ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՔԾ պետի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցի շրջանակներում այցելել է Իտալիայի Հանրապետության իրավապահ կառույցներ 09/24/2019 17:01
ՀՀ հատուկ քննչական ծառայության և Իտալիայի Հանրապետության` կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում մասնագիտացած իրավապահ կառույցների միջև համագործակցության հաստատման և ընդլայնման նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Սասուն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը 2019 թվականի սեպտեմբերի 16-ից 20-ը այցելել է Իտալիայի Հանրապետություն: Պատվիրակության կազմում է եղել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։
Պատվիրակությունը հանդիպել է Իտալիայի ազգային հակակոռուպցիոն մարմնի, Ֆինանսական գվարդիայի և Կարաբինիերների բանակի ղեկավար կազմի հետ: Կողմերը կարևորել են իրավապահ ոլորտում համագործակցային հիմքերի ստեղծումն ու ամրապնդումը, որի արդյունքում հնարավոր կլինի միջազգային լավագույն փորձի ներդրմամբ նոր և ավելի արդյունավետ մեխանիզմներ մշակել մեր երկրում իրականացվող իրավական ոլորտի բարեփոխումների գործընթացում: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել են հիշյալ կառույցների` կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, այդ թվում` փողերի լվացման դեմ պայքարի հարուստ փորձը և քրեական գործերի քննության ընթացքում ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման հնարավորությունը: Քննարկվել է նաև արդի տեխնոլոգիաների դերը երկրից ապօրինի դուրս բերված ակտիվների վերադարձի հարցում:
Պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ֆինանսական գվարդիայի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի կենտրոնական ծառայություն /հատուկ բաժին/ և Կարաբինիերների բանակի օպերատիվ կառավարման կենտրոն:
Աշխատանքային այցի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Վիկտորիա Բաղդասարյանի, ինչպես նաև Կարաբինիերների բանակի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Տեո Լուցիի, Ֆինանսական գվարդիայի գլխավոր հրամանատարության շտաբի պետ, գեներալ Ումբերտո Սիրիկոյի և նշված կառույցների այլ պաշտոնատար անձանց հետ: Վերջիններիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապահ ոլորտի համագործակցության շրջանակներում փոխըմբռնման հուշագրեր կնքելու վերաբերյալ:
Հայաստանյան պատվիրակությունը կարևորել է այցի ընթացքում ձեռք բերված դրական փորձն ու գիտելիքները և հույս հայտնել, որ երկկողմ համագործակցությունը հետագայում էլ ավելի կընդլայնվի և շարունակական բնույթ կկրի: Իտալիայի իրավապահ կառույցների ներկայացուցիչները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել նպաստել հայկական կողմի հետ գործընկերային հարաբերությունների զարգացմանը և այդ շրջանակներում որոշակի ծրագրեր մշակել փորձի փոխանակման ու մասնագիտական վերապատրաստման հարցերի շուրջ` փոխադարձ այցերի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ