ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրվում են նաեւ ՊՎԾ երկու աշխատակիցներ 09/26/2019 12:29 | Դատական ռեպորտաժներ
Դավիթ Սանասարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրվում են ՊՎԾ երկու աշխատակիցներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը, ինչպես նաեւ՝ վերջինիս ընկեր, «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Դատալեքս »դատական-տեղեկատվական համակարգից: Գործով բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ մեղադրական եզրակացության համառոտ նկարագրի՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:
Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ: Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:
Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար, ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, նույն վարչության պետի պաշտոնակատար Սամվել Ադյանի հետ նախնական համաձայնությամբ, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:
Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը և հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս և նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ և տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինչը դրսևորվել է նրանում, որ Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ և ունենալով պետությունից միջոցներ ստացած իրավաբանական անձանց մոտ գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրավասություն, անձնական շահագրգռվածությունից ելնելով ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել են վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը և կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից և սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:
Նշված գործողությունների հետևանքով տեխնիկական բնութագրերում կատարված փոփոխություններով նվազեցվել են մատակարարման ենթակա ապրանքների որակական հատկանիշները՝ դրանք փաստացի համապատասխանեցնելով «Զորաշեն» ՍՊ ընկերության կողմից առաջարկվող ապրանքներին:
Հիշեցնենք, որ Դատախազությունը հաստատել էր Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանի եւ մյուսների մեղադրանքները եւ գործն ուղարկել դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել էր Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Արեւիկ Խաչատրյանի հայտնել էր նաեւ, որ միջնորդությունը մերժվել է:
Ըստ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի՝ գործը մակագրվել էր դատավոր Դավիթ Բալայանին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/28/2024 08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ»
- 03/28/2024 08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ»
- 03/28/2024 08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ»
- 03/28/2024 08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ»
- 03/28/2024 08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ»
- 03/28/2024 07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել