Թեմաներ
Երկուշաբթի 12 / 16 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/15/2019   23:56 Արցախի նախագահական ընտրություններին ՀՅԴ Արտակարգ Շրջանային ժողովը թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին 12/15/2019   23:47 Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը. Արթուր Ղամբարյան 12/15/2019   23:45 Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա. կրակողն արդարացել է, որ այդ արարքն արել է «կայֆի համար» 12/15/2019   22:22 Ծերանոցում ի կատար են ածել 89-ամյա կնոջ երազանքը` կազմակերպելով նրա համար 18+ շոու 12/15/2019   21:36 Մահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը 12/15/2019   20:38 Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կոչ է արել բոլոր ազգային եւ քաղաքական ուժերին 12/15/2019   20:33 Կազանում գրանցել են տրանսգենդերների ամուսնություն 12/15/2019   20:18 ՀՀ նախագահը ցանկացել է ներկա գտնվել Հաղթանակի շքերթին 12/15/2019   19:58 Սննդաբանը պատմել է, թե ինչու չի կարելի տաք թեյ խմել մրսածության ժամանակ 12/15/2019   19:43 ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/15/2019   17:27 Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ից Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու պատրաստակամության մասին 12/15/2019   16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը» 12/15/2019   15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում 12/15/2019   14:58 Կյանքից հեռացել է ԽՍՀՄ տեղեկատվության և մամուլի նախկին նախարար Միխայիլ Նենաշևը 12/15/2019   13:28 Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում 12/15/2019   13:04 Սրտաբանը բացահայտել է առողջ սրտի գաղտնիքը 12/15/2019   11:50 Նախագահ Սարգսյանը համագործակցության և ներդրումների իրականացման հնարավորություններն է քննարկել Կատարի գործարարների ասոցիացիայի ներկայացուցչի հետ 12/15/2019   11:32 Հայաստանի քաղավիացիան կհայտնվի սեւ ցուցակո՞ւմ. Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված հսկողություն է սահմանել 12/15/2019   11:06 Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել. Նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները տարբեր վաղեմության են 12/15/2019   10:25 Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   16:15 Երախտապարտ ենք Ձեզ և Ձեր գործընկերներին՝ արադարության համար պայքարին նվիրվածության համար. նախագահ Սարգսյանն ուղերձ է հղել Նենսի Փելոսիին 12/14/2019   15:57 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Խալիդ բին Մոհամեդ Ալ Աթիյայի հետ 12/14/2019   15:34 Նախագահ Արմեն Սարգսյանը կմասնակցի հեղինակավոր «Դոհա ֆորում»-ին 12/14/2019   15:29 Փաշինյանի համար հեղափոխություն բառը շատ ավելի կարևոր է, քան Արցախը, անվտանգությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/14/2019   14:26 Ադրբեջանի վերջանագրից հետո չէր կարելի շարունակել բանակցություններ. Արթուր Ղազինյան 12/14/2019   14:12 Ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը կարող է գլխացավի հանգեցնել 12/14/2019   14:07 ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական անգամ կանխվել է թմրամիջոցների իրացումը 12/14/2019   14:00 Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը համակարգային ճգնաժամի մեջ է. Աշոտյան 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/14/2019   13:37 Ջերմաստիճանը կբարձրանա 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/14/2019   12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը 12/14/2019   12:49 Շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/14/2019   11:37 ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է սեղմ ժամկետներում իրականացնել մեքենաների մաքսային ձևակերպումը և դրանք դուրս բերել մաքսային հսկողության տարածքից 12/14/2019   11:28 ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019   10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ» 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/14/2019   10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ» 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ» 12/14/2019   10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ» 12/14/2019   10:26 Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
12/15/2019   11:06 Սպանված զինվորի նկատմամբ զորամասում պարբերաբար բռնությո՞ւն է գործադրվել. Նրա մարմնի վրա հայտնաբերված վնասվածքները տարբեր վաղեմության են 12/14/2019   22:49 Խաչատուր Սուքիասյանը Ռուբեն Հայրապետյանին զգուշացրել է «ընտանեկան թեմաների մեջ չխառնվել» 12/14/2019   13:47 Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում 12/15/2019   21:36 Մահացել է Սերժ Ջիլավյանը, ում 26 տարի առաջ փորձել էր սպանել Վանո Սիրադեղյանը 12/14/2019   10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ» 12/15/2019   11:32 Հայաստանի քաղավիացիան կհայտնվի սեւ ցուցակո՞ւմ. Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված հսկողություն է սահմանել 12/14/2019   16:49 Բացահայտվել է վճարային տերմինալի գողության դեպքը 12/14/2019   12:35 Անդրանիկ Քոչարյանը՝ Ռուբեն Հայրապետյանին. Հանգիստ նստեք ձեր տեղը 12/14/2019   14:36 Մայրուղիներ և նույնիսկ, գյուղական ճանապարհներ են ասֆալտապատվել 12/15/2019   23:45 Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա. կրակողն արդարացել է, որ այդ արարքն արել է «կայֆի համար» 12/15/2019   10:25 Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը 12/14/2019   10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին 12/15/2019   13:28 Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը Հայաստանում 12/14/2019   12:43 Ռուբեն Հայրապետյան. Ձերբակալում են, թող ձերբակալեն 12/14/2019   11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին 12/15/2019   15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում 12/14/2019   10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ» 12/15/2019   13:04 Սրտաբանը բացահայտել է առողջ սրտի գաղտնիքը 12/15/2019   23:47 Իրավական մտածողության հետ անհամատեղելի է «ձեռքերին ազատություն տալու» գայթակղությունը. Արթուր Ղամբարյան

Դեպի աղետ տանող ճանապարհը 09/24/2019   11:51  |  Վերլուծություններ

2018 թ-ին հանուն փոփոխությունների երկրի բոլոր ճանապարհները փակած հասարակությունը, ըստ ամենայնի, առաջիկայում խնդիր է ունենալու փակել թերևս ամենակարևոր՝  դեպի աղետ տանող ճանապարհը։ Ամեն ինչ տանում է դրան։ Ցավալիորեն օր օրի այն ավելի լայն ու անխոհեմ կերպով բաց է դառնում՝ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք, ներսից՝ դուրս, դրսից՝ ներս։

Ինչպես փակել ճանապարհը

Իշխանությունը կարող է բերել իր հաջողության 100 և նույնիսկ 1000 փաստ. սա նորմալ է՝ հանրությանը դրական ուղերձներ հղելու առումով։  Կարող է նույնիսկ ինքը հավատալ դրանց։ Իշխանության դեմ աշխատողները կարող են իրենց հերթին բերել 100 կամ 1000 հակափաստարկ. դա նույնպես ընթացիկ, բնական պրոցես է։ Եվ, մեծ հաշվով, դժվար է ընթացիկ կյանքում որոշել՝ ով է ավելի ճիշտ, ով՝ սխալ։ Դրանք ընդամենը հարցեր են, տեսակետներ են։

 Փոխարենը՝ կա մի փոքր, բայց ամենակարևոր հարցերի խումբ, որտեղ սխալը աննորմալ թանկ գին ունի կամ կարող է ունենալ պետության համար։ Իսկ երբ հանրության գիտակից հատվածում ուժգնանում  է կասկածը՝ արդյո՞ք սխալներն արվում են չիմացությամբ, թե միտումնավոր, ապա դեպի աղետ ճանապարհը դառնում է ահագնացող  հարթ, լուսավոր։

Հինգ հարց, որ կարող է բերել աղետի

1.     Հնարավոր խոշոր վրիպումներն անվտանգության համակարգում. արդյո՞ք մենք անում ենք մեզնից կախված ամեն ինչ՝ պատերազմի վտանգը կանխելու համար։ Ամե՞ն ինչ ենք անում սառը և հաշվարկված, թե՞ ասուլիսից ասուլիս՝ փոխում ենք շեշտադրումները։

2.     Հնարավոր խոշոր սխալներն արտաքին քաղաքական վեկտորում. արդյո՞ք մենք բացառում ենք հակառուսական թակարդում հայտնվելը։ Բավարար պարզ և բավարար հստակ ձևակերպվա՞ծ է մեր դիրքորոշումը՝ ՌԴ-ում, ԵՄ-ում և ԱՄՆ-ում՝ Հայաստանը չի փոխելու իր անվտանգության համակարգը և չի հայտնվելու հակառուսական կոալիցիաների տրամադրությունների տիրույթում։

3.       Հնարավոր խոշոր սխալները տնտեսության մեջ. արդյո՞ք հաշվարկված է, որ այսօրվա գործելաոճը և առաջարկվող որոշ օրինագծեր չեն բերելու տնտեսությանն էական ռիսկեր, այդ թվում՝ կապիտալի անվերահսկելի արտահոսքով, անշարժ գույքի շուկայի փլուզումով, ներդրումների իսպառ բացակայությամբ։

4.     Հնարավոր խոշոր սխալը իրավական նիհիլիզմի դրսևորումներով. արդյո՞ք բոլորին բանտերով սպառնալը չի բերելու երկրում անվերահսկելի ռեպրեսիվ մեքենայի գործարկմանը, որից պետությունները դուրս են գալիս միայն թանկ գին վճարելով։

5.     Հնարավոր խոշոր սխալը՝ ժամանակի վատնման առումով. արդյո՞ք չկա տպավորություն, որ մենք կորցնում ենք շատ թանկ ժամանակ՝ երկրի խորքային մոդեռնիզացիայի և էական բարեփոխումների համար։ Պատկերացումների պարզունակությամբ, բանտային մոլուցքով և պլեբսի ականջին հաճելի օրակարգով չե՞նք   տապալում կարևորը՝ երկրի խելամիտ առաջընթացը։ Չե՞նք կորցնում մեր՝ առանց այն էլ սակավ մրցակցային առավելությունները։

Այս կետերից յուրաքանչյուրը կարող է տանել բարդ խնդրի։ Իսկ դրանցից միաժամանակ մի քանիսի առկայությունը՝ ուղղակի մեծ աղետի։ Այսօր միտումնավոր չեմ բացում այս կետերը, չեմ մանրամասնում դրանք՝ թողնելով առաջիկային, բայց դա անպայման արվելու է։

Խնդիրը բարդանում է նաև իշխանությունների բացառիկ տեսակով։ Իրականում «իշխանություններ» ձևակերպումը պետք է օգտագործել եզակի թվով. մենք գործ ունենք մեկ հոգու իշխանության հետ, և որպես դրա առաջին հետևանք՝ այն բացառիկ փակ իշխանություն է, որպես երկրորդ հետևանք՝ այն բացառիկ անկանխատեսելի իշխանություն է։  Մենք սա պետք է ընդունենք որպես փաստ ու մեր հաշվարկներն անենք՝ այս փաստն ի գիտություն ընդունելով։ Ի դեպ, միտումները՝ է՛լ ավելի միակամ, է՛լ ավելի փակ և է՛լ ավելի անկանխատեսելի իշխանությունն է։ Լայվը կամ ասուլիսը դարձել է պատուհաս երկրի գլխին, երբ ոչ միայն հանրությունն է հանպատրաստից լսում կարևոր ձևակերպումները, այլև  իշխանությունը՝ իր ողջ կազմով՝ ամենայուրայիններից մինչև ուժայիններ, որպես թարմ լուրերի թողարկում են դա ընկալում։

Ի՞նչ պետք է հակակշռենք այս իրականությանը։ Հայաստանում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ հասկանում են վերը նշված կետերի կարևորությունը, կենսական ռիսկերը։ Հայաստանում հազարավոր մարդիկ պատրաստ են սրճարաններից և խոհանոցներից դուրս սրա մասին բարձրաձայնել, և թերևս առնվազն հարյուր հոգի այս պահին կարող է տարբեր ֆորմատներով, մասնագիտորեն, բացել այս կետերը և համբերատար ու մատչելի նկարագրել ռիսկերը։ Եվ առաջարկել լուծումներ։ Առաջարկել ելքեր։ Ուղղակի պետք է դադարեցնել՝ սևեռվել մանր հարցերի վրա, պետք է կարևորը տարբերել անկարևորից։ Պետք է  օգնել հասարակությանը՝ դուրս գալ մանիպուլյատիվ լրահոսի խեղդող օվկիանոսից։ Պետք է ձևավորել հիմնական հարցերի դոմինանտ հոսանքը։ Սա իսկապես շատ լուրջ ռեսուրս է, որպեսզի որոշ ժամանակ հետո հասնել ռիսկերի հանրային լայն ընկալմանը, և հասնել հանրային նոր պահանջների լայն ձևակերպմանը. գործ՝ դատարկախոսության դիմաց, արդյունք՝ անցյալը վատաբանելու փոխարեն, կանխատեսելիություն՝ անակնկալ աղետների փոխարեն։

Այս մթնոլորտը ստանալուց հետո, քաղաքական լուծումները դառնալու են տեխնիկական խնդիր։ Դեպի այս մթնոլորտ տանող ճանապարհին և հետո այդ մթնոլորտում շատ կարևոր է իշխանության մեջ գտնվող  գիտակից անհատների և շրջանակների հետ կապը՝ կլինի բանավեճ, թե համակարծիքություն, էական չէ։ Էականն այն է, որ իշխանության ներսի շրջանակների հետ ձևավորվի ընդհանուր օրակարգ։ Սա պետության շահն է պահանջում, սա առողջ բանականությունն է պահանջում։ Իսկ իշխանության այն շրջանակները և անհատները, որոնք համառորեն կմնան 2018-ի մայիսի «խելքին», ուղղակի կդառնան իշխանություն՝ իրենք իրենց համար, և նոր սոլիդ իշխանության տեխնիկական լուծումների փուլում մեկընդմիշտ մոռացության կմատնվեն։

Որքանով ես տեղյակ եմ (որոշին՝ մասնակից), իրարից անկախ՝ այսօր բարձր գրագիտություն և մեծ փորձ ունեցող տարբեր անձիք և շրջանակներ քննարկումների և երկրի մոդեռնիզացիայի ծրագրերի մշակման աշխատանքներով են զբաղված։ Բնականաբար, դրանք չեն կարող մնալ աշխատասենյակներում, և մի պահից դառնալու են հանրային սեփականություն․ բացվելու են  մասնագիտական, փորձագիտական, քաղաքական, հանրային շրջանակների և, իհարկե, հասարակության առաջ։ Սա պետք է արագացնել, որովհետև կա մի գործոն, որը ճնշում է զուսպ լավատեսությունը. դա ժամանակի գործոնն է։ Կհասցնե՞նք, թե այսօրվա մթնոլորտը, ռեպրեսիվ մեքենան, տոքսիկ խմբերի ուժեղացող ազդեցությունը և իհարկե, իշխանության պատկերացումերի պարզունակությունը և անկանխատեսելիությունը կգտնվեն ավելի ուժեղ և ճանապարհ կբացեն դեպի աղետ։ Չգիտեմ։ Բայց մի բան հստակ է. այսօր դարձյալ լուծումը ճանապարհ փակելն է. դեպի աղետ տանող ճանապարհը։

 

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:01 20/09/2019  |  ՎերլուծություններՏեղեկատվական պայքար Վանեցյանի հրաժարականի շուրջ
12:12 19/09/2019  |  ՎերլուծություններԸնթացիկ լրահոսն ու հնարավոր աղետը
11:53 16/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է
12:24 13/09/2019  |  ՎերլուծություններՀետաքննություն. Մի շատ տարօրինակ պատմության հետքերով
12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի
11:20 06/09/2019  |  ՎերլուծություններԵրեկ ազդարարվեց նոր ավանտյուրա
12:20 04/09/2019  |  ՎերլուծություններՔայլեր ուղղված պետականության հիմքերի դեմ
12:48 03/09/2019  |  ՎերլուծություններԵնթատեքստը պաշտոնական Մոսկվան ուժեղացնում է նաև տեխնոլոգիապես
12:55 29/08/2019  |  Վերլուծություններ«Իրազեկ քաղաքացիների միավորումը եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլը» 33 մլն դրամ հատկացնելու կառավարության որոշումն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում
12:44 27/08/2019  |  ՎերլուծություններԻրավապաշտպանության հոգեհանգիստը

Արխիվ

[]