Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ» 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ

14 տարի առաջ կատարված զինծառայողի սպանության գործով փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, բայց գործին ընթացք չի տրվում 09/23/2019   18:18  |  ԼՐԱՀՈՍ

Գորիսի զորամասում շուրջ 14 տարի առաջ սպանված շարքային զինծառայող Նաիրի Իսախանյանի գործով տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին եւ ՔԿ ղեկավարին ՝ խնդրելով ՀՀ քրեական օրենսգրքի 351-րդ հոդվածով (քրեական պատասխանատվությունից ապօրինի ազատելը) քրեական գործ հարուցել գործը քննող քննիչի նկատմամբ, սակայն քրեական գործ չի հարուցվել:

Հաղորդումները մակագրվել են վարույթն իրականացնող մարմնին՝ քննիչին, որը, փաստաբանի խոսքով, շահագրգիռ կողմ է։ «Բոլոր հաղորդումները հիշյալ մարմինները ուղարկել են վարույթն իրականացնող մարմին՝ քննիչին, որպեսզի քննիչը լուծի՝ քննիչ գործողություններում առկա՞ են հանցագործության հատկանիշներ, թե ոչ։ Բոլոր դիմումներն ուղարկում են քննիչին, որը հանդիսանալով շահագրգիռ անձ՝ ընթացք չի տալիս գործին»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հաղորդումներին ընթացք չտալը փաստաբան Հովհաննիսյանը պայմանավորում է նաեւ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի գործոնով, որն այսօր սերտ առնչություններ ունի գործող իշխանությունների հետ։

Փաստաբանի խոսքով, մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան առ այն, թե տվյալ ժամանակահատվածում զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ, որի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հորեղբոր թոռանը՝ Վաղինակ Ամիրյանին այս գործով մեղադրանք էր առաջադրվել։ «Վաղինակ Ամիրյանին քրեական պատասխանատվությունից ազատելու միակ հիմքը հանդիսացել է նրանց մտերմությունը, որովհետեւ իրավական հիմք գործում առկա չէ։ Ես կարծում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանի գործոնը այսօր էլ նշանակություն ունի, քանի որ նրա քաղաքական ակտիվությունը մեզ հուշում է, որ Գագիկ Ջհանգիրյանը իշխանություններին հաճո մարդ է։ Այսօր մեր դիմումներին ընթացք չտալը մենք կապում ենք դրա հետ»,-ասում է փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2005 թվականի ապրիլի 11-ին, ժամը 02։40-ի սահմաններում հայտնաբերվել է շարքային Նաիրի Իսախանյանի դիակը՝ գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորումով։ Հարուցվել է քրեական գործ, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված եզրակացության մեջ նշվել է, որ Նաիրի Իսախանյանի մահը վրա է ստացել գլխի ճակատային շրջանում ինքնաձիգից արձակված կրակոցների հետեանքով։

Դիակի դատաբժշկական փորձաքննության եւ գործով ձեռք բերված այլ ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի զինծառայող շարքային Վաղինակ Ամիրյանին, որը փաստաբանի փոխանցմամբ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հորեղբոր թոռն է։ Քրեական գործի նախաքննության ընթացքում, սակայն, Նաիրի Իսախանյանի մայրը՝ Գյուլվարդ Աղաջանյանը, գտնվելով հուզական վիճակում, անստորագիր դիմում է հասցեագրել զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին առ այն, որ իրեն հասած տեղեկություններով, որդին ոչ թե մահացել է կրակոցների արդյունքում, այլ իր որդուն նախապես ծեծել են զինծառայողները, ինչի հետեւանքով որդին մահացել է, որից հետո միայն Վաղինակ Ամիրյանը ինքնաձիգով կրակել է նրա ճակատին եւ վնասվածք պատճառել։

«Քննիչը, ունենալով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ունենալով բազմաթիվ ապացույցներ, համադրում է միայն տուժողի մոր հուզական, խռովային վիճակում գրված անստորագիր դիմումը եւ գտնում,որ այն ճիշտ է եւ դրա հիման վրա անհրաժեշտ է Վաղինակ Ամիրյանին առաջադրված սպանության մեղադրանքը վերացնել։ Դատավարական որոշման համար միակ հիմքը , կրկնում եմ, տուժողի մոր անստորագիր դիմումն է, որը որեւէ այլ ապացույցով չի հաստատվել»,-շեշտում է փաստաբանը։
Արդյունքում, Վաղինակ Ամիրյանը այլ հոդվածով 2 տարով պայմանական ազատազրկվել, ապա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

«Քրեական դատավարությամբ նշվում է, որ կան որոշակի հանգամանքներ, որոնք կարող են ապացուցվել միայն որոշակի ապացույցներով։ Դրանք են մահված պատճառը եւ մարմնական վնասվածքների բնույթը։ Այսինքն, եթե կա այդ մասին դիակի դատաբժշկական փորձաքննություն, դա առաջնային ապացույց է, որը կարող է վկայել մահվան պատճառը։ Մնացած բոլոր ապացույցներն ածանցյալ են»,-շեշտում է փաստաբանը։
Նրա խոսքով, 12 հատորանոց քրեական գործի գրեթե կեսը իր վստահորդի կողմից տարբեր ժամանակներում ուղարկված դիմումներն ու բողոքներն են, որոնք տարիներ շարունակ անտեսվել են. «Այն աստիճանի են հասցրել, որ այդ կինը հիմա չգիտեմ ինչ վիճակում է գտնվում։ Մամուլում անգամ հրապարակում կա այն մասին, որ քննիչը սեռական բնույթի հայհոյանքներ է թույլ տվել տուժողի մոր հասցեին»

Փաստաբանի խոսքով, տուժողի շահերի ներկայացուցչի պարտականություններն ստանձնելիս տուժողի մայրը թերահավատ է եղել, որ գործով հնարավոր կլինի որեւէ առաջընթաց գրանցել։ «Ես , ճիշտն ասած, չէի հավատում, բայց այն, ինչ ես տեսա այս գործով, վկայում է, որ իսկապես, տուժողի մայրը ճշմարտությունն է ասում՝ այստեղ կա կամք , որ գործը չբացահայտվի եւ Վաղինակ Ամիրյանը չդատապարտվի՝ անգամ այսքան փաստական հանգամանքների առկայության պայմաններում։ Գյուլվարդ Աղաջանյանը նշել էր, որ գործով առաջընթաց չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ գործով որոշման հիմքում կանգնած է Գագիկ Ջհանգիրյանը»,-ընդգծում է փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանի փոխանցմամբ, քննիչի անգործության վերաբերյալ նաեւ դատարան են դիմել։ Դատական նիստը կայանա հոկտեմբերին։ Գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին, որի վերաբերյալ փաստաբանների շրջանում բարձր վստահություն կա։ Փաստաբանն ակնկալում է, որ այս անգամ գործն ընթացք կստանա, թեեւ շեշտում է՝ առկա է Գագիկ Ջհանգիրյանի գործոնը։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]