Թեմաներ
Երեքշաբթի 06 / 06 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2023   23:54 Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին 06/05/2023   23:46 Apple-ը մի քանի նորույթ է ներկայացրել 06/05/2023   23:32 «ԳԱԶ-3110»-ի 66-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է 06/05/2023   23:17 Պոլսո Հայոց պատրիարքը կժամանի Հայաստան 06/05/2023   22:58 Ո՞վ է նշանակվել Էրդողանական վարչախմբի Ազգային հետախուզության կազմակերպության ղեկավար․ Ոսկանյան 06/05/2023   22:39 Սեքսապաթոլոգը նշել է նախկին սիրեցյալների հանդեպ մարդկանց մոտ ծագած հանկարծակի հետաքրքրության պատճառները 06/05/2023   22:15 Սոչիում թաղայինի եւ սպանված 7-ամյա աղջկա մոր դեմ գործ են հարուցել 06/05/2023   21:59 Վրաստանում նախատեսում են Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայան կառուցել 06/05/2023   21:48 Մենք չգիտենք, թե մեր սահմանն այսինչ թփից քանի մետր այս կամ այն կողմով է անցնում. Հովիկ Աղազարյան 06/05/2023   21:40 Մայր Աթոռում մեկնարկել է միաբանական համագումարը 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/05/2023   21:16 Տոյվո Կլաարը գալիս է Հայաստան 06/05/2023   21:10 Ավելի քան 15 նոր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան լաբորատոր սարքավորումներ. Գրիգոր Մինասյանը շրջայց է կատարել «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում 06/05/2023   21:04 Ես իմ տնից դուրս չեմ գա, ավելի լավ է՝ իմ հողի վրա ընկնեմ, մեռնեմ․ որ չհուղավորվեմ էլ, գոնե հողիս վրա կլինեմ․ Արտո Հակոբյան 06/05/2023   20:53 Արցախում մեկնարկում է նոր կտրոնների տրամադրման գործընթացը 06/05/2023   20:49 Պայմանագիր չի ստորագրվելու․ Ադրբեջանն ունի պլան մաքսիմում՝ ՀՀ-ից պոկել հնարավորինս շատ տարածքներ ու ռազմավարական կետեր․ Արա Պողոսյան 06/05/2023   20:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը 06/05/2023   20:38 Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ին կմեկնի Սոչի 06/05/2023   20:31 Իրականում այս արարածն ու սրա նմանները ժամանակին իրենց հետաքրքրող իրական «մանդատն» ստացել են Թուրքիայից․ Իշխանյան 06/05/2023   20:18 Այսպիսի պայմաններում ձեռք բերված որևէ պայմանավորվածություն՝ լինի գրավոր կամ բանավոր, չի գործելու, թշնամին այն պարբերաբար խախտելու է. Ոսկանյան 06/05/2023   20:05 Հունիսի 6-ին, 7-ին, 8-ին Մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով 06/05/2023   19:57 Կեղծ կայքերը փորձում են ձեզանից կորզել բանկային քարտի տվյալները․ Փորձագետ 06/05/2023   19:49 Զոհվածի մոր կալանավորումն ակնհայտ ապօրինի էր. անձը չի կարող կրկին կալանավորվել, եթե չկան նոր հանգամանքներ. փաստաբան (տեսանյութ) 06/05/2023   19:34 Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. ՇՄՆ 06/05/2023   19:19 Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը 06/05/2023   19:07 Դատավորը գերլարված էր, դրա մասին էր վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում.փաստաբան 06/05/2023   19:03 Առավոտից խաղեր էր գնում. վերևից կայացված որոշում էր. փաստաբանը՝ Գայանե Մարտիրոսյանի կալանավորման մասին 06/05/2023   18:51 ԱԽ քարտուղարն, ով վաղուց ուրացել է իր ծննդավայր Արցախն ու այն Ադրբեջան է համարում, եթերներում գլուխ գովելով է զբաղված. Աբրահամյան 06/05/2023   18:12 Հունիսի 5-ին ՀՀ ԶՈՒ-ում հանդիսավորությամբ մեկնարկել է զինծառայողների ատեստավորման գործընթացը 06/05/2023   18:02 Պաշտպանի աջակցությամբ սահմանամերձ գյուղի բնակչի բարձրացրած խնդիրը լուծվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   17:50 Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 06/05/2023   17:47 Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարն այդ պաշտոնն զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարան 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/05/2023   17:23 Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին 06/05/2023   17:18 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ հիմնարկ տեղափոխվող դատապարտյալի մոտից հայտնաբերվել են մեծ քանակությամբ կասկածելի դեղահաբեր և փոշեզանգված 06/05/2023   17:06 Ռուբեն Հախվերդյանը Կիևում բարեգործական համերգ է ունեցել, որի ողջ հասույթը տրամադրվել է Ուկրաինայի Զինված ուժերին՝ վիրավոր զինվորների բուժման նպատակով.Տիգրան Խզմալյան 06/05/2023   16:56 Հայ եւ արգենտինացի խորհրդարանականների համատեղ հայտարարությունը 06/05/2023   16:35 Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Չավուշօղլուին փոխարինեց Հաքան Ֆիդանը 06/05/2023   16:23 Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով 06/05/2023   16:15 Ավելի լավ է հայտարարություն չանեն, քան իրենց հայտարարությամբ լեգիտիմացնեն ադրբեջանական խոսույթը. Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ- ի մասին 06/05/2023   16:12 «Վանաձոր» ՔԿՀ կալանավորը զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգեր հնչեցրել 06/05/2023   16:07 Արտգործնախարարների քննարկումների հաջորդ փուլը կմեկնարկի հունիսի 12-ին. ՀՀ ԱԳՆ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/05/2023   15:27 Արարատ Միրզոյանը հակասեց Փաշինյանին. Վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզների հիման վրա պետք է արվի սահմանազատումը 06/05/2023   15:08 Հայաստանում հնարավոր են համարում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բանակցությունների ինտենսիվությունը պահելու դեպքում 06/05/2023   15:07 Փաշինյանը հաստատեց՝ իր կամքով է նստել մեքենան, բայց չի ցանկացել Եռաբլուր գնալ (տեսանյութ) 06/05/2023   15:06 9 տարի ազատազրկում՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար
06/04/2023   13:58 Պայմանագրի ստորագրումը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանում. չեն կարող 1975թ. քարտեզով սահմանագծում իրականացնել. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 06/05/2023   17:42 Գայանե Մարտիրոսյանը կալանավորվեց 06/04/2023   19:28 Մեզ համար հպարտություն է օտար երկրներում պատվով ներկայացնել հայկական ազգային պարն ու մշակույթը. Ստրասբուրգում հիմնադրված «Renaissance» պարախմբի ղեկավար 06/04/2023   11:19 Երեկ Սարյան փողոցից կասկածելի ծագումնաբանությամբ մարդիկ են բերման ենթարկվել. ի՞նչ կապ ունեն նրանք իշխանության հետ 06/05/2023   15:58 Աշոտ Փաշինյանը դեմ է, որ զոհված զինվորի մայրը լինի ազատության մեջ. ասում է՝ տնային կալանքը եւս մեղմ է (տեսանյութ) 06/05/2023   14:23 Աշոտ Փաշինյանը մասնակցում է դատական նիստին. նա դատարանում է (տեսանյութ) 06/04/2023   11:10 «18+ գինու փառատոնի անփառունակ էջերից». Ռուբեն Մելիքյան 06/04/2023   16:09 «Նիկոլ դավաճան» վանկարկումների համար սփյուռքահայ երիտասարդին բերման են ենթարկել 06/04/2023   12:57 Չենք ուզում Վահե Ղազարյանի հետ կիսել արժեքային նահանջի պատասխանատվությունը. Դանիել Իոաննիսյան 06/04/2023   19:12 Թմրամոլ սերունդը հայրենիք չի ունենում, եղածը չի պահում, սերունդ չի տալիս.ինչո՞ւ է թմրամոլությունը ՀՀ֊ում բարձր հովանավորության տակ և ում է դա ձեռնտու.Ղևոնդյան 06/04/2023   15:29 Խուլիգանության դեպք Ճարտարում. 7 անձ ձերբակալվել է 06/05/2023   17:56 Վասալն ընդունում է խաղի կանոնները և ներկա է գտնվում սուզերենի թագադրման արարողությանը. քաղաքագետ 06/05/2023   13:32 Արարատ Միրզոյանը պնդում է՝ Թուրքիայում Փաշինյանը երկրորդ շարքում է նստել՝ ըստ արարողակարգի (տեսանյութ) 06/05/2023   15:37 Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյանը՝ Գայանե Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ (տեսանյութ) 06/04/2023   14:03 Էրդողանի երդմնակալության արարողակարգը բավականին հետաքրքիր էր սիմվոլիզմի առումով. կարծես թե Փաշինյանին հասկացնում է, թե պետք է իր տեղը ճանաչի. Պողոսյան 06/04/2023   20:30 Էջմիածնի հյուրանոցներից մեկի համարում տղամարդու դի է հայտնաբերվել՝ գլխին հրազենային վնասվածքով. shamshyan.com 06/05/2023   21:28 Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել 06/04/2023   01:02 Փաշինյանն ու Ալիեւը «ոտքի վրա» զրույց են ունեցել Անկարայում 06/05/2023   15:46 Ճիշտը չգնալն էր, Էրդողանը բառի իսկական և փոխաբերական իմաստով վիրավորել է ոչ միայն հայ ժողովրդին, այլև անձամբ Փաշինյանին․ Վարդան Օսկանյան 06/04/2023   14:40 Թուրքիայում հեղեղներից ճանապարհ է փլուզվել. ջուրը լցվել է բնակելի տներ

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն ՀԲՃ 09/23/2019   11:46  |  Բնապահպանական իրավունք

Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ  միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:

1.    2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։

2.    2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:

3.    2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ, ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:

4.    Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը: Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր: Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ: Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք  է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։

Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:

●     1-ին և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:

●     2-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:

●     4-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը:

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Կանանց իրավունքների տուն

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նարե Հովհաննիսյան, իրավապաշտպան

«Սոցիոսկոպ» հասարակական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:17 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՋերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան
12:42 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ)
19:50 20/09/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանական մոբիլիզացիայի օր. մեկնարկել է երթը
19:39 20/09/2019  |  ՎերլուծություններԱմուլսարը՝ անկախության գրավական
12:39 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՋերմուկցիները խոստանում են կիրառել նույն մեթոդները, որոնցով Փաշինյանը եկել է իշխանության (տեսանյութ)
12:40 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻ պաշտպանություն Ամուլսարի հեծանվաերթ է նախատեսվում
10:00 19/09/2019  |  ՄամուլՔննիչ հանձնաժողով՝ Ամուլսարի հարցով. «Իմ քայլը» «պրիմիտիվ» խորամանկության է դիմել. «Հրապարակ»
19:46 17/09/2019  |  ՎերլուծություններՊարոն վարչապետ, բա ժողովու՞րդը…
12:09 17/09/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել․ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
19:17 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱյնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ)

Արխիվ

[]