Թեմաներ
Չորեքշաբթի 06 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/02/2020   23:56 Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կմշակեն 06/02/2020   23:38 Պարոն վարչապետ, հասկացանք, բոլորը մեղավոր են, դուք` ոչ. Դավիթ Խաժակյան 06/02/2020   23:23 Ուժեղացված ստուգայցեր Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում 06/02/2020   22:49 Կամ ճիշտ էին նրանք, ովքեր չէին հավատում վարչապետին, կամ վարչապետը դրսևորում է ծայրահեղ անպատասխանատվություն. Իշխանյան 06/02/2020   22:24 ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ կրակոցներից հետո լրագրողները վերքեր են ցույց տվել 06/02/2020   22:08 ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ. Քաղավիացիայի կոմիտե 06/02/2020   21:52 «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին 06/02/2020   21:30 Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար. Նիկոլ Փաշինյան 06/02/2020   20:49 Ազգային ժողովը՝ մասնավորապես քաղաքական մեծամասնությունը, պետք է գիտակցի անձնական պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում. Իշխան Սաղաթելյան 06/02/2020   20:23 Արարատ Միրզոյանն, ընտանյոք հանդերձ, կորոնավիրուսի թեստ են հանձնել. պատասխանները բացասական են 06/02/2020   20:06 Տեսչական մարմինների ստուգումներ. Ամփոփ 06/02/2020   19:56 Խելոք գյուղացի ենք՝ ի՞նչ եք ուզում, գնանք կախե՞նք մեզի. հիմա ասեմ՝ թել տվեք, կասեք՝ թել չկա 06/02/2020   19:52 Դժգոհ չենք լինի, եթե այս տարի ներքին զբոսաշրջությունը 150 տոկոս աճ ունենա. Փաշինյան 06/02/2020   19:45 Կորոնավիրուսով վարակակիրներից մեկը 50 օրից ավել միացված է արհեստական օդափոխման սարքին 06/02/2020   19:41 Պետք է հետևենք հակահամաճարակային կանոններին ամենակոշտ և չոր ձևով. Նիկոլ Փաշինյան 06/02/2020   19:26 Մարտ ամսի համեմատ մայիսին կորոնավիրուսի դեպքերը 13 անգամ աճել են. Վանյան 06/02/2020   19:22 Սամվել Ուզունյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցվել է 06/02/2020   19:13 Վաղարշապատի համայնքապետարանում պաշտոնատար անձանց կողմից առերևույթ թույլ տրված չարաշահումների և խախտումների գործից անջատված մասն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն 06/02/2020   19:08 Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան 06/02/2020   19:05 Հրաչյա Հակոբյանի մոտ կորոնավիրուս չի հաստատվել 06/02/2020   19:01 ԱԱԾ-ը պարզել է հունիսի 1-ին տոնական միջոցառում կազմակերպած անձանց 06/02/2020   18:55 Այս պահին փորձում ենք ստանալ գույքի վրա կալանք դնելու վերաբերյալ դատավարարական ակտերը՝ օրենքով սահմանված եղանակով դրանք բողոքարկելու համար. Պողոսյան 06/02/2020   18:50 Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 06/02/2020   18:42 Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայում երեք աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել, 50-60 կոնտակտավոր թեստավորվել է 06/02/2020   18:29 Ոստիկանի սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել 06/02/2020   18:22 Իջևանի ոստիկանները հայտնաբերել են տերմինալը գողացած տղամարդկանց․ նրանք ձերբակալվել են 06/02/2020   18:17 Շարունակվում են ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը. Երևանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն են դիտակետում. հանրապետության տարածքում եղել են կասեցումներ 06/02/2020   18:13 Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին 06/02/2020   18:11 Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգելու մասին միջնորդություն է ներկայացվել 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/02/2020   17:52 Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համաքաղաքացուն ծանր վնաս պատճառելու կասկածանքով 06/02/2020   17:45 «Արմավիր» ՔԿՀ-ի նախկին պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/02/2020   17:24 Իմ քայլ»-ի պատգամավորներն առաջարկում են միջնորդությունները դատարան ուղարկել էլեկտրոնային եղանակով 06/02/2020   17:11 Ադրբեջանի ղեկավարությունը հասկացել է, որ Հայաստանի իշխանությունը չափազանց է ներգրավված ներքաղաքական խնդիրներում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 06/02/2020   17:07 Մենք շարժվում ենք դեպի աղետ անշարժ գույքի շուկայում և տնտեսական դեպրեսիայի ուժգնացման. Արմեն Գևորգյան 06/02/2020   16:58 Առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Շարմազանով 06/02/2020   16:41 Երևանում 5.6 կգ քաշով երեխա է ծնվել 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/02/2020   16:17 Մենք բացառում ենք երեխաների կրկնակի հարցաքննությունը. Սոնա Ղազարյան 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/02/2020   15:59 ՀՀ ԶՈւ ԳՇ պետն այցելել է զորամաս 06/02/2020   15:54 Ռուբեն Մխիթարյան. Հայտարարեք խիստ կարանտին 06/02/2020   15:44 Ռուբեն Սարգսյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ 06/02/2020   15:31 Տիգրան Աթանեսյանը ճանաչվել է տուժող՝ իր ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգության գործով 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   15:23 Վարչապետը հանձնարարել է խստագույնս վերահսկել պարետատան սահմանած կանոնների պահպանումը և զանգվածային միջոցառումների կազմակերպումը 06/02/2020   15:13 Ոստիկանության գործողությունները եղել են ոչ իրավաչափ. Կարեն Ղազարյան 06/02/2020   14:10 Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/02/2020   17:36 Կորոնավիրուսով վարակված աշխատակիցը միայն Փաշինյանին է սպասարկել. Վարչապետի խոսնակ 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/02/2020   10:27 Արթուր Դավթյանի շքեղ առանձնատունը․ ուսումնասիրությունները կարող են սկսել հենց դատախազից. «Ժողովուրդ 06/02/2020   16:08 Կալանավորված քաջարանցիներից մեկն ունի երկու մանկահասակ երեխա, որոնցից մեկը՝ գանգոսկրի ճողվածքով. Երեխան մնացել է առանց բուժման 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/02/2020   00:04 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել Covid-19-ի մասին ամենատարածված միֆերը. ԵՊԲՀ ռեկտոր 06/02/2020   16:34 Ֆեյսբուքում տեղադրել են կորոնավիրուսից մահացածների անունները 06/02/2020   17:57 Հայաստանի ավիաընկերություններին արգելվեց թռչել Եվրոպա 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/02/2020   15:30 Շրջակա միջավայրի նախարարությունը կլուծարվի՞ 06/02/2020   10:53 Հայաստանում կորոնավիրուսի 517 նոր դեպք է գրանցվել. 19 մարդ մահացել է 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/02/2020   11:15 Կորոնավիրուսից մահացած 19 քաղաքացիներից ամենաերիտասարդը 50-ամյա կին է 06/02/2020   13:57 «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է 11 կալանավորված անձ 06/02/2020   18:02 ԱՆ-ն դիմել է իրավապահներին՝ պարզելու ինչպես են հրապարակվել կորոնավիրուսից մահացածների տվյալները 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան

Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 09/21/2019   16:15  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Առուստամյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել են նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի մեղադրանքները փոփոխվել և լրացվել են, քանի որ քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Սեդրակ Առուստամյանը, փաստացի ղեկավարելով «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը, միաժամանակ, 2016թ. հունիսի 10-ից օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով «Սթոնս» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր, ընկերության աշխատանքներն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ միասին, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների դրդմամբ, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել՝ «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին առանց ծառայությունների մատուցման հարկային հաշիվներ դուրս գրելու միջոցով ընկերությունից ապօրինի ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանց հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով դրանք իրենց փոխկապակցված այլ ընկերությունների փոխանցելու և գումարները այլ ծախսերի պատրվակով կամ որպես շահաբաժնի անվան տակ կանխիկացնելու և օրինական շրջանառություն մտցնելու և այդ կերպ նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելուն օժանդակելու վերաբերյալ:

Ձեռք բերված հանցավոր համաձայնությունն իրականացնելու նպատակով Սեդրակ Առուստամյանը «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքն իր հետ համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի հետ 2016 թվականի հունիսի 8-ին կազմակերպել է ծրագրի շրջանակներում Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքների մասով «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Ավագյանի և «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի միջև ծառայությունների մատուցման և համագործակցության վերաբերյալ թվով 2 կեղծ պայմանագրերի կնքումը:

Նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունների մի մասն իրականացնելու, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից իբրև թե ծառայությունների մատուցման և համագործակցության պայմանագրերի շրջանակներում ստացած ծառայությունների դիմաց փոխանցված գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով Սեդրակ Առուստամյանը, Սուրեն Ավագյանը և Գուրգեն Սարգսյանը, օգտագործելով «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատակիցներին, վերջիններիս անվամբ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակի, 2016թ. հոկտեմբերի 10-ին և 2016թ. նոյեմբերի 11-ին հիմնադրել են համապատասխանաբար «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» և «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունները, որոնց հետ «Սթոնս» ՍՊ ընկերությունը նույն ժամանակահատվածում կնքել է, իբրև թե, խորհրդատվական ծառայություններ ձեռք բերելու վերաբերյալ պայմանագրեր:

«ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի՝ վերը նշված ղեկավար ներկայացուցիչների կողմից ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, ընկերությունից ազատ ֆինանսական միջոցներ դուրս բերելու, դրանք այլ նպատակների ծառայեցնելու համար, վերը նշված պայմանագրերի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման անվան տակ, պայմանագրերի կնքումից հետո մինչև 04.04.2017թթ. ներառյալ թվով 7 փոխանցումների միջոցով «Սթոնս» ՍՊ ընկերությանն է փոխանցվել ընդհանուր 1.162.260.574,5 ՀՀ դրամ:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարությամբ, ընկերությունում ստացված դրամական միջոցների հանցավոր ծագումը քողարկելու, դրանց ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով, այդ դրամական միջոցներից 140.000.000 ՀՀ դրամը փոխանցել է «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը, իսկ 124.800.000 ՀՀ դրամը՝ «Գևորգյան Քոնսալթինգ» ՍՊ ընկերությանը՝ իբրև թե վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների համար կանխավճար:

«Գևորգյան Քոնսալթինգ» և «ԷՄ-ԷՍ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների տնօրենները, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավարների հանձնարարությամբ, պայմանագրերի շրջանակներում չկատարելով աշխատանքներ, այլ փաստացի աշխատելով «Սթոնս» ՍՊ ընկերությունում և աշխատանքներ կատարելով որպես ընկերության աշխատակիցներ, գլխավոր հաշվապահ Սվետիկ Մկրտչյանի հետ 2016թ. դեկտեմբերի 20-ից 2018թ. նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում «ՍԹՈՆՍ» ՍՊ ընկերությանը, իբրև թե մատուցված ծառայությունների համար, իրենց ընկերություններին որպես կանխավճար փոխանցված վերը նշված գումարների դիմաց դուրս են գրել ընդհանուր 177.000.000 ՀՀ դրամի թվով 44 կեղծ հարկային հաշիվներ՝ այդ եղանակով օրինականացնելով դրանց հանցավոր ծագումը, և 17.10.2016, 25.11.2016., 28.11.2016, 23.12.2016թթ. որպես ընկերության կարիքների համար այլ ծախսեր կանխիկացնելով, այսինքն՝ դրանց հանցավոր ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելով, այդ գումարներից համապատասխանաբար 108 մլն. ՀՀ դրամը և 118.8 մլն. ՀՀ դրամը առձեռն փոխանցել են Սեդրակ Առուստամյանին:

Ընկերության գլխավոր հաշվապահը, գործելով «Սթոնս» ՍՊ ընկերության վերը նշված ղեկավար անձանց հանձնարարություններով, «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից հանցավոր գործողությունների արդյունքում փոխանցած մնացած գումարների ծագման աղբյուրը և իրական բնույթը խեղաթյուրելու՝ դրանք օրինականացնելու և նրանց փոխանցելու համար, գործելով նրանց ցուցումներով, «Սթոնս» ՍՊ ընկերությունում այդ գումարներից ընդհանուր 603 մլն. ՀՀ դրամը ձևակերպել է որպես դիվիդենտ-շահաբաժին և 06.09.2016, 05.10.2016, 23.12.2016, 25.12.2017թթ. նշված պատրվակով բանկում կանխիկացնելով՝ ամբողջությամբ փոխանցել է Սեդրակ Առուստամյանին:

«Սթոնս» ՍՊ ընկերության կողմից «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղին ներկայացված 1.167.409.328,31 ՀՀ դրամի թվով 7 կեղծ հարկային հաշիվների տվյալները «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչների հանձնարարությամբ ընդունվել են ընկերության տնօրենի և հաշվապահի կողմից և առաջացող հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու նպատակով այդ տվյալները ներառվել են ընկերության կողմից 2016 և 2017թթ. գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացվող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվությունում և ԱԱՀ-ի հաշվարկներում, ինչի արդյունքում «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը խուսափել է առանձնապես խոշոր չափերի՝ 240.321.559 ՀՀ դրամի չափով հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով նույն գումարի չափով առանձնապես խոշոր չափի վնաս, որը «Սթոնս» ՍՊ ընկերության կողմից կատարված վերը նշված գործարքների, ինչպես նաև «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ կնքված վերը նշված պայմանագրերի շրջանակներում ստանձնած պարտավորություններն իբրև թե կատարելու պատրվակով՝ առանց ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ստեղծված «Գևորգյան Քոնսալթինգ» և «Էմ-Էս Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունների կողմից կատարված կեղծ ձեռնարկատիրական գործունեության՝ առանց ծառայությունների մատուցման դրանց վերաբերյալ կեղծ փաստաթղթեր դուրս գրելու համար հաշվարկված տույժ-տուգանքների հետ միասին ընդհանուր, կազմում է 2.729.457.229 ՀՀ դրամ:

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի, Գուրգեն Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:07 13/08/2019  |  Քրեական խրոնիկոն«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրանք է առաջադրվել գլխավոր կապալառու ընկերության տնօրենին
14:58 07/12/2018  |  Քրեական խրոնիկոն«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում Տրանշ 1-ում շինարարական աշխատանքների ժամանակ հափշտակվել է ավելի քան 1,8 մլն դոլար. առաջադրվել է մեղադրանք
17:58 07/09/2018  |  Քրեական խրոնիկոն«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների գործը ՔԿ ՀԿԳ վարույթում է
09:14 02/08/2018  |  Մամուլ«Հյուսիս-Հարավ»-ի հատված­ներից մեկը կառուցող իրանական ՍՊԸ-ն չի վճարել 17 աշխատակցի 5 ամսվա աշխատավարձը. «Ժողովուրդ»
14:19 18/07/2018  |  ԼՐԱՀՈՍ«Չեմ ցանկանում մերկապարանոց հայտարարություններ անել». նախարարը «Հյուսիս- հարավ» ծրագրում չարաշահումների մասին
08:57 16/01/2014  |  ՄամուլՄուլտի գրուպ» կոնցեռնի նախագահը փորձել է զենք փոխանցե՞լ

Արխիվ

[]