ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եկեղեցու դեմ երկրորդ արշավը Փաշինյանն է առաջնորդում. Հայկ Նահապետյան 09/24/2019 19:36 | ԼՐԱՀՈՍ
«Այստեղ աշխատում է «մութ սենյակում սեւ կատու փնտրելու» ասացվածքի տրամաբանությունը։ Սեփական ձախողումները Փաշինյանը փորձում է բարդել մութ ուժերի վրա»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, քաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցուն ծնկի բերելու մասին հայտարարությանը։ Նա հիշեցրեց, որ Փաշինյանը այսպես ասած, ներքին թշնամիների մասին առաջին անգամ խոսեց Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ, երբ հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց, թե Հայաստանում գործակալներ կան, այնուհետեւ խոսեց Արցախում դավադիր ուժերի գոյության մասին եւ հիմա, ըստ փորձագետի, հայտարարվում է, որ կան որոշ հոգեւորականներ, որոնք քանդում են պետության ոտքի տակը։
Հայկ Նահապետյանը Փաշինյանի այս կեցվածքը համարում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարում եկեղեցու դիրքորոշմանը պատասխան եւ Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի երկրորդ փուլի մեկնարկ։
Փորձագետը ուշադրություն է դարձնում այն փաստի վրա, որ մոտ երկու շաբաթ առաջ BBC-ի ռուսական գրասենյակը, որը, Հայկ Նահապետյանի խոսքով, առաջին հերթին սպասարկում է Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության եւ թագուհու քաղաքականությունը, հրապարակեց մի նյութ՝ եկեղեցու դեմ արշավ սկսած անձանց մասնակցությամբ։ Մասնավորապես,ներկայացվեց նախկին աբեղա հայր Կորյունի՝ Արմեն Առաքելյանի խոսքը։
«Սրան գումարենք, որ այս նույն կարգալույծ եղած աբեղան՝ հայր Կորյունը եւ Ռուսաստանում մի արքեպիսկոպոս, որը խախտել էր կուսության ուխտը, իրենց մի քանի տասնյակ համախոհ աշխարհականների հետ փակ եկեղեցիներից մեկում արարողություն էին արել եւ հրապարակավ հայտարարել, որ եկեղեցու դեմ են Վեհափառի դեմ են , պատրաստ են փոխել եկեղեցական այն կանոնները, որոնք այսօր գործում են, ինչպես նաեւ ստեղծելու են եկեղեցուն այլընտրանքային կառույց, իսկ դա սովորաբար, աղանդն է։ Եվ BBC-ն երկրորդ անգամ արդեն այս միջոցառումը լուսաբանող նյութ հրապարակեց եւ դա համընկավ Փաշինյանի հայտարարությանը»,-նկատեց փորձագետը։
Այս ամենը Հայկ Նահապետյանը դիտարկում է Հայ առաքելական եկեղեցու կազմաքանդմանը եւ թուլացմանն ուղղված որոշ ուժային կենտրոնների ու կառույցների գործողությունների տրամաբանության մեջ.«Առաջին անգամ այդ փորձը ձախողվել է, հիմա երկրորդ փորձն է։ Եթե առաջին անգամ Վեհարանը գրավելիս, երբ իրավապահ համակարգը իրեն պահեց իմպոտենտի նման եւ իր գործառույթները չիրականացրեց որպես կառույց, Փաշինյանը չէր երեւում, հակառակը՝ հիմնավորում էր, որ եկեղեցին անջատ է պետությունից, այս անգամ ուղղակիորեն ինքը ձեռնոց նետեց, այսինքն` ինքն է առաջնորդում եկեղեցու դեմ երկրորդ արշավը։ Փաշինյան Նիկոլի հայտարարություններով եւ BBC-ի՝ նման հոդվածներով եկեղեցու դեմ գործող մարգինալ խումբը վերակենդանանում է, եւ իր հայտարարությունը մտնում է այդ հատուկ օպերացիայի տրամաբանության մեջ»։
Հայկ Նահապետյանի խոսքով, այսօր երկու ազգային ինտիտուտ կա՝ Հայ առաքելական եկեղեցին եւ ավանդական ընտանիքի ինստիտուտը, որոնք դիմագրավում են ավանդական արժեհամակարգին նետված մարտահրավերներին եւ այդ երկու ինստիտուտների նկատմամբ այսօր իրականացվում է տոտալ հարձակում։
«Եթե ընտանիքի նկատմամբ իրականացվում է իրավական ակտերով ընտանիքը քանդելու, ամուսիններին իրար դեմ, երեխային ծնողների դեմ հանելու քաղաքականություն, որն իրականացվում է Սորոսից եւ այլ ֆոնդերից սնվող ՀԿ-ների միջոցով, ապա եկեղեցու դեմ 2-րդ արշավը իրականացվում է Փաշինյանի միջոցով»։
Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարություններին, Հայկ Նահապետյանն ասաց, որ Արթուր Վանեցյանը քաջություն ունեցավ խոսելու երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների մասին եւ տողատակով ասաց, որ վտանգվում է մեր խաղաղությունը։
«Փաշինյանն իր աձագանքով, կրկին անգամ ցույց տվեց իրավական առումով իր գիտելիքների նվազ պաշարը՝ իրեն հայտարարելով գերագույն հրամանատար։ Ես կարծում եմ, որ երկրի ներսում լարումները գնալով ավելանալու են, ինչը միայն մեր հակառակորդի ջրաղացին է ջուր լցնում ։ Եվ, ցավոք, չի բացառվում, որ ոստիկանության գեներալ- գնդապետ Հայկ Հարությունյանի մահը , որը անգամ եթե ինքնասպանություն է, այս կամ այն կերպ կապված է Մարտի 1-ի գործի հետ , որովհետեւ նա կարեւորագույն վկա էր»,-եզրափակեց Հայկ Նահապետյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել