ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե անգամ այս տարի հնարավոր չէ Ամուլսարի հարցով վերջնական որոշում կայացնել, գոնե նախնական որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը տարածք բացառվի. Ջերմուկցի 09/23/2019 14:43 | ԼՐԱՀՈՍ
«Ջերմուկցիները ճնշում չեն գործադրում Կառավարության վրա։ Չգիտեմ, թե վարչապետն ում նկատի ուներ՝ ասելով. «Միայն այն պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում Ամուլսարի հանքը փակել», մենք ընդամենը մեր կամքն ենք արտահայտում։ Ժողովրդավարական երկրում նորմալ է, երբ ժողովուրդը որոշում է ինչպես և որտեղ պետք է ապրի»,-այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ-ում արված հայտարարությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում իր ասուլիսի ժամանակ Փաշինյանն ասել էր. «Ամուլսարի հարցում իմ ամենամեծ դժբախտությունն այն է, որ բոլորն արդեն ունեն իրենց տեսակետն անկախ ամեն ինչից։ Մի մասն ասում է՝ Ամուլսարը սար է, ինչ ուզում է լինի, թեկուզ աշխարհը քանդվի, մյուսն մասն էլ ասում է՝ աշխարհն էլ քանդվի Ամուլսարը պետք է շահագործվի»,-ապա ավելացրել էր, որ ոչ մի շահագրգռվածություն չկա հանքը շահագործելու կամ չշահագործելու հարցում։
«Եթե ի հայտ չգան հանքը չշահագործելու հիմքեր, միայն այն բանի պատճառով, որ Կառավարության վրա ճնշում են գործադրում՝ մենք չենք պատրաստվում այն փակել»,-ասել էր ՀՀ վարչապետը։
Շարունակելով խոսքը՝ Ջերմուկի բնակիչն ասաց, որ իրենք գործադուլ, դասադուլ, քայլերթ արեցին ցույց տալու համար, որ ի վիճակի են նման քայլերի գնալ։
Բունիաթյանն ընդգծեց, որ քանի դեռ Կառավարության կողմից կոնկրետ քայլեր, կոնկրետ գործողություններ չկան, իրենք առաջին քայլը չեն անելու։
«Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք այս խաղաղ անհնազանդություններն անել, բայց չենք անում, քանի դեռ Կառավարությունը կոնկրետ քայլերի չի գնացել։ Մեր նպատակն այն է, որ այս ձմեռ մարդիկ պոստորում կրկին չմնան, եթե անգամ այս տարի հնարավոր չէ վերջնական որոշում կայացնել, գոնե որոշումն այնպիսին պետք է լինի, որ «Լիդիան Արմենիայի» մուտքը գոնե բացառվի»,-նշեց Ջերմուկի բնակիչը։
Նա հղում կատարելով վարչապետի խոսքերին, թե «Լիդիան Արմենիան» ասել է, որ այս տարի շինարարական աշխատանքներ չեն ձեռնարկվի, սակայն ցանկություն է հայտնել մտնել Ամուլսարի տարածք, մոնիթորինգ անել, տեխնիկայի, գույքի վիճակը գնահատել, ասաց, որ ջերմուկցիները ցանկանում են, այդ գործողություններն այս տարի բացառվեն։
«Ուզում ենք մարդիկ գնան տուն, մյուս տարի նորից մենք մերը կասենք, իրենք էլ իրենցը»,-ասաց Բունիաթյանը։
Խոսելով հետագա քայլերի մասին, ջերմուկցին ասաց՝ այս պահին կոնկրետ քայլեր չկան և որոշումները մեկ անձի կողմից չեն կայացվում։
«Կոնկրետ անձեր չեն որոշում կայացնում, քննարկումներ են լինում և ամեն բան ինքնաբուխ է տեղի ունենում, այս պահին կոնկրետ քայլեր չկան, մենք այսօր համերգ ունենք Ամուլսարի փրկությանը նվիրված ։ Այսպիսի ակցիաներ են լինելու, այլ ակցիաներ նախատեսված չեն»,-տեղեկացրեց Բունիաթյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ