ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երկաթուղային կոնցեսիայի խզման երեք հետեւանքները՝ ըստ փորձագետի 09/20/2019 18:10 | Մեկնաբանություն
Էներգետիկ անվտանգության փորձագետ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո ծառայության նախկին ղեկավար Վահե Դավթյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է. «Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարման պայմանագրի հնարավոր խզման մասին լուրերն, ինչպես նաև ՌԴ տրանսպորտի փոխնախարարի կոշտ հռետորաբանությունը ամբոջությամբ տեղավորվում են հայ-ռուսական հարաբերություններում տիրող ու արդեն անվտանգային համակարգերի վրա անդրադարձող ճգնաժամի մասին:
«Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուրս գալը հայաստանյան շուկայից, հսկայական ներդրումային ծրագրի ($572 մլն) դադարեցումն օրգանապես հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացմանը, ապա նաև՝ ընդհանուր ներդրումային միջավայրի վատթարացմանը:
Ճիշտ է, վերջին տարիներին երկաթուղու անտաղանդ ու անպատասխանատու կառավարման արմատացած ավանդույթները ևս զգալիորեն նպաստել են ճգնաժամի առաջացմանը: Սակայն, ի վերջո, այդ ավանդույթները կարող են հաղթահարվել քաղաքական կամքի առկայության դեպքում:
Սակայն քաղաքական կամքի դեֆիցիտն ակներև է: Հատկապես հայկական կողմից, որը վերջիան շրջանում փորձում է երկաթուղու խնդիրների լուծման հարցում հանդես գալ ոչ թե պետականամետ ու հաճախ անհրաժեշտ պրոտեկցիոնիստական, այլև հետաքննական լրագրության դիրքերից: Բացահայտումներ, սկանդալներ, ինտրիգներ: Ինչ խոսք, չարաշահումների բացահայտումն (այն էլ 60 մլն դոլարի հասնող) անհրաժեշտ է, սակայն երբ այն չի կապակցվում համակարգի շարունակական զարգացման ռազմավարության հետ, ապա վերածվում է զուտ քաղտեխնոլոգիական գործիքի: Ապահովելով ընթացիկ դրական էֆեկտ՝ այն որոշ ժամանակ անց մերկացնում է այդ տեխնոլոգիան իրականացնող դերակատարին:
Այժմ մի քանի կանխատեսում: Դիցուկ, կոնցեսիոն պայմանագիրն իսկապես խզվում է: Ստեղծվում է մի իրավիճակ, որում.
1.Հայաստանի երկաթուղին մնում է առանց շարժակազմի: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ դեռ 2008 թ. ռուսական ընկերությունը ձեռք է բերել "Հայկական երկաթուղի" ՓԲԸ-ի ամբողջ շարժակազմը՝ ավելի քան 2000 բեռնատար և 58 ուղևորատար վագոն, 85 լոկոմոտիվ և 30 էլեկտրագնացք: Սա նշանակում է, որ հայկական կողմը ստիպված կլինի կամ գնել նոր շարժակազմ (գուցե՝ հետ գնել ժամանակին վաճառվածը), ինչի համար դժվար թե համապատասխան միջոցներ գտնվեն, կամ էլ վարձակալել նույն շարժակազմը, ինչը բացասաբար կազդի փոխադրումների սակագների վրա: Արդյունքում՝ ավելի թանկ ցորեն ու հացահատիկ, ավելի թանկ բենզին ու դիզվառելիք և այն:
2.Հայաստանի երկաթուղու շուրջ 3000-անոց կոլեկտիվը կկանգնի կամ կրճատման կամ էլ, լավագույն դեպքում, աշխատավարձերի արմատական վերանայման փաստի առջև: Լինելով վնասով աշխատող տնտեսվարող՝ ՀԿԵ-ն իր աշխատակիցներին աշխատավարձով է ապահովում ներդրումային ֆոնդից, ինչը հակասում է կոնցեսիոն պայմանագրով սահմանված բիզնես-մոդելին: Եվ այս իմաստով պատահական չէ, որ ներդրումները չեն բերել համակարգի համալիր զարգացմանը: Պարզապես նախկինում իշխանությունները այս խնդրի վրա աչք էին փակում, ինչն առավելապես պայմանավորված էր քաղաքական նկատառումներով: Ներկայումս էլ տվյալ խնդրի լուծումն իշխանությունները փնտրում են միմիայն «բռնեմ-փակեմ» տրամաբանության մեջ:
3.Վերանում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ ռազմավարական նշանակության առանցքային հարթակներց մեկը: Ենթակառուցվածք լինելուց բացի՝ երկաթուղին նաև քաղաքական երկխոսության ապահովման կարևոր կոմունիկացիոն միջոց է: Ընդ որում՝ կոնսերվատիվ միջոց, որի խնդիրները անհրաժեշտ է լուծել ոչ թե դրանք թմբկահարելով ու միջպետական օրակարգ բերելով, այլև քողարկված՝ ապաքաղաքական ու բացառապես տեխնոկրատական միջոցներով»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել