Թեմաներ
Երեքշաբթի 12 / 10 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/10/2019   00:28 Աննա Հակոբյանի եղբոր վարքագիծը քննելու համար պահանջում են ստեղծել էթիկայի հանձնաժողով 12/10/2019   00:18 «Շեկո» մականվամբ 30-ամյա գյումրեցին հարվածել է պատգամավորի ընկերոջը (տեսանյութ) 12/09/2019   23:50 Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը 12/09/2019   23:43 Հայտնել են հանրապետության գլխավոր տոնածառի վառվելու պահի մասին 12/09/2019   23:12 Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը 12/09/2019   22:22 Աբխազիայի նախագահի նախկին թեկնածուն ձերբակալվել է առևանգման կասկածանքով 12/09/2019   21:56 Երևանում տեղի ունեցան Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ 12/09/2019   21:49 Huawei- ն հայտարարել է Android- ի սեփական փոխարինողի թողարկման ամսաթիվը 12/09/2019   20:41 ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 12/09/2019   20:19 Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր (տեսանյութ) 12/09/2019   20:05 Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի 12/09/2019   20:03 Տեղի ունեցավ Փրկարար ծառայության հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը (տեսանյութ) 12/09/2019   19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան 12/09/2019   19:38 Հայտնաբերվել ու կալանավորվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ից փախած հետախուզվողը (տեսանյութ) 12/09/2019   19:12 ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան 12/09/2019   19:10 Քննարկվել են պղնձաձուլարանի կառուցման նախագծին վերաբերող հարցեր 12/09/2019   19:06 Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը.կներկայացվի միանգամից երկու բողոք 12/09/2019   18:59 ՍԴ դատավորներին հանցագործներ չեմ համարում. Նման հայտարարության համար հիմքեր չունեմ. Նախարարը՝ Արման Բաբաջանյանին 12/09/2019   18:41 Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք 12/09/2019   18:32 Զորամիավորումներում անցկացվել են հրաձգության գործնական պարապմունքներ 12/09/2019   18:27 Բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի 12/09/2019   18:19 Իշխանությունը փորձում է Դաշնակցությանը բերել բանակցային դաշտ. Քաղտեխնոլոգ 12/09/2019   18:17 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է 2019թ. Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը 12/09/2019   18:13 Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով 12/09/2019   18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը 12/09/2019   18:07 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը 12/09/2019   17:59 Ազգային ժողովը քննարկում է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ օրինագիծը 12/09/2019   17:57 Համատիրությունները մեռելածին կառույցներ են. Նաիրա Զոհրաբյան 12/09/2019   17:48 Պաշտոնատար անձինք են ձերբակալվել․ ՊԵԿ-ի և ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 12/09/2019   17:34 Փոխոստիկանապետերը ցանկություն են հայտնել հանդիպել Ամուլսարի պահապանների հետ 12/09/2019   17:27 Ինչ կմնա աշխատավարձից 12/09/2019   17:17 Դատավորները հրաժարվում են այս գործից պարզ պատճառով. Արամ Օրբելյան 12/09/2019   17:14 Բնակարանների գները բարձրանում են 12/09/2019   17:09 Հանրությանը ներկայացվեցին Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքերը 12/09/2019   17:03 Արդարադատությունից խուսափելու համար Քոչարյանի պաշտպանները հնարավոր է բարձրացնեն դատավոր Մխիթար Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց 12/09/2019   16:56 Ցանկացած դատարան, որն ի օգուտ Ռոբերտ Քոչարյանի որոշում է կայացնում, ներկայացվում է, որ անաչառ չէ. Արամ Օրբելյան 12/09/2019   16:48 6-օրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտի բուժանձնակազմերի համար․ Արման Թաթոյանը վկայագրեր է հանձնել 12/09/2019   16:42 Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալին, ինչպես նաև՝ Ոստիկանության Կոտայքի բաժնի մի շարք ծառայողների 12/09/2019   16:39 ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է դասընթաց 12/09/2019   16:36 Ես իմ մասով կարող եմ ասել՝ առանց մտավախության պաշտպանում եմ մեղադրանքը. Մեղադրող դատախազը՝ Քոչարյանի գործի մասին 12/09/2019   16:26 Առաջարկվում է համատիրության վճարներն իրականացնել ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկային հաշվին 12/09/2019   16:22 Բոլորիս նպատակը հնարավորինս առանց ծխի Հայաստան ունենալն է. Բաբկեն Թունյան 12/09/2019   16:20 Սպասվում է առանց տեղումների եղանակ 12/09/2019   16:08 Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց 12/09/2019   16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը 12/09/2019   15:59 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է տարածքային կառավարման ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ 12/09/2019   15:57 Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող մի շարք օրենքներ 12/09/2019   15:55 Արման Սարոյանը նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 12/09/2019   15:53 ՔԿՀ-ներում կանխվել են մարիխունա տեսակի թմրամիջոցի փոխանցումները 12/09/2019   15:47 Վերջնական պատասխանները պետք է ստանանք նաև Սերժ Սարգսյանից.Անդրանիկ Քոչարյան
12/08/2019   17:01 Դատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք 12/09/2019   13:07 Ոչ մի դատավոր չի ուզում ՀՀ երկրորդ նախագահի գործը քննել. Հայկ Ալումյան 12/09/2019   17:27 Ինչ կմնա աշխատավարձից 12/09/2019   18:07 Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը 12/09/2019   16:08 Մխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց 12/09/2019   12:07 «Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյան 12/09/2019   16:02 «Սուրբ Գրիգոր Լուսավորչի բժիշկները փրկել են գետնանուշից խեղդվող 1,5 տարեկան տղայի կյանքը 12/09/2019   15:12 Քննիչի որոշումը վերածվել էր քաղաքական փաստաթղթի՝ իրավաբանության բացակայությամբ . Հրանտ Անանյան 12/09/2019   23:50 Վերաքննիչ դատարանը փոխել է Քոչարյանի աջակցի խափանման միջոցը 12/09/2019   11:32 Խնդրում եմ մի քրեական գործ` Սերժ Սարգսյանի նկատմամբ, 400 մլն դրամի սահմաններում. Մարդիկ կարծում են՝ կոռուպցիայի դեմ պայքարը հայտերով է. Փաշինյան 12/09/2019   16:36 Ես իմ մասով կարող եմ ասել՝ առանց մտավախության պաշտպանում եմ մեղադրանքը. Մեղադրող դատախազը՝ Քոչարյանի գործի մասին 12/09/2019   14:52 Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ. ՊԵԿ 12/08/2019   16:37 Ներքին Չարբախի տներից մեկում հայտնաբերվել է դի 12/08/2019   14:24 Փրկարարները շանը տեղափոխել են անվտանգ տարածք 12/09/2019   17:03 Արդարադատությունից խուսափելու համար Քոչարյանի պաշտպանները հնարավոր է բարձրացնեն դատավոր Մխիթար Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարց 12/08/2019   14:20 Մարդու ծերացման երեք փուլերը. գիտնականներ 12/09/2019   18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը 12/09/2019   20:05 Երևանի Նոր Արեշ թաղամասում հայտնաբերվել է դի 12/09/2019   19:06 Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի վերաքննիչ դատարանի որոշումը.կներկայացվի միանգամից երկու բողոք 12/09/2019   12:15 Վերջին շրջանում առնվազն չորս բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել. Նիկոլ Փաշինյան

Ժամանակն է, որ հայ ժողովուրդը զգա իր ստեղծարար ուժը և այն կիրառելու նպատակ դնի. վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված գալա ընդունելությանը 09/23/2019   13:21  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Սրբազան հայրեր և հոգևոր դասի ներկայացուցիչներ,

հայազգի ընտրված և նշանակված մարզային, քաղաքային ու նահանգային պաշտոնյաներ,

Հայաստանի Հանրապետության կառավարության հարգելի անդամներ,

ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան և Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս,

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար,

Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսներ Ֆրեզնոյում և Լաս Վեգասում,

Կալիֆորնիահայ քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների ղեկավարներ, պատվիրակության անդամներ, ներկայացուցիչներ, լրագրողներ,

Սիրելի հայրենակիցներ,

ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ այսօրվա փառահեղ օրվա համար, որովհետև այսօրվա այս հանդիպումը, այս մթնոլորտը, այս օրը, որ մենք միասին անցկացնում ենք, անմոռանալի իրադարձություն է բոլորիս համար, և կարծում եմ, որ նրանք, ովքեր հեռվից են հետևել, ևս այս օրը պիտի հիշարժան համարեն։

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Կալիֆորնիայի հայությանը, ԱՄՆ հայությանը և ընդհանրապես Սփյուռքի մեր հայրենակիցներին, ովքեր երկար տարիներ նախանձախնդիր պահպանել են իրենց հայկական ինքնությունը և այդ ինքնությունը փոխանցել և փոխանցում են իրենց զավակներին՝ այն ժառանգություն ստանալով իրենց հայրերից և պապերից։

Ես ուզում եմ ասել, որ ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ տեսնում եմ, թե ինչպես ապրիլի 24-ին Կալիֆորնիայի հայությունը, ամբողջ աշխարհի հայությունը միասնական ոտքի է կանգնում և հզոր քայլարշավով ամբողջ աշխարհին ազդարարում, որ մենք չենք հրաժարվել մեր ինքնությունից և մենք չենք հրաժարվի մեր ինքնությունից։

Մենք այսօր մեր պատմության կրողն ենք, և մենք հարստացած մեր պատմության բերած մեծ դասերից, դաժան դասերից, փառահեղ դասերից ունենք հնարավորություն՝ փոխելու մեր ժողովրդի պատմական ճակատագիրը և մեր ժողովրդին դուրս բերելու պատմական այն ցիկլից, որը, ցավոք, պարբերաբար վերապրել ենք։

Այդ ցիկլը մոտավորապես հետևյալն է. աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով մենք ստանում ենք շանս, հնարավորություն, ապա աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով հիմնականում կորցնում ենք այդ հնարավորությունը, և դրա հետ կորցնում ենք նաև հայրենիք ու ժողովուրդ։ Եվ այդ պատմության ամենամեծ դասն այն է, որ մենք, ցավոք, շատ հաճախ չենք կառավարում ինքներս մեր ճակատագիրը։ Եվ երբ ասվում է, որ այսօր կա պատմական շանս՝ մեր պետության և ժողովրդի համար, ես դա հասկանում եմ այսպես, որ մենք ունենք հնարավորություն՝ մեր ճակատագրի ղեկը վերցնել մեր ձեռքը։ Մենք այսօր, ամենակարևորը, ունենք ներուժ՝ դա անելու, և այսօրվա ուղերձի ամենակարևոր հատվածը դա է։

Ընդհանրապես ասվում է՝ ո՞րն է Հայաստանում տեղի ունեցած փոփոխության առանցքային գործոնը։ Դա այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի զգաց, զգում է իր անհատական ուժը։ Եկել է ժամանակն ուրեմն, որ մենք անենք նաև հաջորդ քայլը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք և կարողանանք կիրառել մեր հավաքականության ուժը։ Սա է այն գործոնը, որը պիտի իսկապես պատմական հեղափոխություն իրականացնի մեր ճակատագրի մեջ, և անհատի ինքնագնահատականի փոփոխության տրամաբանական շարունակությունը դա է, երբ անհատը, քաղաքացին զգաց իր ուժը։

Հիմա ժամանակն է, որ անհատների հավաքականությունը, որ կոչվում է հայ ժողովուրդ, որ կոչվում է հայ ազգ, զգա իր ստեղծարար ուժը, և այդ ստեղծարար ուժը կիրառելու կոնկրետ նպատակ դնի, և այդ նպատակը կարող է լինել մեկը՝ ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետությունը, ուժեղ և հզոր Արցախը և միասնական հայրենիքը։ Եկել է ժամանակը, որ մենք՝ որպես ժողովուրդ, զգանք մեր ուժը, կանգնենք կողք կողքի: Այսօրվա իրադարձությունը սրա մասին է։ Այսօրվա իրադարձությունն այն մասին է, որ հայ ժողովուրդը միասնական է, քան երբևէ, և հայ ժողովուրդը պատրաստ է հաղթանակի առավել, քան երբևէ։

Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել՝ համարում եմ, որ մեր հավաքական ամենամեծ առաքելությունը մեր մեծությունը, մեծության մեր ինքնազգացողությունը վերականգնելն է։ Մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը տնտեսության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը գիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունն արվեստի մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը դիվանագիտության մեջ, մենք պետք է վերականգնենք մեր մեծությունը սպորտի մեջ և ընդհանրապես բոլոր բնագավառներում։

Պատահական չէր, որ ես այսօրվա հավաքն սկսեցի Պարույր Սևակի բանաստեղծությամբ, որովհետև այդտեղ շատ կարևոր կերպով համադրված է երկու հանգամանք՝ հարգանքը ուրիշ ազգերի նկատմամբ, որը չպիտի մեզ խանգարի, այլ, հակառակը, մեզ պիտի օգնի, որ մենք ինքներս մեզ առավել ևս հարգենք և մեծացնենք ուրիշների հարգանքը մեր նկատմամբ։ Դրա համար մեզ հարկավոր է այսօր ընդամենը մեկ բան՝ ձևակերպել մեկ միասնական նպատակ և աշխատել միասին հանուն այդ մեկ միասնական նպատակի։ Այդ մեկ նպատակի անունը պարզ է և հստակ՝ այդ նպատակի անունն է Հայաստանի Հանրապետություն, այդ նպատակի անունն է Արցախի Հանրապետություն։

Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Արցախը, կեցցե Սփյուռքը և կեցցե՛ հայ ժողովուրդը։

Շնորհակալ եմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պատվին տրված գալա-ընդունելության ժամանակ ներկայացվել է «Velvet Revolution» ֆիլմի թրեյլերը, որը պատրաստվել է Մկքենզի ընկերության կողմից։ Ֆիլմը պատմում է 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին, ներկայացնում այդ օրերի իրադարձությունները և զարգացումները, ինչպես նաև անդրադառնում Հայաստանի զարգացման ներկայիս միտումներին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:11 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Լոս Անջելեսի Գրանդ Փարքում հրավիրված հանրահավաքին
12:34 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում կրկին խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում. Արթուր Վանեցյանն արձագանքել է
11:14 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը և Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
11:05 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍԼոս Անջելես քաղաքը կլինի հայ-կալիֆորնիական համագործակցության խորացման հիմնական կիզակետը. ՀՀ վարչապետ
10:50 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի փոխնահանգապետի և Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ
10:21 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը». Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին
09:28 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը Լոս Անջելեսում հանդիպել է Կալիֆորնիայի հայ համայնքի կառույցների ղեկավարներին
09:25 23/09/2019  |  ԼՐԱՀՈՍԼոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռամկավար ազատական կուսակցության Ամերիկայի Արևմտյան ափի ղեկավար կազմի ներկայացուցիչներին
18:03 21/09/2019  |  ՀարցազրույցԼՂՀ կարգավորման հարցում Փաշինյանի անձնական ներգրավվածության մասին Թրամփի հիշատակումը հետաքրքիր է. ի՞նչ սպասել
16:13 21/09/2019  |  ՄեկնաբանությունԳյումրիից թռանք Լոս Անջելես. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

12/07/2019   16:00 Գլխացավի պատճառ նաև ֆասթ ֆուդի հաճախակի օգտագործումը

Տեսադարան

12/03/2019   12:31 Երևանում Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը

Մամուլ

Արխիվ

[]