի կողմից թմրամիջոցների մաքսանենգության գործով կալանավորվածին ազատ է արձակել 11/16/2019   14:50 Իշխանության նպատակն է Ամուլսարի խնդիրը քնեցնելու միջոցով հասնել իրենց ցանկալի լուծման. Մուշեղ Շուշանյան 11/15/2019   21:53 37-ամյա կինն ունեցավ իր 11-րդ երեխային 11/16/2019   17:31 Ռուսլան Բաղդասարյանի ազատ տեղաշարժելու իրավունքը խախտելու վերաբերյալ հաղորդմանը իրավապահները դեռ ընթացք չեն տվել 11/16/2019   13:48 Նժդեհը ճիշտ էր և ունենք օտարի լծի տակ ուծացած հայկական զանգվածներ. Արծրուն Պեպանյան 11/16/2019   12:42 Դեմիրճյանի ժամանակ թանգարանին հատկացված շենքը Լևոնի ժամանակ խլեցին Տարիներ առաջ պատմում էր Հենրիկ Իգիթյանը

Ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք. Տնտեսագետ (տեսանյութ) 09/30/2019   20:02  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ն «Հարկային օրենսգրքում» պարբերաբար կատարվող փոփոխությունների և բիզնեսի վրա դրանց ազդեցությունից զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանի հետ։

 - Օրերս ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է տնտեսվարողներին հետ վերադարձնել 56 մլրդ դեբետային գումարը։ Որքանո՞վ վստահ լինենք՝ այդ գումարները կներդրվեն տնտեսությունում։

-         Այս օրենքի նախագծով առաջարկվում է մինչև 2017թ. Հունվարի 1-ը  դեբետագրված 56 լրդ դրամը վերադարձնել տնտեսվարողին։ Այսինքն այն տնտեսվարողները, որոնք իրենց գործունեության ընթացքում կոտակել են դեբետներ՝ տարբեր սարքավորումներ ձեռքբերելիս, տարբեր ծառայություններ ձեռքբերելիս, կարողանան այդ գումարները ետ վերադարձնել։ Հիմա հարց է առաջանում՝ որ ոլորտներն են կուտակել դեբետային միջոցներ, սակայն չեն կարողացել դրանք նվազեցնել։ Սրանք այն ոլորտներն են, որոնք հիմնականում ազատված են ԱԱՀ-ից։ Այս օրենքի փոփոխությունից հիմնականում օգտվելու է մի քանի ոլորտ, այդ թվում  հանքարդյունաբերությունը, քանի որ այս ոլորտի ձեռնարկությունները ձեռք են բերում մեծ քանակի սարքավորումներ, տեխնիկա, սակայն այդ դեբետը չեն կարողանում նվազեցնել, քանի որ նրանց արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Հայաստանից և արտահանվող ապրանքի վրա ԱԱՀ չի դրվում։ Ըստ էության այս 56 միլիարդի մեծ մասը գնալու է հանքարդյունաբերության ոլորտ։ Որքանո՞վ է նպատակահարմար գումարներն այդ ոլորտ ուղարկել, երբ կարելի է լուրջ սոցիալ-տնտեսական ծրագրեր իրականացնել դրանցով։ Ունենք հետևյալը, որ մեր կառավարությունը, ձախողելով իր հարկաբյուջետային քաղաքականությունը, մասնավորապես կապիտալ ծախսերի 74 տոկոսը թերակատարել է։ Այդ գումարները կան բյուջեում և որոշել է դրանք  ուղղել ընթացիկ ծասերի ֆինանսավորմանը։ Ի հաշիվ կապիտալ ծախսերի՝ ֆինանսավորվելու են  ընթացիկ ծախսերը։ Ընթացիկ ծախսերն ավելացնելու համար  մեծ ջանք պետք չէ, սա ուղղակի պարզ թվաբանություն, պարզ որոշում է։ Կտեսնենք, որ բիզնեսը  չի կարողանալու վերաներդրումներ կատարել, քանի որ մեզ մոտ չունենք այն ներդրումային դաշտը, միջավայրը, որը  պատրաստ է նման գումարներ կլանել և վերաարտադրել։ Ներդրումների վերաբաշխման իմաստով խնդիր ունենք։ Կան գումարներ մարդկանց մոտ, սակայն այդ գումարները մարդիկ չեն կարողանում վերաբաշխել, քանի որ չկան բաժնետիրական ըներություններ, չկան բաժնետոմսեր, որոնք կարողանան ձեռք բերել։ 56 միլիարդի մեծ մասը  բիզնեսից կհանվի որպես շահաբաժիններ և կօգտագործվի նրանց անձնական կարիքների համար կամ սեփականատարերն ուղղակի կտնօրինեն։ Այս իրավիճակում կառավարությունը շարունակում է իր քաղաքականությունը։ Օրինակ առաջարկել է արժեթղթային գործարքներն ազատել ԱԱՀ-ից։ Ողջունելի է, որ խթանում, խրախուսում են արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող բրոքերական ընկերությունների գործունեությունը, սակայն պետք է փաստենք, որ մեզ մոտ արժեթղթերի առքուվաճառքը տեղի չունենում, որովհետև չունենք արժեթղթերի շուկա։ Մեզ մոտ արժեթուղթ վաճառող տնտեսվարողները շատ քիչ են. խոշոր տնտեսվարողները իրենց բաժնետոմսերն ուղղակի վաճառքի չեն հանում և այստեղ պետությունը շատ մեծ անելիք ունի։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ ուսումնասիրի գերիշխող, մենաշնորհ դիրք ունեցող սուբյեկտների բաժնետոմսերը պարտադիր կարգով որոշ մասը բաժանորդագրելու հնարավորությունը։ Այսինքն այդ եկամուտը, որը նրանք աշխատում են իրենց մենաշնորհ դիրք ունեցող գործունեությունից,  պետք է բաշխվի հասարակության մեծ մասի միջև։Միջին խավը և փոքր բիզնեսը պետք է հնարավորություն ունենան ձեռք բերել այս կամ այն ընկերության բաժնետոմսերը, ինչը թույլ կտա վերաբաշխլ եկամուտները։Սակայն  կառավարությունն իր հարկային քաղաքականությամբ ավելի է խորացնում այս անդունդը։ Հարուստներին ավելի է հարստացնում, աղքատներին ավելի է աղքատացնում։

-   Նշեցիք, որ չունենք այն ներդրումային միջավայրը, որը կկլանի այդ գումարները։ Ինչպե՞ս պետք է ստեղծենք այդ միջավայրը։ Կա՞ն նախադրյալներ։

- Նախ պետք է ստեղծել, խրախուսել արժեթղթերի շուկայի կայացումը՝ խոշոր տնտեսվարողներին պարտադրելով իրենց բաժնետոմսերը շուկայում հրապարակել և վաճառել։ Այնուհետև  պետություն պետք է  առանձնացնի ոլորտների մեծածախ, մանրածախ առևտուրը։ Ներկայումս մեծածախ վաճառողները գերիշխող դիրք ունեն ոչ միայն մեծածախ շուկայում, այլ նաև մանրածախ։ Նրանք ստեղծել են իրենց սուպերմարկետների ցանցը, իրենց գազալցակայանների, բենզալցակայանների ցանցը, որի միջոցով իրականացնում են նաև մանրածախ առևտուրը։ Այս դեպքում տեղի է ունենում տնտեսության կենտրոնացում։ Մենք պետք է դա ապակենտրոնացնենք , որի հարցում պետությունը կարևոր դերակատարում ունի։ Այսինքն պետք է մեծածախ վաճառք իրականացնող տնտեսվարողին արգելի  զբաղվել մանրածախ վաճառքով։ Այս խնդիրը տարիներ շարունակ կա և ի վերջո այն լուծել  պետք։ Մեր տնտեսության մեջ կան մեծ փողեր, սակայն այդ փողերը, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում,  կենտրոնանում են մի խումբ մարդկանց ձեռքում։

- Վարչապետը Լոս Անջելեսում հայտարարեց, որ այժմ գործարարները կարող են հանգիստ ներդրումներ իրականացնել, քանի որ չկան մենաշնորհներ։ Մինչդեռ ավելի վաղ պատգամավորներից մեկն ասել էր, որ ներդրողներին սահմանից հետ են ուղարկում՝ ասելով շուկայում խոշոր խաղացողներ կան։ Ինչպե՞ս պետք է վարվել այդ խոշոր խաղացողների հետ։ Այս դեպքում ևս կոշտ վարչարարությա՞նն է պետք դիմել։

-  Մեր շուկայում կան մենաշնորհներ, կան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ։ Նրանք, ըստ էության, շարունակում են իրենց գործունեությւոնը, առանձին դեպքերում ավելի են ուժեղացրել իրենց շուկայական իշխանությունը։ Սուպերմարկետներն իրենց մասնաբաժիններն ավելի են մեծացրել մանրածախ առևտրի ոլորտում և ավելի մեծ վերահսկողություն են իրականացնում այս ոլորտում։ Նման իրավիճակ է նաև բենզին/դիզելային վառելիքի շուկայում։ Չնայած դրամն արժևորվում է այս վերջին ընթացքում, բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրանում էր վերջին 3-4 ամիսների ընթացքում, միայն վերջին ամսվա ընթացքում է նկատվում նվազում։ Սա խոսում է այն մասին, որ մեր շուկան, մեր մրցակցությունն առողջ չէ։ Մեր տնտեսվարողները դեռևս շարունակում են հակամրցակցային հարաբերությունների մեջ գտնվել։ Միասին գնային քաղաքականություն են իրականացնում։ Միասին գինը բարձրացնում, միասին գինն իջեցնում են։ Դատապարտելի է և տնտեսության համար մեծ վնաս է հասցնում միասին գինն իջեցնելը, քանի որ սրա հետևանքով փոքր-միջին տնտեսվարողները կարող են դուրս մնալ։ Արդեն վեց ամիս է՝ գործում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը որևիցե տեսանելի արդյունք առ այսօր չի գրանցել։ Մենք խոսում ենք , որ նախկինում հանձնաժողովը պարապուրդի է մատնված եղել, բայց հիմա ունենք նույն իրավիճակը, դեռ  ավելի վատ։ Ավելին առանձին շուկաներում խորացրել է իրավիճակը։ Կարծում եմ՝ հասարակությունը հանձնաժողովի առջև պետք է իր պահանջը բարձրացնի, որովհետև անհրաժեշտ  է հրատապ քայլեր իրականացնել առաջինը պարենային ապրանքների ուղղությամբ։ Առաջին վեց ամիսների ընթացքում ունենք պարենային ապրանքների լուրջ գնաճ։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ուղղակիորեն ազդում են մարդկանց կենսամակարդակի վրա։ Մարդիկ իրենց եկամտի մեծ մասը ծախսում են այս ապրանքների ձեռքբերման համար։ Ոչ պարենային ապրանքների գների նվազումը խոսում է այն մասին, որ պահանջարկն այս ուղղությամբ նվազել է։ Այսինքն մարդիկ ոչ պարենային ապրանքներից հրաժարվել են, որպեսզի ձեռք բերեն առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Այնուամենայնիվ մեր գնողունակությունը նվազել է։ Դրա ապացույցը կրպակների, խանութների, սուպերմարկետների իրացման ծավալների նվազումն է։

- Ի՞նչ ազդեցություն է ունենում ՀՕ-ում պարբերաբար իրականացվող  փոփոխությունները բիզնես հատվածի և ներդրումային դաշտի վրա։

- Տնտեսվարողները ցանկանում են, որ իրավական դաշտը լինի կանխատեսելի։ Երկուս-երեք տարվա կտրվածքով  կայուն լինի, քանի որ բիզնես նախագծերը մշակելիս նրանք հաշվի են առնում տվյալ պահին գործող հարկային օրենսգիրքը։ Սակայն մեր տնտեսության մեջ, մեր կառավարության համակարգում ընդւնված է արագ փոփոխություններ իրականացնելու գործելաոճը և առանձին դեպքերում շատ մեծ է անհատների ազդեցութունը։ Հստակ է, որ վերջին շրջանում բանկային հատվածի լոբբինգը բավականին հզորացել է կառավարության վրա և նրանց կողմից նախընտրելի օրենսդրությունն առաջ է մղվում։ Եթե ուշադրություն դարձնենք վերջին մեկ տարվա ընթացքում ՀՕ-ի փոփոխությունների հիմնական շահառուն ֆինանսական համակարգն է։ Կարողացել են իրենց ֆինանսական համակարգի համար լավ պայմաններ ստեղծել , հարկային փափուկ օրենսդրություն ունենալ։ Սա խոսում է այն մասին, որ մեր կառավարության տնտեսական թիմը պարտվում է ԿԲ-ի թմին, և այս գործընթացն ավելի է խորանում։ Մեր խնդիրն այն է, որ ՀՕ-ն լինի կայուն և առաջին հերթին աշխատատեղեր ստեղծող, արտադրության համար սպասարկող, այլ ոչ ֆինանսական հատվածի համար։  Հիմա մեր արտադրողները լուրջ խնդիր ունեն, մեր շինարարները լուրջ խնդիր ունեն, որովհետև պահանջարկը նվազել է։ Չնայած հայտարարվում է, որ ներդրումներ են իրականացվում, ներդրումների ծավալն աճել է, բայց դա չի արտահայտվել շինարարության ոլորտում կտրուկ աճերով։ Օրինակ Հյուսիս-հարավի ծրագիրը սառեցված է, բազմաթիվ ջրամբարային ծրագրեր ևս սառեցված են։ Սրանք ուղղակիորեն ազդում են մեր տնտեսության ցուցանիշների վրա։ Կապիտալ ծախսերի չիրականացումը,  այս կառավարության հարկաբյուջետային քաղաքականության ձախողումն ազդում է ոչ միայն այս տարվա ցուցանիշների վրա, այլ գալիք տարիների միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

 - Ներքաղաքական իրավիճակն ի՞նչ ազդեցություն է ունենում ներդրումային դաշտի վրա։ Պարբերաբար ստուգումներ են իրականացվում խոշոր կազմակերպություններում կամ քրեական գործեր են հարուցվում խոշոր ներդրողների հետ կապված։

 -Ցավոք քաղաքական գործընթացներից այս սև-սպիտակ գործընթացները տեղափոխվել են նաև տնտեսական դաշտ և հստակ է, որ այս իշխանություններն առանձին դեպքերում նախընտրում են օգտագործել քրեական գործերի հարուցման մեխաիզմներ, գործիքակազմ։ Ըստ իրենց դա կարող է էֆֆեկտ տալ։ Այո դա կարող է կարճաժամկետ էֆֆեկտ տալ, սակայն համակարգը մնում է հիվանդ և անարդյունավետ։ Դիցուք երկաթուղին, որի դեպքում մենք ունենք մեկ տարվա ընթացքում յոթ քրեական գործ հարուցված, սակայն առ այսօր որևէ արդյունք չկա այս ուղղությամբ։ Հստակ է, որ այս քրեական գործերի նպատակն է ճնշում գործադրել երկաթուղային համակարգի նկատմամբ և կառավարելի դարձնել։ Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում  ցանկանում են բնական մոնոպոլիաների նկատմամբ վերահսկողություն իրականացնել, քանի որ այստեղ աշխատում են մեծ թվով մարդիկ, մեծ ֆինանսական միջոցներ են պտտվում և հաճախ տարբեր քաղաքական գործընթացների համար է ծառայել և ծառայում։ Հաճախ այդ տնտեսական գործընթացները շաղկապվում են քաղաքակա  գործընթացների հետ, ինչը սխալ է։ Պետք է տարանջատենք դրանք, քանի որ դրա արդյունքում հիվանդ համակարգեր ենք ունենալու։ Մենք ռուսական ընկերությունների հետ ճիշտ տնտեսական քաղաքականություն վարելու խնդիր ունենք։ Մեր խնդիրն այն չէ, որ առանձնացնենք և այս կամ այն երկրին առավելություն տանք, այլ եղած հնարավորություններից առավելագույնս օգտվենք։  Ռուսական կողմի հետ ունենք լավ պայմանագրեր, ռազմավարական պայմանագրեր, սակայն չենք կարողանում օգտվել դրանցից։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ` Հասմիկ Կոշկարյան


Հարակից հրապարակումներ`

14:02 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԿգումարվի ԱԺ արտահերթ նիստ
13:18 28/08/2019  |  ՄեկնաբանությունԿարելի է կանխատեսել, որ մյուս տարվա ընթացքում մեր երկրի վարկային բեռը զգալիորեն ավելանելու է. տնտեսագետ
14:07 21/08/2019  |  ՀարցազրույցԱնընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ
16:42 29/07/2019  |  ՏնտեսությունԱռաջ բոռալով ետ-ետ կէրթանք . տնտեսագետ
16:42 11/07/2019  |  ԼՐԱՀՈՍԻնչո՞ւ է արժևորվում դրամը, և ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ . Սուրեն Պարսյան
15:25 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍՃիշտ չէ նորը գրելու ընթացքում չունենալ ընթացիկ հարկային օրենսդրություն.ՊԵԿ նախագահ
14:37 07/06/2019  |  ԼՐԱՀՈՍ600 հազար մարդու հաշվին բյուջե են լցնում. Գագիկ Ծառուկյան
14:54 04/06/2019  |  ՏնտեսությունՀարկային փաթեթի թացն ու չորը
15:11 31/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլը»-ը պատասխանատու է քաղաքացիների կենսամակարդակի վատթարացման համար. «Ահազանգ»
19:49 30/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄարզաբնակների պայմանները բարելավող նախագծին քաղաքական մեծամասնությունը համաձայնություն չի տվել

Տեսանյութեր

11/16/2019   17:50 Փոքր երեխա շատ ենք սիրում, որ մեծանում են փոքրին կարոտում ենք 11 երեխաների մայր

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]