Թեմաներ
Երեքշաբթի 11 / 19 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/18/2019   23:45 Կիևում կայացել ե Ուկրաինայի հայ երիտասարդների միության երրորդ ֆորումը (տեսանյութ) 11/18/2019   23:04 Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) 11/18/2019   22:53 Վրաստանում խորհրդարանի մոտ բողոքի ցույցերի ցրման տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ) 11/18/2019   21:41 Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/18/2019   20:54 Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր 11/18/2019   20:39 Անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև 11/18/2019   20:16 Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ –ի եզրակացությունը՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին 11/18/2019   20:03 ՀՔԾ-ն ուղղակի չուզեց իշխանության հովանու ներքո գտնվող մարզպետի գործողություններին իրավական գնահատական տալ. փաստաբան 11/18/2019   19:55 Մոսկվայում կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը 11/18/2019   19:45 Ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվում է Երևան 11/18/2019   19:39 Ցինիկ ու խիստ վտանգավոր մանևրները սպառնում են դառնալ օրինաչափություն. Գևորգ Դանիելյան 11/18/2019   19:11 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   19:08 Բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում հայերենի, հայ գրականության և հայոց պատմության դասավանդման դիտողություն չի եղել. Արայիկ Հարությունյան 11/18/2019   19:05 Ջրցան մեքենա, հատուկջոկատայինների գործողություն. Վրաստանի խորհրդարանի մուտքերը բացվել են 11/18/2019   18:58 Վարչապետը և ՀՄԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր 11/18/2019   18:32 Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆին 11/18/2019   18:20 Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել 11/18/2019   18:17 Սուրեն Պապիկյանը ՄԱԶԾ պատվիրակության հետ քննարկել է էներգաարդյունավետության արդիականացման հնարավորությունները 11/18/2019   18:12 Թբիլիսիում իրավիճակը լարված է. Խորհրդարանի առջեւ նստացույցը շարունակվում է 11/18/2019   18:08 ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր 11/18/2019   18:05 Եթե Տարոն Մարգարյանն այդ նստարանների հետ կապված կոռուպցիոն գործարքի մեջ էր, ինչու՞ ենք այդ նստարանները մինչ օրս նույն գնով ձեռք բերվում. Թեհմինա Վարդանյան 11/18/2019   17:59 ՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է 11/18/2019   17:41 Ավետիք Իսահակյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով 11/18/2019   17:38 ՀՔԾ երկու քննիչ պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով 11/18/2019   17:36 ՀՀ նախագահը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ 11/18/2019   17:32 Կառավարության եւ ՀՀ քաղաքացիների ոտքերից կախվել եւ նրանց ճահիճների մեջ քաշել չի ստացվելու. Նիկոլ Փաշինյանը՝ Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագծի մասին (տեսանյութ) 11/18/2019   17:29 Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բին Սայիդ ալ Սայիդին 11/18/2019   17:14 «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դրական է վերաբերում բոլոր թեկնածուներին. Տարոն Սիմոնյան 11/18/2019   17:06 Մարդիկ, երբ այսօր, «կույս» ձևանալով, խոսում են իրենց պաշտոնավարման տարիներից, թող հիշեն՝ ինչպես են ապականել մեր երկիրը 11/18/2019   17:00 Եկել է ժամանակը, թող գա և պատասխան տա նախաքննական մարմնի հարցերին. Անդրանիկ Քոչարյանը՝ Գեւորգ Կոստանյանին 11/18/2019   16:51 18 մարմանավաճառ է բերման ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/18/2019   16:43 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հետևել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին 11/18/2019   16:32 ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակել եմ ծառայողական քննություն. Բադասյան 11/18/2019   16:23 Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/18/2019   16:18 Այդ ինստիտուտում խնդիրներ են առաջացել եւ վարչապետը որոշում է կայացրել . Անդրանիկ Քոչարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնանկության մասին 11/18/2019   16:11 Անապայի միջազգային օդանավակայանից դեպի Երևան թռիչքներ կսկսվեն 11/18/2019   16:10 Կատարի ազգային գրադարանի համագործակցությունը Հայաստանի ազգային գրադարանի ու Մատենադարանի հետ արժեքավոր կլինի․ նախագահ Սարգսյան 11/18/2019   16:02 Գյումրիի ավտոմաքսատանը սպասում են օրեկան 1000-1200 մեքենայի հոսք. ՊԵԿ նախագահ 11/18/2019   15:59 «Անվտանգության օր» 5-րդ զորամիավորումում 11/18/2019   15:55 Զինվորը՝ որպես դասավանդող 11/18/2019   15:53 Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան 11/18/2019   15:50 Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին 11/18/2019   15:46 Պետական եկամուտների կոմիտեն խորացնում է գործակցությունը Վրաստանի և Իրանի գործընկեր կառույցների հետ 11/18/2019   15:40 «Վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2018-ի հուլիսի 25-ին մարդկանց ազատել է ոչ ավել, ոչ պակաս՝ հունիսի 29-ի ամսաթվով» 11/18/2019   15:34 Հանձնաժողովը կհաստատի խմելու ջրի սակագինը 11/18/2019   15:23 Տարբեր մակարդակներում եղել է կոռուպցիայի նկատմամբ խիստ հանդուրժողականություն. ԼՀԿ թեկնածու 11/18/2019   15:17 Այդ ուղտը կչոքի նաև Նիկոլ Փաշինյանի դռանը 11/18/2019   14:49 Երիտասարդների պահանջը նույնն է. ԿԳՄՍ նախարարության շենքի առջեւ անժամկետ նստացույցը շարունակվում է 11/18/2019   14:45 Տաթեւիկ Ռեւազյանը երեք օրով մեկնում է Բրյուսել. Այնտեղ նիստի է մասնակցելու
11/18/2019   19:11 Քրեական հեղինակություն համարվող «Շալո»-ն իրեն տուժող չի համարում. սկսվել է սպանության նախապատրաստման գործով դատավարությունը (տեսանյութ) 11/18/2019   13:24 Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան 11/17/2019   16:24 Մոսկվայում սպանված Բոլյանը վերահսկողության տակ է պահել հայ կոմերսանտների գործունեությունը` հարուցելով շատերի դժգոհությունը 11/18/2019   20:03 ՀՔԾ-ն ուղղակի չուզեց իշխանության հովանու ներքո գտնվող մարզպետի գործողություններին իրավական գնահատական տալ. փաստաբան 11/17/2019   21:59 Նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի եղբոր գործը կքննվի Կոտայքի դատարանում 11/18/2019   15:17 Այդ ուղտը կչոքի նաև Նիկոլ Փաշինյանի դռանը 11/18/2019   10:59 Զայրույթը կարող է շարունակական լինել, եթե կոռուպցիայի կանխարգելման մեթոդներն ու գործող լուծումները անարդյունավետ լինեն. Կառավարության ներկայացուցիչ 11/18/2019   21:11 Տեղի կունենա համերգ՝ նվիրված քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հիշատակին 11/18/2019   16:23 Ինչո˚ւ պիտի հայրենասեր և պետականամետ հայ քաղաքացի դաստիարակելու ճանապարհին «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը խոչընդոտ համարվի 11/18/2019   20:16 Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ –ի եզրակացությունը՝ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին 11/17/2019   17:24 Վարչապետը խոսել է Աստվածաշնչի իր սիրած հատվածի մասին 11/17/2019   13:45 Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում 11/17/2019   13:51 Կախված վիճակում հայտնաբերվել է կալանավորված անձի դին 11/17/2019   23:11 Ջեմմա մայրիկի հետ խոսակցությունը իրոք հայեցակարգային ստացվեց. Նիկոլ Փաշինյանը ԲՈՒՀ-երում հայոց լեզվի և հայ գրականության մասին (տեսանյութ) 11/18/2019   12:36 Հայաստանում դատավորների պատերազմ պետք է սկսվի. Ֆրանսիահայ փաստաբան 11/17/2019   11:45 ՍԴ անցանկալի անդամներից ազատվելու կառավարության ցանկության իրագործումը կարժենա 1 մլրդ դրամ 11/18/2019   13:04 Քոչարյանի նստելը սիմվոլիկ է, դա հեղափոխությանն է պետք. փաստաբան 11/17/2019   14:55 Ձերբակալվել են Ֆրանսիայի նախագահի դեմ սպանությունը նախապատրաստելու մեջ կասկածվողները 11/18/2019   12:42 Փաշինյանի որոշմամբ Մովսես Հակոբյանը ազատվել է գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից 11/18/2019   16:32 ՔԿՀ-ում կախված վիճակում հայտնաբերված կալանավորված անձի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակել եմ ծառայողական քննություն. Բադասյան

Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն ՀԲՃ 09/23/2019   11:46  |  Բնապահպանական իրավունք

Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ  միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում:

1.    2019թ. օգոստոսի 25-ին Գնդեվազ գյուղում ծեծկռտուքի և հայհոյանքների համար խուլիգանության մեղադրանքով ձերբակալվել է երեք անձ, որոնց նկատմամբ 2 ամիս կալանք կիրառելու որոշում է կայացվել: Անձանցից երկուսը Ամուլսարի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցող Ջերմուկի բնակիչներ են։ Ուսումնասիրելով վերջին 1.5 տարվա ընթացքում նմանատիպ այլ գործերը՝ պարզում ենք, որ խուլիգանության հոդվածով հարուցված մի քանի տասնյակ քրեական գործերից ընդամենը 3-ի դեպքում է, որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։ ա) Կոտայքի մարզում ոստիկանական բաժնի վրա հարձակման եղանակով կատարված խուլիգանության գործով։ բ) Հեղափոխության օրերին Քեթրինի Միհրանի համհարզների կողմից Ռուբինյանց փողոցում մարդկանց վրա մահակներով հարձակման գործով (որն, ի դեպ, երկու շաբաթ անց փոխարինվեց գրավով)։ գ) Իր հանրային վտանգավորությամբ մյուսներին զիջող Գնդևազում տեղի ունեցած միջադեպի գործով։ Ի դեպ, գործը բացառիկ է նաև այն առումով, որ խմբի կողմից խուլիգանության, այդ թվում նույնիսկ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք հասցնելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ու շատ ավելի ծանր դեպքերում, նույնիսկ մինչև հեղափոխությունը, չի գտնվում գեթ մեկ գործ, որով խմբի բոլոր անդամները կալանավորված լինեն։

2.    2019թ. հուլիսի 13-ին, երբ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչը փորձում էր Լիդիան ընկերության մասնագետների ուղեկցությամբ և Լիդիան ընկերության ավտոմեքենաներով մտնել Ամուլսարի ծրագրի տարածք և քաղաքացիներն արգելափակեցին նրանց մուտքը, ոստիկանությունը բռնությամբ բերման ենթարկեց երկու եղբայրների՝ Արթուր և Սոսո Խաչատրյաններին, որոնցից մեկի ոտքը հոդախախտ էր եղել ոստիկանության բռնությունների արդյունքում: Երկու եղբայրներին 50.000-ական դրամի վարչական տուգանք է նշանակվել, չնայած նրանք որևէ այլ բան չէին անում, քան այդտեղ գտնվող մյուս քաղաքացիները, չէին դրսևորում ագրեսիվ կամ բռնի վարք: Անհամաչափ բռնություն գործադրելու և քաղաքացիներից մեկի ոտքը դուրս գցելու համար որևէ ոստիկան պատասխանատվության չի ենթարկվել: Նույն օրը ոստիկանները խաղաղ ցուցարարներից երկու այլ անձի բերման ենթարկելու համար ձեռնաշղթաներ են հագցրել, ինչը նույնպես անհամաչափ միջոց էր անցկացվող խաղաղ հավաքի և տվյալ անձանց՝ բացարձակապես ոչ-բռնի վարքի պայմաններում:

3.    2019թ. հունիսի 21-ի գիշերը, Ջերմուկի երկու քաղաքացի, որոնք ընդգրկված են եղել նաև Ամուլսարի պաշտպանության շարժման մեջ, ծեծկռտուքի մեջ են ներգրավվել իրենց համաքաղաքացիների հետ: Նրանցից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով և նրա նկատմամբ կիրառվել է կալանք:

4.    Մեկ տարի առաջ, 2018թ. օգոստոսի 27-ին Լիդիան Արմենիա ընկերության ղեկավարությունն ու աշխատակիցները, ամբողջովին սխալ ներկայացնելով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքները, փորձում էին ներխուժել հանքավայրի տարածք և վերսկսել աշխատանքները, հանդիպեցին Ջերմուկ համայնքի բնակիչների և Հայաստանից ու արտերկրից նրանց սատարելու եկած հարյուրավոր այլ անձանց դիմադրությանը: Լիդիան Արմենիա ընկերության աշխատակիցներն այդ օրը կիրառել են սադրիչ գործողություններ, քարեր են շպրտել ցուցարարների ուղղությամբ և գազ են փչել նրանց վրա (ինչպես նաև ոստիկանների) դեմքին, ինչի մասին կան վկայություններ և տեսանյութեր: Այնուամենայնիվ, ոստիկանությունը, հիմնվելով Լիդիանի երկու աշխատակցի ցուցմունքի վրա, քրեական գործ է հարուցել միայն Ջերմուկ քաղաքի բնակիչներ և Ամուլսարի պահապաններ Արթուր Գրիգորյանի և Արտաշես Խաչատրյանի նկատմամբ՝ ընդ որում, անհասկանալի պատճառներով այդ գործը միացնելով նախորդ կետում նկարագրված գործին, որը տեղի էր ունեցել շուրջ մեկ տարվա տարբերությամբ, միմյանցից լիովին տարբեր հանգամանքներում և լիովին տարբեր անձանց ներգրավմամբ: Պատշաճ քննություն չի տարվել մարդկանց, այդ թվում՝ ծառայողական հրամաններ կատարող ոստիկանների առողջությանը վնաս հասցրած գազ փչողների բացահայտման և պատասխանատվության ենթարկելու, բռնությամբ մարդկանց պատնեշը ճեղքելու և դեպի Ամուլսար ճանապարհը բացելու կոչեր անողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Սույն փաստերի շարադրմամբ հայտարարում ենք, որ այս ամենը հիմք  է տալիս խոսելու ազատ հավաքների իրավունքների իրավունքի կոպիտ խախտումների, անհամաչափ պատժիչ գործողությունների և ընտրովի արդարադատության մասին, ինչը լի է լրջագույն հետևանքներով թե՛ իրավապահ համակարգի, թե՛ ՀՀ-ում ժողովրդավարության կայացման համար։

Մենք, ներքոստորագրյալներս, իրավապահ համակարգի ատյաններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինի գործողությունները, դրսևորել ոչ-խտրական վերաբերմունք Ամուլսարի պայքարում ներգրավված քաղաքացիների նկատմամբ:

●     1-ին և 3-րդ կետերին վերաբերող դեպքերով պահանջում ենք վերացնել կալանքի մասին որոշումները:

●     2-րդ կետերին վերաբերող դեպքերով՝ դադարեցնել վարչական հետապնդումը և պատժել անհիմն բռնություն գործադրած ոստիկաններին:

●     4-րդ կետի դեպքով՝ դադարեցնել քրեական հետապնդումը:

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների

Կանանց իրավունքների տուն

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Նարե Հովհաննիսյան, իրավապաշտպան

«Սոցիոսկոպ» հասարակական հետազոտությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ

«Վելես» իրավապաշտպան ՀԿ

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:17 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՋերմուկը մեր սիմվոլներից է, և վարչապետը սխալվում է, որ դա հաշվի չի առնում. Անդրիաս Ղուկասյան
12:42 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀուսով եմ, Փաշինյանը հետ կկանգնի այս անիմաստ ընթացքից. Սեֆիլյանը՝ Ամուլսարի մասին (տեսանյութ)
19:50 20/09/2019  |  Բնապահպանական իրավունքԲնապահպանական մոբիլիզացիայի օր. մեկնարկել է երթը
19:39 20/09/2019  |  ՎերլուծություններԱմուլսարը՝ անկախության գրավական
12:39 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՋերմուկցիները խոստանում են կիրառել նույն մեթոդները, որոնցով Փաշինյանը եկել է իշխանության (տեսանյութ)
12:40 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍԻ պաշտպանություն Ամուլսարի հեծանվաերթ է նախատեսվում
10:00 19/09/2019  |  ՄամուլՔննիչ հանձնաժողով՝ Ամուլսարի հարցով. «Իմ քայլը» «պրիմիտիվ» խորամանկության է դիմել. «Հրապարակ»
19:46 17/09/2019  |  ՎերլուծություններՊարոն վարչապետ, բա ժողովու՞րդը…
12:09 17/09/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարի հանքավայրի կենսաբազմազանության վերաբերյալ ուսումնասիրությունն ամբողջությամբ չի իրականացվել․ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
19:17 16/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱյնպիսի կառավարություն ունենք, որը եթե ճանապարհները փակելու անհրաժեշտություն լինի, կփակի դրանք (տեսանյութ)

Տեսանյութեր

11/18/2019   10:14 Ուղիղ. ԱԺ արտահերթ նիստ

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների պահանջը նույնն է

Մամուլ

Արխիվ

[]