ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չի բացառվում, որ Արթուր Վանեցյանի կյանքին վտանգ սպառնա. Իսագուլյանը՝ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունների մասին 09/27/2019 17:08 | ԼՐԱՀՈՍ
«Չի բացառվում, որ Արթուր Վանեցյանի կյանքին վտանգ սպառնա, ընդ որում, այդ վտանգը գալիս է բացառապես իշխանություններից»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության եթերում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Վանեցյանը իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անելու.«Պարոն Վանեցյանը խախտել է մի շարք կանոններ, օրինակ, Ռուսաստանում, նման դեպքերում՝ խախտումների դեպքում , գրված թե չգրված օրենքներով պատժում են՝ ամենադաժան ձեւով։ Դա լինի Անգլիայի պես պետություն.. ցանկացած պետություն։ Հատուկ ծառայություններին բնորոշ է նաեւ հատուկ գործողությունների անտեսանելի կանոնակարգեր»։
Իսագուլյանի խոսքով, հեղափոխությունից հետո ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ԱԱԾ նախկին տնօրենն ունի ավելի շատ տեղեկություններ, քան վարչապետն ու նախագահը, ինչը այդ ծառայությանը հատուկ գործառույթ է։ «Ես չեմ կարող ասել, թե ինչ տեղեկություններ ունի պարոն Վանեցյանը։ Ես ասում եմ, որ նրա հայտարարությունը քաղաքական չէր, դա սթափեցնող կոչ էր եւ իր մեջ որեւէ պետական գաղտնիք չէր պարունակում, բայց այն, թե ինչ վտանգներ է սպառնում Հայաստանին ու Արցախին, ՀՀ սահմանադրական կարգին, որի տապալմանը այսօր գնում են այսօրվա իշխանությունները, սրա մասին է, որ պարոն Վանեցյանը ինֆորմացիա ունի»,-շեշտեց Իսագուլյանը։
Իսագուլյանը շեշտեց՝ Արթուր Վանեցյանի հայտնի հայտարարությունը քաղաքական չէ։ «Մարդիկ պետք է կարողանան տարբերակել քաղաքական հայտարարությունները այն հայտարարություններից, որոնք բնորոշում են երկրում տիրող իրավիճակը։ Վանեցյանը ուղղակի կոչ էր անում կանգ առնել, նրա հայտարարությունը սթափեցնող էր եւ շատ հստակ նպատակ ուներ։ Ցավոք, Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ միայն կառավարման փորձ չունի, այլեւ չի ուզում սովորել, հետեւաբար նրանց համար պետականությունն ու պետական մտածողությունն անընկալելի կատեգորիաներ են, ուստի փորձում են Վանեցյանի հայտարարություններին գնահատականներ տալ, ընդ որում՝ բերում են օրինակներ։ Ես կուզենայի, որ պարոն Քոչարյանը իր ասածի վերաբերյալ թեկուզ մեկ ռուսական կամ անգլիական օրինակ բերեր, որ հասկանանք , թե ի՞նչ նկատի ունի։ Եթե նա պետք է Եժովին մատնանշի, դա այլ հարց է, մենք կիմանանք , թե իրենք ինչպես են պատկերացնում Հայաստանի ապագան»։
Իսագուլյանն անհասկանալի է համարում ոչ թե ԱԱԾ նախկին տնօրենի, վարչապետի հայտարարությունները, շեշտում է՝ այդ նա իրավունք չուներ դատարաններ փակել, ասել, որ ՍԴ որոշումն ապօրինի է, հայտարարել, որ այսինչ մարդը մարդասպան է, այն մյուսը 50/50 է կիսվում. «Պարոն Քոչարյանին ես խորհուրդ կտայի՝ այս մասին ինքը խոսեր, արդյո՞ք վարչապետը նման իրավասություններ ունի»։
Գառնիկ Իսագուլյանը զարմանում է, որ նույն իշխանությունը, որը խոսում էր ԱԱԾ արխիվները իլյուստրացիայի ենթարկելու մասին, հանկարծ սարսափ է տեսնում ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարության մեջ։ «Օրենքը փոխեցին եւ հիմա փողոցից դուրս եկած ցանկացած լամուկ կարող է լինել ԱԱԾ տնօրեն։ Ես վստահ եմ, որ իշխանությունները դա տալու են որեւէ սորոսականի եւ ամբողջ Հայաստանի գաղտնիքները Սորոսի միջոցով գնալու է դեպի Ադրբեջան։ Սա՞ է ուզում Անդրանիկ Քոչարյանը» ։
Իսագուլյանի խոսքով, Անդրանիկ Քոչարյանը պետք է գնահատական հնչեցնի նաեւ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունների վերաբերյալ , որտեղ բոլոր նրանց, ովքեր իրեն քննադատում են, Փաշինյանը կոռուպցիոներ անվանեց եւ բռնության կոչեր հնչեցրեց ԶԼՄ-ների հասցեին։
«Կամ չեն գիտակցում կամ շատ լավ գիտակցում են եւ համաշխարհային հանրությանը նախապատրաստում են իրենց բռնություններին եւ չի բացառվում, որ դրա առաջին զոհը դառնա Վանեցյանը»,-ասում է Իսագուլյանը՝ հորդորելով ԱԱԾ նախկին տնօրենին զգոն լինել եւ շարունակել խոսել։
«Հայկ Հարությունյանը լռում էր,ոչինչ չէր ասում եւ ցուցմունքները տալիս էր օրենքի տառին համապատասխան, տեսեք ինչի հանգեցրեց դա՝ նրան, որ իր պատիվը փրկելու համար, որ հանկարծ 20 տարեկան լակոտները թոռների աչքի առաջ ձեռնաշղթաներ չհագցնեն, գնաց դաժան քայլի»,-եզրափակեց Իսագուլյանը։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ