ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես տեսնում եմ բռնապետության հաստատման նախադրյալներ. հոգեբանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 09/23/2019 16:35 | ԼՐԱՀՈՍ
«Վարչապետն ինքնակայացման խնդիր ունի եւ փորձում է կայանալ ոչ թե արված գործով, այլ թշնամի փնտրելով եւ բոլորովին կապ չունի՝ լրագրողներն են, եկեղեցին է, նախկին պաշտոնյաներն են...Սա նոր երեւույթ չէ».-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ամերիկյան ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին ասել է հոգեբան, «Մադաթյան հոգեբանական կենտրոն»-ի հիմնադիր Միհրդատ Մադաթյանը։
Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով եկեղեցի –պետություն հարաբերություններին, հայտարարել էր. «Եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է Կառավարությունը մտնի եկեղեցու գործերի մեջ, ապա Կառավարությունը կքննարկի հայ ժողովրդի այդ պահանջը բավարարելու հարցն ու դրա գործնական հնարավորությունները»։ Նա նաեւ սպառնացել էր ԶԼՄ-ներին, դատարաններին՝ հայտարարելով.«Ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ի՞նչ է՝ դե եկեք այս Կառավարության ողնաշարը ջարդենք։ Երբ ասում ենք դատարանները պետք է լինեն անկախ, չենք միջամտելու դատավարությանը, դատական համակարգի առաջին ռեակցիան ի՞նչ է. Եկեք այս կառավարության ոտքի տակը քանդենք։ Սա իրավիճակի սխալ ընկալում է, ես ուզում եմ բոլորին ասել, որ մեր ժպիտները թող ոչ ոք որպես թուլություն չընկալի, բոլոր նրանք, ովքեր այդպես են ընկալում, շատ փոշմանել են և շարունակելու են փոշմանել»։Փաշինյանը ասել էր, որ եթե ասում են եկեղեցու ներքին կյանքի մեջ չեն մտնում և որոշ եկեղեցականներ եզրակացնում են, թե Կառավարությունը թույլ է և կարելի է քանդել այդ կառավարության «ոտքերի տակը», ապա նրանք շատ ուժեղ հակահարված կստանան ու ծնկի կբերվեն։
«Հիմա կտեսնենք, որ Ամուլսարի բնապահպաններն էլ կհայտարարվեն թշնամի, կհայտարարվի, որ նրանք աղմկում են, որ հեղափոխությունը փչացնեն»,-նկատեց հոգեբանը։
Միհրդատ Մադաթյանի խոսքով, թեեւ դե յուրե Փաշինյանն է երկրի ղեկավարը, բայց երկրի անվտանգության խնդիրների համատեքստում դժվար է նրա մասին խոսել.«Մարդուն, որը լավ չի պատկերացնում երկիրը, հայրենիքի գաղափարը, Արցախը, մարդուն, որն անպատեհ հայտարարություններ է անում, օրինակ.«Արցախը Հայաստանն է, եւ վերջ», որի համար վաղը մենք ենք պատասխան տալու, ես չեմ կարող վստահել երկրի անվտանգությունը։Մեր անվտանգության երաշխավորները մեր զինվորներն են, մեր սպաներն են»։
Ըստ հոգեբանի, Փաշինյանի վերջին հանդիպումը զոհված զինծառայողների մայրերի հետ եւ այն փաստը, որ նա առաջնահերթությունը տալիս է Մարտի 1-ի զոհերին, նույն բանն է փաստում. «Երկրի ղեկավարը նման բան չի կարող անել, նա ժողովրդի ինչ-որ մասի ղեկավարն է, որը, այսօր կասկածելի է, թե մեծամասնությունն է, թե՞՝ ոչ»։
Ըստ հոգեբանի, Փաշինյանը շարժվում է իր արժեհամակարգով եւ շատ մղումների մեջ գուցե անկեղծ է. «Խնդիրն այն է, որ այդ մղումները որեւէ կերպ չեն համընկնում հայրենիքի արժեքների հետ։ Մենք տեսնում ենք մարդու, որն իր արժեհամակարգում շատ բաներ չունի եւ իմպուլսիվ կերով, հետեւողականորեն գնում է իր նպատակներին։ Ես այդ նպատակների մեջ տեսնում եմ Արցախի համար ոչ բարենպաստ պայմաններ, ես տեսնում եմ Ստամբուլյան կոնվենցիան, Ամուլսարի շահագործումը, որտեղ ակնհայտ շահադիտական մոտեցում կա, ես այդ նպատակների մեջ տեսնում եմ երկրորդ նախագահի կալանավորումը։ Սրանք նպատակներ են, որոնք երկրի ու հայրենիքի հետ որեւէ կապ չունեն»։
Հարցին, արդյո՞ք այդ ամենը բռնապետություն հաստատելու միտման մասին է խոսում, հոգեբանը պատասխանեց. «Ինչո՞ւ միտում, ես տեսնում եմ բռնապետություն։ Բռնապետությունը էլ ո՞նց է լինում, եթե կա ժողովուրդ եւ կան հակահեղափոխականներ կան սեւեր ու սպիտակներ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո այդ նույն բանը չէ՞ր տեղի ունենում, ինչո՞ւ միտում, եթե այսօր մեր հերոսները դատվում են, երբ անմեղության կանխավարկած է խախտվում։ Այսօր բռնապետության հաստատման համար բառացիորեն բոլոր նախադրյալները կան»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ