ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է 09/29/2019 11:33 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը

Մարտի 1-ի գործի շրջանակում տարբեր կարգավիճակներում հարցաքննության հրավիրված նախկին պաշտոնյաների ցուցմունքները հետաքրքիր նյութ են մարդաբանական, և հոգեբանական առումով և շատ պարզորոշ ցուցանում են, թե նրանցից՝ ով՝ ինչպես է կարողանում քննիչների՝ հաճախ խաչաձև ու մի քանի անգամ կրկնվող, սադրիչ ու կանխակալ հարցերին պատասխանել:
Այս համատեքստում բավական ուշագրավ է Անկախության շրջանում պետական բարձր, ընդհուպ՝ ԱԺ նախագահի /2008-2014թթ./և ՀՀ վարչապետի /2014-2016/թթ./ պաշտոնները, իսկ 2008-ի մարտիմեկյան իրաադարձությունների ժամանակ՝ ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի ցուցմունքը:
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել է որպես վկա, որի ընթացքում քննիչը փորձել է նրանից տեղեկություններ ստանալ տարբեր գործարարների՝ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ենթադրյալ առնչության վերաբերյալ, բայց այդ ընթացքում հնչել են նաեւ Հովիկ Աբրահամյանին մեղադրող հարցեր։
Ինքս որևէ կերպ չեմ առնչվել մարտի 1-ի դեպքերի հետ, որևէ խորհրդակցության, քննարկման չեմ մասնակցել
Այս մոտիվացիայով ցուցմունքը, բնականաբար, ՀՔԾ -ի սրտով չէր լինի, քանի որ ՀՔԾ-ում մինչ այդ տերպետրոսյանական շրջանակներից ստացված վարկածների և ենթադրությունների մակարդակով տեղեկատվության համար ուղղակի տեղ չէր թողնվում:
Պատասխաններն այս դեպքում՝ կարճ-կոնկրետ էին:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը 2008-ի մարտիմեկյան իրաադարձությունների ժամանակ զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի պաշտոնը՝ միաժամանակ հանդիսանալով ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Նա 2008-ի նախագահական ընտրությունների ընթացքում ակտիվ ներգրավված է եղել նախընտրական աշխատանքներում, կատարել կազմակերպչական աշխատանքներ, իսկ 2008-ի ապրիլին նշանակվել է և 4 ամիս աշխատել որպես ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
Իրեն ուղղված հարցին, թե՝ արդյո՞ք նկատել եք մարտի մեկի ուժեղացված պահպանություն կառավարության շենքում, նա պատասխանել է, որ շենքից դուրս գալուց նկատել է, որ գլխավոր մուտքի մոտ սովորական՝ 2-3 հոգուց ավելի են եղել պահպանություն իրականացնողները:
Զինված ուժերի ստորաբաժանումներ, մեծաքանակ զինտեխնիկա, զրահամեքենաներ, ռազմական ոստիկանության մեծաքանակ ծառայողներ՝ ՀՀ կառավարության շուրջ կենտրոնացած լինելու վերաբերյալ հարցին էլ շատ կոնկրետ պատասխանել է՝ «Չեմ հիշում նման բան, ինձ մոտ նման տպավորություն չկա»:
Հարց է տրվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008թ. փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հրամանի, դրա բովանդակության մասին, այն մասին, թե երբ ի՞նչ հանգամանքներում է տեղեկացել դրա մասին:
Նա ասել է, որ տեղեկացել է հարցաքննվելուց 2-3 օր առաջ՝ մամուլից: Այսինքն՝ 2018 թվականի օգոստոսին:
ՀՔԾ որոնողական աշխատանքները՝ «Ո՞վ է «Շեֆը»
Հավանաբար, անհնար է չհիշել՝ մարտի 1-ի ծանր գիշերից հետո Լևոն Տեր-Պետրոսյան-Ալիկ Արզումանյան հեռախոսազրույցի սկիզբը՝ «բարև, «շեֆ» ջան և ավարտը՝ եղավ, «շեֆ» ջան»:
Այս տրամաբանությամբ՝ ՀՔԾ-ի մոտ, ըստ ամենայնի, գործում է ղեկավարին դիմելու պարտադիր ձևակաղապար, որը փոխանցվել է առաջին նախագահի արբանյակներից: Եվ ահա, քննիչի հարցը՝ Հովիկ Աբրահամյանին՝ ուղղված է իշխանության շրջանում «Շեֆի» որոնումներին, մարտի 1-2-ի իրադարձություններին՝ գործարարների թիկնապահների առնչության վերաբերյալ ապացույցներ փնտրելուն, որոնք ապարդյուն են անցել:
Հարցաքննությունը տեղի է ունեցել ՀՔԾ-ում` տեւել մի քանի ժամ:
«Հարց.-Ինչպես նշեցիք, 2008թ. մարտի 1-ին դուք զբաղեցրել եք ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի համատեղ պաշտոնը: Ասացեք՝ աշխատանքային միջավայրում ու՞մ եք դիմել «շեֆ» դիմելաձևով:
Պատասխան.-Մինչ հարցին պատասխանելը, պարզաբանեմ, որ տարածքային կառավարման նախարարի վրա դրված է եղել փոխվարչապետի լիազորությունները: Ինչ վերաբերվում է հարցին, ապա պետք է նշեմ, որ իմ լեքսիկոնում «շեֆ» դիմելաձևը բացակայում է և որևէ մեկին, ես այդ դիմելաձևով, չեմ հիշում, որ դիմած լինեմ:
Հարց.-2008-ի դրությամբ ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք գտնվել ՀՀ ԱԺպատգամավորներ ,«Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լևոն Սարգսյանի և «Նեմեց Ռուբո» մականվամբ Ռուբեն Հայրապետյանի հետ:
Պատասխան.-Ճանաչում եմ ՀՀ Աժ պատգամավորներ Լևոն Սարգսյանին և Ռուբեն Հայրապետյանին: Նրանց հետ շփումներ ունեցել եմ՝ որպես պատգամավորների, սակայն ընկերներ չենք եղել: Անկեղծ ասած՝ երկուսին էլ տևական ժամանակ է, որ չեմ էլ հանդիպել, նույնիսկ իմ՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ժամանակից՝ 2014- թվականից: Ավելին, նրանք այդ ժամանակ արդեն պատգամավոր չէին:
Հարց.-Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ առնչվե՞լ եք արդյոք, 2008թ. մարտի 1-ին և 2-ին, եթե՝ այո, ապա՝ ի՞նչ հանգամանքներում, որտե՞ղ, ի՞նչ նպատակով եք հանդիպելև ի՞նչ զրույց եք ունեցել նրանց հետ:
Պատասխան.-Չեմ հիշում, որ Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի հետ 2008 թ. մարտի 1-ին և 2-ին հանդիպում ունեցած լինեմ:
Հարց.-Ձեր ունեցած տեղեկություններով Լևոն Սարգսյանը և Ռուբեն Հայրապետյանը որևէ առնչություն ունեցե՞լ են, արդյոք 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ, թե՝ ոչ:
Պատասխան.-Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի՝ այդ դեպքերին մասնակցություն ունեցած լինելու վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ:
Հարց.-2008. Մարտի 1-ին այդ ժամանակվա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը գտնվե՞լ է ՀՀ կառավարության շենքում, թե՝ ոչ, եթե այո, ապա ի՞նչ եք քննարկել ստեղծված իրավիճակի մասին, Սերժ Սարգսյանը կատարվելիք ի՞նչ միջոցառումների կամ գործողությունների մասին է Ձեզ հայտնել:
Պատասխան.-2008 թ. մարտի 1-ին և 2-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը եղել է կառավարության շենքում, այսինքն, աշխատանքի եկել է, սակայն, ես այդ օրերին նրան չեմ հանդիպել, որևէ իրավիճակ չենք քննարկել և որևէ միջոցառման մասին տեղեկություն նա ինձ չի հայտնել:
Հարց.-Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ 2008թ. մարտի 1-ին Լևոն Սարգսյանը և Ռուբեն Հայրապետյանը իրենց թիկնապահերով գտնվել են Հանրապետության հրապարակում, որտեղ գտնվելու ժամանակ Մելիք-Ադամյան փողոցում Լևոն Սարգսյանի և Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները զգեստափոխվել են, հագել զինվորական համազգեստ և զինվել զենքերով: Որոշ ժամանակ անց Լևոն Սարգսյանը թիկնապահներին հրահանգել է ուղևորվել Երևանի քաղաքապետարան, իսկ ինքն ու Ռուբեն Հայրապետյանը, դրանից հետո, մտել են ՀՀ կառավարության շենք և այնտեղ մնացել մինչև ուշ գիշեր: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս կապակցությամբ:
Պատասխան.-Ես նրանց կառավարության շենքում չեմ տեսել և տեղյակ չեմ հարցում նշված իրադարձությունների մասին:
Հովիկ Աբրահամյան. Չգիտեմ՝ «Շեֆն» ով է
Հարց.-Դուք չեք կարող տեղեկություն չունենալ այդ իրադարձությունների մասին, քանի որ քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ Լևոն Սարգսյանը 2008թ. մարտի 1-ի լույս 2-ի գիշերը ՀՀ ԱԺ հատուկ նիստին մասնակցելու նպատակով դուրս է եկել ՀՀ կառավարության շենքից և ուղևորվել է ՀՀ ԱԺ և ճանապարհին զանգահարել է Ձեզ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ, ինչի՞ մասին եք Դուք զրուցել նրա հետ:
Պատասխան.-Նման որևէ դեպք ես չեմ հիշում, որ Լևոն Սարգսյանը 2008-ի մարտի 1-ի գիշերն ինձ զանգահարած լինի: Նման բան չեմ հիշում:
Հարց.-Նշված հետախոսազանգի ընթացքում Լևոն Սարգսյանը Ձեզնից հետաքրքրվել է իր կողմից կատարված աշխատանքի արդյունքների և «Շեֆն» գոհունակության մասին, ապա՝ ստանալով դրական պատասխան՝ հայտնել է, որ հանուն Ձեզ պատրաստ է ամեն ինչի: Նշված հանգամանքները, մասնավորապես, 2008-ի մարտի 1-ին մինչև ուշ գիշեր Լ. Սարգսյանի և Ռ. Հայրապետյանի կողմից կառավարության շենքում գտնվելը, ապա՝ մարտի 2-ի գիշերը Լևոն Սարգսյանի կողմից Ձեզ հետ հեռախոսազրույց ունենալու և «Շեֆն» գոհունակությունը ստանալը, վկայում է մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղ«Շեֆն» ի ունեցած իրադարձություններին Ձեր ենթադրյալ դերակատարության, առնվազն, տեղեկացվածության մասին այն առումով, թե ինչ խնդիրներ են լուծել, ինչ գործողություններ են իրականացրել Լևոն Սարգսյանն ու Ռուբեն Հայրապետյանը, ինչից «Շեֆը» գոհունակություն է հայտնել: Առաջարկում եմ հայտնել իրականությունը, պատմել տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Պատասխան.-Կրկնում եմ՝ ես չգիտեմ, թե «Շեֆն» ով է:
Այդ տեղեկատվությունը իրականության հետ աղերս չունի՝ ասում է Հովիկ Աբրահամյանը՝ կատեգորիկ ժխտելով՝ ՀՔԾ վարկածը կամ ենթադրությունը՝ իր հանձնարարությամբ հավաքագրված անձանց, նրանց հանդերձանք ու զենք բաժանելու մասին
Հարց.-Ինչպես Ձեր անվտանգությունն ապահովող Բագրատունի Բարսեղյանը, այնպես էլ՝Լյովա և Ռոբերտ Իգիթի Մկրտչյանները, Յուրիկ Խաչիկի Բունիաթյանը, Վաչիկ և Խաչատուր Հրաչիկի Հովսեփյան եղբայրները, Ռուբիկ Սուրենի Փանոսյանը, Գրիգոր, Ամբիկ և Նորիկ Անդրանիկի Գևորգյան եղբայրները և Արթուր Ժորայի Հովսեփյանն ում հանձնարարությամբ, ի՞նչ մասնակցություն և դերակատարություն են ունեցել 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, նրանցից ով՝ ինչ գործողություններ է կատարել:
Պատասխան.-Իմ կողմից հարցում նշված որևէ մեկին խնդրանք, հանձնարարություն չի եղել 2008թ. մարտի 1-ի դեպքերին և ընդհանրապես, որևէ տեղեկություն չունեմ՝ նրանց մասնակցության մասին այդ դեպքերին:
Հարց.-Քննությամբ ստացված տվյալների հանաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ Ռոբերտ Իգիթի Մկրտչյանը 2008-ի մարտի 1-ին Ձեր հանձնարարությամբ շուրջ 40 անձ հավաքագրելով, նրանց տարել է ՀՀ կառավարության շենք, որտեղ Ձեր հանձնարարությամբ, Ձեր անվտանգության պետ Բագրատունի Բարսեղյանը նրանց բաժանել է զինվորական հանդերձանք և զենք, ովքեր հետագայում մասնակցել են բախումներին և կրակ արձակել: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան.-Ես նման տեղեկատվություն չունեմ, որևէ բանից տեղյակ չեմ:Այդ տեղեկատվությունը իրականության հետ աղերս չունի:
Հարց.-Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ ՁԵր եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի կնոջ՝ Ռուզաննա Հովսեփյանի վարորդ Արթուր Հովսեփյանը 2008թ. մարտի 1-ին շուրջ 10 անձ է հավաքագրել և տեղափոխել ՀՀ կառավարության շենք, որտեղ Ձեր հանձնարարությամբ նրանց դիմավորել է կրկին Ձեր անվտանգության պետ Բագրատունի Բարսեղյանը, նրանց բաժանել զինվորական հանդերձանք և զենք, ովքեր հետագայում մասնակցել են բախումներին: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան.-Որևէ տեղեկություն չունեմ: Այդ տեղեկությունը ևս իրականությանը չի համապատասխանում:
Հարց.-Փաստացի՝ ու՞մ է պատկանում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի 5-րդ փողոց 1 հասցեում գտնվող նախկին մեխանիկավերանորոգման գործարանը և այն ու՞մ անունով է հաշվառված պետական գրանցման լիազոր մարմնում:
Պատասխան.-Իմ իմանալով այդ գործարանը պատկանում է ԳևորգյանինԱմբիկին:
Հ. Աբրահամյանը հետագա հարցուպատասխանի ընթացքում ժխտել է, թե այդ գործարանն իրեն է պատկանում: Միաժամանակ, ի պատասխան քննիչի հարցի, թե՝տվյալ հասցեում զենք է հայտնաբերվել, և առաջարկի՝ տեղեկություններ հայտնել գտնված զենք-զինամթերքի /3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատ ինքնաձիգ, 2 հատ « ԱՎԴ» տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ և 2 հատ ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող փանփուշտներ/ մասին, պատասխանել է, որ ինքը որևէ կապ չունի այդ գործարանի հետ և նման տեղեկատվության չի տիրապետում:
Հարց.-ՈՒ՞մ է պատկանում ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան11հասցեում գտնվող «Ֆազենդա» կոչվող տարածքը, Դուք ի՞նչ կապ և առնչություն ունեք այդ տարածքի հետ, երբևէ այցելե՞լ եք այդ տարածք, եթե այո՝ ապա ի՞նր հաճախականությամբ և ի՞նչ առիթով:
Պատասխան.-«Ֆազենդա»կոչվող տարածքն իմ եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին է պատկանում, ես իմ ընտանիքով պարբերաբար եմ այցելել այդ տարածք, ընտանեկան տարբեր միջոցառումներ ենք այնտեղ անցկացրել:
Հարց.-Նախաքննության ընթացքում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա 07.08.2018թ. խուզարկություն է կատարվել ՀՀ Արարատի մարզի Մխչյան գյուղի Արտաշատյան11հասցեում գտնվող ,«Ֆազենդա» կոչվող տարածքում, արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի փամփուշտներ: Դուք ի՞նչ առնչություն ունեք նշված տարածքից հայտնաբերված ռազմամթերքի հետ, որտեղի՞ց, ո՞վ և ումի՞ց են ձեռք բերվել և Ի՞նչ նպատակով են պահվել այդ տարածքում:
Պատասխան.-Ես որևէ առնչություն և տեղեկություն չեմ ունեցել այդ փամփուշտների հետ, չգիտեմ դրանց աղբյուրը, չեմ էլ հասցրել տեղեկանալ եղբորիցս, քանի որ նա ձերբակալվել է:
Մեկ անգամ էլ փաստեմ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ հետ կապված որևէ հանձնարարություն չեմ ստացել, որևէ հանձնարարություն չեմ կատարել
Հարց.-Քննությամբ ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանը, Կարապետ Կարապետյանը, Մանվել Ղազարյանը, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Խաչատուր Սուքիասյանը հետընտրական քարոզարշավի ժամանակ միացել էին Լևոն Տեր-Պետրոսյանին, նույն ժամանակահատվածում ենթարկվել են ճնշումների և սպառնալիքների, ի՞նչ է Ձեզ հայտնի այդ ամենի մասին:
Պատասխան.-Նման խոսակցություն աղոտ հիշում եմ. ԱԺ պատգամավորների շրջանում էր այդ խոսակցությունը , որ Մանվել Ղազարյանը հայտարարել է, թե սթափ վիճակում չի գտնվել ու չի հասկացել, թե՝ ինչ է արել: Ինչ վերաբերվում է նրանց նկատմամբ գործադրված սպառնալիքներին ու ճնշումներին, ապա նման տեղեկատվության չեմ տիրապետում:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ փաստել որ որևէ կապ չունեմ ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ, որևէ ձևով չեմ առնչվել, որևէ հանձնարարություն չեմ ստացել, որևէ հանձնարարություն չեմ կատարել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 01/27/2021 09:58 Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից «Ժողովուրդ»
- 01/27/2021 09:35 «Որեւէ մեկը չփորձի այլ ուժերի հետ «տակից խաղեր տալ». Արարատի նոր մարզպետը «մառոզ» է անում «Իրավունք»
- 01/27/2021 08:52 Ընդդիմության լիդերները եւ Ռոբերտ Քոչարյանը այլ մտադրություն ունեն. ինչ է սպասվում շաբաթվա վերջ «Ժողովուրդ»
- 01/27/2021 08:49 Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն արջի ծառայությո՞ւն են մատուցում «Հրապարակ»
- 01/27/2021 08:42 «Իմ քայլում» կարծիքները բաժանվել են. նրանց մի մասը դե՞մ է ԱԺ ինքնալուծարման գաղափարին «Հրապարակ»
- 01/27/2021 08:35 Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ․ Թեհմինա Վարդանյան «Հրապարակ»
- 01/27/2021 08:30 Ում հորդորով է Արտակ Թովմասյանը մուտք գործում քաղաքականություն և ում հետ է մտերիմ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 01/26/2021 19:51 Նիկոլ Փաշինյանին պետք է լծակ չունենա, հակառակ դեպքում վերահսկողության տակ կվերցնի ընտրական գործընթացը՝ իր համար թվեր կնկարի, ծեծ ու ջարդ կանի. Գեւորգ Պետրոսյան
- 01/21/2021 14:08 Եվրոպական կառույցներին սիրաշահելու նուրբ արվեստը ՝ ազգային և ընտանեկան արժեքները ոտնահարելու հաշվին
- 01/19/2021 20:12 «Թանկացումների այսպիսի պայմաններում, շատ ընտանիքներ ստիպված կլինեն գոյատևել բառացիորեն հաց ու ջրով». Արեն Ապիկյան
- 01/19/2021 19:42 ԼՂ կարգավիճակի խնդիրը պետք է առկախվի, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ մնալու հիմքեր ունենան. Մելիքյան
Մեկնաբանություն
- 01/27/2021 18:48 «Էրեբունի» ԲԿ-ում ծնվել է արցախյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Անդրանիկ Հայրյանի որդին
- 01/27/2021 18:33 Մերօրյա քաղաքական գործիչներն ավելի հետևողական են պաշտպանում թուրքերի ու ադրբեջանցիների շահերը . Գևորգ Դանիելյան
- 01/27/2021 15:57 Ո՞նց չեք ամաչել՝ պատերազմի ժամանակ Արցախ գնալիս գործուղում եք ձևակերպել, որ օրապահիկ ստանաք. Մելիքյան
- 01/27/2021 13:25 Իրական հաջողությունները կերտվում են ոչ թե տարատեսակ ականջահաճո խոստումներով ժողովրդին կերակրելով, այլ կոնկրետ գործողություններով. Հասրաթյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2021 00:23 Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից
- 01/26/2021 22:58 Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
- 01/25/2021 19:34 Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
- 01/24/2021 21:41 Շղթայական ավտովթար Երևանում «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
- 12/18/2019 22:42 Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը
Անցուդարձ
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
- 01/13/2021 20:36 Նիկոլ Փաշինյանի իշխանության ազդեցությունն ու լեգիտիմությունը կթուլանա հատկապես մարտ ամսին. Աստղաբան
- 01/02/2021 18:08 Այս պատերազմը ճակատագրական էր հատկապես 2000, 2001 և 2002 թվականին ծնված տղաների համար. դա ունի իր աստղաբանական բացատրությունը. Աստղաբան
- 11/21/2020 23:41 Նիկոլ Փաշինյանի աստղային քարտեզը լուրջ խնդիր է պարունակում Հայաստանը ղեկավարելու իմաստով. Նրա համար շատ օրհասական կլինի մարտի վերջը. աստղաբան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները