Թեմաներ
Հինգշաբթի 10 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/17/2019   16:39 Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը 10/17/2019   16:34 Վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է գումարներ. քրեական գործը դատարանում է 10/17/2019   16:32 ՀՀ կառավարությանը կհատկացվի 10 մլն եվրո դրամաշնորհ 10/17/2019   15:58 Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան 10/17/2019   15:54 Պաշտպանը մշակել է նախագծերի փաթեթ գրական-գեղարվեստական և այլ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար 10/17/2019   15:40 Քրդերի զինումը և Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումը 10/17/2019   15:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին 10/17/2019   15:33 Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը 10/17/2019   15:30 «Իմ քայլը» խմբակցությունը չկամեցավ անձամբ թաթախվել այդ կեղտոտ գործի մեջ, այլ դա անում են ուրիշի ձեռքերով. Արմեն Աշոտյան (տեսանյութ) 10/17/2019   15:23 Կենսաթոշակը վճարելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը 10/17/2019   15:18 Նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գինը. 77 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և հետ վերադառնալ. Ավինյան 10/17/2019   15:16 Ջերմաստիճանը կնվազի 10/17/2019   15:10 Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով 10/17/2019   15:00 ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը. Շտապ 10/17/2019   14:53 Օրակարգում կրթության որակի ապահովման ապագան է. Երևանում մեկնարկել է ENQA վեհաժողովը 10/17/2019   14:51 «Մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»․ կաշառքի գործով մեկնարկեց պաշտպանական ճառերի փուլը 10/17/2019   14:38 Եթե անհրաժեշտություն լինի Բալասանյանին կկանչենք ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան 10/17/2019   14:36 Նման վթարներ պարբերաբար լինում են. Նախարարը՝ Սյունիքում տեղի ունեցած աղտոտված ջրերի արտահոսքի մասին 10/17/2019   14:25 Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է 10/17/2019   14:18 Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ 10/17/2019   14:13 ՍԴ-ի շուրջ ճգնաժամն անպայման կհանգուցալուծվի. Արման Բաբաջանյան 10/17/2019   14:03 Հայաստանում եղել է իշխանափոխություն, որն օրեցօր վերածվում է՝ խեղկատակության, քաոսի. Անի Զախարյան 10/17/2019   13:55 Գործուղումների և ընդունելության ծախսերը դարձյալ քչություն են անում 10/17/2019   13:18 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է 384․3 կմ երկարությամբ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի շինաշխատանքներին 10/17/2019   13:13 Վթարը վերացվել է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասնագետները քայլեր են ձեռնարկում հետևանքները վերացնելու ուղղությամբ 10/17/2019   13:04 ՀՔԾ-ն՝ ՍԴ-ում եւ ՀՀԿ-ում իրականացրած քննչական գործողությունների մասին 10/17/2019   12:53 ՔԿ-ն 22-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրել 10/17/2019   12:50 Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն 10/17/2019   12:47 Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը շարունակվում է 10/17/2019   12:41 Իրեն համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակած փոքրիկ դիկտատորը չի խորշում տրորել ցանկացած իդեալ կամ արժեք . Ղազինյան 10/17/2019   12:33 Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019   12:30 Հանդիպում կին զինծառայողների հետ 10/17/2019   12:20 Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ. նախագահ Սարգսյան 10/17/2019   12:18 Գործընթացն ստանում է պետական ահաբեկչության տեսք. Երվանդ Վարոսյանը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին 10/17/2019   12:06 Իրավունքի նկատմամբ ծաղրը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան 10/17/2019   12:00 «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան 10/17/2019   11:52 Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը 10/17/2019   11:47 Իոաննիսյանի բողոքը դատարանը մերժեց. Ա.Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի 10/17/2019   11:34 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին 10/17/2019   11:27 ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը 10/17/2019   11:15 Վնասվել է կոմբինատի պոչատարը 10/17/2019   11:08 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին 10/17/2019   11:07 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ 10/17/2019   10:58 Քննիչները՝ ՀՀԿ գրասենյակում եւ ՍԴ-ում 10/17/2019   10:41 «Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ. «Ժողովուրդ» 10/17/2019   10:31 «Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ»-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով . «Ժողովուրդ». 10/17/2019   10:22 «Սասնա ծռերը» «բրոնյա» արել Ազատության հրապարակը. «թեժ աշունը» չեղարկվե՞լ է. «Հրապարակ» 10/17/2019   10:14 Ավտովթար՝ Աթոյան և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում 10/17/2019   10:10 Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. «Փաստ» 10/17/2019   09:59 Հարուցվել է քրեական գործ իշխանությունը յուրացնելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
10/16/2019   18:56 Մրգաշենի դպրոցում հոգեորսության վտանգ կա, իսկ դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվել է Կոտայքի մարզպետի միջամտությամբ. Գեւորգ Հովհաննիսյան 10/16/2019   15:11 Սպանված ոստիկանը երկու երեխաների հայր էր եւ պատրաստվում էր թոշակի գնալ 10/17/2019   12:33 Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019   10:58 Քննիչները՝ ՀՀԿ գրասենյակում եւ ՍԴ-ում 10/17/2019   11:27 ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը 10/16/2019   10:38 Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման ենթարկվածներ կան (լուսանկար) 10/15/2019   17:56 Լեզուն պետություն է 10/15/2019   17:38 Վիտալի Բալասանյանը՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բահերով կռվելու մասին 10/16/2019   09:57 «Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/16/2019   15:34 Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ 10/16/2019   11:28 Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում.Ոստիկանի վրա հարձակվողները եղբայրներ են եղել 10/17/2019   09:51 Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը. «Ժամանակ» 10/16/2019   17:39 Հանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան 10/15/2019   18:47 Վենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան 10/16/2019   09:36 Հանդիպում Ծաղկաձորում՝ Կարեն Կարապետյանի ու Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ. Հայտնի է, թե ինչ են քննարկել. «Փաստ» 10/17/2019   10:10 Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. «Փաստ» 10/16/2019   09:22 Կրակոցներ Երեւանում. սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել 10/16/2019   14:53 Երևանում 48-ամյա տղամարդը իր որդուն ծեծելու համար վրեժխնդիր է եղել՝ այրելով վրեժխնդրության օբյեկտի գույքը 10/16/2019   09:28 Անցումայինի «կնքահոր» գաղտնի այցը Հայաստան. «Փաստ» 10/16/2019   17:33 Ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել․ հանցագործությունը բացահայտված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Շարունակվում է Հրայր Թովմասյանի թիրախավորումը, նպատակը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալն է. Գոհար Մելոյան 09/21/2019   15:25  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը զուրկ է իրավական հիմնավորվածությունից և ավելի շատ հիշեցնում է «Ճ» կլասի համալսարանի երկրորդ կուրսի ուսանողի կուրսային աշխատանք: Ավելին՝ այն հավակնում է դառնալ Ազգային ժողովում երբևէ շրջանառության մեջ դրված ամենախայտառակ իրավական փաստաթղթերից մեկը:

Անգամ նախագծի վերնագրում առկա է օրենսդրությանը հակասող եզրույթ, մասնավորապես՝ «դատավոր» բառի կողքը փակագծերում գրված «անդամ» բառը։ Ըստ Սահմանադրության և սահմանադրական օրենքների լիազորությունների դադարեցման գործընթացը կիրարկելի է բացառապես ՍԴ դատավորի նկատմամբ, իսկ ներկայումս ՀՀ գործող օրենսդրության մեջ բացակայում է «ՍԴ անդամ» եզրույթը, հետևաբար՝ այս գործընթացի մեկնարկը վկայում է իշխող խմբակցության կողմից ՍԴ անդամ-դատավոր դիսկուրսից հրաժարվելու մասին, իսկ «անդամ» եզրույթը չի կարող ներառել իրավական ակտում ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած որոշման նախագծին։ Սահմանադրագետ գնահատմամբ՝ «Սա գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից կառավարելի Բարձր դատարան ունենալուն ուղղված գործընթացի էպոպեան է, որով թևակոխում ենք հակասահմանադրական գործընթացի վերջնական փուլ»:

Իրավաբանի խոսքերով՝ նախագծով ներկայացված ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերը թերի են և առավել քան խոցելի՝ առանձնացնելով չորս հիմնական հիմնավորում.

«Առաջինը՝ նշված է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից ՍԴ երեք դատավորների Ռոբերտ Քոչարյանի գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդությունը քննության չենթարկելը, ինչին անդրադարձել էին նաև վարչապետը և Ազգային ժողովի նախագահն իրենց հայտարարություններում՝ որակվելով սա անօրինական արարք: Սակայն այս հարցին նման բարձր ամբիոններից անդրադառնալը կամ իրավական փաստաթղթում որպես հիմք ընդգրկելն ինքնին տարակուսելի է. կոնկրետ գործը քննության ընդունելուց 2 ամիս անց ներկայացրած միջնորդությունը ՍԴ դատավորների կողմից այդ գործին մասնակցելու անհնարինության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից քննության առնելը կհանդիսանար գործող իրավակարգավորումների ակնհայտ և կոպիտ խախտում կլիներ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում, այսինքն՝ Վահե Գրիգորյանը պետք է այս միջնորդությունը ներկայացներ Ռոբերտ Քոչարյանի դիմումը Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշում կայացնելու շրջանակներում, ինչպես, թարմ օրինակ է առկա՝  սահմանադրական օրենքի համաձայն արվել էր իր դեպքում, այսինքն՝ նույն օրը հունիսի 21–ին Ռ. Քոչարյանի գործը քննության ընդունելու վերաբերյալ աշխատակարգային որոշմանը նախորդել է Վահե Գրիգորյանի այդ գործի քննության մասնակցելու անհնարինության մասին աշխատակարգային որոշումը։ Մինչդեռ՝ Վահե Գրիգորյանի կողմից կոնկրետ դատավորների կողմից գործի քննությանը մասնակցության անհնարինության մասին միջնորդություն էր ներկայացրել սույն թվականի օգոստոսի 28-ին՝ խախտելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը: Հետևաբար, Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած միջնորդության քննությունը մերժելը միակ ճիշտ և պատճառաբանված որոշումն էր, որը Սահմանադրական դատարանը կարող էր կայացնել:

Ավելին՝ անհրաժեշտ է նշել, որ Վահե Գրիգորյանի ներկայացրած միջնորդությունը վերաբերելի է ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլև՝ Սահմանադրական դատարանի ևս երկու հարգարժան դատավորների, և դրա քննությունը մերժելը մասին որոշումը Սահմանադրական դատարանի կողմից կատարվել է կոլեգիալ կերպով: Այս գործընթացն ընդգծում է, որ վկայում է, որ շարունակվում է Հրայր Թովմասյանի  թիրախավորումը՝ խամաճիկ Սահմանադրական դատարան ունենալու նպատակով»:

Երկրորդ՝ Հրայր Թովմասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի քավոր-սանիկ հարաբերությունների մասին, որը նախագծում ներկայացված է որպես հիմք՝ Հրայր Թովմասյանի տվյալ գործի մասնակցության անհնարինության համար՝ Գոհար Մելոյանը նշեց. «Զավեշտալի է, որ իրավական փաստաթղթում մի շարք հարցազրույցներից են մեջբերումներ արվել՝ ընդգծելով, որ նրանք ոչ միայն քավոր-սանիկ հարաբերությունների մեջ են, այլև՝ ունեն առանձնահատուկ բնույթի հարաբերություններ: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի  1-ին մասը հստակ սահմանում է Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հիմքերը, որոնց որևէ մեկը քավոր-սանիկ հարաբերություններին չի վերաբերում: Առավել ևս, որ Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը եղել է ոչ թե Արամ Օրբելյանը, այլ՝ Արամ Վարդևանյանը»- շեշտեց Մելոյանը։

Ավելին, ըստ սահմանադրագետի, Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը որոշվում Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

Հետևաբար, նույնիսկ եթե այդ քավոր-սանիկ հարաբերությունները հանդիսանային Հրայր Թովմասյանի՝ գործի քննության մասնակցության անհնարինության հիմք, ինչն ուղղակի կատարյալ աբսուրդ է, ապա վերագրվող «էական կարգապահական խախտումը» կատարված կլիներ սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կողմից, և այդ պայմաններում «Իմ քայլը» խմբակցության կողմից համապատասխան գործընթացը միայն Հրայր Թովմասյանի դեմ նախաձեռնելը հերթական անգամ վկայում է դրա կողմնակալության և բացառապես դատական իշխանությանը դեմ ուղղված ոտնձգություն լինելու մասին:

Անդրադառնալով նախագծում առկա մյուս հիմքին՝ մարտի 1-ի և 2-ի իրադարձությունների վերաբերյալ  Հրայր Թովմասյանի մեկնաբանություններին, «Փաստինֆո»-ի զրուցակիցը նշեց, որ այստեղ ևս կա հանրությանը ապակողմնորոշելու խնդիր։

«ՍԴ-ն քննում է Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական ակտերի սահմանադրականությանը հարցը, այն ընդհանուր իրավասության դատարան չէ։ Այս գործով քննվում է ոչ թե մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված որևէ հարց, այլ՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ և 135-րդ հոդվածների հակասահմանադրականության հարցը, ավելի կոնկրետ՝ դրանցում գործառութային անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ օրենսդրական հիմքի բացակայության խնդիրը, որը որևէ առնչություն չունի մարտի 1-2-ի իրադարձությունների հետ»,- նշեց Գոհար Մելոյանը՝ ավելացնելով, որ Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր ընտրվելուց հետո գեթ մեկ փաստարկ առկա չէ, որը կվկայեր նրա՝ որևէ քաղաքական ուժի առնչության վերաբերյալ։ Ինչը չենք կարող ասել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Վահե Գրիգորյանի մասին, ում որոշումներ ու հայտարարություններն ակնհայտորեն քննարկվում են քաղաքական իշխանության հետ։»

Այն հարցին, թե արդյո՞ք օրենսդիր և գործադիր մարմինների կողմից ակնհայտ ճնշում չկա դատական իշխանության նկատմամբ և արդյո՞ք Հրայր Թովմասյանը անձնապես թիրախավորված չէ։  «Բնականաբար՝ սա ակնհայտ ճնշում է։ Արդեն երկարատև ժամանակահատված է՝ պարբերաբար սահմանադրական իշխանության նկատմամբ ճնշումներ են եղել՝ խախտելով սահմանադրական մի շարք սկզբունքներ։ Օրինակ՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, օրինականության սկզբունքը և այլն։ Կոնկրետ թիրախավորված է Հրայր Թովմասյանը և նպատակը՝ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահի պաշտոնը նվիրելն է»,- նշեց իրավաբանը։

Սահմանադրական իրավունքի փորձագետը նշեց, որ այս պարագայում խախտվում են մի շարք միջազգային իրավակարգավորումներ, նորմեր։

«Օրինակ՝ ՄԻԵԴ մի շարք որոշումների համաձայն՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ՝ «Արդար դատաքննություն» հոդվածի համատեքստում՝ դատական իշխանության կողմից ընդունված որոշումները՝ իշխանության մյուս թևերի կողմից որևէ որակում տալը կամ կասկածի տակ դնելն անընդունելի է։» - շեշտեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ սկսված հակասահմանադրական գործընթացները կունենան շատ լուրջ իրավական հետևանքներ։ Մեր ճշգրտող հարցին, թե կոնկրետ ի՞նչ հետևանքների մասին է խոսքը՝  Գոհար Մելոյանը նշեց, որ սա իրավական պետության համար անթույլատրելի գործընթաց է, և այս ամենը հետագայում միջազգային ատյաններում է քննվելու և կիրառվելու են ընդդեմ գործող քաղաքական ուժի։

«Քանի որ հիմնականում պայմանավորված է եղել Ռոբերտ Քոչարյանի գործով։ Այս բոլոր գործողությունները նվեր են, որ ՄԻԵԴ-ում տվյալ գործի քննության ընթացքում ներկայացվեն ընդդեմ ՀՀ և լուրջ հիմք են հանդիսանալու ընդդեմ ՀՀ որոշումներ կայացնելու համար»,- նշեց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ այս պահին ՍԴ-ն միակողմանի խոցելի վիճակում է հայտնվել, և այն ճգնաժամային իրավիճակը, որը ներկայացվում է՝ արհեստածին է։ Ավելին՝ նա նշեց, որ այս ճգնաժամի միակ պատճառը մեկ դատավոր է, ում նկատմամբ լիովին կարելի է կիրառել էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունները դադարեցնելու գործընթացը։

 

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:52 21/09/2019  |  ՄամուլՈվքե՞ր են Հրայր Թովմասյանի հարցով փաստաթղթի հեղինակները. «Փաստ»
10:34 21/09/2019  |  ԼՐԱՀՈՍԱնկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը
20:57 20/09/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք հատուկ վերաբերմունք չունենք Հրայր Թովմասյանի հանդեպ, բայց հատուկ հարգանք ունենք ՀՀ Սահմանադրության հանդեպ. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
17:02 20/09/2019  |  ՔաղաքականՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
20:07 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծը դրվել է շրջանառության մեջ
19:07 19/09/2019  |  ՄեկնաբանությունՑավոք, սա սոսկ մեկ պատգամավորի մտածում չէ, սա երկրի կառավարման օրեցօր թանձրացող փիլիսոփայությունն է. Լիլիթ Գալստյան
15:47 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Իմ քայլի» ձայները բավարար են Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ ուղարկելու համար, սակայն կարևորում ենք մյուս խմբակցությունների դիրքորոշումը. Մակունց (տեսանյութ)
13:53 19/09/2019  |  ԼՐԱՀՈՍՀրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահին
09:51 19/09/2019  |  ՄամուլԻնչ է «հայտնաբերվել» Հրայր Թովմասյանի դեմ կոմպրոմատների զինանոցում. «Ժողովուրդ»
19:44 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍՎայ այն դատարանին, որ պետք է առաջնորդվի ԱԺ-ի նախաձեռնած գործընթացով և շեղվի օրենքով նախատեսված որոշումներից. Վլադիմիր Վարդանյան

Տեսանյութեր

10/17/2019   15:08 ՀՔԾ Հրայր Թովմասյանի վերաբերյալ նյութեր է առգրավել ՍԴ ից և ՀՀԿ գրասենյակից

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]