Թեմաներ
Հինգշաբթի 10 / 17 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/17/2019   17:46 Հայաստանի և Ֆրանսիայի արդարադատության նախարարները համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել 10/17/2019   17:40 Ազգային ժողովն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան. Հրապարակվել է ԱԺ դիմումի քննությունը մեժելու մասին ՍԴ որոշումը 10/17/2019   17:34 Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործը բացառապես քաղաքական որոշում է. Ռուբեն Մելիքյան 10/17/2019   17:19 Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մահացել է երկու մարդ. թարմացված 10/17/2019   17:14 Ոստիկանները Դիլիջանում խոշոր չափերի չարաշահումներ են արձանագրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/17/2019   17:05 Ոստիկանները Կոտայքի մարզում կոռուպցիոն բնույթի հանցագործություն են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 10/17/2019   16:46 ՔԿՀ և Ոստիկանության ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոց 10/17/2019   16:39 Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը 10/17/2019   16:34 Վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է գումարներ. քրեական գործը դատարանում է 10/17/2019   16:32 ՀՀ կառավարությանը կհատկացվի 10 մլն եվրո դրամաշնորհ 10/17/2019   15:58 Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան 10/17/2019   15:54 Պաշտպանը մշակել է նախագծերի փաթեթ գրական-գեղարվեստական և այլ գրքերի վաճառքը, ինչպես նաև հումքի ներմուծումը ԱԱՀ-ից ազատելու համար 10/17/2019   15:40 Քրդերի զինումը և Թուրքիային զենքի վաճառքի դադարեցումը 10/17/2019   15:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին 10/17/2019   15:33 Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Կորեայի նորանշանակ դեսպանը 10/17/2019   15:30 «Իմ քայլը» խմբակցությունը չկամեցավ անձամբ թաթախվել այդ կեղտոտ գործի մեջ, այլ դա անում են ուրիշի ձեռքերով. Արմեն Աշոտյան (տեսանյութ) 10/17/2019   15:23 Կենսաթոշակը վճարելու է այն երկիրը, որի տարածքում ձեռք է բերվել աշխատանքային ստաժը 10/17/2019   15:18 Նոր նայում էի Հռոմ-Երևան տոմսերի գինը. 77 եվրոյով կարելի է մեկնել Հռոմ և հետ վերադառնալ. Ավինյան 10/17/2019   15:16 Ջերմաստիճանը կնվազի 10/17/2019   15:10 Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված ոստիկանը պարգևատրվել է Արիության մեդալով 10/17/2019   15:00 ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրը և երկու դուստրերը. Շտապ 10/17/2019   14:53 Օրակարգում կրթության որակի ապահովման ապագան է. Երևանում մեկնարկել է ENQA վեհաժողովը 10/17/2019   14:51 «Մի մասով քննություն է տարվում, մի մասով՝ ոչ»․ կաշառքի գործով մեկնարկեց պաշտպանական ճառերի փուլը 10/17/2019   14:38 Եթե անհրաժեշտություն լինի Բալասանյանին կկանչենք ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան 10/17/2019   14:36 Նման վթարներ պարբերաբար լինում են. Նախարարը՝ Սյունիքում տեղի ունեցած աղտոտված ջրերի արտահոսքի մասին 10/17/2019   14:25 Կապանում երկհարկանի բնակելի շինության փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է 10/17/2019   14:18 Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ 10/17/2019   14:13 ՍԴ-ի շուրջ ճգնաժամն անպայման կհանգուցալուծվի. Արման Բաբաջանյան 10/17/2019   14:03 Հայաստանում եղել է իշխանափոխություն, որն օրեցօր վերածվում է՝ խեղկատակության, քաոսի. Անի Զախարյան 10/17/2019   13:55 Գործուղումների և ընդունելության ծախսերը դարձյալ քչություն են անում 10/17/2019   13:18 ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը հետևել է 384․3 կմ երկարությամբ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման (Մ2) միջպետական նշանակության ավտոճանապարհի շինաշխատանքներին 10/17/2019   13:13 Վթարը վերացվել է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի մասնագետները քայլեր են ձեռնարկում հետևանքները վերացնելու ուղղությամբ 10/17/2019   13:04 ՀՔԾ-ն՝ ՍԴ-ում եւ ՀՀԿ-ում իրականացրած քննչական գործողությունների մասին 10/17/2019   12:53 ՔԿ-ն 22-ամյա երիտասարդի սպանության համար մեղադրանք է առաջադրել 10/17/2019   12:50 Կապան քաղաքում սողանքի հետևանքով փլուզվել է երկհարկանի բնակելի շինություն 10/17/2019   12:47 Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորումը շարունակվում է 10/17/2019   12:41 Իրեն համաշխարհային ժողովրդավարության բաստիոն հռչակած փոքրիկ դիկտատորը չի խորշում տրորել ցանկացած իդեալ կամ արժեք . Ղազինյան 10/17/2019   12:33 Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019   12:30 Հանդիպում կին զինծառայողների հետ 10/17/2019   12:20 Պետք է շատ աշխատենք ու լինենք չափազանց կարգապահ, քանի որ մրցելու ենք աշխարհում լավագույնների հետ. նախագահ Սարգսյան 10/17/2019   12:18 Գործընթացն ստանում է պետական ահաբեկչության տեսք. Երվանդ Վարոսյանը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին 10/17/2019   12:06 Իրավունքի նկատմամբ ծաղրը շարունակվում է. Ռուբեն Մելիքյան 10/17/2019   12:00 «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան 10/17/2019   11:52 Բրյուսելում կայացել է Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական Միություն Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը 10/17/2019   11:47 Իոաննիսյանի բողոքը դատարանը մերժեց. Ա.Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի 10/17/2019   11:34 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին 10/17/2019   11:27 ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը 10/17/2019   11:15 Վնասվել է կոմբինատի պոչատարը 10/17/2019   11:08 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին 10/17/2019   11:07 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ
10/16/2019   18:56 Մրգաշենի դպրոցում հոգեորսության վտանգ կա, իսկ դպրոցի կառավարման խորհուրդը ձեւավորվել է Կոտայքի մարզպետի միջամտությամբ. Գեւորգ Հովհաննիսյան 10/16/2019   15:11 Սպանված ոստիկանը երկու երեխաների հայր էր եւ պատրաստվում էր թոշակի գնալ 10/17/2019   12:33 Արման Բաբաջանյանի մեկնաբանությամբ պետք է քրեական գործեր հարուցվեն և որպես մեղադրյալ ներգրավվեն նաև Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը 10/17/2019   10:58 Քննիչները՝ ՀՀԿ գրասենյակում եւ ՍԴ-ում 10/17/2019   11:27 ՀՔԾ-ն ՀՀԿ գրասենյակից առգրավել է Հրայր Թովմասյանի անդամակցության վերաբերյալ նյութերը 10/16/2019   10:38 Ոստիկանին սպանելու կասկածանքով բերման ենթարկվածներ կան (լուսանկար) 10/15/2019   17:56 Լեզուն պետություն է 10/16/2019   09:57 «Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյան. «Հրապարակ» 10/17/2019   15:58 Այս ամենը արվում է դատարաններին ահաբեկելու համար. Հայկ Ալումյան 10/16/2019   15:34 Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ 10/17/2019   09:51 Վահե Գրիգորյանը դժգո՞հ է վարչապետից. Ինչպիսին է Փաշինյանի մոտեցումը. «Ժամանակ» 10/16/2019   11:28 Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնում.Ոստիկանի վրա հարձակվողները եղբայրներ են եղել 10/15/2019   18:47 Վենետիկի հանձնաժողովը կրկնել է Սահակաշվիլու կողմից դատական համակարգի միջամտության վերաբերյալ նախկինում ասածը. Արա Ղազարյան 10/16/2019   17:39 Հանրային կյանքից պետք է դուրս մղվի «մլիցու», «գործ սարքող» ոստիկանի ընկալումը. Նորայր Նորիկյան 10/16/2019   09:36 Հանդիպում Ծաղկաձորում՝ Կարեն Կարապետյանի ու Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ. Հայտնի է, թե ինչ են քննարկել. «Փաստ» 10/17/2019   10:10 Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է անձնական պատճառներով. «Փաստ» 10/16/2019   09:22 Կրակոցներ Երեւանում. սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել 10/16/2019   14:53 Երևանում 48-ամյա տղամարդը իր որդուն ծեծելու համար վրեժխնդիր է եղել՝ այրելով վրեժխնդրության օբյեկտի գույքը 10/17/2019   12:18 Գործընթացն ստանում է պետական ահաբեկչության տեսք. Երվանդ Վարոսյանը՝ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին 10/17/2019   12:00 «Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան

«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել 09/21/2019   15:19  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարման մեխանիզմը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2015 թվականի ընթացքում Գյումրի քաղաքում անցկացվելիք «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի մասնակի ծախսերի կատարումն ապահովելու համար, համաձայն ներկայացված նախահաշվի, ի դեմս «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության և «Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետարանի» ՀԿՀ-ի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, համաձայն որի՝ Գյումրու քաղաքապետարանի կողմից նվիրաբերվել է 5.000.000 ՀՀ դրամ գումար: Նույն նպատակով, համաձայն ներկայացված նախահաշվի, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահի և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի միջև կնքվել է դրամաշնորհի պայմանագիր, ըստ որի՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից հասարակական կազմակերպությանը հատկացվել է նշված 5.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված գումարներից յուրացնելու եղանակով առերևույթ հափշտակվել է խոշոր չափերի` 2.681.000 ՀՀ դրամ գումար, և որպեսզի կատարված հափշտակության հանգամանքը քողարկի, ՀԿ նախագահը կեղծել է իրավունք վերապահող փաստաթղթեր:

Մասնավորապես՝ կազմվել են հասարակական կազմակերպության պատվերով, իբր, տպագրական ծառայություններ մատուցելու դիմաց վճարված գումարների վերաբերյալ դրամարկղային մուտքի կեղծ օրդերներ, հյուրանոցային ծառայություններ մատուցելու վերաբերյալ կեղծ հաշիվներ, ՀՀ մշակույթի նախարարություն ներկայացվելիք ֆինանսական հաշվետվության փաստաթղթերի ամփոփաթերթերում կեղծ տեղեկություններ են ներառվել՝ նույն` 2.681.000 ՀՀ դրամ գումարի չափով ծախսը Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից տրամադրված դրամական միջոցներով կատարած լինելու վերաբերյալ, իսկ ՀԿ նախագահն իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել է կեղծ տվյալներ պարունակող ամփոփաթերթերը և դրել շրջանառության մեջ` դրանք ներկայացնելով Գյումրու քաղաքապետարան և ՀՀ մշակույթի նախարարություն:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև՝ ՀԿ նախագահի կողմից 2015 թվականին անցկացված  «Վերածնունդ» երաժիշտ կատարողների ամենամյա միջազգային վեցերորդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու նպատակով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամից փոխանցված 3.000.000 ՈԴ ռուբլի գումարից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի 27.170.000 ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Քննության տվյալներով՝ օգտվելով հասարակական կազմակերպության նախագահը հանդիսանալու հանգամանքից, յուրացնելու եղանակով հափշտակություն կատարելու մտադրությամբ, իբրև հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար անհատ ձեռներեցին վճարվելիք գումար, ՀԿ նախագահը 3 անգամ գումարներ է դուրս գրել հասարակական կազմակերպության դրամական միջոցներից և յուրացնելու եղանակով հափշտակել, իսկ հափշտակության փաստը կոծկելու համար կազմել և օգտագործել է կեղծ փաստաթղթեր, այն է՝  անհատ ձեռներեցի հետ, վերջինի կողմից առանց ծառայությունների իրական մատուցման, կազմել է կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր` ծառայությունների մատուցման հաշիվներ, ակտեր` հասարակական կազմակերպությանը 10.678.000, 7.562.000, 8.930.000 ՀՀ դրամի չափով ծառայություններ մատուցված լինելու վերաբերյալ, այդ փաստաթղթերը հաստատել իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով, ձեռք բերել հիշատակված գումարների չափով վճարում կատարված լինելու մասին անհատ ձեռներեցի կողմից կազմված կեղծ տվյալներ պարունակող անդորրագրեր և հատկացված միջոցների նպատակային ծախսումը հիմնավորելու նպատակով դրել շրջանառության մեջ` դրանք ուղարկելով ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական միջազգային հիմնադրամ:

Նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է նաև ՀԿ նախագահի կողմից կատարված մեկ այլ հանցավոր դրսևորման վերաբերյալ ևս:

Պարզվել է, որ ՀԿ նախագահը, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Քննության տվյալներով՝ ՀԿ նախագահը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու մտադրությամբ, ԱՄՆ-ում մրցույթ-փառատոնի մասնակցելու ցանկություն հայտնած անձանց հավաստիացրել է՝ Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք մրցույթ-փառատոնին մասնակցելու կամ այդ պատրվակով այդ երկիր մեկնելու հնարավորության մասին և վստահություն ձեռք բերելու նպատակով, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության անունից հանդես գալով, նրանց հետ կնքել է պայմանագրեր` պարտավորվելով նրանց որպես արվեստագետներ ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ այնտեղ կայանալիք սեմինարին իբր մասնակցելու համար:

Այնուհետև նրանցից պահանջել է «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության բանկային հաշվին փոխանցել 1300 ԱՄՆ դոլարից մինչև 1500 ԱՄՆ դոլարին համարժեք գումար և հափշտակել թվով 9 անձանց կողմից հասարակական կազմակերպության հաշվին փոխանցված ընդհանուր` առանձնապես խոշոր չափերի  7.115.950 ՀՀ դրամ գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» հասարակական կազմակերպության նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:50 13/09/2019  |  Քրեական խրոնիկոն«Հրազդան» ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի յուրացում և վատնում կատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
12:54 06/09/2019  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է Մեծամորի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ում կատարված առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
11:45 28/08/2019  |  Քրեական խրոնիկոնՈստիկանները Արարատի մարզում խոշոր չափերի յուրացման դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
10:45 27/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱԺ-ում գույքի պակասորդի դեպքով հարուցված քրեական գործով կարգավիճակ ունեցող անձ այս պահին չկա
16:06 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքի մարզում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:52 13/08/2019  |  Քրեական խրոնիկոն«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում յուրացում կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել երկու պաշտոնյայի
14:58 01/08/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Լոռու մարզի Շամլուղ համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացում կատարելու դեպքը. պատճառված վնասը վերականգնվել է
18:47 17/07/2019  |  Քրեական խրոնիկոնԲյուրեղավանի քաղաքապետի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե
11:07 17/07/2019  |  Քրեական խրոնիկոնՈսկերչական ընկերությունից շուրջ 8մլն. դրամի չափով յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռներեցին. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
23:48 20/06/2019  |  Քրեական խրոնիկոնՁերբակալել են սրբապատկերներով դատարան ներկայացած Բոյկո-Վելիկիին

Տեսանյութեր

10/17/2019   15:08 ՀՔԾ Հրայր Թովմասյանի վերաբերյալ նյութեր է առգրավել ՍԴ ից և ՀՀԿ գրասենյակից

Տեսադարան

10/01/2019   14:22 Երևանը ընդունել է բարձրագույն հյուրերի

Մամուլ

Արխիվ

[]