Թեմաներ
Շաբաթ 05 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/30/2020   19:36 Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է. Վանեցյան 05/30/2020   19:16 Շուտով հնարավոր կլինի Հայաստանում սկսել թեստերի արտադրություն. նախատեսվում է արտադրել 100 հազ. թեստ 05/30/2020   19:04 Պոլիկլինիկա դիմում են արդեն ընտանիքներով. պոլիկլինիկայի տնօրեն 05/30/2020   18:57 Ծանր վիճակում է գտնվում 358 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում՝ 58 քաղաքացի. Փաշինյան 05/30/2020   18:54 Մեր հայրենիքին պետք են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ իրական առաջնորդներ. Վանեցյան 05/30/2020   18:51 Դադարեցվել է 87 կազմակերպության գործունեություն. Փաշինյան 05/30/2020   18:00 Այսօր տեսնում եմ պետության համար լուրջ ռիսկեր, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները. Արթուր Վանեցյան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/30/2020   16:46 Պարետը նոր որոշում է կայացրել 05/30/2020   16:44 Արմավիրի մարզում կոռուպցիոն հանցագործության դեպք է արձանագրվել 05/30/2020   15:42 Մոսկվայից Երևան չարտերային թռիչքի օրն ու ժամը հայտնի է 05/30/2020   15:38 Մհեր Գրիգորյանն ուղերձ է հղել COVID-19-ի թեմայով բարձրաստիճան միջոցառման շրջանակներում 05/30/2020   15:25 Հնդկաստանի կառավարության կազմակերպած չվերթով Դելիից Հայաստան է վերադարձել ՀՀ 23 քաղաքացի 05/30/2020   15:18 Առաջին դասարանցիների առցանց գրանցումները կմեկնարկեն հունիսի 1-ից 05/30/2020   15:16 Ֆիզիկական անձինք կհայտարարագրեն իրենց եկամուտը. Վարչապետը՝ նոր համակարգի ներդրման մասին 05/30/2020   15:13 Անընդունելի է, որ չիպավորման ու 5G կայանների մասին տեղեկություններ են տարածում ուսուցիչները. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   15:00 Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի սպառնալից հայտարարությունների կապակցությամբ դատախազը քրեական գործ է հարուցել 05/30/2020   14:48 Մեզ համար շատ ցանկալի է դասերը սկսել սեպտեմբերի 1-ից, բայց նաև պետք է պատրաստ լինենք հեռավարի. ԿԳՄՍ նախարար 05/30/2020   14:43 «Կենտրոն» ՀԸ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու գործը մակագրվել է դատավոր Թաթուլ Պողոսյանին 05/30/2020   14:35 Արցախի նախագահը 2020թ. ամառային զորակոչի և զորացրման հրամանագիր է ստորագրել 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին 05/30/2020   13:46 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 79 հիվանդ է բուժվում 05/30/2020   13:25 Փրկարարները հայտնաբերել են դի 05/30/2020   13:22 Հունաստանը սահմանները կբացի 29 երկրից զբոսաշրջիկների համար. Հայաստանն այդ երկրների մեջ չէ 05/30/2020   13:15 Մակրոտնտեսությունը համավարակի օրերին 05/30/2020   13:12 ԱԳՆ. Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան 05/30/2020   13:09 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտումները մայիսի 29-ի դրությամբ 05/30/2020   12:58 14-ամյա աղջիկը սպառնացել է ցած նետվել 05/30/2020   12:56 Իմ 33-ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ. Հայկ Կոնջորյան 05/30/2020   12:53 Արցախում մեկուսացված է 67 քաղաքացի 05/30/2020   12:45 Երևան քաղաքի դատարանը վերադարձրել է Ալեն Սիմոնյանի հայցադիմումը 05/30/2020   12:40 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ 05/30/2020   12:32 Մեղավոր եմ զգում, որ համավարակի առաջին օրերին բուկլետներ էի բաժանում՝ առանց դիմակի ու ձեռնոցի. Աննա Հակոբյան 05/30/2020   12:27 Ուշադրություն. լռում է կառավարությունը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 05/30/2020   12:24 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/30/2020   12:16 Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Խորվաթիայի նախագահին՝ երկրի Պետականության օրվա առթիվ 05/30/2020   11:58 Աշխարհում կորոնավիրուսով վարակակիրների թիվը հատեց 6 միլիոնը. Worldometer 05/30/2020   11:37 Այսօր մեր հասարակությունը վերածվել է ընդդիմախոսներին հայհոյողների, քրեական գործերից ուրախացողների, բամբասանք տարածողների. Կոչուբաև 05/30/2020   11:18 Կորոնավիրուսից մահացածներից մեկը կին է, 6-ը՝ տղամարդ 05/30/2020   10:56 Կորոնավիրուսից մահացել է պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը 05/30/2020   10:48 Հայաստանում կորոնավիրուսի 251 նոր դեպք է գրանցվել. Մահացել է 7 մարդ 05/30/2020   10:46 Դատավորները շունչները պահած սպասում են՝ Վարչական պալատը կստեղծվի հին, թե նոր կադրերով. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:31 Արման Սահակյանին առաջադրված մեղադրանքն ակնհայտ անհիմն է.փաստաբան 05/30/2020   10:25 Էդվարդ Նալբանդյանը հանձնաժողովին գցել է նոր պատմության մեջ. «Ժողովուրդ» 05/30/2020   10:09 «Ասեք՝ ականջներդ կկտրեմ». Ով է առաջնորդվում նոր ընդդիմությանն Արցախում. «Հրապարակ» 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/30/2020   10:00 Արայիկ Հարությունյանն իր տակ «դետոնատոր» դրեց. «Հրապարակ» 05/30/2020   09:51 Ընդդիմադիրների ճամբարում խուճապ է. Իշխանությունը ռեյդ է սկսել. «Հրապարակ»
05/29/2020   16:58 ԱԱԾ-ի համար այդքան բաղձալի նոր մեղադրանքը դեռ չծնված մահանում է. Կալանավորված փոխնախարարի պաշտպան 05/30/2020   17:48 «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը, հայտնի են խորհրդի անդամները 05/29/2020   19:14 Վարակի առաջին փուլը չենք հաղթահարել, հետևաբար երկրորդ ալիքը չկա. Պրոֆեսոր Անանիկյան 05/28/2020   21:14 Ո՜չ «հարգելի» վարչապետ՝ սխալվում եք, այդ մենք ենք ձեր անձի ու կառավարության հանդեպ չափից դուրս վստահություն տածել. Գևորգ Խուրշուդյան 05/30/2020   10:04 Փոխադարձ մեղադրանքներ՝ ԵԽԽՎ-ում ստելու համար. «Հրապարակ» 05/29/2020   00:06 Աղջիկը ծնվել է երկու բերանով եւ երկու լեզվով 05/29/2020   18:09 Հանրապետության նախագահն ստորագրել է վիճահարույց Լանզարոտի կոնվենցիան 05/29/2020   14:22 ՄԻԵԴ-ը հրապարակել է Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիքը 05/29/2020   11:16 ՀՀ մարզերում վնասվել են «Յուքոմ»-ի օպտիկական մալուխները, իսկ գլխավոր տնօրենը հրավիրվել է 6-րդ վարչություն 05/29/2020   10:00 Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես». «Հրապարակ» 05/29/2020   20:34 Շվեդիան կորոնավիրուսի պատճառով մահացության ցուցանիշով առաջ է անցել աշխարհի բոլոր երկրներից. Daily Mail 05/30/2020   17:22 Այդ 12 տարվա ժամկետը պետք է սկսի հոսել փոփոխությունը կատարելու պահից, այլ ոչ թե տարածվի անցյալի վրա. Գոռ Հովհաննիսյան 05/29/2020   13:27 Փրկարարները հայտնաբերել են մոլորված մորը և 3 երեխաներին 05/29/2020   21:28 Պարոն վարչապետ, Ձեր առողջապահության նախարարն իր տեղում չէ. Գարիկ Աղաբեկյան 05/28/2020   23:37 Հայտնել են արգելքի մասին, որը սպասվում ավիաուղեւորներին համաճարակից հետո 05/29/2020   12:05 Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է․ Անդրանիկ Թեւանյանը՝ Վրաստանի կառավարության մասին 05/29/2020   18:36 Մեկ ընտանիքում ունենք երեք մահ կորոնավիրուսից. Փաշինյան 05/29/2020   10:00 Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը. «Ժողովուրդ» 05/30/2020   10:40 Ինչու է հետախուզվում Անի Սամսոնյանի նախկին ամուսինը. «Ժողովուրդ» 05/30/2020   14:32 Յուրի Խաչատուրովը չի մասնակցի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը. Արփինե Հովհաննիսյան 09/28/2019   12:13  |  Մեկնաբանություն

Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արփինե Հովհաննիսյանը։

Նա մասնավորապես ասել է.

«Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը` ԵՐԵՍՊԱՇՏ ԿԵՂԾԱՎՈՐՆ այն անձն է, ով ՍՊԱՆԵԼ է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն` հիմնվելով այն բանի վրա, որ ինքը ՈՐԲ է:

Մի առիթով իշխանության ներկայացուցիչներից մեկին ասել եմ, դուք անգամ ցինիկ լինել չեք կարողանում, քանզի դրա համար անհրաժեշտ է ինտելեկտի բավարար մակարդակ, որպիսի կարողանաս շարադրել ասելիքդ, բայց անձնապես չվիրավորես մարդուն:

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր, դուք սպանել եք ՀՀ-ում դատական իշխանությունը, այդ դուք էիք, որ տանջամահ էիք անում նրան հանրայնորեն, երբ դեմքի լուրջ արտահայտությամբ ձեր պատրոնի հրահանգով դատարան էիք շրջափակում, երբ դատավորին հրում էիք, որ շենք չմտնի, երբ ձեր համար անցանկալի որոշում կայացրած երկու դատավորների հասցեին հնչեցնում էիք սպառնալիքներ, վիրավորանքներ, քչփորում նրանց ատենախոսությունները, երբ ինքներդ ատեստատի իդենտիկության խնդիր ունեք, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր հարուցում, երբ նրանց դարձնում էիք կամակատար ու ասում` «կալանքը ուզես չուզես պիտի տաս», երբ ՍԴ նախագահի ու դատավորների վրա ապօրինի ճնշումներ եք բանեցնում, ՍԴ նախագահ «ինքնահռչակում»

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում օրենսդիր իշխանությունը, երբ ինքներդ դարձել եք «օրենսդիր» ԱԺ պաշարելու ու բռնազավթելու միջոցով, ընտրություններին բոլոր ապօրինի մեթոդները գործադրել եք այլախոհ ընդդիմախոսների նկատմամբ, երբ քաղաքական դիսկուրսը իջեցրել եք դավաճանությունների, ճամբարից ճամբար թռածներին գնահատելու ու հնի ու նորի անպտուղ քննարկման մակարդակի

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ-ում իրար հանդեպ եղած բարեկրթությունը ու հանդուրժողականությունը, երբ հրճվանք ու երջանկություն եք սկսել ապրել այլախոհի հանդեպ գրված հերթական հայհոյանքը ընթերցելիս, երբ մարդկանց տներ գնալը ու վիրավորելը խրախուսել եք, երբ մահը «մտցրել եք կյանք»՝ սև ժապավենների ու դագաղների օգտագործմամբ` գեթ մեկ վայրկյան անգամ Աստծուց չվախենալով։ Ի դեպ ու՞ր էին ձեր դատապարտող գրառումները, պարոնայք ու հատկապես՝ տիկնայք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք իրավապահ համակարգը, երբ գլխավոր դատախազը, ՀՔԾ պետը ու մյուսները իրավական անգամ դասագրքային /ոչ թե խորքային/ կանոններ չեն պահում, երբ նրանք առանձին դաժանությամբ ոտնձգում են քրեական դատավարության վրա, երբ նրանք այնքան են տրվել «հնչեղ անունների արդարադատության» գայթակղությանը, որ մոռացել են թե՜ իրավաբանությունը և թե՜ անգամ տիեզերական բումերանգի կանոնը: Հանուն արդարության ասեմ` տիեզերական բումերանգի կանոնը աշխատեց նաև նախկին իշխանության որոշ ներկայացուցիչների վրա, բայց դուք էլ լինելու եք նախկին ու էլի էդ կանոնի կիրառությունը ձեր մաշկի վրա զգալու եք։

Տիկնայք և պարոնայք իշխանության ներկայացուցիչնե՜ր դուք սպանել եք ՀՀ նախագահի ինստիտուտը երկրում, երբ այդ նախագահին դարձրել եք ձեր հլու հնազանդ կամակատարը, երկրի գլխավոր անհարգելի բացական ու անհայտ բացակայողը, Սահմանադրություն կարդացողն ու դրանից հավերժ նեղացածը:
Շարքը շատ երկար կարող եմ թվել, եկեղեցի, բանակ, Արցախ, արտաքին հարաբերություններ և այլն: Ցանկը կարող է լրացվել նաև երկրում ստեղծված կուսակցությունների, հասարակական շարժումների անդամների /օրինակ՝ Վետո և այլն / ամենօրյա հարցադրումներով:

Ասածս այն է, որ բավական է երեսպաշտություն անեք և կոնկրետ այս` ձեզ ձեռնտու դրվագով աղմկեք ու ասեք, թե որբ եք: Հատկապես որ դուք օրենք եք խախտել, իսկ այս հարցը տվողները՝ ոչ։ Սպանել եք վիրավոր դատական իշխանությունը ու հիմա ասում եք թե ո՞րբ եք։ Դուք պարզունակ երեսպաշտ եք: Դուք եք այս վիճակի անմիջական ու ուղղակի պատասխանատուն։
Ես և բոլոր այլախոհները Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալու ցանկություն չունենք, ոչ էլ կեղծ բարեպաշտներ են, այլ պարզ բան ենք արձանագրում,
Կա՞րող էր այդպիսի արարք կատարելու ցանկություն առաջանալ` այո` հաշվի առնելով, թե դուք ինչեր եք արել նախորդիվ:

Ճի՞շտ էր դա անելը։ Մեր կարծիքով` ոչ:
Հասկանում եմ, որ գուցե շատերը մտածում են` ձեզ համար հենց այդ լեզուն է հասկանալի, բայց չպիտի թույլ տալ ձեր արժեհամակարգը դառնա վարակիչ:

Այն պիղծ է ու թունավոր:

Այլ կերպ ասած ես ինձ լավ չեմ զգում այն դեպքում, երբ սեռապաթոլոգիկ բնույթի հայհոյանքներ եմ կարդում ՀՀ-ում ինստիտուցիոնալ հայհոյաբանության հիմնադիր վարչապետի, նրա ընտանիքի, կին պատգամավորների կամ առհասարակ որևէ մեկի մասին, եթե անգամ այդ պահին արձանագրում եմ` տիեզերական մեծ կանոնն աշխատում է ու ընթացքի մեջ է:
Ուստի պարոնայք ու տիկնայք երեկ արդեն ասել եմ` ԼՌԵ՜Ք ու հանգիստ նստեք տեղներդ: Ուրիշ թեմա գտեք ձեր լուսավոր մտքերը արտահայտելու ու ինքնահաստատվելու համար: Դրանք քաղաքական ու մարդկային առումով ցույց են տալիս ով եք դուք ու ձեզ ոնց կոչել»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:57 19/09/2019  |  ՄեկնաբանությունԽոհեր Մարկոս Ավրելիուսի, Նիկոլ «Գիտնականի» եւ մյուսների մասին. Արփինե Հովհաննիսյան
14:34 16/09/2019  |  ՄեկնաբանությունԻրականում ելույթը նախերգանքն էր Ն. Փաշինյանի առաջիկա մտքերի. Արփինե Հովհաննիսյան
11:57 10/09/2019  |  ՄեկնաբանությունԱսք վասն հին Հայաստանի նոր դատախազի կամ նոր Հայաստանի հին դատախազի. Արփինե Հովհաննիսյան
11:57 07/08/2019  |  ՄեկնաբանությունՀիշե՛ք` շարժումն ընդդեմ Սերժի էր, և ոչ հանուն Նիկոլի. Արփինե Հովհաննիսյանը բաց նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին
17:03 31/07/2019  |  ՄեկնաբանությունՀասկանալով, որ ավելի հեշտ է ինձ արձագանքելը քան ձեր սահմանադրական առաքելությունն իրականացնելը, սպասում եմ հաջորդ պատասխանին.Արփինե Հովհաննիսյանը՝ դատախազին
17:54 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի գործի հետ կապված ցանկացած զարգացում, որը դուրս է իշխանությունների պատկերացրած սցենարից, խորը հետեւանքներ է առաջացնում երկրի հասարակական-քաղաքական կյանքում. Հովհաննիսյան
15:34 24/07/2019  |  ՄեկնաբանությունԿեղծ քաղաքական օրակարգերը կործանարար են մեզ համար․ Արմեն Աշոտյան
11:53 24/07/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանի, վարկանիշի «Սանտա Կլաուսի» եւ ամենաքիչ հայհոյված մարդու մասին
10:23 15/07/2019  |  ՄեկնաբանությունՀՀ իշխանությունը համաձայնել է, որ դատավորների ընդհանուր վեթինգը ոչ անհրաժեշտ, ոչ էլ օգտակար կլինի. Արփինե Հովհաննիսյան
17:17 12/07/2019  |  ՄեկնաբանությունԵրկրում ձևավորվել է «իրավաբանների» մի խումբ, որը հետևողականորեն զբաղված է իրավաբանության «ստերջացմամբ» Արփինե Հովհաննիսյան

Արխիվ

[]