Թեմաներ
Հինգշաբթի 11 / 21 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/21/2019   20:10 «Եթե Ապրիլյան պատերազմին չեն մրսել, հիմա էլ կդիմանան». Դաշնակցական երիտասարդներին թույլ չեն տվել վառարեն տեղադրել (տեսանյութ) 11/21/2019   20:06 Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. վարորդը տեղում մահացել է 11/21/2019   19:52 Եթե պետք լինի ամբողջ Կոնդով կգանք, իրենց վրայով կանցնենք. Կոնդի բնակիչները բողոքի ակցիա իրականացրին Կառավարության դիմաց (տեսանյութ) 11/21/2019   19:46 Սերժ Սարգսյանը այն մարդը եւ քաղաքական գործիչը չէ, որ այլեւս կարող է գնահատականներ տալ . Ալեն Սիմոնյան 11/21/2019   19:31 Մեր անվտանգության աշխատակիցները եւս տեղում էին եւ իրավիճակը վերահսկում էին. Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին (տեսանյութ) 11/21/2019   19:16 Վանեցյանը անհեթեթ է որակել Մեսրոպ Առաքելյանի հայտարարությունը. Հենրիխ Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստներից մեկն է 11/21/2019   19:11 Վարչապետը Իտալիայի գործարար շրջանակներին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները 11/21/2019   19:09 Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի 11/21/2019   19:07 Ուժեղացված ծառայություն Երևանում․ «Գազելների» վարորդների մոտից հայտնաբերվել են դանակներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   19:04 Հեռանում է ոչ միայն Արթուր Վանեցյանը, այլ նաեւ՝ գործկոմը. նոր ընտրությունները՝ դեկտեմբերին 11/21/2019   18:54 ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովում ամփոփվել է Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցը 11/21/2019   18:50 Նախագահ Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների 11/21/2019   18:47 Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին 11/21/2019   18:42 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/21/2019   18:13 Պոռթկումս կարող եմ արդարացնել. Ռուբեն Սահակյանը՝ ՓՊ որոշման մասին 11/21/2019   18:05 Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ 11/21/2019   17:58 Ոստիկանության շտաբի պետն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   17:49 «Քեզ սպանելու և մորթելու եմ». Երևանում տղամարդը ծեծել է հարսնացուին 11/21/2019   17:46 Անցկացվել է ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների վերապատրաստման դասընթացի հերթական փուլը 11/21/2019   17:36 Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանն այցելել են Միլանի կաթոլիկ տաճար 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան 11/21/2019   17:14 «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարել է. այրվել է 250 քմ տարածք 11/21/2019   16:58 Նախագահ Սարգսյանը կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության առաջին ներդրումային գագաթնաժողովին 11/21/2019   16:56 Ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության պարապմունքներ 11/21/2019   16:50 Սերժ Սարգսյանը Զագրեբում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին 11/21/2019   16:47 Կրակային պատրաստության պարապմունքներ 11/21/2019   16:40 Վարչապետը և Լոմբարդիայի փոխնահանգապետը քննարկել են կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորությունները 11/21/2019   16:36 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն 11/21/2019   16:18 Կարող է հրդեհային անվտանգության կանոնները պահպանված չեն եղել. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   15:49 Խուզարկություն դեղատանը, տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/21/2019   15:26 Բնակիչները կարծում են՝ «Դոլմամա» ռեստորանում բռնկված հրդեհը միտումնավորության հետևանք է 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/21/2019   14:47 Հրդեհ Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում գտնվող երկհարկանի շինության տանիքում 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/21/2019   14:31 Անձամբ փրկիչը պետք է լավ ապրի. պետք է թանկարժեք չարտերով օվկիանոս կտրի, առանձնատունը շքեղ նորոգի, լինի շրջապատված հարյուրավոր թիկնապահներով, հաճախ շրջագայի, որովհետև նա արժանի է . Մինասյան 11/21/2019   14:16 Վարկերի ներգրավման տեղատարափը շարունակվում է 11/21/2019   14:03 Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան 11/21/2019   13:41 Կառավարության պահուստային ֆոնդից ԱԳՆ-ին հատկացվեց 9.95 մլն դրամ 11/21/2019   13:38 Կառավարությունն արտոնություն տվեց «Նյուպլաստ» և «Թրեյդ էքսպորտ» ընկերություններին 11/21/2019   13:29 Ծաղկաձորում կայացել է Հայաստանում կենդանիների համարակալման և հաշվառման համակարգի ներդրմանը նվիրված աշխատաժողով 11/21/2019   13:22 Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի 11/21/2019   13:13 ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան 11/21/2019   13:09 Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է արտերկիր 11/21/2019   13:01 Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 11/21/2019   12:59 Գյումրու դեպոյի մեքենավարները դժգոհում են
11/20/2019   23:50 Սերժը Նիկոլի հետ դեռ անցյալ տարի «Մարիոտում» հատուկ պայմանավովրվել էր. Արմեն Աշոտյան 11/21/2019   13:01 Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/20/2019   17:47 «Կոմիտաս. 10 հայտնությունն» ի հիշատակ քանդակագործ Արտո Չաքմաքչյանի …և Արտոյի հայտնություններով 11/20/2019   18:09 Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը 11/19/2019   23:42 Ժողովրդի վարչապետը կարծում է, թե Գարեգին Նժդեհը երբևէ Հովհաննես Բաղրամյանի հետ ծանոթ է եղել. Միհրան Հակոբյան 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/20/2019   20:53 Արման Սարգսյանը ներքին անվտանգության վարչության անձնակազմին է ներկայացրել ստորաբաժանման նորանշանակ պետ Արա Մկրտչյանին 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/20/2019   15:10 Սպանության փորձի համար մեղադրվող քաղաքացին արդարացվել է 11/20/2019   17:17 Հայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում 11/21/2019   11:46 Հայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ) 11/20/2019   14:10 Դատավոր Գագիկ Հեբոյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման 11/20/2019   19:43 Ապատիայից դուրս գալու փուլը. մարդիկ գիտակցում են, որ այլընտրանք է պետք 11/20/2019   12:00 Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է Արսեն Բաբայանի իրավունքների խախտումները 11/20/2019   16:16 Փնտրվում է «Վերնատուն». Արթուր Ղազինյան 11/21/2019   11:38 Գեղարքունիքում 40-ամյա տղամարդու սպանության գործով 30-ամյա տղամարդ է կալանավորվել 11/20/2019   23:32 1 օրով կանջատվի ջրամատակարարումը Երևան քաղաքի որոշ թաղամասերում

Առաջ նայելը խիզախություն է պահանջում, մեզ ավելի հեշտ է մաքրել հաշիվներն անցյալի հետ. Ռուբեն Բաբայան 09/30/2019   21:15  |  Հարցազրույց

«Փաստինֆո»-ի զրուցակիցն է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք մշակույթի, արժեհամակարգի,  վերջին 1.5 տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների ու խնդիրների մասին։  Ամենակարեւորը, Ռուբեն Բաբայանի խոսքով,  այն է, որ հանրությունն սկսել է իրեն առավել ինքնիշխան զգալ, ավելի մեծ պատասխանատվություն վերցնել իր վրա եւ իրեն երկրի տերը զգալ։

«Շատ հարցերում հանրությունը սկսում է ավելի  պահանջատեր դառնալ եւ սա բնական է, որովհետեւ հանրությունը այսօր գործ ունի իշխանության հետ, որին ինքն է ընտրել։ կարծում եմ, սա ամենամեծ նվաճումն է ու հետագայի դրական քայլերի գրավականն է։ Եվս մեծ ձեռքբերում է այն, որ տարբեր պետական օղակներում զգալիորեն նվազել է կոռուպցիան եւ  դա միանշանակ զգացվում է։ Այ, հիմա ես Ձեզ հետ  խոսում եմ Ալավերդիից, դժվար է չնկատել, որոշակի ձեւով ճանապարհաշինություն է  գնում, որը եւս շատ կարեւոր է երկրի համար, ինչ վերաբերում է ինձ առավել հարազատ մշակույթի ոլորտին, այստեղ հիմնական խնդիրը համակարգային է, որովհետեւ իրականում,  մշակույթի կառավարման տեսանկյունից, սովետական տարիներից ի վեր, շատ քիչ փոփոխություն է տեղի ունեցել, շատ կարծրացած համակարգ է եւ վերաբերմունքը մշակույթի եւ արվեստի հանդեպ ներկա իշխանությունը ժառանգել է  Կարեն Կարապետյանի վարչապետությունից, երբ բացեիբաց հայտարարված էր կապիտալիզացիա, երբ միմիայն վաստակած գումարի չափով էր չափվում մշակույթի նշանակություն»։ ՀԻմա սա չի հայտարարվում, բայց, ցավոք,  որեւէ այլ մեխանիզմ չի առաջարկվում Համակարգն ահավոր բյուրոկրատացված է, ազատ չէ իր  կազմակերպչական ձեւերի մեջ  եւ դա չի նպաստում արվեստի նոր անուններ ու տեսակներ առաջ բերելուն։ Այստեղ մի մեծ համակարգային սխալ կա՝ մշակույթը, ցավոք, շարունակում ենք  ընկալել որպես ժամանց՝ չհասկանալով, թե ինչ կիրառական նշանակություն ունի այն։ Երբ մենք խոսում ենք  մշակույթի մեջ ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ այդ ներդրումը չի նշանակում, որ փողը որոշ ժամանակ անց պետք է վերադառնա։ Ներդրումը մշակույթի մեջ դա հանրության  քաղաքակիրթ լինելն է»,-ասում է Ռուբեն Բաբայանը։

-Պարոն Բաբայան, մենք տեսնում ենք վարչապետի լուսանկարներն ու լայվերը տարբեր մշակութային միջոցառումներից՝ համերգներ, տոնակատարություններ։ Նա այսկերպ իր  հոգածությո՞ւնն է ցուցաբերում մշակույթի նկատմամբ ։

-Երբ ինքը մասնակցում է  դա շատ լավ, սեփական օրինակը հոյակապ է, բայց ես խոսում եմ կառուցվածքի մասին ։ Ես բարձր եմ գնահատում այն, որ մշակույթը եւ ընդհանրապես տոնակատարությունները  դուրս են եկել Երեւանի սահմաններից։ Ինձ համար ողջունելի էր այս տարի Գյումրու ներգրավվածությունը համապետական միջոցառումներին։ Այն, որ  եւ Անկախության տոնը նշվեց Գյումրիում, եւ բազմաթիվ փառատոններ անցկացվեցին, այնտեղ նշվեց  Կոմիտասի 150- ամյակը, դա շատ կարեւոր է։ Համոզված եմ, որ մյուս տարի կընտրվի այլ քաղաք եւ  կամաց-կամաց ամբողջ հանրապետությունը կսկսի իրեն ուշադրության կենտրոնում զգալ, որովհետեւ Երեւանից բացի , մնացած շրջաններն անտեսված են։ Այո, սեփական օրինակը կարեւոր է, բայց այն դեռ կառուցվածքային փոփոխություն չէ։ Շատ լավ է, որ պաշտոնյաները տեսնում են, որ վարչապետը մասնակցում է տարբեր միջոցառումների, բայց գիտեք, բուրգը ներքեւից է կառուցվում։

-Պարոն Բաբայան, այս 1.5 տարվա ընթացքում, շատերի գնահատմամբ, մենք, եթե չասեմ ձեւավորեցինք, ապա ամրապնդեցինք ու խորացրեցինք  նաեւ ատելության մշակույթը։ Ինչո՞ւ այդպես եղավ։

-Սա, ցավոք, օրինաչափություն է։ Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո, անկախ նրանից, թե ինչ գաղափարներ է   նա առաջ բերում, միեւնույնն է հասարակության լայն շրջանակների մոտ նաեւ ամենաբացասական զգացմունքներն են բարձրանում, այդ թվում Ձեր նշած ատելությունը։ Ես կարծում եմ, որ  այստեղ կա մի շատ կարեւոր բան՝ ի՞նչ արժեքային համակարգ ենք մենք հաստատում,  ի՞նչն է կենտրոնում գտնվում, եթե մարդը, ապա առաջին հերթին մենք պետք է ոչ թե սեր մարդու հանդեպ կամ խոնարհում հաստատենք, այլ՝ հարգանք, անկախ նրանից, մեզ դուր են գալիս նրա հայացքները, թե՝ ոչ։ Չէ՞ որ մենք ազատ երկիր ենք, որտեղ մարդիկ սեփական կարծիք  ունենալու եւ այն առաջ տանելու իրավունք ունեն։ Մենք կարող ենք չհամաձայնել այդ կարծիքի հետ , բայց ի՞նչ է պետք անել, որպեսզի մենք կարողանանք, վերջապես, կազմակերպել քաղաքացիական հասարակություն։ Այստեղ ամենակարեւորը հարգանքն է, հարգանք մարդու հանդեպ՝ ուզած պարագայում։ Չխառնվել մարդու անձնական կյանքի մեջ, հարգել նրա տեսակետը, մոտեցումները՝ նույնիսկ  չընդունելով դրանք։ Սա, ցավոք , երկար ճանապարհ է։

-Պարոն Բաբայան, տեսնում ենք, որ այլախոհների նկատմամբ անհանդուրժողականությունը շատ դեպքերում հենց Ձեր նշած բուրգի վերեւից է գալիս ։ Մենք  լսում ենք, թե ինչ բառապաշար է օգտագործում անձամբ վարչապետը եւ չենք զարմանում, որ նրան հետեւում է երիտասարդ աղջնակը՝ ընդհուպ մինչեւ ականջներ ծամելու սպառնալիք հնչեցնում։ Ինչո՞ւ է վերեւից այդ մեսիջը հղվում ։ 

-Գիտեք, ես կարծում եմ, որ հաճախակի վերեւից ասվում է այն, ինչ ներքեւից որոշակի շրջանակներ ուզում են լսել։ Ուզում եմ համաձայնել Ձեզ հետ ՝ այստեղ շատ կարեւոր է, որպեսզի եւ առաջին դեմքը եւ բոլոր նրանք, ովքեր կանգնած են պետության ղեկին, չմոռանան, որ մենք  հինավուրց մշակութային ազգ ենք, իսկ մշակութային ազգը նշանակում է նաեւ օգտագործել շփման մեջ որոշակի մշակույթ, որովհետեւ այնպես կարող է ստացվել, որ  մարդիկ, որոնք գտնվում են ուրիշ մշակութային դաշտում եւ նույնիսկ կիսում են  քո տեսակետը, կարող են հեռանալ քեզնից՝ չընդունելով այդ ձեւը։ Դա շատ կարեւոր է։ Առավել եւս, ես չեմ կարծում, որ  վիրավորանքը կամ սպառնալիքը համոզիչ են։ Ի վերջո, օրինականություն հաստատելը չպետք է սպառնալիք լինի, սպառնալիքի լեզվով օրինականություն հաստատելու մասին չեն խոսում։

-Բայց մենք հենց սպառնալիքների տեղատարափ ենք տեսնում։

- Ամենամեծ սխալը դա է. սպառնալիքը ենթադրում է կամայականություն։ Ի՞նչ է նշանակում սպառնալիքը, որ եթե լավ պահես, չեմ կիրառի, վատ պահես՝ կկիրառեմ։ Դա սպառնալիք է եւ օրինականության  հետ կապ չունի։ Օրինականությունն այն է, որ անկախ նրանից՝քեզ լավ կպահես, թե վատ, միեւնույնն է, խախտել ես օրենք, պատասխանատվության կենթարկվես օրենքի առաջ։ Օրինականություն հաստատելու համար սպառնալիքի կարիք չկա, օրինական ապրելու համար վախի մթնոլորտի կարիք չկա։ Այդ մթնոլորտը հաստատվում է այն ժամանակ, երբ օրենքին ենթարկվում են բոլորը։

-Կարծում եք այսօր օրենքը հավասա՞ր է գործում։ Թարմ օրինակը նշեմ, երկու երիտասարդներին կալանավորեցին դատավոր Աննա Դանիբեկյանին հարց ուղղելու համար, երբ նրանք փաստացի ցիտում էին վարչապետին,  բայց այլ դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորածների գործողություններին իրավական գնահատական չտրվեց։

- Շատ հեշտ է պատասխանել այդ հարցին։ Ես ժամանակին շատ վատ եմ վերաբերվել այդ երեւույթներին։ Նաեւ այս դեպքն եմ համարում շատ բացասական եւ չեմ համարում, որ հարցը սրվում  է միայն այն պարագայում, երբ խոսքը վերաբերվում է միայն դատավորներին։ Կարող էր նաեւ դատավոր չլինել, ընդհանրապես, չի կարելի այդպես ե՛ւ խոսել , ե՛ւ  վարվել յուրաքանչյուր քաղաքացու հետ։ Եվ, վերջիվերջո, չի կարելի ընդհանրապես, անկախ նրանից,  դա դուր է գալիս իշխանություններին, թե ոչ։ Այսօր մենք տեսնում ենք  բումերանգի էֆեկտը՝ դու ցանում ես քամի եւ հնձում ես փոթորիկ։ Անկախ հայացքներից, մարդու անձնական կյանքը անձեռնմխելի է, չի կարելի ներխուժել մարդու անձնական կյանքի  մեջ, ավելին ասեմ՝ չի կարելի արդարանալ նրանով, որ քո ընդդիմախոսները դա արել են, որովհետեւ, եթե դու արդարանում ես դրանով, որ այ, իշխանությունն այդպես վարվել է, դու դրանով արդարացնում ես  հենց իշխանությանը։

-Իսկ օրենք, պարոն Բաբայան, օրենքը հավասա՞ր է գործում, ինչո՞ւ մյուս դեպքերում էլ  պատասխանատվության խնդիր չառաջացավ։

-Իհարկե, հավասար չի գործում։ Նախ, կարծում եմ , որ կալանավորումն այն պատիժը չէր, որ պետք է կիրառվեր, կան եւ ավելի գործնական պատիժներ։ Ինձ համար տարակուսելի բան չկա,  օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի՝ անկախ նրանից, երբ է գործողությունն արվել , ինչո՞ւ է արվել, արդյո՞ք հանրության մեծամասնության ցանկությունով է արվել, թե ոչ։ Օրենքը  հաճախ դուրս է գալիս հանրության մեծամասնության ցանկություններից դուրս։ Կրկնում եմ՝ բառապաշարին պետք է հետեւել, առավել եւս, որ մենք մշտապես ասում ենք, որ  մենք մշակույթ կրող ազգ ենք։ Վերջերս մի հարցազրույցում ասել էի՝ ես չեմ հավատում համընդհանուր սիրուն , որովհետեւ սերը շատ անձնականացված է, շատ դժվար է սիրել կոնկրետ մարդուն եւ շատ հեշտ է սիրել բոլորին, բայց ես հավատում եմ հարգանքին։ Հարգանքի արժանի են նույնիսկ  հանցագործները։ Սա է քաղաքակիրթ աշխարհի մոտեցումը եւ, եթե մենք ուզում ենք, որ պետական ինստիտուտները մեզ մոտ աշխատեն, մենք պետք է այդ պետական ինստիտուտները եւս հարգանքով  մաքրենք նրանցից, ովքեր այդ ինստիտուտները վարկաբեկում են, բայց ոչ վարկաբեկենք հենց պետական ինստիտուտը՝ որպես այդպիսին։

-Եվ, վերջին հարցը, պարոն Բաբայան, ինչո՞ւ իշխանությունը չի կարողանում առաջ նայել, ինչո՞ւ է իշխանությունը  շարունակ հետ նայում ու թշնամիներ փնտրում անցյալում։ Այդ շրջանից չի՞ կարողանում, թե՞ չի ուզում դուրս գալ։

- Սա, ցավոք, նաեւ ազգային խնդիր է, մենք, ընդհանրապես,  դժվարությամբ ենք առաջ նայում։ Մեզ ավելի հեշտ է մաքրել հաշիվներն անցյալի հետ , քան նայել առաջ։ Գուցե առաջ նայելը մի քիչ ավելի դժվար է, բայց անցյալում ինչ եղել է՝ եղել է, կարելի տալ  որոշակի գնահատական, բայց պետք է առաջ նայել։ Առաջ նայելը նաեւ որոշակի խիզախություն է պահանջում։  Չմերժելով մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը,  ես ուզում եմ ասել մի բան՝ անցյալին պետք է նայել որպես  լավ դասագրքի եւ փորձել մերժել ոչ թե անցյալում գործող մարդկանց, չնայած ամեն մեկը պետք է իր պատիժը կրի, այլ՝ մերժել համակարգը, որովհետեւ համակարգն այդպիսին էր ու հաճախակի ստիպում էր  մարդուն դառնալ հանցագործ , գողական բարքեր էին գործում եւ մեկը մյուսից կախված էին։  Մենք չենք կարողանում դուրս գալ համակարգից։ Կարճ ասած՝ համակարգի վրա խաչ ենք քաշում  եւ փոխում ենք նրա էությունը ու առողջ համակարգում  մարդկանցից ազնվություն ենք պահանջում։ Կարծում եմ՝ խնդիրը սա է։ Ո՞րն  արժեքային համակարգը, եթե կենտրոնում մարդը չէ, այդ ժամանակ կպտտվենք, կպտտվենք, էլի կհայտնվենք նույն  տեղում։ Երկրորդ տարբերակ չկա։

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

11/21/2019   18:59 Աննախադեպ հաշվով պարտության համար կար բարոյական պատասխանատվության հարց. Արթուր Վանեցյան

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]