ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցանկացած վիրավորական արտահայտություն, որ կողմից էլ հնչի, ինձ համար անընդունելի է. Սոֆյա Հովսեփյանը ՝ Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցածի մասին 09/28/2019 16:04 | Հարցազրույց
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպի , իշխանության ներկայացուցիչների արձագանքի եւ առհասարակ, վերջին շրջանում դատավորների նկատմամբ հանրային վերաբերմունքի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։
-Տիկին Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում Դատավոր Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցած միջադեպը եւ դրան իրավապահների արձագանքը։
-Բնականաբար, անընդունելի փաստ է եւ մի իրավիճակ է, որ կարծես նախորդ՝ իրենց ժամանակահատվածի գործողությունները բերում են նոր ժամանակահատված եւ փորձում են հարցերին կրկին այնպիսի ընթացք տալ, ինչպիսին եղել է տարիներ առաջ եւ փաստացի այդ քայլերով , կոնկրետ վարքագծով նշմարվում է, թե ինչ քայլերի ու արժեքների կրող են եղել նախկին իշխանությունները եւ իրենց հետեւորդ անձինք։ Իրավապահ մարմինների գործողությունները՝ արագ հայտնաբերել եւ ձերբակալել մասնակցին, բնականաբար ողջունում եմ, բայց սպասում եմ, որ կգտնեն բոլոր կազմակերպիչներին եւ համապատասխան պատասխանատվության կենթարկեն։
-Տիկին Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում նույն իրավապահների անգործությունը այլ դատավորների՝ օրինակ` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ ճնշումների կամ դատարանների ելքերն արգելափակելու օրը Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցածի պարագայում։ Մենք տեսանք, որ Աննա Դանիելյանի եւ իմ նշած դատավորների դեպքում ոչ միայն իրավապահների արձագանքն էր տարբեր, այլեւ Ձեր գործընկերների՝ իշխանության ներկայացուցիչների։ Իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանի դեպքում, իրավիճակն այլ էր, իրավապահները խուզարկեցին նրա աշխատասենյակը, իրավական պրոցես սկսվեց։
- Կարծում եմ լրիվ այլ բաներ են, այնուամենայնիվ, իմ կողմից անընդունելի է ցանկացած անձի նկատմամբ ճնշումը եւ եթե կա խնդիր այս կամ այն դատավորի հետ, եթե կա օրինազանցություն, ապա պետք է օրենքի առաջ պատասխան տան՝ կապ չունի, որ ինքը նույնպես օրենքի պատասխանատուն է։
Միանշանակ, ցանկացած պարագայում, եթե որեւէ օղակում որեւէ անձ անգործության է ենթարկվում, ապա դա ընդունելի փաստ չի կարող լինել իմ կողմից , որովհետեւ իրենք կոչված են օրենքի շրջանակում իրենց գործողությունները կատարել, եթե չեն կատարում կամ ընտրողաբար են կատարում , իհարկե, անընդունելի փաստ է։ Կրկնում եմ՝ ցանկացած հարց, եթե անգամ տարբեր են խնդիրները եւ մոտեցումները, գոյություն ունի օրենք, որը հստակ կարգավորում է եւ այդ օրենքի շրջանակում են պարտավոր բոլորը գործել։
-Դատավոր Ազարյանը ահազանգել էր իր նկատմամբ հետապնդումների վերաբերյալ, կարծում եմ, նրա այսօրվա գրառումը Ֆեյսբուքում տեսնում եք, դատավորը հայտարարում է, որ ըմբռնումով է մոտենում այդ նույն մարմինների՝ մեկ տարի առաջվա լռությանը։ Ինչո՞ւ այն ժամանակ պատշաճ արձագանք չեղավ, տարբերությունը ո՞րն է։
- Ես չեմ կարող ասել ժամանակահատվածի կամ արձագանք լինել-չլինելու հետ կապված, միգուցե այստեղ հնչեղությունն ավելի մեծ է, որովհետեւ այս դեպքում կար տեսագրություն եւ առավել մասսայական եղավ հնչեղությունը, այս պահին չեմ կարող գնահատել, բայց , եթե անգամ եղել է անտարբերություն, ապա անընդունելի է իմ կողմից։ Ճնշում գործադրելը, դա կլինի պետական պաշտոնյայի, մասնավոր գործարարի , ՀՀ ուղղակի քաղաքացու նկատմամբ, ցանկացած մարդու ազատության նկատմամբ կամ վարկաբեկող այլ գործողությունները անընդունելի են եւ կապ չունի, թե որ ուղղությամբ եւ որ կողմի ներկայացուցիչ է։
-Այսինքն, չե՞ք կարծում, որ քաղաքական ենթատեքստ կա, որովհետեւ մի դեպքում 2-րդ նախագահի՝ խափանման միջոց կալանավորումը փոխած դատավորի հետ գործ ունենք, մյուս դեպքում՝ նրա դիմումի հիման վրա ՍԴ կայացրած որոշումը չընդունած դատավորի հետ ։
-Տեսեք, խնդիրը ոչ թե այն է՝ քաղաքական է, թե ոչ, այլ նրա, թե փաստացի, ինչ տեղի է ունեցել երեկ տվյալ դատավորի հետ։ Չեմ համարում քաղաքական, այլ համարում եմ տվյալ կողմի ներկայացուցիչների անբռնազբոսիկ վարքագիծ։ Որ կողմից էլ դա լինի, ինձ համար անընդունելի է։ Եթե անգամ դատավոր խափանման միջոցը փոխել է, ապա իր նկատմամբ եւս որեւէ բռնություն կամ վարկաբեկող գործողություն չպետք է լինի, որովհետեւ մենք ունենք իրավապահ մարմիններ, դատական համակարգ՝ լավ, թե վատ, այլ հարց է, բայց եթե կա խնդիր, եթե դատավորը անաչառ չի եղել, ապա ինքը պետք է օրենքի ողջ խստությամբ իր գործողության համար կամ անօրեն որոշման համար պատասխանատվություն կրի։ Այսինքն, մենք պետք է խնդրին ոչ թե քաղաքական դաշտով նայենք, այո, կարելի է նաեւ այդ կողմից նայել, բայց նայենք նաեւ իրավական տեսանկյունից՝ որքանով է օրենքը ընդունվում կամ անտեսվում մեր երկրում եւ էական չէ, թե ում կողմից։
-Տիկին Հովսեփյան, նկատի ունեմ իրավապահների եւ իշխանության ներկայացուցիչների արձագանքը։ Մի դեպքում լռություն էր, տվյալ դեպքում՝ պատշաճ արձագանք։ Այստեղ քաղաքական ենթատեքստ արդյո՞ք չկա։
-Ես չեմ կարող նման գնահատական տալ, որովհետեւ դա կլինի ենթադրություն։ Հարցի էության մեջ առանձնապես շատ չեմ խորացել նախկինում, իսկ այս դեպքում ուղղակի շատ ավելի մեծ հնչեղություն ունեցավ եւ բոլորիս ուշադրությունը գրավեց։ Ինչ վերաբերում է իրավապահ մարմիններին, իրենք իրավունք չունեն քաղաքական մոտեցում ցուցաբերել, իրենք հարցին պետք է մոտենան օրենքով։
-Տիկին Հովսեփյան, նախօրեի միջադեպը, ըստ էության, տվյալ երիտասարդների կողմից բողոքի ակցիայի դրսեւորում էր եւ խնդիրն այն է, որ դատավոր Դանիբեկյանին ուղղված հարցադրման մեջ հնչում էր այն նույն ձեւակերպումը, որը վարչապետ Փաշինյանը երկու անգամ հրապարակային հնչեցրել է, խոսքը, մեջբերեմ՝ «դռների տակ վնգստացող դատավորների» մասին էր։ Ձեւակերպումն, ի դեպ, նաեւ ԲԴԽ նախագահն էր կրկնել, ստացվում է՝ որակումը, երբ հնչում է վերջիններիս շուրթերից, պակաս վիրավորակա՞ն ու նվաստացուցիչ՞ է, թե տվյալ դատավորի, թե առհասարակ մյուսների համար ։
-Գիտեք խնդիրը որն է, հիմա Դուք ինձ տալիս եք մի հարցը, որի պատասխանի կրողը երկու դեպքում էլ ես չեմ։ Բնականաբար, ցանկացած վիրավորական արտահայտություն, որ կողմից էլ որ այն հնչի, ինձ համար անընդունելի է եւ վարչապետի խոսքը ես՝ անձամբ, չեմ լսել նման բան եւ, եթե իրենք կրկնել են, ապա իրենք, եթե գտնում են, որ վարչապետի խոսքը անընդունելի է, պետք է պահանջեին, որ վարչապետն այդպես չարտահայտվի, իսկ եթե կրկնում են, ապա ես այստեղ գնահատական տալ չեմ կարող, պետք է օրենքով պատասխան տալ եւ ավելին ասեմ՝ միայն խոսքի կրկնությունը չէ , այլ նաեւ գործողությունը, որն անընդունելի է։
-Այսինքն, վարչապետի հայտարարություններին չե՞ք հետեւել, տեսագրություններն, իհարկե կան։ Հայտարարությունը նա երկու անգամ արեց, նախ՝ «Ազատություն» ռադիոկայանի եթերից, ապա վանաձորյան ասուլիսի ընթացքում։
-Հետեւել եմ, բայց ազնվությամբ, այդ հատվածին ուշադրություն չեմ դարձրել, որովհետեւ, կարծում եմ, որ այնտեղ շատ ավելի կարեւոր հարցեր էին քննարկվում, որոնք ինձ համար առավել ուշագրավ էին, քան մի բան, որի մասին Դուք ասում եք ։
-Ինչեւէ, ձեւակերպումը վարչապետինն է, տեսանյութերը կան։ Առհասարակ, ընդունելի՞ եք համար նման բառապաշարով դատավորների հետ խոսելը։
-Ես գտնում եմ , որ դատական համակարգը պետք է ինքնամաքրվի, որպեսզի յուրաքանչյուրս՝ ես, թե այլ քաղաքացի, բացարձակ ակնածանքով խոսենք իրենց մասին։
-Բառապաշարը, տիկին Հովսեփյան, ընդունելի՞ է, թե՞ ամեն դեպքում՝ ոչ։
-Ես արդեն ասել եմ, որեւէ մեկի հանդեպ ընդունելի չէ ինձ համար, բայց ես գտնում եմ, որ յուրաքանչյուրը, այսպես ասած ինքնամաքրման ճանապարհ պետք է ունենա, որ որեւէ մեկը, որեւէ կերպ՝ լինի իշխանության ներկայացուցիչ, ընդդիմության ներկայացուցիչ, սովորական քաղաքացի, հեռավոր գյուղում ապրող մարդ, բացարձակ ակնածանքով խոսի թե դատական մարմինների, թե իրավապահ մարմինների, թե իշխանության, թե ցանկացած նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ